Jump to content

ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՆՈւՆՆԵՐ


Recommended Posts

ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՆՈւՆՆԵՐ

Ռուս հայտնի հետազոտող Օլեգ Պլատոնովն իր «Ռուսաստանը Մասոնների Տիրապետության Տակ» գրքում (Մոսկվա, 2000թ.) բերում է ազդեցության գործակալների, մասոնական օթյակների և այլ կազմակերպությունների անդամների մի ցուցակ կազմված բաց և փակ աղբյուրների հիման վրա:

Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, գիտնականներ, մտավորականներ և արվեստագետներ, ովքեր անմիջականորեն նպաստել են ԽՍՀՄ-ի փլուզմանն ու այսօր էլ շարունակում են իրենց ուժերն ի սպաս դնել Ռուսաստանում մասոնական կամ գործակալական նպատակներն իրականացնելուն:

Ահա նրանցից մի քանիսի անունները.

Հանրային եւ Քաղաքական գործիչներ

Աբել Աղանբեկյան - ծնվ. 1932թ. եղել է Մ. Գորբաչովի խորհրդականը:

Ալեքսանդր Բովին - ծնվ. 1930թ., լրագրող, քաղաքական մեկնաբան, եղել է Ռուսաստանի դեսպանը Իսրայելում

Պավել Բունիչ - ծնվ. 1929թ., տնտեսագետ, ՙԱրծվի օրդեն՚ մասոնական օթյակի անդամ:

Գենադի Բուրբուլիս - ծնվ. 1945թ., նախկին պետքարտուղար, Բորիս Ելցինի համակիրներից, ՙՄալթական օրդենի՚ անդամ:

Անատոլի Սոբչակ - (1937-2000թթ.), իրավաբան, մասոնական ՙՌոտարի՚ և ՙՄագիստերիում՚ ակումբների անդամ:

Գալինա Ստարովոյտովա - (1946-1998թթ.), եղել է Ելցինի խորհրդականը ազգային հարցերով:

Գեորգի Շահնազարով - ծնվ. 1924թ., քաղաքագետ, Մ. Գորբաչովի օգնականը, Գորբաչովի հիմնադրամի ղեկավար:

Ալեքսանդր Յակովլև - ծնվ. 1923թ., կուսակցական պրոպագանդիստ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՙՄագիստերիում՚ ակումբի անդամ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ 1950-ական թթ. վերջից:

Ռոման Աբրամովիչ - ծնվ. 1966թ., ՙՍիբնավթ՚ ընկերության ղեկավար, Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու, Ելցինի մերձավորը:

Նիկոլայ Աքսյոնենկո - ծնվ. 1949թ., ՌԴ հաղորդակցության ուղիների նախարար (1997թ.):

Վադիմ Բակատին - ծնվ. 1937թ., ԽՍՀՄ ՆԳ նախարար, ՊԱԿ-ի նախագահ (1991-1992թթ.) ԿՀՎ-ին է հանձնել մի շարք գաղտնի փաստաթղթեր:

Բորիս Բերեզովսկի - ծնվ. 1946թ., ՙՄալթական օրդենի՚ և մասոնական այլ կազմակերպությունների անդամ, ՌԴ անվտանգության նախագահի տեղակալ (1997թ.):

Եգոր Գայդար - ծնվ. 1956թ. եղել է ՌԴ վարչապետի պաշտոնակատար, ՙՊրավդա՚ թերթի և Կոմունիստ՚ ամսագրի թղթակից:

Միխայիլ Գորբաչով ծնվ. 1931թ. ՌԴ առաջին նախագահ, ՙՄալթայական օրդենի՚ կոմանդոր (1991թ.), համագործակցում է ՙԵռակողմ հանձնաժողովի՚ Բիլդերբերգյան ակումբի հետ:

Սերգեյ Կարագանով - ծնվ. 1952թ., Ելցինի խորհրդական, ՙՄեծ Եվրոպա՚մասոնական օթյակի անդամ:

Սերգեյ Կիրիենկո - ծնվ. 1962.թ, ՌԴ վարչապետ (1998 թ.), ՙՍայենթոլոգիա՚ աղանդի հետեւորդ:

Ալեքսանդր Լեբեդ - (1950-2002թթ.), գեներալ, մասոնական ՙՄեծ Արեւելք՚ օթյակի անդամ:

Միխայիլ Լեսին - ծնվ. 1958թ., ՌԴ մամուլի եւ տեղեկատվության նախարար (1999թ.), ՙՄալթական օրդենի՚ անդամ:

Ալեքսանդր Լիֆշից - ծնվ. 1946թ., ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար (1998թ.), ՙԵռակողմ հանձնաժողովի՚ եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու:

Յուրի Լուժկով - ծնվ. 1936թ., Մոսկվայի քաղաքապետ, ՙՌոտարի՚ մասոնական ակումբի անդամ:

Ասլան Մասխադով - ծնվ. 1951թ., Չեչնիայի նախագահ (1996 -1999թթ.), ՙԵրիտասարդ Թուրքիա՚ մասոնական օթյակի անդամ (Անկարա, 1994թ.):

Անդրանիկ Միհրանյան - ծնվ. 1949թ., քաղաքագետ, Միջազգային ռուսական ակումբի անդամ:

Բորիս Նեմցով - ծնվ. 1959թ., ՌԴ փոխվարչապետ (1997-1998 թթ.), ՙԵռակողմ հանձնաժողովի՚ խորհրդատու:

Անդրեյ Կոզիրև - ծնվ. 1951թ., ՌԴ նախկին արտգործնախարար, Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Յուրի Օսիպյան - ծնվ. 1931թ., ակադեմիկոս, ՙՄագիստերիում՚ ակումբի անդամ:

Եվգենի Պրիմակով - ծնվ. 1929թ., ՌԴ արտգործնախարար (1996թ.), վարչապետ (1998թ.), ՙՄալթական օրդենի՚ և ՙՀռոմեական ակումբի՚ անդամ:

Ալեքսանդր Ռուցկոյ - ծնվ. 1947թ., ՌԴ փոխվարչապետ (1991թ.), ՙՄալթական օրդենի՚ անդամ (1991թ.), Կուրսկի նահանգապետ (1997թ.):

Վիկտոր Խրիստենկո - ծնվ. 1957թ., ՌԴ ֆինանսների նախարար (1999թ.), ՙԵռակողմ հանձնաժողովի՚ խորհրդատու:

Վլադիմիր ուսինսկի - ծնվ. 1952թ., Ռուսաստանի հրեական համայնքի ղեկավար, ՙԲնայ-Բրիտ՚ կազմակերպության անդամ:

Վիկտոր Չերնոմիրդին - ծնվ. 1938թ., ԽՍՀՄ նավթի և գազի արդյունաբերության նախարար (1985-1989թթ.), ՌԴ վարչապետ (1992-1998թթ.), ՙԵռակողմ հանձնաժողովի՚ և Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Անատոլի Չուբայս (Սագա&#1388 - ծնվ. 1955թ., մասոնական ՙՄեծ Եվրոպա՚ հանձնաժողովի, ՙՓոխազդեցություն՚ ակումբի խորհրդի և Բիլդերբերգյան ակումբի անդամ:

Էդուարդ Շեվարդնաձե - ծնվ. 1928թ., Վրաստանի նախագահ, ՙՄագիստերիում՚ մասոնական ակումբի անդամ:

Գրիգորի Յավլինսկի - ծնվ. 1952թ., ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Սերգեյ Յաստրժեմսկի - ՙՄալթական օրդենի՚ անդամ:

Վիկտոր Գերասչենկո - ծնվ. 1937թ., ՌԴ կենտրոնական բանկի նախագահ:

Գիտության և Մշակույթի գործիչներ

Արկադի Արկանով - ծնվ.1933թ., գրող, ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ:

Բելլա Ախմադուլինա - ծնվ. 1937թ., ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ:

Օլեգ Բասիլաշվիլի - ծնվ. 1934թ., դերասան, Ջ. Սորոսի ՙԲաց հասարակություն՚ ինստիտուտի դիտորդական խորհրդի անդամ:

Ելենա Բոններ - ծնվ. 1923թ., Հրեական հասարակական գործիչ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Իոսիֆ Բրոդսկի - (1940-1996թթ.), բանաստեղծ, ՙՄագիստերիում՚ ակումբի անդամ:

Ստանիսլավ ովորուխին - կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՙՄիջազգային ռուսական ակումբի՚ անդամ (1992թ.):

Դանիիլ րանին - գրող, ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ:

Յուլի ուսման - ծնվ. 1943թ., ռեժիսոր, Արծվի օրդենի անդամ (1993թ.):

Սերգեյ Դորենկո - ծնվ. 1959թ., Բ. Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող:

Վլադիմիր Դուդինցև - ծնվ. 1918թ., գրող, ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ (1992թ.):

Եվգենի Եվտուշենկո - ծնվ. 1933թ., ՙՄագիստերում՚ ակումբի անդամ:

Միխայիլ Ժվանեցկի - ծնվ. 1934թ., ՙՌուսական Փեն-կենտրոնի՚ անդամ:

Մարկ Զախարով - ծնվ. 1933թ., թատերական գործիչ:

Ֆազիլ Իսկանդեր - ծնվ. 1929թ., գրող, ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ:

արի Կասպարով - ծնվ. 1963թ.,Արծվի օրդենի անդամ:

Եվգենի Կիսելյով - ծնվ. 1956թ., Վ. Գուսինսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցի դասախոս, ՊԱԿ-ի գաղտնի գործակալ:

Միխայիլ Լեոնտև - Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, Փոխազդեցություն՚ ակումբի անդամ:

Դմիտրի Լիխաչով - (1906-1955թթ.), գրականագետ, ակադեմիկոս, ՙՌուսական փեն-կենտրոնի՚ անդամ (1992թ.):

Բուլատ Օկուջավա - (1924-1997թթ.), գրող, ՙՌուսական փեն -կենտրոնի՚ անդամ (1992թ.):

Ալլա Պուգաչովա - ծնվ. 1949թ., երգչուհի, Արծվի օրդենի անդամ:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի - (1932-1994թթ.), բանաստեղծ, ՙՌուսական փեն-ակումբի՚ անդամ (1992թ.):

Անատոլի Ռիբակով - ծնվ. 1911թ., գրող, ՙՌուսական փեն-ակումբի անդամ՚ (1992թ.):

Էդուարդ Սագալաև - ծնվ. 1946թ., հեռուստալրագրող, ՙՌոտարի՚ ակումբի անդամ (1990թ.):

Անդրեյ Սախարով - (1921-1989թթ.), ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Նիկոլայ Սվանիձե - ծնվ. 1955թ., Սիոնիստական հեռուստապրոպագանդիստ:

«ԻՐԱՎՈւՆՔ»-ի «Հետաքննություն» հավելված, 10(626) Մայիս, 2002թվ.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...