Jump to content

Բաբա Թահեր


Recommended Posts

Բաբա Թահեր Օրյան (ծն. մոտ 1000 - մահ. 1050-ականներում):

Պարսիկ բանաստեղծ: Լուրի բարբառով գրված ռուբայիներում (քառյակներում), որ աչքի են ընկնում պարզությամբ և թարմությամբ, գովերգել է սերը, շոշափել հասարակական խնդիրները, պատկերել տիրող անարդարությունները: Գրել է մետաֆիզիկական աշխատություններ և սուֆիականների շրջանում տարածում գտած «Փոքրիկ զրույցներ» ժողովածուն:

Հայերեն թարգմանություն՝ «Քառյակներ և ղազալներ» (պարսկերեն բնագրից թարգմանեց Ռ. Աբրահամյան), Թեհրան, 1930:

Link to post
Share on other sites

Բաբա Թահերի «Քառյակների» հայերեն թարգմանությունը սիրով ներկայացրել է մեր ֆորումի հարգարժան մասնակիցներից hravart-ն այստեղ՝ http://forum.hayastan.com/index.php?showtopic=31912 , ինչի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում իրեն բոլորիս կողմից:

Քանի որ hravart-ը չի ցանկանում, որ իր կողմից բացած թեմաներում մասնակցեն ուրիշները, բացում եմ այս թեման, ուր հրավիրվում են բոլորը: Պրն. hravart-ի կողմից ներկայացված «Քառյակների» թարգմանությունը արտատպելուց հետո ստորև կներկայացնեմ Բաբա Թահերի «Դիվան»-ի բնագիրը, պարսկերենով::

Այն լույս է տեսել Թեհրանում 1338 թ-ին (մեր թվարկությամբ՝ 1959-1960թթ.): Հոյակապ կերպով պատկերազարդված գիրք է:

Ամեն քառյակին զուգակցում է մի եզակի մանրանկար՝ քառյակի բովանդակությանը համապատասխան, կան նաև գունավոր նկարներ, որոնք կներկայացնեմ հերթականությամբ:

Ես, ցավոք, պարսկերենին չեմ տիրապետում, ինչպես և այս ֆորումի մասնակիցներից գրեթե բոլորը: Հետևաբար, հույժ ցանկալի կլիներ մեծարգո Պրն. Վարդանյանի մասնակցությունն այս թեմայում:

Link to post
Share on other sites

ՔԱՌԵԱԿՆԵՐ

Բաբա Թահէր Օրիան

1

Ես մի չարքաշ մարմին ունեմ, Աստւած իմ,

Ծով կարօտն իմ սրտին ունեմ, Աստւած իմ,

Տան փափագից, պանդխտութեան հառաչից,

Հուր կրակն իմ կրծքին ունեմ, Աստւած իմ:

2

Առանց քեզի վարդ չի բացւի պուրակում,

Թէ բացւի էլ չի ունենայ՝ բոյր եւ գոյն,

Առանց քեզի ում շրթունքին ժպիտ կայ

Սիրտն արիւն, դէմքը կըլնի միշտ տրտում:

3

Շալ կը կապեմ ու ղադաք շոր կը հագնեմ,

Բախտի անւի պտոյտը ես կը գովեմ,

Ու լւալու համար ձեռքեր ապերախտ,

Ողջ ծովերի ջրերն ամբողջ կը շրջեմ:

4

Դո´ւ, որ երկնի գիտութիւնը չես սովրել,

Դո:ւ, որ քայլդ դէպ գինետուն չես արել,

Դո´ւ, որ քո շահն ու վնասը չը գիտես,,

Ե՞րբ կը հասնես ընկերներիդ, վա´յ, վա՜յ քեզ:

5

Եթէ սի՞րտն է սիրուհի, էլ սիրուհի՞ն ինչըն է,

Սիրուհի՞ն է թէ սիրտը, սի՞րտն ապա ինչըն է,

Ես սիրուհին ու սիրտը միևնոյնն եմ համարում,

Ու չը գիտեմ սի՞րտն ի´նչ, կամ սիրուհի՞ն ի´նչըն է:

6

Մութ գիշեր էր, ճամբան քարոտ, ես հարբած,

Գաւաթըն ընկաւ ձեռքիցս, բայց ողջ մաց,

Պահապանը վարպետօրէն այն պահեց.

Թէ չէ հարիւր գաւաթ ջարդւեց դեռ չընկած:

7

Աչքիս խոռոչըն ապարանքըդ է, սիրելի´ս,

Ոտքիդ հողը լինի մէջտեղն աչքերիս,

Օ՜, չը լինի որ սխալմամբ ոտ փոխես,

Ոտքըդ ծակեն սուր փշերը կոպերիս:

8

Ցաւ ու դարմանըս եարից կը լինի,

Կապ, անջատումըս էլ եարից գեղանի.

Մսագործն եթէ իմ կաշին քերթի,

Երբէք իմ հոգին եարից չի բաժնի:

9

Քանի ինձնից դու հեռու ես, սիրտ չունեմ,

Սրտիս խորքում ուրիշ փափագ, խինդ չունեմ.

Կեանքդ վկայ, եա´ր, այս երկու աշխարհից,

Սիրուհուց զատ մի այլ տենչանք, իղձ չունեմ:

10

Զմրուխտ սարեր, ժպտուն սարեր ու դաշտեր,

Ժպտուն մարդիկ, որ ցանել են ծաղիկներ,

Շատերն եկել, շատերը կան ու կը գան,

Բայց կը մնան նոյն միշտ նոյն դաշտերն ու սարեր:

11

Գարունն եկաւ անապատում, դաշտ, ձորում,

Ջահէլ կեանքս անցաւ ինչպէս մի գարուն,

Ջիւանների շիրմին ծաղիկ կը բուսնի,

Երբ փերիններ գան շրջելու ծաղկոցում:

12

Դու չես հարցնում քեզ սիրողից շւարած,

Թէ գարունդ ո՞ւմ հետ անցաւ միշտ անդարձ,

Ասա, ո՞ւմ հետ դու գործ ունես, որ վաղուց,

Մոռացել ես ինձ յաւիտեան՝ բեզարած:

13

Ջահէլ սիրտս ի՞նչ գիտէր, թէ հուժկու առիւծ՝ յաղթ էի,

Հալածում է ինձ մահն այժմ և առիւծ է ամեհի,

Ինձնից շշմած խուսափում էր առիւծն հզօր կատաղի,

Սայահբ կռւել կարող չեղաւ մարմինս ընդդէմ ժանտ մահի:

14

Մի հողագործ մղկտալով, այս դաշտում,

Արիւն ցայտող աչքով արտ էր մշակում,

Ե´ւ ցանում էր, ե´ւ ասում էր, -Ա՜խ ափսոս,

Որ պիտ ցանենք, յաւէտ թողնենք այս դաշտում:

15

Նրա համար հոգիս վատ է ու տարաբախտ աշխարհում,

Որ մարմինս մրջիւնների համար եմ ես սնուցում,

Չգիտէի պայմանն ի՞նչ էր, ծառայութեան, գերութեան,

Իզուր ապշած, շւարած եմ փուչ աշխարհի կրկէսում:

16

Սէր գնող մի սիրտ ունեմ վշտալից,

Ու եռանդուն է շուկան այդ սէրից,

Սրտիս տենչանքով հագուստ գործեցի,

Առէշ(՝ սիրուց, թեզանն՝ աղետից:

17

Ճակատագի´ր, միշտ ականջիս դու հնչէ,

Թէ –քո ցաւին ոչ մի դարման բուժիչ է

Թէ գոհար էլ լինես՝ գնորդ չունես դու,

Հէնց այս կեանքըդ է, որ ընթացիկ, սիրւած չէ:

18

Դա՜դ ու ամա՜ն էս աշխարից ու սրտից,

Սիրտս է տենչում տեսածներըն աչքերիս

Դաշոյն շինեմ՝ ծայրն ամուր պողպատից,

Խրեմ աչքըս, սիրտս փրկւի էս դարդից:

19

Երնեկ նրանց, մարմինն հոգուց չեն ջոկում,

Այս փուչ կեանքի մահւան մասին չեն խոկում.

Սովորում են վշտին օրեր, տարիներ,

Իրենց ցաւին դեղ ու դարման չեն հոգում:

20

Ով սիրող է՝ չի վախենայ իր կեանքից,

Սիրահարը չի վախենայ մութ բանտից.

Սիրող սիրտը քաղցած գայլ է, որ երբեք

Չի վախենայ հովւի ահեղ հայ-հայից:

21

Երնէկ նրանց որ քեզ յաճախ տեսնում են,

Քեզ հետ անոյշ զրոյց անում, նստում են.

Թէ քեզ տեսնել կարող չըլնեմ, գէթ գնամ,

Տեսնեմ նրանց, ովքեր քեզ միշտ տեսնում են:

22

Երնէկ նրանց, որ քեզ հետ են միշտ նստում,

Զւարթ սրտով միշտ քեզ հետ են զրուցում.

Սիրողների սովորութիւնն հէնց այն է,

Որ համարձակ միշտ գալիս են քեզ տեսնում:

23

Երնէկ նրանց՝ ոտից գլուխ տխմար* են,

Բոցերի մէջ թացի, չորի ախմար* են.

Ժամ1, քեաբէում2, կռատնում3, տաճարում4,

Եարից դատարկ, տան մէջ անգամ ահմար* են:

24

Ծաղկեպաններ, էլ դուք կակաչ մի ցանէք,

Այգեպաններ, ծաղիկներից ձեռք քաշէք.

Եթէ վարդի պայմանն այ էր, որ տեսայ,

Քանդէք վարդերն ու նրանց տեղ փուշ ցանէք:

25

Բան մի արա, որ նեղութեան մէջ ընկնես,

Այս լայնութեամբ աշխարհը նեղ լինի քեզ.

Երբ որ վաղը մեր նամակներն ուզենան,

Քո նամակի ընթերցումից ամաչես:.

26

Սիրոյդ վիշտը շրջիկ, մոլար ինձ դարձրեց,

Բախտի տենչը անթև, անփառ ինձ դարձրեց.

Ինձ ասացիր, - Սպասի´ր դու, սպասի´ր,

Սպասումը նսեմ, թշւառ ինձ դարձրեց:

http://forum.hayastan.com/index.php?showtopic=31912

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...