hravart Posted March 12, 2007 Report Share Posted March 12, 2007 (edited) Ձ Օ Ն (Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպին) Գրեց՝ ԱՐՇԻ Բուն անունով Արշալոյս Բաբայեան Իրանահայ բանաստեղծուհի Իմ հայրենի կապոյտ երկնում, զոյգ ցոլացող դուք աստղեր, Որ դարերի պատմութեան մէջ, որպէս մի զոյգ փարոսներ, Կոթողներ էք կանգնել մտքի, դո´ւք տանջանքի հերոսներ, Դուք լո´յս, դուք կեա՜նք անմահութեան, դուք խաչակիր ասպետներ: Հայ բարբառը դուք կերտեցիք անձև կաւից խմորւած, Ու ազգային միտքն ու հոգին ամբիոն դրիք զարդարւած, Հին ազգերի շարքերի մէջ աթոռ առիք փառապանծ, Ու շղարշը դէն գցեցիք մեր դէմքերից ամօթխած: Թողիք խարխուլ ձեր տնակը, յարդածեփ ու անպաշտպան, Հուր-հրդեհի ճամբան ելաք, անվեհեր ու անխափան, Հառաչանքով ոտներիդ տակ տնքած լեռնոտ ձեր ճամբան, Որոտ, կայծակ, ու փոթորիկ ձեր աղօթքով ցրւեցան... Բիւր տանջանքով առաջացաք նւիրումի այդ ուղին, Օտար ու մեծ հորիզոնում ձեռք մեկնեցիք հասնողին, Ամէն զրկանք, ամէն տանջանք ձեր կեանքի մէջ կրեցիք, Սակայն անմահ, անջինջ մի գանձ, կեանքի գնով բերեցիք: Ու մինչ հիմա մարգարտաշար ջահը կախւած մեր երկրում Լոյ է սփռում մութ, անապատ սրտերում ու գանգերում, Ամէն հոգի իր յուզմունքն ու իր բերկրանքն է երգ ձուլում, Ամէն անցորդ ձեր սուրբ շիրմին ծաղկեպսակն է իր ձօնում... Ողջունում եմ ձեր վեհ փառքի անմահ գործը գանձ եղած. Ողջունում եմ մոխիր դարձած ձեր մասունքը փայփայւած. Ձեր սուրբ անւա´ն, ձեր տանջանքի´ն, յիշատակին բի´ւր ողջոյն, Ողջունում եմ ձեր վեհ ճամբան, ձեր ծնունդը սրբացած..., Edited March 12, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.