hravart Posted March 10, 2007 Report Share Posted March 10, 2007 (edited) ԵՐԿՈՒ ԽՕՍՔ Չարմահալ գաւառի հայ ուսումնասիրաց միութիւնը հիմնւել է 1928 թ. Աբադանում, որն սկզբից ի վեր մնացել է Միութեան կենտրոն, իր շուրջն ունենալով տասը մասնաճիւղեր՝ մօտ հազար անդամ-ունիերով եւ բազմաթիւ համակիրներ: Սոյն միութեան Թեհրանի մասնաճիւղը հիմնւել է 1944 թ. Ապրիլ 24-ին, Միութեան հիմնադրութիւնից 16 տարի յետոյ եւ այսօր ունի աւելի քան 120 անդամ-ուհիներ: Միութիւնն իր տասնեօթամեայ գոյութեան ընթացքին հետապնդել է իր ընդգրկած հետեւեալ նպատակները, որքան թոյլադրել են գործունէութեան սահամանն ու պայմանները: 1. Հետաքրքրութիւն առաջացնել բոլոր հայ մասնաւորապէս Չարմահալ գաւառի երիտասարդութեան մէջ՝ Չարմահալի գիւղացիութեան, կրթական, առողջապահական, կուլտուրական եւ ընդհանհուր զարգացման վիճակի հանդէպ: 2. Ձեռնարկել մշակութային աշխատանքներ կենտրոնում եւ մասնաճիւղ-երում՝ նպաստելու ծագումով Չարմահալցիների մտաւոր, բարոյական զարգացմանը եւ ըստ կարելւոյն մշակել նրանց անհատականութիւնը եւ քաղաքացիական պարտականութիւնները: Յոյսով ենք Միութեանս Թեհրանի Մասնաճիւղի այս առաջին հրատարակութիւնը, -որի աշխատասիրողը միութեանս անդամներիցն է,- ջերմ ընդունելութիւն պիտի գտնի հասարակութեան լայն խաւերի կողմից, մանաւանդ որ սոյն աշխատանքն աւելի լայն չափերով պիտի ծանօթացնի մեզ պարսիկ գրականու-թեան գոհարներից մէկի հետ: ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՒԱՌԻ ՀԱՅ ՈՒՍ՝ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԱՍՆԱԱՃԻՒՂԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԲԱՆ Պատանի հասակից սկսած մի առանձին սէր եւ հետաքրքրութիւն եմ ունեցել պարսկական գրականութեան եւ լեզւի հանդէպ: Բաւարարելու համար իմ բուռն հետաքըրքըրութիւնը, սկսեցի պարապել պարսկերէն գրքերի ընթերցանութեամբ, երբ դեռ Նոր Ջուղայի Ազգային Դպրոցների աշակերտ էի: Կարդացածս սակաւաթիւ գրքերի շարքումն էր նաեւ Բաբա Թահէրի «Դիւան»-ը, որի քառեակներն իրենց հմայիչ պատ-կերներով այնքան խորն ազդեցին իմ հոգուն, որ հիացմունքով սկսեցի թարգմանութեան փորձեր անել: Դպրոցը թողնելով, պարտաւորւեցի դադարեցնել սկսածս աշխատանքը: 1943 թւին, համեմատաբար աւելի նպաստաւոր պայմանների տակ, շարունակեի թերի թողած թարգմանութիւններս, այս անգամ պատանի աշակերտի միամիտ հրապուրանքների վրայ աւելացնելով փոքր ինչ մանրամասն պրպտումներ եւ ուսումնասիրութիւններ անշուշտ իմ համեստ եւ անփորձ կարողութեան սահմաններում: Բաբա Թահէրի մասին կան մի շարք ուսումնասիրութիւններ, հրատարակութիւններ եւ թարգմանութիւններ՝ պարսկերէն եւ եւրոպական լեզուներով: Մի կողմ թողնելով Բաբա Թահէրի հատ ու կտոր հայերէն թարգմանութիւնները որոշ անձնաւորութիւնների կողմից՝ հրատարակւած օրացոյցների եւ թերթերի մէջ, գլխաւոր հրատարակութիւններից յիշատակենք. 1. 16 քառեակի թարգմանութիւնը հանգուցեալ Յովսէփ Միրզայեանի կողմից (Օմար Խայեամ, Բաբա Թահէր եւ զանազան, Թեհրան, 1923 թ.) 2. 53 քառեակի թարգմանութիւնը Պրն. Արամ Մովէլի կողմից «Հայրենիք Ամսագիր, թիւ 7 (199), մայիս, 1939 թ : Պրն. Արամ Մովելը Թահէրի ռուբայիները սահամանափա-կում է իր թարգմանած 53 քառեակներով, որ չի համապատաս-խանում 1926-27 թ. Վահիդ Դաստգերդու (وحید دستگرد) կողմից հրատարակւած լրիւ «Դիւան»-ին: 3. Ամենից արժէքաւորն է հանրածանօթ գրականագէտ եւ բանասէր պրոֆ. դոքտ. Ռ. Աբրահամեանի «Բաբա Թահէր Օրիան Համադանի, Քառեակներ եւ Ղազալներ, թարգմանեց պարսկերէն բնագրից Ռուբէն Աբրահամեան, Թեհրան 1930 թիւ» հրատա-րակութիւնը, որը բովանդակում է 100 քառեակ, 4 ղազալ եւ մի մանրամասն ուսում-նասիրութիւն Բաբա Թահէրի շուրջ, որն ընթերցողին լրիւ գաղափար է տալիս պարսիկ մեծատաղանդ բանաստեղծի մասին Սոյն վերջին հրատարակութիւնից յետոյ թերեւս աւելորդ պիտի նկատւէր իմ կողմից նոր աշխատութեան ձեռնարկելը, քանի որ իմ ուժերից վեր է տալ աւելի արժէքաւոր եւ մանրամասն տեղեկութիւններ Թահէրի կեանքի եւ գրական գործունէութեան շուրջ եւ թարգմանել նրա քառեակները հոգեբանական աւելի ճիշտ ըմբըռնումներով, քան յարգելի պրոֆեսորը, սակայն նկատի առնելով, որ Թահէրի գործերի 1/3 մասն է մեր ընթերցող հասարակութեան ծանօթ, ուստի աւելորդ չը համարեցի տալ «Դիւան»-ի ամբողջական թարգմանութիւնը, բացառութեամբ 22 քառեակի որոնց թւարկութիւնը պահելու նկա-տումով դրւած են թւեր, եւ որոնց մասին անդրադարձել եմ աշխատութեանս վերջին մասում զետեղւած ամփոփ տեսութեան մէջ: Որպէսզի մեր ընթերցողներն ընդհանհուր ծանօթութիւններ ունենան Բաբա Թահէրի մասին, ինչպէս եւ այն աւանդութիւնների որոնց մէջ երեւան է գալիս ժողովրդի սէրն ու մեծարանքը Թահէրի հանդէպ, աւելորդ չեմ համարում աշխատութեանս վերջում մի քանի խօսքով տեղեկութիւններ տալ այդ առթիւ օգտւելով պրոֆ. դոկտ. Ռ. Աբրա-համեանի գրքի նախաբանից եւ Վահիդ Դաստգերդու հրատարակած Բաբա Թահէրի «Դիւան»-ի ներածութիւնից՝ գրւած Ռաշիդ Եասամիի (رشید یاسمی ) կողմից: Որպէս սկսնակ՝ նման մի ձեռնարկի մէջ, բնականաբար հանդիպել եմ որոշ դժւարու-թիւններ եւ բացատրութեան համար դիմել մի շարք անձանց: Այդ առթիւ, ջերմ շնոր-հակալութիւններս եմ յայտնում պրոֆ. դոկտ. Ռ. Աբրահամեանին, (دکتر شفق)-ին դոկտ. Շաֆաղին, պրն. Մորադ Շալօմին (مراد شالوم), եւ պրն. Արամ Գառօնէին, իրենց ցոյց տւած օժանդակութեան համար: Սիմոն Բաբումեան ՁՕՆ Սիրոյ եւ վշտի անմահ երգիչ՝ ԲԱԲԱ ԹԱՀԷՐԻՆ Յաւերժական փերիները դարերի հետ քայլելով, Երգ, ծիծաղով ու խնդումով անցան թմբիդ վրայով, Նրանց բոյրից դու կեանք առար եւ շիրիմից դուրս գալով, Սկսեցիր փնտռել նրանց հին կարօտով, նոր յոյսով: Քեզնից յետոյ, իմ գարունքին ինձ էլ դիպան թովչանքով, Իրենց դէմքի վառ արևի կախարդական շողերով, Սիրոյ ջահըն առկայծեցին իմ սրտի մէջ անվըրդով, Երգ, ժպիտս առան անցան՝ հոգումս հրդեհ թողնելով: Ես էլ լքւած՝ չոլերն ընկայ նրանց հետքը փնտռելու, Սին յոյսերիս անապատում հանդիպեցինք ես ու դու, Տառապանքով թրծւած դէմքդ բացեց դռներն իմ հոգու, Քեզ խնդրեցի մեծ սրտումդ փոքր ինչ հանգիստ ինձ տալու: Դու տեսար որ ես էլ քեզ պէս սրտակէզ եմ, վշտակիր, -- Սրտայէզին սրտակէզն է ընկեր լինում, ասացիր. Ու իմ ջիւան սրտից ցաւը թեթևացնել փորձեցիր, Աւեր «սրտիդ անապատի»1 ովազիսում տեղ տւիր: Քեզ խնդրեցի պատմել ինձի տառապանքը քո կեանքի, Հոգնած ու խոնջ դու բաց արիր էջերը քո «Դիւան»-ի, Գանձեր տեսայ աւերներում թարթիչահար քո սրտի, Մարգարիտներ՝ ծովերի մէջ քո անսպառ արցունքի: Ու բոցաշունչ «հառաչանքիդ ծխովն» ամպեց իմ հոգին, Արիւնահոս քո աչքերի ջուրն անձրևեց իմ սրտին. Սիրոյդ կրակն աշխարհակէզ խանձեց այգին իմ կեանքի, Իսկ «Դիւան»-ըդ չնաշխարհիկ դարձաւ Լէյլիս պաշտելի: Իսկ ես՝ Մաջնուն քո երկերի գոհաներին սիրահար, Աղերսական լեզու առած՝ դռներն ընկայ անդադար. Հանճարակուռ քառեակներիդ իմաստները մուրալու, Մի այլ լեզւով2 էս հազարում3 մեծ տաղանդիդ կեանք տալու: Այժմ գրիչս հանճարախոյզ ծովն եմ նետում «Դիւան»-իդ, Նրա խորքից դուրս հանելու գոհարները մտքերիդ. Վայ թէ՞ յանկարրծ անզօր լինի իմ գրիչն իր դերում, Պիտ խորտակւենք դու՝ իմ գրքում, ես՝ հանրային կարծիքում: Սակայն հոգ չէ, «սիրահարին ամօթ, նամուս տրւած չէ», Թէ գրիչս մտքիդ ծովից մէկ գոհար ճիշտ դուրս բերէ, Ես գոհ կլնեմ, ոնց՝ «դէրւիշը մի հատ նշով կը հաշտւէ», Ինձ՝ իմ Լէյլու ծով «աչերի մի ակնարկն էլ հերիք է»: Իսկ քեզ համար անշուշտ յետոյ մեծ տաղանդներ կը ծընւեն՝ «Մտքիդ արտում» վշտի փոխան երանութիւն կը հիւսեն. «Կեանքիդ այգին» բուրումնաւէտ ալ վարդերով կը զուգեն, «Սրտիդ անբերք անապատում» յոյսի դրախտ կստեղծեն: Սիմոն Բաբումեան 1Չակերտների մէջ առնւած դարձւածքները Բաբա Թահէրինն են: Բանաստեղծական երգերի և տաղերի ժողովածու որտեղ հանգերք (աւելի շուտ հանգերի վերջին տառերը) դասաւորւած են այբբենական կարգով: 2 Այսինքն հայերէնով 3 տես քառեակ 84-ի վերլուծումը, որի համաձայն 1926 թւին (1947-48) պէտք է մի նոր հանճար ասպարէզ գայ: (Շարունակելի) Edited March 10, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted April 29, 2007 Author Report Share Posted April 29, 2007 ՔԱՌԵԱԿՆԵՐ Բաբա Թահէր Օրիան 1 Ես մի չարքաշ մարմին ունեմ, Աստւած իմ, Ծով կարօտն իմ սրտին ունեմ, Աստւած իմ, Տան փափագից, պանդխտութեան հառաչից, Հուր կրակն իմ կրծքին ունեմ, Աստւած իմ: 2 Առանց քեզի վարդ չի բացւի պուրակում, Թէ բացւի էլ չի ունենայ՝ բոյր եւ գոյն, Առանց քեզի ում շրթունքին ժպիտ կայ Սիրտն արիւն, դէմքը կըլնի միշտ տրտում: 3 Շալ կը կապեմ ու ղադաք շոր կը հագնեմ, Բախտի անւի պտոյտը ես կը գովեմ, Ու լւալու համար ձեռքեր ապերախտ, Ողջ ծովերի ջրերն ամբողջ կը շրջեմ: 4 Դո´ւ, որ երկնի գիտութիւնը չես սովրել, Դո:ւ, որ քայլդ դէպ գինետուն չես արել, Դո´ւ, որ քո շահն ու վնասը չը գիտես,, Ե՞րբ կը հասնես ընկերներիդ, վա´յ, վա՜յ քեզ: 5 Եթէ սի՞րտն է սիրուհի, էլ սիրուհի՞ն ինչըն է, Սիրուհի՞ն է թէ սիրտը, սի՞րտն ապա ինչըն է, Ես սիրուհին ու սիրտը միևնոյնն եմ համարում, Ու չը գիտեմ սի՞րտն ի´նչ, կամ սիրուհի՞ն ի´նչըն է: 6 Մութ գիշեր էր, ճամբան քարոտ, ես հարբած, Գաւաթըն ընկաւ ձեռքիցս, բայց ողջ մաց, Պահապանը վարպետօրէն այն պահեց. Թէ չէ հարիւր գաւաթ ջարդւեց դեռ չընկած: 7 Աչքիս խոռոչըն ապարանքըդ է, սիրելի´ս, Ոտքիդ հողը լինի մէջտեղն աչքերիս, Օ՜, չը լինի որ սխալմամբ ոտ փոխես, Ոտքըդ ծակեն սուր փշերը կոպերիս: 8 Ցաւ ու դարմանըս եարից կը լինի, Կապ, անջատումըս էլ եարից գեղանի. Մսագործն եթէ իմ կաշին քերթի, Երբէք իմ հոգին եարից չի բաժնի: 9 Քանի ինձնից դու հեռու ես, սիրտ չունեմ, Սրտիս խորքում ուրիշ փափագ, խինդ չունեմ. Կեանքդ վկայ, եա´ր, այս երկու աշխարհից, Սիրուհուց զատ մի այլ տենչանք, իղձ չունեմ: 10 Զմրուխտ սարեր, ժպտուն սարեր ու դաշտեր, Ժպտուն մարդիկ, որ ցանել են ծաղիկներ, Շատերն եկել, շատերը կան ու կը գան, Բայց կը մնան նոյն միշտ նոյն դաշտերն ու սարեր: 11 Գարունն եկաւ անապատում, դաշտ, ձորում, Ջահէլ կեանքս անցաւ ինչպէս մի գարուն, Ջիւանների շիրմին ծաղիկ կը բուսնի, Երբ փերիններ գան շրջելու ծաղկոցում: 12 Դու չես հարցնում քեզ սիրողից շւարած, Թէ գարունդ ո՞ւմ հետ անցաւ միշտ անդարձ, Ասա, ո՞ւմ հետ դու գործ ունես, որ վաղուց, Մոռացել ես ինձ յաւիտեան՝ բեզարած: 13 Ջահէլ սիրտս ի՞նչ գիտէր, թէ հուժկու առիւծ՝ յաղթ էի, Հալածում է ինձ մահն այժմ և առիւծ է ամեհի, Ինձնից շշմած խուսափում էր առիւծն հզօր կատաղի, Սայահբ կռւել կարող չեղաւ մարմինս ընդդէմ ժանտ մահի: 14 Մի հողագործ մղկտալով, այս դաշտում, Արիւն ցայտող աչքով արտ էր մշակում, Ե´ւ ցանում էր, ե´ւ ասում էր, -Ա՜խ ափսոս, Որ պիտ ցանենք, յաւէտ թողնենք այս դաշտում: 15 Նրա համար հոգիս վատ է ու տարաբախտ աշխարհում, Որ մարմինս մրջիւնների համար եմ ես սնուցում, Չգիտէի պայմանն ի՞նչ էր, ծառայութեան, գերութեան, Իզուր ապշած, շւարած եմ փուչ աշխարհի կրկէսում: 16 Սէր գնող մի սիրտ ունեմ վշտալից, Ու եռանդուն է շուկան այդ սէրից, Սրտիս տենչանքով հագուստ գործեցի, Առէշ(՝ սիրուց, թեզանն՝ աղետից: 17 Ճակատագի´ր, միշտ ականջիս դու հնչէ, Թէ –քո ցաւին ոչ մի դարման բուժիչ է Թէ գոհար էլ լինես՝ գնորդ չունես դու, Հէնց այս կեանքըդ է, որ ընթացիկ, սիրւած չէ: 18 Դա՜դ ու ամա՜ն էս աշխարից ու սրտից, Սիրտս է տենչում տեսածներըն աչքերիս Դաշոյն շինեմ՝ ծայրն ամուր պողպատից, Խրեմ աչքըս, սիրտս փրկւի էս դարդից: 19 Երնեկ նրանց, մարմինն հոգուց չեն ջոկում, Այս փուչ կեանքի մահւան մասին չեն խոկում. Սովորում են վշտին օրեր, տարիներ, Իրենց ցաւին դեղ ու դարման չեն հոգում: 20 Ով սիրող է՝ չի վախենայ իր կեանքից, Սիրահարը չի վախենայ մութ բանտից. Սիրող սիրտը քաղցած գայլ է, որ երբեք Չի վախենայ հովւի ահեղ հայ-հայից: 21 Երնէկ նրանց որ քեզ յաճախ տեսնում են, Քեզ հետ անոյշ զրոյց անում, նստում են. Թէ քեզ տեսնել կարող չըլնեմ, գէթ գնամ, Տեսնեմ նրանց, ովքեր քեզ միշտ տեսնում են: 22 Երնէկ նրանց, որ քեզ հետ են միշտ նստում, Զւարթ սրտով միշտ քեզ հետ են զրուցում. Սիրողների սովորութիւնն հէնց այն է, Որ համարձակ միշտ գալիս են քեզ տեսնում: 23 Երնէկ նրանց՝ ոտից գլուխ տխմար* են, Բոցերի մէջ թացի, չորի ախմար* են. Ժամ1, քեաբէում2, կռատնում3, տաճարում4, Եարից դատարկ, տան մէջ անգամ ահմար* են: 24 Ծաղկեպաններ, էլ դուք կակաչ մի ցանէք, Այգեպաններ, ծաղիկներից ձեռք քաշէք. Եթէ վարդի պայմանն այ էր, որ տեսայ, Քանդէք վարդերն ու նրանց տեղ փուշ ցանէք: 25 Բան մի արա, որ նեղութեան մէջ ընկնես, Այս լայնութեամբ աշխարհը նեղ լինի քեզ. Երբ որ վաղը մեր նամակներն ուզենան, Քո նամակի ընթերցումից ամաչես:. 26 Սիրոյդ վիշտը շրջիկ, մոլար ինձ դարձրեց, Բախտի տենչը անթև, անփառ5 ինձ դարձրեց. Ինձ ասացիր, - Սպասի´ր դու, սպասի´ր, Սպասումը նսեմ, թշւառ ինձ դարձրեց: 27 Թող Աստւած իմ, երկնի վիզը կոտրւի, Տարաւ ամբողջ զաւակներին աշխարհի. Մէկը չասաց կենդանի է այսինչը. Ողջ ասում են՝ մեռաւ տղան այսինչի: 28 Նորից մթնեց, որ հէգ կեանքս հրկիզւի, Փէշիս ծայրից մինչ օձիքս հրկիզւի. Վախենում էմ՝ ի սէր չքնաղ մի կոյսի, Որ վերջըն էլ իմ օրէնքս հրկիզւի: 29 Երնեկ նրանց, որ քո սէրն են ըմպում միշտ, Գլուխները ծնկիդ վրայ դնում միշտ. Սրտիս խորքում ես սիրում եմ այն մարդկանց, Ովքեր իրենց սրտում քեզ են սիրում միշտ: 30 Երնեկ նրանց որ չը գիտեն ոչ մի բառ, Ոչ գրում են, ոչ էլ կարդում գէթ մի տառ. Այս դաշտերի եղնիկների հովիւն են, Մաջնունի պէս թափառում են անդադար: * տխմար = տխմար * ախմար = ախմար 1 کنشت (Քոնէշթ) = հրեաների (ժողովարանը) եկեղեցին: 2 کعبه Քեաբէ = Մեկկայում գտնւող մահմեդականների տաճարը 3 بتخانه (Բօթխանէ) = կռապաշտների եկեղեցին (կռատուն): 4 دیر (տաճար) = Քրիստոնեաների տաճարը: 5 Փառ = փետուր Quote Link to post Share on other sites
Hayrapet Posted May 18, 2007 Report Share Posted May 18, 2007 (edited) Bah bah... shat sirun e! Shat shat sirun e! Shat shat shat sirun e! Yes sirum em Baba Taherin! Shat zgatsmunkayin e! Edited May 18, 2007 by Hayrapet Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.