Jump to content

Ս. Խաչն առանց խաչի


Recommended Posts

Մարտի 29-ին Թուրքիայի կառավարությունը նախատեսում է բացել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին: Եկեղեցին, սակայն, կլինի... առանց խաչի: Կարդացեք այստեղ.

http://azg.am/?num=2007030301&lang=AM

Խեղճ Աղթամարի տաճար… Բոլոր անարգանքները տեսավ, մնաց Էրդողանի քիթումռութը տեսնի…

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ?

Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարությունը Թուրքիայից հրավեր է ստացել մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը, որը տեղի է ունենալու մարտի վերջին: Որքանով է նպատակահարմար ընդունել հրավերը?

Ցանկացած եկեղեցի հավատի տաճար է դառնում, երբ նրա գմբեթին տեղադրվում է Հիսուսի չարչարանքները խորհրդանշող խաչը: Հասկանալի պատճառով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պարագայում այս հանգամանքն ունի առանձնակի իմաստ ու նշանակություն: Սուրբ Խաչն առանց խաչի հնարավոր չէ վերականգնված տաճար համարել:

Կրկին խաչով չզարդարվելու պարագայում Աղթամար կղզու եկեղեցին կդառնա Եվրամիության առջեւ քաղաքակիրթ ձեւանալու, իսկ սեփական երկրում` անհանդուրժողականությունը պահպանելու` Թուրքիայի երկերեսանի քաղաքականության խորհրդանիշը:

Սուրբ Խաչը որպես հայ միջնադարյան մշակույթի անկրկնելի կոթող խորհրդանշական նշանակություն կարող է ստանալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ողջ ընթացքի համար, եթե այն պսակվի Հիսուսի Սուրբ Խաչով: Դրանով Թուրքիան գոնե առերեւույթ կփաստի, որ ինքը հարգում է այլ կրոնների ազատ դավանումը իր ողջ տարածքում եւ ոչ թե միայն Ստամբուլում:

Հակառակ պարագայում Հայաստանի պատվիրակությունն ուղղակի կարող է դառնալ անբարոյական խաղի մասնակից: Մեր երկրի համար դա կրկնակի վիրավորական կարող է լինել այն պարզ պատճառով, որ չնայած դարեր շարունակ մահմեդականություն դավանող տարբեր նվաճողներից ստացած ծանր հարվածներին եւ ահռելի մարդկային ու հողային կորուստներին, այսօր էլ Հայաստանը հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր տարածքում եղած իսլամական հուշարձանների հանդեպ: Մայրաքաղաք Երեւանի հենց կենտրոնում վեր է խոյանում կիսալուսնով պսակված մզկիթը` Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց չնչին հեռավորության վրա, եւ որեւէ հայ մարդու մտքով անգամ չի անցնում, որ նման հարեւանությունը վիրավորում է իր կրոնական զգացմունքները:

Կարծում ենք` Աղթամարի Սուրբ Խաչը Տիրոջ խաչով պսակելու հարցը սկզբունքային նշանակություն ունի մեր պետության ու ժողովրդի համար: Ավելին` սա սկզբունքային հարց է նաեւ ողջ քրիստոնյա աշխարհի ու մանավանդ Եվրամիության երկրների համար:

21-րդ դարում Թուրքիան իրականում մնում է վաղ միջնադարյան պատկերացումների գերին, բայց համառորեն փորձում է եվրոպացի ձեւանալ: Նպաստել այս երեւույթի պահպանմանը նշանակում է անարգել ոչ միայն Աղթամարի Սուրբ Խաչը կառուցած մեր նախնիների հիշատակը, այլեւ շրջանցել եվրոպական արժեքները, որոնք հիմնված են կրոնական հանդուրժողականության սկզբունքի վրա: Քանի դեռ պարզ չէ, թե կհաջողվի± արդյոք Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանին տարհամոզել թուրքական իշխանություններին եւ Սուրբ Խաչի վրա տեղադրել սուրբ եւ ամենափրկիչ խաչը, Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Աղթամար կղզու տաճարի բացման արարողությանը ճիշտ չի լինի:

Այդ պատճառով, Թուրքիայից ուղարկված հրավերին պատասխան տալու համար հարկավոր է նախ` պաշտոնական խողովակներով պարզել այն հարցը, թե ինչո±ւ մինչ օրս Սուրբ Խաչ եկեղեցին չի զարդարվել խաչով: Այս առիթով որեւէ ՙարդարացուցիչ՚ պատճառաբանություն չի կարող հիմք դառնալ տաճարի բացման արարողությանը Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար: Խաչն է մեր եկեղեցու ողջ ճարտարապետական կառուցվածքի հիմքը եւ այն զարդարող գլխավոր խորհրդանիշը:

Եթե թուրքերը իսկապես ցանկանում են բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ապա թող բարի լինեն թույլատրել նրա գմբեթին Սուրբ Խաչի տեղադրումը, իսկ եթե փորձում են իրենց զավթած տարածքի հուշարձանները օգտագործել սեփական քարոզչության համար, ապա որպես պետություն մենք նման միջոցառմանը ուղղակի անելիք չունենք:

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

http://www.hayashkharh.am/index.php#?paperid=1393&pageid=47557&lang=

Edited by MONK
Link to post
Share on other sites

Մեկ հարց:

Ինչպե՞ս ընկալել «բացման արարողություն» արտահայտությունը:

Լինելու է արդյո՞ք տաճարի վերաօծում, թե մեկ այլ բան՝ ժապավենի հանդիսավոր կտրում եւ ավանդական երգ ու պար:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites
Մեկ հարց:

Ինչպե՞ս ընկալել «բացման արարողություն» արտահայտությունը:

Լինելու է արդյո՞ք տաճարի վերաօծում, թե մեկ այլ բան՝ ժապավենի հանդիսավոր կտրում եւ ավանդական երգ ու պար:

Լինելու է քաղաքական շոու` վասն դեմոկրատի թուրքիայի…

Link to post
Share on other sites
Մեկ հարց:

Ինչպե՞ս ընկալել «բացման արարողություն» արտահայտությունը:

Լինելու է արդյո՞ք տաճարի վերաօծում, թե մեկ այլ բան՝ ժապավենի հանդիսավոր կտրում եւ ավանդական երգ ու պար:

MiG-35-ը շատ ճիշտ է նկատում: Մարդուն նմանակող կապիկի պես Թուրքիան փորձում է եվրոպացի ձևանալ: Բայց դե ավանակին ոսկե փալանով էլ թամբես, էլի նույն ավանակը կմնա: Անգամ իրենց սարքած այդ շոուի մեջ ցույց են տալիս թուրքի իրենց դեմքը. Ս. Խաչի անունը կրող տաճարը վերականգնել առանց խաչի... Որ եկեղեցին են տեսել առանց խաչի? Էլ այդքանից հետո ինչ վերաօծման մասին է խոսքը, Արամ ջան? Մի բառով կարելի արտահայտել իրենց արածը` գովազդ:

Link to post
Share on other sites

AZG Armenian Daily #052, 22/03/2007

Ընթացիկ

ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԱՉ ՈՒՆԵՑԵԼ Է, ԻՍԿ ԽԱՉԸ` ԼՈՒՍԱՆԿԱՐ

Այդ մասին է վկայում ՙԱզդակ՚ թերթի հոբելյանական համարի հրապարակումը

Երկար վարանումներից հետո մարտի 29-ին վերջապես նշանակվեց Վանա լճի Աղթամար կղզու վերանորոգված Սբ. Խաչ եկեղեցու բացման օր: Վերջին տվյալներով բացմանը հրավիրվել են օտարերկրյա հյուրեր, որոնց թվում` Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, իսկ բացումն անձամբ կատարելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Առանց որեւէ հիմքի անիմաստ է եկեղեցու վերականգնման աշխատանքների գնահատումը, բայց որ այդ աշխատանքների ընթացքում չեն վերականգնվել նրա գմբեթի եւ զանգակատան խաչերը, ոչ էլ զանգակ է տեղադրվել, ակնհայտ է: Ավելին, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչն այս բացթողումներն արդարացրել էր հետեւյալ կերպ. ՙՄենք խաչի առնչությամբ որեւէ դիտավորություն չունենք: Եթե եկեղեցու բնօրինակն ունեցել է, ապա խաչը կտեղադրվի՚:

Թեեւ նրան ուղղել էր նախարարության մասնագետ Յաքուբ Հազանը, թե եկեղեցին անկասկած խաչ ունեցել է, սակայն նա էլ թերացումն արդարացրել էր եկեղեցու խաչը հստակ պատկերող լուսանկարի բացակայությամբ: Մինչդեռ խաչի պատկերով բազմաթիվ լուսանկարներ ոչ միայն հրապարակվել են հայկական մամուլում, այլեւ Արեւմուտքում հրապարակված գիտական աշխատություններում:

Այդ լուսանկարներից երկուսն ինտերնետային փոստով ՙԱզգի՚ խմբագրություն է ուղարկել Բեյրութի ՙԱզդակ՚ օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը, պատմական լուսանկարների հավաքածուորդ Միսաք Քելեշյանի համապատասխան գրությամբ, ցույց տալու համար խաչի առնչությամբ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Քոչի, իսկ խաչը պատկերող լուսանկարի առնչությամբ նախարարության մասնագետ Հազանի արդարացումների սնանկությունը:

Ինչո±ւ: Այն պարզ պատճառով, որ ՙԱզդակի՚ 80-ամյակին նվիրված հոբելյանական այս համարի հրապարակած երկու լուսանկարներում էլ, որոնցից մեկն արվել է 1890 թ.-ին, պարզորոշ երեւում է Սբ. Խաչ եկեղեցու գմբեթի խաչը: Հարկ է սակայն նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու պարագայում հարցի էությունը սոսկ խաչով չի սահմանափակվում: Այլապես մարտի 15-ին պոլսահայ մի շարք մտավորականներ գրավոր չէին դիմի Աթիլլա Քոչին, որպեսզի նախքան պաշտոնական արարողությամբ բացումը, եկեղեցին ինչպես հարկն է օծվի, օծումը կատարի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, Սբ. Խաչն ավելորդ շահարկումներից խուսափելու համար հանձնվի պատրիարքարանի տնօրինությանը եւ վերջապես վերականգնվի Վանա լճի Աղթամար կղզու թուրքացման մղումով Աքդամարի վերածված հայկական անվանումը:

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին պատրիարքարանի տնօրինությանը հանձնելու պոլսահայ մտավորականների վերոհիշյալ պահանջը պատահական չէ, այլ պայմանավորված է ՙՎաթան՚ թերթի մարտի 9-ի համարում Մեհմեդ Օզթյուրքի ստորագրությամբ հրապարակված առաջնորդող հոդվածով: Դրան Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր ՙԼրաբերի՚ մարտի 19-ի համարում արձագանքել է Մութաֆյան պատրիարքը:

Նա խստագույնս դատապարտել է Օզթյուրքին, որը ՙՎաթանի՚ էջերում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ճակատագրի առնչությամբ լուրջ ՙմտահոգություն՚ հայտնելիս արել էր հետեւյալ հարցադրումը. ՙԵկեղեցին ում տնօրինությանն է հանձնվելու` Լիբանանի եւ Երուսաղեմի պատրիարքարանների, թե Հայաստանի կաթողիկոսության՚: ՙՎաթանի՚ հեղինակի այս սադրիչ հարցադրումը որեւէ մեկնաբանության կարիք չի զգում: Սակայն դա իբրեւ շահարկման հերթական դրսեւորում, դեռեւս չբացված մթագնում է Սբ. Խաչ եկեղեցու պետականորեն կազմակերպվող բացումը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

© Copyright AZG

http://azg.am/print_new.php?num=2007032201&lang=AM

Link to post
Share on other sites

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԳՆԱԼՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ

Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանից, նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 29-ին չի մեկնի Վան` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը: Նախարարն, ըստ նախնական պայմանավորվածության, մասնակցելու է Բելառուսում մարտի 26-ից ապրիլի 1-ը ՙՀայաստանի մշակույթի օրեր՚ միջոցառումներին: Նախարարի փոխարեն Վան կմեկնի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

© Copyright AZG

http://azg.am/print_new.php?num=2007032202&lang=AM

Link to post
Share on other sites

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27, 2007թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակություն չի մասնակցելու

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացմանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով Վանի նահանգապետ Մեհմետ Նիյազի Տանիլիրից ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվել է հրավեր` սույն թվականի մարտի 29-ին մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը:

Նկատի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին վերածվելու է թանգարանի և չի շարունակելու գործել որպես եկեղեցի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո և բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով և ոչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսի համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցություն չի բերելու արարողություններին:

Թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ և թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին` առավել ևս ներկա դարի` ժողովուրդների գործակցության և կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում:

###

Link to post
Share on other sites

AZG Armenian Daily #056, 27/03/2007

ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը երեկ տեղեկացրեց, որ կաթողիկոսությունը մերժում է որեւէ ներկայացուցիչ ուղարկել մարտի 29-ին Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացման պաշտոնական հանդիսությանը, ՙնկատի ունենալով, որ Թուրքիան տակավին կուրանա Հայկական ցեղասպանության պատմական իրողությունը՚:

© Copyright AZG

Link to post
Share on other sites

Սբ Խաչ եկեղեցու վերականգնումով ներազդում են միջազգային հանրային կարծիքի վրա»

Մարտ 28, 2007 | 18:07

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերանորոգման թուրքական նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է ներազդելու միջազգային հանրային կարծիքի վրա եւ նպատակաուղղված է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը,- Արմենպրես-ին ասել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից` անդրադառնալով մարտի 29-ին Ս. Խաչ եղեկեցու վերաբացման փաստին: Թանգարան-ինստիտուտը տարակուսելի է համարում, թե ինչու միեւնույն թուրքական կառավարության օրոք 10-րդ դարում կառուցված երկու հայկական տաճարներից մեկը վերականգնվել է, իսկ մյուսը` Կարսի Առաքելոց եկեղեցին, վերածվել մզկիթի:

Հուսով ենք, որ թուրքական կառավարությունը հետայսու ավելի լուրջ վերաբերմունք կցուցաբերի ցեղասպանության հետեւանքով հայազուրկ դարձած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ` նման միջոցառումները չվերածելով ակնհայտ քարոզչական գործողության,- ասել են թանգարանից:

http://www.168.am/am/news/4456

Link to post
Share on other sites

AZG Armenian Daily #059, 31/03/2007

Ընթացիկ

ՍԲ. ԽԱՉԻ ԲԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը երեկ անդրադարձան ՙՈւրբաթ՚ ակումբի հյուրերը` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Երկու բանախոսներն էլ ՀՀ պատվիրակության մասնակցությունը եկեղեցու բացման արարողությանը ճիշտ համարեցին` նորոգման ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարությունները համագործակցել են եւ ճիշտ էր հրավերին փոխնախարարի մակարդակով արձագանքելը:

Հակոբ Չաքրյանի գնահատականով Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումը պետք չէ դիտարկել բացասական լույսի ներքո: Չնայած եկեղեցին նորոգվեց եւ բացվեց իբրեւ թանգարան` առանց գմբեթի խաչի, առանց այն քանդակների, որ ծածկում էին եկեղեցու պատերը, այդուամենայնիվ երեւույթը դրական է, բացառիկ` Թուրքիայի պատմության համար:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է, որ նորոգվել է Թուրքիայի պետական բյուջեի միջոցներով: Ինչպես տեղեկացրեց Հակոբ Չաքրյանը, ինչպես շատ այլ հայկական հուշարձաններ Թուրքիայի տարածքում, Աղթամարը նույնպես կարող էր չլինել այսօր` 1960 թվականներին Աղթամարը մեծ ջանքերով հաջողվել է փրկել պայթեցումից. թուրքիայի ազգությամբ քուրդ գրող Յաշար Քեմալի եւ Թուրքիայի մշակույթի այդ ժամանակի նախարարի միջամտությամբ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ Մայր աթոռը միանշանակ բացասական է գնահատում հայկական քրիստոնեական այդ եկեղեցին, որը մինչեւ 1915 թվականը իրականացված ցեղասպանությունը գործել է որպես այդպիսին, թանգարանի վերածելու փաստը: Խաչի տեղադրումը, որ հատուկ կարգ է, եկեղեցու թանգարան մնալու դեպքում նշանակություն չէր ունենա:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ համոզված է, որ Սուրբ Խաչի բացումը Թուրքիայի քրիստոնեական մշակութասիրության դրսեւորում չէ, այլ քաղաքական նպատակների արտահայտություն, որը արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հռչակած` Թուրքիան պետք է առաջիկա տասը տարիներին ամեն ինչ անի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար, նպատակի համատեքստում է:

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Լեւոն Մութաֆյանի մասնակցությունը Թուրքիայի օրհներգի կատարմանը Հակոբ Չաքրյանի տեսանկյունից անտեղի էր եւ պատրիարքի Թուրքիայի քաղաքացի լինեն էլ բացատրություն չէ նրա վարմունքի, բայց եւ ողջունելի գտավ բանախոսը պատրիարքի ելույթում արած ընդգծումը եկեղեցու անվան թուրքականացման առնչությամբ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը ճշտել է, որ անվանումը ոչ թե Ագդամար է, որ թարգմանաբար նշանակում է Սպիտակ երակ, այլ ունի հայկական անվանում` Աղթամար:

Եթե Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Սուրբ Խաչի վրա խաչ տեղադրելու հեռանկարը տեսնում է Թուրքիայի ժողովրդավարացման ընթացքի եւ քրիստոնեական աշխարհի միասնականության համատեքստում, ապա Հակոբ Չաքրյանի տեսանկյունից դա կլինի քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում: Ինչպես տեղեկացրեց թուրքագետ բանախոսը, թուրքական մամուլն, անդրադառնալով բացման արարողությանը, նշել է, որ Աղթամարում բացված Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է: Նույն մամուլը նաեւ բացման արարողությունը գնահատել է քաղաքականապես չհաջողված միջոցառում: Հակոբ Չաքրյանը, սակայն, կարծում է, որ թերեւս որոշակի փոփոխությունների արդյունքում Թուրքիան դադարել է կարեւորել միջոցառումը, այլապես ներկա կգտնվեին երկրի վարչապետն ու արտգործնախարարը: Վերջին նկատառումն էլ բացատրում է հայկական կողմի բացթողումների քիչ լինելը, այլապես ավելի ակնառու կլինեին դրանք, ըստ բանախոսի:

ՆԱՆԱ ՊԱՏՐՈՍՅԱՆ

© Copyright AZG

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ասում են թուրքիայի մշակույթի ու կուլտուրայի նախարարությունում մի հայ կին է աշխատում և դա նրա ջանքերի շնորհիվ էր, Ախթամարի վերակառուցումը,

թե չէ ..թուրքերին պետք չէր դա...

ամբողջ աշխարհի թերթերը մի անգամ էլ նշեցին որ հայերի եկեղեցին է, հեռուստացույցը պատմում էր հայոց պատմությունը, եղեռնը...

իսկ թուրքեը իմացան ճշմարտությունը..որ Անատոլիայում հայեր են ապրել..

post-29738-1180212241.jpg

...ցավալի տեսարան է... :(

Link to post
Share on other sites
...ցավալի տեսարան է... :(

Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկաս ԺԹ 40):

Այսօր Աղթամարի վանքի քարերն են քարոզում, որոնք իրենց պերճախոսությամբ ավելին են ասում, քան մենք կասեինք, քանի որ ներծված են մեր հոգեկիր հայրերի աղոթքներով:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...