hravart Posted March 9, 2007 Report Share Posted March 9, 2007 Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Դասական Ուղղագրութեամբ) Վահագն Դաւթեան ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր, Պղնձէ տապ է, Պղնձէ տոթ է, Պղնձէ համ է, Պղնձէ հոտ է, Պղնձէ շողուն, պսպղուն փոշի: Արևահարող մարող օշօշի Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին, Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին: Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր Իրեն հազիւհազ այդ տապից հանել, Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ... Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր, Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ, Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք. Մի վայրկեան միայն պէծին է տալիս, Թողնում ակունքը ու մահանալիս Զուգում է իրեն կանաչ պսակով... Հայաստան աշխարհ, Ինչպէ՞ս ապրեցիր Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով... Եւ ինչպէ՞ս եղաւ, Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած Մենաւոր բարդին... Հայաստան աշխարհ, Առեղծւած ես հին, Խրթին առեզծւած Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել, Սեպագիր ես դու հողմերից եղծւած Ու չեմ կարենում խորին խորհուրդդ Խօսքի վերածել, Ճակատագիր ես, Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է շառաչով գրել Եւ սրբագրել տառապանքն ինքը... Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը Մաքուր է այնքան, Ասես չի լսել և ոչ մի անեծք, Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Դու լռում, լռում, Լոկ տալիս ես ինձ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհից Դէմքդ դիտելու շնորհը վերին: Ու ես նայում եմ լեռնապարերին, Ուր շողշողում է լուսաբացն անծիր... Հայաստան աշխարհ, Ինձ ուշ ծնեցիր. Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից ելած Առաւօտները քո այն նախնական, Որ քայլում էին հովիտներն ի վար Ու ոտներն ի վար թափթփւում էին Ճառագայթ ու ցօղ: Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ ընթացող Քո աստւածներին, Որոնց անունը կրակ էր ու սէր... Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել... Քարը՜ Աստծոյ խիղճը քարացած, Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած Ու սրտին կաթած մարդու արտասուք... Քարերի բուք էր ու քարերի սուգ... Ու երբ իմ յոգնած երակների մէջ Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ, Իմ ոխն արթնացել Ու ծառացել է քո դէմ արարո´ղ. Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ, Զլացար մի բուռ բարութիւն ու հող... Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ Զարթնել է յանկարծ արարիչ մի դող, Շշնջացել եմ. --- Ների´ր արարող, Քանզի այդ քարի երակների մէջ Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի, Դրել ես կայծի հրաշքը մաքուր Եւ աղբիւրների լոյսը արարող... Ու նայում եմ քեզ, Սրբազան իմ հող... Նախաստեղծութեան մոլուցքը վայրի Այստեղ քարեղէն իր ոխն է թողել, Բայց կատարներին լճեր կան բարի, Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից Կաթկթած ցօղեր... Այստեղ ժայռերը յօշոտել իրար, Քարեր են ձևել, քարափներ քանդել, Բայց և կախել են քարափներն ի վար Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել: Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ, Որ շանթերն անգամ չեն կարող խոցել, Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ, Բռնել է բոսոր կակաչի բոցեր... Ալ կակաչների ապստամբութիւն Եւ խոնարհութիւն մանուշակների... Հայաստան աշխարհ, Բիրտ խռովքների ու քնքշանքների Անվերջանալի ալեբախութիւն, Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն, Դու անմեկնելի ու մեծ ներշնչում, Որ մերթ հանում ու թաթախում է քեզ Աստղալոյսի մէջ ու արշալոյսի Եւ մերթ տապալում անդունդներն ի վար... Դու՝ լոյս, դու՝ խաւար, Դու՝ խառն ու խրթին, Որպէս խաւարով ու մառախուղով Խմորւող խռով նախաստեղծութիւն, Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն, Որ աղօթում է լոյսի, բարութեան, Քո խաղաղութեան ու հացի համար Եւ բուրում է քո հոգևոր հացը... Քո մագաղաթի ամէն մի էջը Խշխշուն ու տաք մի լուսաբաց է. Եւ ամէն տողը Լուսաբացի մէջ մխացող ակօս, Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել, Եւ ամէն նախշը՝ Որդան կարմիրի հրեղեն թևով Երկինք սաւառնող յարութեան հրաշք Եւ համբարձումի անսուտ առասպել... Մագաղաթնե՜րդ... Ու մինչև հիմա չեմ կարողանում Վերծանել նրանց խորհուրդը խորին. Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին Շնչել խաւարը քո տառապանքի Արտաշնչել են «առաւօտ լուսոյ», «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»... Մայրենի լեզու, Դու՝ ոգի, դու՝ հաց, Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած, Որ աստծոյ նման զոհ է պահանջում... Եւ երբ շաչել է փորձութեան քամին, Մենք մեզ ենք դրել զոհասեղանին, Սակայն չենք զիջել Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն» Հայաստան աշպարհ, Դու՝, խոնարհ աղօթք, Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող, Դու` վիհի անկոում, գագաթի ներբող, Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր, Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր, Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,, Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ Նարեկայ վանքի քարէ հրթիռով Առ աստւած միտող դու Նարեկացի Եւ աստծոյ կողը գանգատով խրվող Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի... Եւ դու` տառապանք, Որ ծանր է որպէս կռանը՝ սալին... Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ Դու ինչպէ՞ս գտար Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին: Խաչքարիդ վրայ Ասես թէ ինքը հրաշքն է թառել Որ թեթև շնչից պիտի վերանայ: Եւ քո կամուրջի Սլաք կամարը այնպէս է սուրում, Ասես հրեղէն հովատակ է նա: Հայաստան աշխարհ, Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի Ու ոգիանայ ու դառնա Անի... Ինձ ուշ ծնեցիր, Բայց ես երևի քո մայր ոստանի Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել, Մտորմունք մի լուռ, Նրա մի զանգի ղօղանջը տխուր, Շքեղ թախիծը ինչ-որ կամարի Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝ Վէմ հպարտութեան... Ինձ ուշ ծնեցիր Ու կտակեցիր ցաւը պարտութեան... Իմ սրտի միջով խուժում է ահա Դեղին սամումը անապատային, Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին, Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն, Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով Ու նիզակներն է մեխում քրքիջով: Հայաստան աշխարհ, Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն, Դու թռիչքի մէջ տապալւող կամար, Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր, Քարէ հառաչանք, քարէ արտասուք Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ... Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ Դարեր ու դարեր տապալւել եմ ես, Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես, Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի, Այդ փոշու միջից նորից թևել եմ Ու քո ցաւի պէս հարատևել եմ... ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին Ասես գիշերւայ թափած աստղերը Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին Ու նորից դէպի երկինք է տանում... Հայրենի հովիտ՝ սրբազան անուն, Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին Քամեց առաջին ողկոյզը արդար, Խմեց, խենթացաւ ու աստւածացավ Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց... Աշնան առավօտ, Քո իսկ խելագար բոյրերով հարբած, Քայլում ես նորից աստծոյ նման մերկ Եւ առած հողի շռայլ նախընծան, Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան... Բայց դու, Հայաստան, Սմբակների տակ տրորւած ողկոյզ, Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս, Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն, Դու՝ անդուռ հնձան... Եւ գիշերային անքնութեան մէջ, Երբ իմ արիւնը մխացել տխուր, Մէջքիս երակը տնքացել է խուլ, Տնքացելկ ինչպէս մայր Արածանին, Հնազանդւել եմ ես նրա ձայնին, Ճամփայ եմ ընկել, Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ: Եւ թափառական գուսանի նման Անցել Մասիսի կապուտակ փէշով, Յոգնած ոտքերս ցողել մշուշով, Իջել եմ նորից հովիտներդ հին... Անձրևից յետոյ Արտոյտներն այնտեղ խենթանում էին, Անձրևից յետոյ երկնքի միջով Եօթը միրհավ էին թռել երևի Եւ թողել էին իբրև ծիածան Հետքը թևերի... Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք, Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն... Հողի կոնքերին Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն, Հևում տարփանքով, փարւում էր խոփին: Օրը՝ բարութեան արցունքը կոպին, Ոսկէ սերմեր էր ակօսին յղում: Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում, Ասես նրա մէջ աշխարհի խիղճը Ամենախոշոր իր աստղն էր վառել... Հայաստան աշխարհ, Դու՝ արտ, դու արև, Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս, Երկնքի դիմաց դողացող դու յոյս, Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ, Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ, Դու՝ ամառային մեծ արևագալ, Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ... Վանքի խաւարում Տիրամօր առաջ Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին... Ինձ ուշ ծնեցիր, Ու ես չտեսայ Քո Թլոր Դաւթի թուրը հրածին, Ինձ կտակեցիր Տխուր արիւնը փոքր Մհերի Նրա զօրաւոր անզօրութիւնը Քարանձաւային հառաչը նրա, Քարանձաւային այդ դառնութիւնը: Հայաստան աշխարհ Քո անձաւներում Առեղծւածային ոգիդ է ապրել, Որ հեզ էր իբրև աղօթք ու ներում Եւ ըմբոստ որպէս լոյսի առասպել: Քարի արցունքն է որպէս ջինջ կանթեղ, Նրանց կամարից կախւել հեծութեամբ Քո երազներն են բնակւել այնտեղ Իրենց սովահար ճգնակեցութեամբ: Քո մոլոր յոյսն է այնտեղ թափանցել, Խաչւել է քարի արտասուքներում Եւ այդպէս խաչւած, նորից համբարձւել Միտել է դէպի անյայտն ու հեռուն: Հայաստան աշխարհ, Դու ինձ ծնեցիր Մեծ ու գերագոյն տառապանքիդ մէջ, Քո անկումի մէջ մեծ ու գերագոյն... Եւ գիշերները, երբ իմ արիւնը Այրող ծարաւից մխում է անքուն, Ինձ թւում է թէ բերդ եմ պաշարւած Ու որոնում եմ դէպի ջուր տանող Միակ գաղտնուղին, Չեմ գտնում սակայն... Ու մերթ թւում է, Թէ անապատի աւազի միջով Միայնակ քայլող որբ մանուկ եմ ես, Որ ձայն եմ տալիս Բայց չեմ ստանում ոչ մի արձագանք... Տնակ եմ աւեր, թոնիր եմ հանգած Եւ աւերակի ճեղքերից բխած Եղինջի կսկիծ, Հուրհրան աստղն է ծագում գիշերով Որ վրաս հսկի, Բայց արցունք դարձած՝ կաթում է վրաս... Ու մերթ թւում է, Բիւրեղ առ բիւրեղ փշրւած հրաշք, Վանք եմ փշրւած Ու մի բզկտւած, արնոտւած «Նարեկ» Ընկած գաւիթում: Քամին գալիս է, Իմ մագաղաթեայ հառաչը թերթում Եւ իմ հեծութեան մրրիկը առած, Տանում փռում է ամայի երկրի Որբ ու ամայի թախծութեան վրայ: Ու մերթ թւում է՝ աղբիւր եմ մաքուր, որի կոկորդում մեր վարդավառի ԾիԾաղը մնաց որպէս հեկեկոց... Կալ եմ ամայի, ջրաղաց եմ գոց Եւ գիւղի ճամփին Արծաթ թափթփող մենաւոր բարդի, Որ էլ ոչ մէկի ճամփան չի պահում... Բայց ինչպէ՞ս եղաւ, Որ ապրում եմ դեռ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների Կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն, Դարեր ու դարեր գոյացել ես դու Մեր երազների տաք աճիւններից, Որոնցից անվերջ նոր երազների Հրաշքն է աճել, Դու գոյացել ես Մեր ըմբոստութեան շառաչիւններից, Որոնց արձանքն ահագնացել է Ու անվերջ շաչել... Դու գոյացել ես առեծւածներից, Մեռնող ու ծնւող մեր աստւածներից, Մեր համբերութեան քարէ բերդերից, Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից, Լացող մամուռի արտասուքներից, Նահատակներիդ սուրբ մասունքներից, Օջախի բոցից, ծխանի ծխից, Քո ոգուց ելնող, այն մառախուղից, Որից աստղեր են ծնւում աշխարհում... Հայաստան աշխարհ, Իմ կավ, իմ արիւն, Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն, Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն, Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն, Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն... Հայաստան աշխարհ, Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան Եւ հրաշալի ու մեծ յարութեան Անվերջանալի արարողութիւն... Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ, Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն... Quote Link to post Share on other sites
hravart Posted March 9, 2007 Author Report Share Posted March 9, 2007 Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Նոր Ուղղագրութեամբ) Վահագն Դաւթեան ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր, Պղնձէ տապ է, Պղնձէ տոթ է, Պղնձէ համ է, Պղնձէ հոտ է, Պղնձէ շողուն, պսպղուն փոշի: Արևահարող մարող օշօշի Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին, Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին: Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր Իրեն հազիւհազ այդ տապից հանել, Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ... Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր, Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ, Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք. Մի վայրկեան միայն պէծին է տալիս, Թողնում ակունքը ու մահանալիս Զուգում է իրեն կանաչ պսակով... Հայաստան աշխարհ, Ինչպէ՞ս ապրեցիր Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով... Եւ ինչպէ՞ս եղաւ, Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած Մենաւոր բարդին... Հայաստան աշխարհ, Առեղծւած ես հին, Խրթին առեզծւած Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել, Սեպագիր ես դու հողմերից եղծւած Ու չեմ կարենում խորին խորհուրդդ Խօսքի վերածել, Ճակատագիր ես, Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է շառաչով գրել Եւ սրբագրել տառապանքն ինքը... Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը Մաքուր է այնքան, Ասես չի լսել և ոչ մի անեծք, Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Դու լռում, լռում, Լոկ տալիս ես ինձ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհից Դէմքդ դիտելու շնորհը վերին: Ու ես նայում եմ լեռնապարերին, Ուր շողշողում է լուսաբացն անծիր... Հայաստան աշխարհ, Ինձ ուշ ծնեցիր. Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից ելած Առաւօտները քո այն նախնական, Որ քայլում էին հովիտներն ի վար Ու ոտներն ի վար թափթփւում էին Ճառագայթ ու ցօղ: Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ ընթացող Քո աստւածներին, Որոնց անունը կրակ էր ու սէր... Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել... Քարը՜ Աստծոյ խիղճը քարացած, Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած Ու սրտին կաթած մարդու արտասուք... Քարերի բուք էր ու քարերի սուգ... Ու երբ իմ յոգնած երակների մէջ Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ, Իմ ոխն արթնացել Ու ծառացել է քո դէմ արարո´ղ. Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ, Զլացար մի բուռ բարութիւն ու հող... Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ Զարթնել է յանկարծ արարիչ մի դող, Շշնջացել եմ. --- Ների´ր արարող, Քանզի այդ քարի երակների մէջ Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի, Դրել ես կայծի հրաշքը մաքուր Եւ աղբիւրների լոյսը արարող... Ու նայում եմ քեզ, Սրբազան իմ հող... Նախաստեղծութեան մոլուցքը վայրի Այստեղ քարեղէն իր ոխն է թողել, Բայց կատարներին լճեր կան բարի, Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից Կաթկթած ցօղեր... Այստեղ ժայռերը յօշոտել իրար, Քարեր են ձևել, քարափներ քանդել, Բայց և կախել են քարափներն ի վար Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել: Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ, Որ շանթերն անգամ չեն կարող խոցել, Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ, Բռնել է բոսոր կակաչի բոցեր... Ալ կակաչների ապստամբութիւն Եւ խոնարհութիւն մանուշակների... Հայաստան աշխարհ, Բիրտ խռովքների ու քնքշանքների Անվերջանալի ալեբախութիւն, Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն, Դու անմեկնելի ու մեծ ներշնչում, Որ մերթ հանում ու թաթախում է քեզ Աստղալոյսի մէջ ու արշալոյսի Եւ մերթ տապալում անդունդներն ի վար... Դու՝ լոյս, դու՝ խաւար, Դու՝ խառն ու խրթին, Որպէս խաւարով ու մառախուղով Խմորւող խռով նախաստեղծութիւն, Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն, Որ աղօթում է լոյսի, բարութեան, Քո խաղաղութեան ու հացի համար Եւ բուրում է քո հոգևոր հացը... Քո մագաղաթի ամէն մի էջը Խշխշուն ու տաք մի լուսաբաց է. Եւ ամէն տողը Լուսաբացի մէջ մխացող ակօս, Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել, Եւ ամէն նախշը՝ Որդան կարմիրի հրեղեն թևով Երկինք սաւառնող յարութեան հրաշք Եւ համբարձումի անսուտ առասպել... Մագաղաթնե՜րդ... Ու մինչև հիմա չեմ կարողանում Վերծանել նրանց խորհուրդը խորին. Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին Շնչել խաւարը քո տառապանքի Արտաշնչել են «առաւօտ լուսոյ», «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»... Մայրենի լեզու, Դու՝ ոգի, դու՝ հաց, Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած, Որ աստծոյ նման զոհ է պահանջում... Եւ երբ շաչել է փորձութեան քամին, Մենք մեզ ենք դրել զոհասեղանին, Սակայն չենք զիջել Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն» Հայաստան աշպարհ, Դու՝, խոնարհ աղօթք, Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող, Դու` վիհի անկոում, գագաթի ներբող, Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր, Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր, Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,, Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ Նարեկայ վանքի քարէ հրթիռով Առ աստւած միտող դու Նարեկացի Եւ աստծոյ կողը գանգատով խրվող Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի... Եւ դու` տառապանք, Որ ծանր է որպէս կռանը՝ սալին... Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ Դու ինչպէ՞ս գտար Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին: Խաչքարիդ վրայ Ասես թէ ինքը հրաշքն է թառել Որ թեթև շնչից պիտի վերանայ: Եւ քո կամուրջի Սլաք կամարը այնպէս է սուրում, Ասես հրեղէն հովատակ է նա: Հայաստան աշխարհ, Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի Ու ոգիանայ ու դառնա Անի... Ինձ ուշ ծնեցիր, Բայց ես երևի քո մայր ոստանի Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել, Մտորմունք մի լուռ, Նրա մի զանգի ղօղանջը տխուր, Շքեղ թախիծը ինչ-որ կամարի Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝ Վէմ հպարտութեան... Ինձ ուշ ծնեցիր Ու կտակեցիր ցաւը պարտութեան... Իմ սրտի միջով խուժում է ահա Դեղին սամումը անապատային, Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին, Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն, Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով Ու նիզակներն է մեխում քրքիջով: Հայաստան աշխարհ, Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն, Դու թռիչքի մէջ տապալւող կամար, Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր, Քարէ հառաչանք, քարէ արտասուք Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ... Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ Դարեր ու դարեր տապալւել եմ ես, Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես, Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի, Այդ փոշու միջից նորից թևել եմ Ու քո ցաւի պէս հարատևել եմ... ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին Ասես գիշերւայ թափած աստղերը Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին Ու նորից դէպի երկինք է տանում... Հայրենի հովիտ՝ սրբազան անուն, Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին Քամեց առաջին ողկոյզը արդար, Խմեց, խենթացաւ ու աստւածացավ Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց... Աշնան առավօտ, Քո իսկ խելագար բոյրերով հարբած, Քայլում ես նորից աստծոյ նման մերկ Եւ առած հողի շռայլ նախընծան, Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան... Բայց դու, Հայաստան, Սմբակների տակ տրորւած ողկոյզ, Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս, Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն, Դու՝ անդուռ հնձան... Եւ գիշերային անքնութեան մէջ, Երբ իմ արիւնը մխացել տխուր, Մէջքիս երակը տնքացել է խուլ, Տնքացելկ ինչպէս մայր Արածանին, Հնազանդւել եմ ես նրա ձայնին, Ճամփայ եմ ընկել, Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ: Եւ թափառական գուսանի նման Անցել Մասիսի կապուտակ փէշով, Յոգնած ոտքերս ցողել մշուշով, Իջել եմ նորից հովիտներդ հին... Անձրևից յետոյ Արտոյտներն այնտեղ խենթանում էին, Անձրևից յետոյ երկնքի միջով Եօթը միրհավ էին թռել երևի Եւ թողել էին իբրև ծիածան Հետքը թևերի... Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք, Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն... Հողի կոնքերին Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն, Հևում տարփանքով, փարւում էր խոփին: Օրը՝ բարութեան արցունքը կոպին, Ոսկէ սերմեր էր ակօսին յղում: Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում, Ասես նրա մէջ աշխարհի խիղճը Ամենախոշոր իր աստղն էր վառել... Հայաստան աշխարհ, Դու՝ արտ, դու արև, Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս, Երկնքի դիմաց դողացող դու յոյս, Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ, Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ, Դու՝ ամառային մեծ արևագալ, Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ... Վանքի խաւարում Տիրամօր առաջ Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին... Ինձ ուշ ծնեցիր, Ու ես չտեսայ Քո Թլոր Դաւթի թուրը հրածին, Ինձ կտակեցիր Տխուր արիւնը փոքր Մհերի Նրա զօրաւոր անզօրութիւնը Քարանձաւային հառաչը նրա, Քարանձաւային այդ դառնութիւնը: Հայաստան աշխարհ Քո անձաւներում Առեղծւածային ոգիդ է ապրել, Որ հեզ էր իբրև աղօթք ու ներում Եւ ըմբոստ որպէս լոյսի առասպել: Քարի արցունքն է որպէս ջինջ կանթեղ, Նրանց կամարից կախւել հեծութեամբ Քո երազներն են բնակւել այնտեղ Իրենց սովահար ճգնակեցութեամբ: Քո մոլոր յոյսն է այնտեղ թափանցել, Խաչւել է քարի արտասուքներում Եւ այդպէս խաչւած, նորից համբարձւել Միտել է դէպի անյայտն ու հեռուն: Հայաստան աշխարհ, Դու ինձ ծնեցիր Մեծ ու գերագոյն տառապանքիդ մէջ, Քո անկումի մէջ մեծ ու գերագոյն... Եւ գիշերները, երբ իմ արիւնը Այրող ծարաւից մխում է անքուն, Ինձ թւում է թէ բերդ եմ պաշարւած Ու որոնում եմ դէպի ջուր տանող Միակ գաղտնուղին, Չեմ գտնում սակայն... Ու մերթ թւում է, Թէ անապատի աւազի միջով Միայնակ քայլող որբ մանուկ եմ ես, Որ ձայն եմ տալիս Բայց չեմ ստանում ոչ մի արձագանք... Տնակ եմ աւեր, թոնիր եմ հանգած Եւ աւերակի ճեղքերից բխած Եղինջի կսկիծ, Հուրհրան աստղն է ծագում գիշերով Որ վրաս հսկի, Բայց արցունք դարձած՝ կաթում է վրաս... Ու մերթ թւում է, Բիւրեղ առ բիւրեղ փշրւած հրաշք, Վանք եմ փշրւած Ու մի բզկտւած, արնոտւած «Նարեկ» Ընկած գաւիթում: Քամին գալիս է, Իմ մագաղաթեայ հառաչը թերթում Եւ իմ հեծութեան մրրիկը առած, Տանում փռում է ամայի երկրի Որբ ու ամայի թախծութեան վրայ: Ու մերթ թւում է՝ աղբիւր եմ մաքուր, որի կոկորդում մեր վարդավառի ԾիԾաղը մնաց որպէս հեկեկոց... Կալ եմ ամայի, ջրաղաց եմ գոց Եւ գիւղի ճամփին Արծաթ թափթփող մենաւոր բարդի, Որ էլ ոչ մէկի ճամփան չի պահում... Բայց ինչպէ՞ս եղաւ, Որ ապրում եմ դեռ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների Կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն, Դարեր ու դարեր գոյացել ես դու Մեր երազների տաք աճիւններից, Որոնցից անվերջ նոր երազների Հրաշքն է աճել, Դու գոյացել ես Մեր ըմբոստութեան շառաչիւններից, Որոնց արձանքն ահագնացել է Ու անվերջ շաչել... Դու գոյացել ես առեծւածներից, Մեռնող ու ծնւող մեր աստւածներից, Մեր համբերութեան քարէ բերդերից, Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից, Լացող մամուռի արտասուքներից, Նահատակներիդ սուրբ մասունքներից, Օջախի բոցից, ծխանի ծխից, Քո ոգուց ելնող, այն մառախուղից, Որից աստղեր են ծնւում աշխարհում... Հայաստան աշխարհ, Իմ կավ, իմ արիւն, Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն, Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն, Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն, Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն... Հայաստան աշխարհ, Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան Եւ հրաշալի ու մեծ յարութեան Անվերջանալի արարողութիւն... Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ, Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն... Quote Link to post Share on other sites
hravart Posted March 9, 2007 Author Report Share Posted March 9, 2007 ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ (ՀԱՏՎԱԾՆԵՐ) Վահագն Դավթյան ՄՈՒՆԵՏԻԿ Հե՜յ, հեռու կացեք, Ճանապարհ բացեք Գալիս են, գալիս իշխան, վարդապետ, Գալիս են, գալիս, Աբուլ-Բարդի հետ. Ու բերում նեռին. ...Ծանր շղթաներն իր կուռ ձեռքերին, Մազերը խռիվ, շապիկն արնամած, Սմբատը ահա գգալիս է կամաց: Աչքերում շանթի ու պողպատի փայլ, Գալիս սիգաճեմ, գգալիս ծանրաքայլ, Գալիս է, գգալիս ու թվում է թե, Երբ ձեռքը շարժի՝ շղթան պողպատե Փշրվի պիտի, հոդ առ հոդ թափվի Կուռ թեւերն ի վար: Գալիս է... կանայք կանգնած շարվեշար, Նայում են, խոսում, շշուկ-հոգոցով. - Ինչ պարթեվ հասակ... - Ինչ աչքեր են ծով... - Տեսնես քանիսի՞ն սիրու տեր արել, Քանի՜ քանիսի սրտիկն է վառել... - Ինչպես անուշիկ հայրենն է ասում, Ախ, երնեկ նրան, ով այս դյուցազուն Քաջի հետ երթա, կամուրջն անցանի, Հետո ջուրը գա, կամուրջն այդ տանի: Կանգնում է Սմբատն... իսկ շուրջը նրա Վանականերն են վխտում հեվիհեվ, Կանգնում է... հայացքն ամբոխի վրա Ճախրում է մի պահ, հետո սրաթեվ Սլանում դեպի Թոնդրակա սարի Ժայռերը բարձրիկ: Ո՞ւր են իր քաջերն... Իսկ եպիսկոպոսն՝ այր մի լայնալանջ, Անշուշտ չգիտեն, Թե ոչ, կիջնեին, հանց շանթ ու արծիվ: Կրծքին ակնակուռ, ոսկեցոլ մի խաչ Ու ոկեփոշով օծված միրուք մի Խիտ ու փառահեղ, Այսպես բարբառեց ձայնով իր ահեղ: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իշխանաց մերոց՝ լույս ու բարություն, Ազատաց՝ կորով ու քաջարություն, Վանքերին մեր սուրբ՝ կուռ հաստատություն Եվ ռամիկներին երկնային երկյուղ Ու խոնարհություն: ԾԱՂՐԱԾՈՒ Ցնծա դու, ռամիկ, չարադատ անձիդ Օրհնանք մի հասավ խիստ երանելի, Ի՞նչ կա երկյուղից ավելի քաղցրիկ, Խոնարհությունից անուշ ավելի: ԵՊԻՍԿՈՊՈՍ Լռիր, խեղկատակ... Իսկ դու, ժողովուրդ, Նայիր ոճրամուխ այս արարածին, Նա իր մոլության կրքով անհագուրդ, Ախտակտությամբ իր դժոխածին, Իր խավարասեր վարդապետությամբ, Անուսումնական իր տգիտությամբ Իր ոճրաշավիղ դիվահարությամբ, Իր խավարտչին ու նենգ չարությամգ Կամեր քո հոգին հավատից հանել Ու տաճարն Աստծո հիմից սասանել: Սակայն մծղնե գործերն այդ չարի Անպատշաճ է խիստ պատմել մեկ առ մեկ, Զի աղտեղի են ու նենգ են կարի: ՍՄԲԱՏ Ով եպիսկոպոս, երկնչում ես դու Ասել այս մարդկանց, Թե ես, իրապես ինչ եմ քարոզում, Դու, որ կիտել ես ծով ոսկի ու գանձ Եվ ոսկով անգամ միրուքդ ես օծում, Ասա, ուսկի՞ց են այդ գանձերը քեզ... Չե՞ս ուզում ասել... Դե, ներիր այնժամ, Եթե տհաճո խոսքերն իմ լսես, Ադամանդներն այդ, որ կայծակում են Քո կրծքի խաչին, Ռամկի քրտինքի ծովից են հանված, Ալ սուտակները, որ ճառագում են Քո այդ «սուրբ» աջին, Արյամբ են այդպես վառ ծիածանված, Դրանք մեր արյան շիթերն են անգին... Բանիր չարաչար՝ Տասնորդը վանքին... Մկրտիր Դրամ անիծյալ վանքին. Հաղորդվիր՝ Դրամ տուր, դարձյալ վանքին, Զոհը իր հերթին Ու պտղին իրեն, Եվ ո՞վ է կարգել այդ կարգն անօրեն... ՁԱՅՆԵՐ - Ճշմարիտ է նա... - Ճշմարիտ է նա... ԵՊԻՍԿՈՊՈԱ Նա մոգ է, նա շուն, վայրի մի գազան, Նա մարմնավորյալ ոգին է չարի ՍՄԲԱՏ Առավել լավ է բնությունը շան, Քան բնությունը հիմար ոչխարի, Մեզ պետք չեն վանքեր, Պետք չե վանական, Աշխարհն է մարդու, վանքն անապական, Միթե տերն ինքը մեզ չի մկրտում Իր Աստվածային շնչով անարատ, Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում Աստծո սիրով ու լույսով առատ, Մի՞թե կյանքը մեր, Տառապանքը մեր Մի սրբանվեր զոհ չե Աստծուն... Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն, Թող ազատ հոգին որտեղ կամենա, Այնտեղ աղոթի, Մի´ դնեք կապանք մեր հոգու վրա, Մեր ձեռն ու ոտի, Աստված ազատ է ստեղծել մարդուն, Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ, Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն, Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք, Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ: Ո´չ կյանքն այստեղ է, այս արեվի տակ, Եվ մահից հետո չկա այլ մի կյանք: Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար, Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ... ԵՊԻՍԿՈՊՈԱ Օ, հանդգնում է նա երկնքի դեմ, Հասու չի լինում նա մտոք իր կույր, Որ երկնքից են բարիքներ արար, Երկինքն է ղրկում մեզ լույսն իր մաքուր, Անձրեվն իր առատ, Ցողը կենարար: ՍՄԲԱՏ Ո´չ, ամպն իր անձրեվն առնում է ծովից, Երկրի սրտից են բխում գետ ու ծով, Թե ակունքներն այդ չքանան հողից, Ուսկի՞ց կը լինի եվ անձրեվ, եվ ցող: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իսկ թե երկինքը բարկ արեվ անի, Եվ խորշակ անի, եվ անի երաշտ, Հողը դժոխքի պիտի նմանի, Սեվանան պիտի արտ, արոտ ու դաշտ: ՍՄԲԱՏ Եթե երկինքը բարկ արեվ անի, Ամպերն անձրեվելն իրենց մոռանան, ետինն անդունդից հեղեղ կը հանի, Որ ջրվեն ծաղկունքն ու պայծառանան: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իսկ եթե երկինքը գոռա ահառիկ Եվ կարկուտ անի, եվ անի կայծակ, Մոխրանան պիտի եվ հասկ, եվ ծաղիկ, Ամլանա պիտի հողը ծագեծագ: ՍՄԲԱՏ Բայց երկիրն ունի անդունդներ անհուն Կուլ կտա իսկույն հեղեղ ու կարկուտ, Ու ժայռեր ունի նա շանթակայուն, Կը փշրի երկնի կայծակներն անգութ: ԵՊԻՍԿՈՊՈԱ Ո´չ, երկինքն է վեհ զի Տերն Արարիչ Բազմել է այնտեղ ամպե իր գահին Եվ արդարությունն ու լույսն է իր ջինջ Սփռոյմ երկնքից արար աշխարհին... ՍՄԲԱՏ Ով եպիսկոպող, գիտե՞ս դու սակայն, Որ երբ օրը գա այն դատաստանի Երբ փողը հնչի աբրիելական, Աստված երկնքից իջնի պիտի վար, Որ այստեղ արդար իր դատը անի: ՁԱՅՆԵՐ - Հաղթեց... - Հա՜յ, հաղթեց... - Հաղթեց Սմբատը եպիսկոպոսին... ՍՄԲԱՏ Այո, նա այստեղ իր դատը կանի, Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի, Քեզ, որ ոսկի ես միրուքիդ ցանում, Հագնում ես մետաքս ու հագնում բեհեզ, Մինչդեռ ռամիկը շինարար ու հեզ, Որ հողն է վարում ու հաց սերմանում, Իր դատած հացին կարոտ է մնում... Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի, Կը հանի ամեն տեր ու իշխանի Եվ ձեր ծովական մեղքերի համար Իր Աստվածային սուրբ դատը կանի: Նա կը խափանի չարը անողորմ, Նա կը հաստատի վսեմն ու բարին, Եվ արդարության անարատ ցողով, Եվ ազատության ոսկեղեն շողով Առավոտ կիջնի Հայոց աշպարհին... ՁԱՅՆԵՐ - Հաղթեց Սմբատը եպիսկոօպոսին... - Հաղթեց, Հա՜յ, հաղթեց եպիսկոպոսին: ԵՊԻՍԿՈՊՈԱ Գործերիդ համար չարանենգ ու սին Անիծում եմ ես կռապաշտ մոգիդ, Անիծում եմ ես մարմինդ ու հոգիդ, Անիծում եմ քեզ անշիջում հրով, Տարտարոսական թանձր խավարով, Կուպրի լճերով, հրեղեն գետով, Հրեշտակների անվրեպ նետով... ՔՈՒՆՁԻԿ Նաեվ որդերով, թունոտ իժերով, Տառապանքների անանց գիշերով... ՍՄԲԱՏ Քունձիկ աբեղա, օ, այստե՞ղ ես դու, Եվ կերպ ե՞ս առել անարատ մարդու... Միթե՞, ամիրա´, դու չես նկատում, Որ բորի թույն է այս մարդուց կաթում, Որ վարակ է նա... հետ տարեք ապա Վեղարը նրա այդ օձիկապա Եվ վեղարի տակ կտեսնեք նրա Թույնը մահահոտ: ՁԱՅՆԵՐ - Բորոտ է իրավ... - Բորոտ է, բորոտ... ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Եվ դու ահավոր այդ վարակն առած, Ի՞նձ ես մոտեցել ով, չար արարած... Դահիճներ, տարեք, գլխատեք դրան: Ոռնոցով զարհուր ու լալահառաջ Տարածվեց Քունձիկն Արաբի առաջ: ՔՈՒՆՁԻԿ Օ, ողորմա ինձ, Փրկիչդ վերին, Հիշիր ամիրա, Ես եմ քո ձեռքը մատնել այս նեռին, Հիշիր, ինչպես եմ ես քեզ ծառայել... Եվ ա՞յս էր վարձս... ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Ես վարձ եմ տալիս մատնիչին վայել: ԾԱՂՐԱԾՈՒ Հրաշք եղավ, Հրաշք եղավ, Շունը, իրավ, շան միս կերավ: Բայց խլացնելով աղաղակ ու կանչ, Նժույգ մի մեխվեց ամբոխի մեջ ծով, Իջավ նժույգից կին մի հիասքանչ, Դեպի ամիրան քայլեց սիգալով: Ու շշուկ անցավ. - Իշխանուհին է... Փառանձեմն է դա... ԻՇԽԱՆՈՒՀԻ Ողջույն, սուրբ հայրեր, ողջույն, ամիրա, Ի՞նչ, հավաքվել ու դատո՞ւմ եք արդեն, Չգիտե՞ք, սակայն, որ իմ ճորտն է նա, Ու կարգ է, որ ես իմ ճորտին դատեմ: Ուստի ազատիր թեվերը նրա, Եվ իմ ճորտ ռամկին ինձ տուր, ամիրա: ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Հազիվ եմ նրան ձեռք ձգել, տիկին, Եվ դու ուզոմ ես՝ բաց թողնեմ կրկին... Հա, հա՜, հա՜, հա՜ հա... ՍՄԲԱՏ Բայց դու իզուր ես ժամանել տիկին, Ես չեմ ցանկանում ճորտի անունով Փրկել իմ հոգին... Ես ճորտ չեմ, օ, ոչ: Ես ազատությունն ինքն եմ մարմնացած, Ազատությունը՝ շղթայի զարկված, Ազատությունը՝ որ մեռնում է միշտ Մեռնում է նորից հարություն առնում, Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ Ու նորից մեռնում: Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ. Զի սերմանել եմ իմ սերմը արդեն, Որոնք մայր հողում մի օր կը պայթեն, Ու վեր կընձյուղեն Ու կելնեն ի լույս, Ցորյանի հատը կը լինի մասուր,, Ու գարին՝ ընկույզ... Չի լինի իշխան, Ու չի լինի ճորտ, Մարդը կը դառնա արդար ու բարի, Եվ ազատություն կը լինի այնժամ, Ի մեջն աշխարհի: ՁԱՅՆԵՐ - Նա սուրբ է, նա սուրբ... - Աարդար մարգարե... - Քրիստոսն է մեր... - Մեր լույսը բարի... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.