Jump to content

ՎԱՀԱՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ


Recommended Posts

ՍՈՆԵՏՆԵՐ

Վահան Գևորգյան

Կարոտում եմ քեզ հայրենի եզերք,

Քո հող ու ջրին, արևին հրկեզ,

Օտար երկրում աչքս միշտ արթուն,

Հոգիս ծո՜վ արյուն, օրը'ս չի՜ մթնում։

Անթև հավքեր են խոսքերս թվում,

Հույս ու երազանք մարում է մթում։

Օրերն են չվում տերևների պես

Հոսո՜ւմ, գնո՜ւմ է, ժամանակն անտես։

Աշնան օրերը դավերով լեցուն,

Երազախաբի կսկիծով անանց

Սիրտ են սողոսկում, երակով թույնե׃

Մտքերս մոլոր՝ զուրկ են թևերից,

Շուրթերիս փարված խոսքերի նման

Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան։

Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան

Արդեն հազար դար ես թափառական,

Գիծն հորիզոնի միշտ հեռվում մնաց,

Աչքս մաշեցի չհասա նրան ...

Ամենուր եղա, երկրներ տեսա,

Դռները օտար իմ դեմ բացվեցին,

Տանտիրոջ կողքին հավասարի պես

Շենացըրեցի երկիրն հյուրնկալ׃

Եվ ամեն անգամ, և ամենուրեք

Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց

Պագշոտ կնոջ պես օրըս պղտորեց։

Ու շրջապատված բոլոր կողմերից

Մի կերպ դուրս պրծա որոգայթներից

Բախտից հալածված գազանի նման։

Բախտից հալածված գազանի նման

Ճակատագիրը ինձ բաժին թողեց՝

Հույսին միամիտ, հուսալով՝ հույսից

Դարեր շարունակ ապրեցի այսպես։

Ես ի՜նչ իմանամ, որ պապիս֊պապի

Ճամբան եմ հիմա վեր ու վար անում,

Երբ հորիզոնն է անվերջ հեռանում,

Մասիսն է միայն մերը մնայուն։

Խոսքերն ամենուր կուչ եկան անքեն

Մտքիս խորշերում քեզ եմ փնտրում,

Նման եմ հավքի՝ թևաթափ մոլոր։

Մայթերին դաջված աստղերն այստեղ

Դարձի ճամբեքին ական են ու արկ,

Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ։

Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ

Ականապատված ճամբան է լեցուն

Վառ աստըղերի սին անուններով

Նրանք լուսավոր՝ պաղ են ու օտար։

Մըրրկավ զարկված տղերքը ընկան։

Գնում են հաճախ ճամբով գերության

Հարս ու աղջիկներն հայրենի մեր տան,

Խաբվում են Դատարկ աղբ ու հուլունքով։

Քամիները հին նոր երգ են բերում,

Շրջանակի մեջ աշխարհն է օրվա՝

Աճուրդի հանվում որպես հին մասունք։

Եռաբլուրից մինչև Ավարայր,

Հայոց աշխարհի փառքերն են ընկած,

Արարատ լեռն է տերը տարածքի։

Արարատ լեռն է, տե՜րը տարածքի.

Իմ հայրենիքը հողմերից մաշված

Հարևաններից անվերջ հալածված

Ժայռածաղիկ է, արև' հրկիզված։

Գալիս են գնում քարավանի պես՝

Սերունդներն անվերջ, ծե՜ս է երկունքի.

Լեռը՝ քրմերի քրմապետնը հավերժ,

Փոխում է գենը՝ օձ ու զեղունի։

Հորիզոնի դեմ Լեռան նայվածքից

Հայության հզոր ավազանի մեջ,

Վերածնվելով հառնում են հողից։

Թեև հայերեն չեն խոսում հաճախ,

Բայց հայանում են հողից աղդված՝

Նահատակների հայացքից գերված։

Նահատակների հայացքից գերված

Շողոմ ու թունոտ մոգում են հիմա

Նոր օտարները՝ հին երկիր մտած

Ու Արարատը խորհում է անձայն։

Մեր լինելության աստվածն հավետ,

Բախտի փոխարեն մեզ հույս նվիրեց։

Հույսի տաճար է լեռը Նաիրյան...

Եվ դարն է անցնում վայրկյանի նման։

Շատերս հիմա նավազներ հեռվում,

Կայմերը պարզած խախուտ լաստերով

Տնից հեռանում, տանը կարոտում։

Քշված հողմերից բաց տարածքներում.

Լոկ Արարատի պատկերն է մեր մեջ։

Գիծն հորիզոնի հեռու է անդարձ։

Գիծն հորիզոնի հեռու է անդարձ։

Մեր հողի համար մենք դարեր համառ

Թափեցինք արյուն, արցունք-քրտինքով

Հողին պահ տված ցորենն ենք արդար։

Ցորենն ենք արդար հույսերով լեցուն,

Թոնըրից ելած հացն հանապազոր։

Նման ենք վազին պոկված մայր հողից՝

Արմատ երկնող ակունքն է հզոր։

Հրաժարվում ենք օտար արմատից,

Ինքնության հզոր բնազդով կրկին

Արմատակալում, ճյուղ ենք արձակում։

Թե ուրիշներին թաղում են հողում,

Մենք հողին կպած՝ որթատո՜ւնկը հին

Վազն ենք խաղողի՝ արևով լեցուն։

Վազն ենք խաղողի՝ արևով լեցուն,

Մտքով սլացիկ՝ երկինք ենք ձգվում,

Երբ հողից հառնում, սահմանագիծը՝

Գիծ հորիզոնի մեզ տուն է կանչում։

Գինու գովքն ասում, հիշում ենք նրանց՝

Նահատակներին ճամբեքին զոհված,

Հաց ու գինով ենք սեղան զարդարում,

Արյուն-քրտինքով ՝ ողջերին օրհնում:

Մեր բաժին բախտը հույսով է լեցուն

Մասիսի նման մեզ էլ են կիսում,

Թղթե՜րի վրա, օտարն՝ ի՜ր մտքում

Հազար տարին էլ վայրկյան է թվում,

Մեր ապրած պահը չնչին ակնթարթ

Վկան հավերժող՝ լեռը Արարատ:

Վկան հավերժող լեռը Արարատ,

Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան

Դեռ թափառում եմ գիշեր ու ցերեկ,

Բախտից հալածված գազանի նման։

Օրըս չի մթնում, հոգիս ծով արթուն,

Այս էլ քանի՜ դար, ղարիբ եմ պանդուխտ...

ճակատագի՜րը, ինձ նորից նետեց

Ականապատված երկիրն այս օտար։

Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց,

Մթում մարում է հույս ու երազանք

Ժամանակն անտես գնո՜ւմ է, սողում։

Հին քամիներին նոր շունչ են բերում,

Խոսքերը նորոգ՝ փոխված իմաստով

Աշխարհն են կրկին տանում աճուրդի։

Աշխարհն են կրկին տանում աճուրդի:

Հին քամիներին նոր շունչ են բերում,

Մարդացման ճամփին՝ մարդ արարածին՝

Հուսալքումի քարով են զարկում:

Մահվան, սարսափի շրջապտույտում,

Հրեշտակները փոխված սատանի՝

Նոր աստվածներ են անվերջ հորինում,

Խաղին խառնվում, լույս ու խավարի:

Եվ ամենուրեք արցունքի շիթեր,

Եվ ամեն անգամ քանդված երկիր,

Երգի փոխարեն դառնաղի արցունք:

Ցավից խելագար աշխարհն է դառնում

Խենթերն ամենուր՝ այրեր իմաստուն,

Ջրհորից բախտի քարերն են հանում:

Ջրհորից բախտի քարերն են հանում,

Ւնչպես հեքիաթում այս հին աշխարհի

Կրտսեր խելոքին մի օր հանեցին՝

Դիմազրկելով չար եղբայրներին:

Շատերն են հիմա ներքուստ պարծենում,

Իմաստուն այրի թիկնոցն ուսերին

Մանկան պես անմիտ նորից խառնվում

Լույս ու խավարի նույն մենամարտին:

Հայաստան աշխարհ հավիտենական,

Չորս գետերը քո գոտիդ արծաթյա՝

Ճարմանդի զարդն էլ Անին է ո՛ւ կա:

Արարչագործման հովիտն է փռված

Արագած լեռան չորս գլուխներին,

Արարատ լեռան հայացքի դիմաց:

Արարատ լեռան հայացքի դիմաց

Հին հազարամյա քաղաքն է մանուկ,

Որն հարյուրամյա ակնթարթ ապրեց

Շենշող ու հպարտ աշխարհին նայեց:

Ւմ խանդոտ սերը, իմ երազների

Լուսաշող տունը, ի՜մ Երևանը,

Հին՝ արևելքի, նոր՝ արևմուտքի

Ճամփեքին ներկա քարեղեն վարդը:

Մատենադարանը տաճարն է մտքի

Բեռը դարերի մագաղաթ է զառ՝

Վկան մեր ապրած բոլոր պահերի:

Փորձ ու գիտելիք մեզ փոխանցելով

Ականջալուր էին ձայնին երկնի

Մեր նախնիները մտքով իմաստուն:

Մեր նախնիները մտքով իմաստուն

Ուխտավոր անդուլ՝ լույս ու արևի,

Ծով ալիքների տենդը սրտի մեջ

Ալիքված գալիս ու ետ են դառնում:

Գիծն հորիզոնի պարզ է երևում

Երբ ծով ու երկինք իրար են փարվում

Մենք ծովից հեռու լեռներին թառած

Արծիվ ու բազե կապույտից գերված:

Միջատ ու մլակ, զեղուն ու սողուն

Կապույտի վրա բնավ չեն նստում

Թևազուրկ են, թո՜ւյլ ու՛ թույն մահացու:

Լեռների գրկում մեր Արարատյան

Դաշտն է բերքատու, մայր ու արարիչ.

Ականջալուր ենք մենք Արարատին:

Ականջալուր ենք մենք Արարատին:

Երկինք ու երկիր իրար են փարվում

Լեռան գրկի մեջ տապանն է հանգչում

Արարչագործման վկան է հավերժ:

Ինչքան էլ կիտվի խավարը խրթին,

Դաշտը ներխուժեն սողուն ու զեղուն,

Մեր կամքով համառ, հավատքով՝ անմար

Սահմանագիծն ենք բարի ու չարի:

Ու զավակները վեհ Արարատի

Գիտեն՝ արարել, երկնել գիտեն,

Շանթից էլ զորեղ, կործանել գիտեն:

Գիծն հորիզոնի չի մնա հեռվում

Հավասարության նժարն իմաստուն

Մեր երազների ակունքն է մաքրում:

Կարոտում եմ քեզ հայրենի եզերք,

Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան

Բախտից հալածված գազանի նման՝

Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ:

Արարատ լեռն է տերը տարածքի

Նահատակների հայացքից գերված

Գիծն հորիզոնի հեռու է անդարձ

Վազն ենք խաղողի հավատով լեցուն:

Վկան՝ հավերժող լեռը Արարատ,

Աշխարհն են տանում կրկին աճուրդի,

Բախտի քարերն ենք ջրհորից հանում:

Ականջալուր ենք մենք Արարատին:

Մեր նախնիները մտքով իմաստուն

Մեր երազների ակունքն են մաքրում:

Օրս լեցուն է աշնան գույներով,

Երկինքն է շիկնում մրգի պես հասուն

Ծով կապույտի մեջ արևն է լողում,

Դավադիր քամին աչքով է անում:

Դավադիր քամին ծառի շվաքում

Օդի մեջ պահված ջահելի նման՝

Աչքը երկնքի կապույտին պարզած

Արեգակին է նույն խանդով նայում:

Աշուն է հասուն ու հողը շիկնած

Հոգնած ուժասպառ, հասցնում է դեռ

Մեկ առ մեկ հաշվել զառ տերևներին:

Ճյուղերից թափվող տերևների պես

Երազի նման վաղանցուկ, խելառ,

Անցա՜ն-գնացին, հույզերս բոլոր:

Անցան-գնացին հույզերս բոլոր:

Սիրտս թափուր է, մտքով թափառում

Դեռ վհատության ափին չհասած

Ծովի պես ծփում, ճոճվում եմ տեղում:

Հիշատակներս ցոլքեր են լուսե

Առաջվանը չեն կանայք էլ գերող,

Անկիրք, անկրակ, ապրում ենք, տնքում,

Պաղ աստըղի պես մտքում առկայծում:

Խանդի քարերն են հոգուս մեջ սուզվել

Հետքն է մնացել, վկա՜Ն հույզերի՝

Կնճիռ ու ծալքը, նոր զարդ են դեմքի:

Անցածը վաղուց ՝ երազ է անդարձ,

Գինուց էլ թունդ է, ծփում է սրտում:

Կյանքն էլ վազող ալիք է թվում:

Կյանքն էլ վազող ալիք է թվում

Անցած-գնացած օրերի շարքից

Ես իմ մանկության արևն եմ տենչում՝

Մորս պես անվերջ նա է իմ մտքում:

Երկիրն իմ հպարտ, արևով լեցուն,

Ուր տանիքներին՝ հարթ ու տափարակ

Արևից թաքուն, մրգերը հասուն

Գողանում էին լույս ու ջերմություն

Ձմռան երկարող գիշերվա գրկում

Տատ ու պապի պես տան առատություն

Արևով լեցուն չորացած մրգեր:

Տարիներն անցան, մենք բարին՝ չարից,

Ձեր տաք ափերով զատեցինք անցավ:

Աշխարհը տեսանք մտքի թևերով:

Աշխարհը տեսանք մտքի թևերով:

Ճնճղուկներին մանուկ տարիքում

Տան փշրանքներով միշտ կերակրում

Ծաղրում էինք անմիտ-միամի՜տ:

Ծիծաղում էինք, որ տանն են մնում,

Երկիրն հայրենի չեն լքում բնավ,

Քաղցից մարում են, տոկում են հպարտ,

Մայր հողում թաղվում ցրտից նահատակ:

Հիմա հիշում եմ ու սիրտս տրտում

Այս աշնան շեմին ո՜նց է արտասվում

Ճնճղուկի չափ չեղանք իմաստուն:

Անհեթե՜թ վերջից մենք շատ վախեցանք,

­Թե՞ աշխարհն արար շրջելու թաքուն

Կիրքը հարատև մեր սիրտն էր լափում:

Կիրքը հարատև մեր սիրտն էր լափում,

Եվ ամենուրեք ողջախոհության

Սափորն ենք ջարդում գիշեր ու ցերեկ,

Ողորկ քարերով գայթակղության:

Մեր շուրջն ամենուր աշխարհն է փոխվում

Երեկվա փառքը օտարի տված՝

Չափ ու չափանիշ, գլխիվայր շրջվում,

Պարսավագիր է մեզ համար դառնում:

Խեղճ ու միամիտ՝ օտարին լսում,

Տանը, թե դրսում, չենք ամբողջանում

Կոտորակված ենք ու բազմաբևեռ:

Հյուսիս ու հարավ՝ լայնք ու երկայնքով,

Վերից ու վարից՝ ելք ու մուտք խառնում

Բազե-արծիվ ենք օտար երկնքում:

(Շարւնակելի)

http://forum.hayastan.com/index.php?showto...st=#entry716618

Edited by hravart
Link to post
Share on other sites

ՍՈՆԵՏՆԵՐ #2

Վահան Գևորգյան

Բազե-արծիվ ենք օտար երկնքում,

Մեր գետերի պես գնում ենք կորչում

Օտար ծովերի պղտոր ջրերում:

Թե՛ ղեկապետ ենք, նավերն են օտար:

Թե տնատեր ենք, ունե՛նք դղյակներ,

Մեր ունեցածը՝ մերը չէ ավաղ,

Երկրից հեռու՝ օտար հողերում

Գայթելու անթիվ քարեր կան ողորկ:

Ջանք ու եռանդ ենք ամենուր վատնում

Մեր խռով հոգին անդորրի կարոտ

Սիրտ չի սփոփում, և զո՜ւր ենք տենչում:

Խաղաղ հանգրվան ու տուն երազում,

Դարձի ճամփեքին ահերով իր մութ

Թշնամին մեր հին՝ բնավ չի՜ փոխվում:

Թշնամին մեր հին՝ բնավ չի փոխվում,

Տագնապը սրտում խելագար խնդում,

Երկնքին նայող վանքերն է քանդում,

Հողի մեջ թաղում խաչքար ու քարեր:

Գիշերն իջնում է անգութ ու մթին

Ավեր երկրի որբ տարածքներում՝

Աստղերն օտար՝ վարձու զինվորներ,

Խոժոռ նայում են դավին անտարբեր:

Արձագանքում է կռինչը բուի,

Կսկիծն է սողում, գիշերը՝ սև օձ,

Հողն է ամլանում շնչից վիշապի:

Այնքան անխինդ են, արցունքի, ցավի

Երգերը մեր հին՝ մահ ու ավերի,

Երգերը տխուր իմ հայրենիքի:

Երգերը տխուր իմ հայրենիքի.

Մորմոք ու ճիչ են բնավեր հավքի,

Ամենուր փարված մեր բաց շուրթերին

Թևեր են տենչում ճամփեքից դարձի:

Մեզ տուն են կանչում՝ նման են լացի,

Երգերն հայրենի տարագիր-պանդուխտ

Հնչում են արդեն շուրջ հազար տարի

Շուրջ հազար տարի որբ ենք ու մոլոր:

Ւնչ որ մեզ տվեց թշնամին մի օր,

Գիտենք, որ նու՛յնը ճակատագիրը,

Նրան էլ կըտա անշուշտ լիաբուռ:

Ո՛չ, գութ չենք հայցում, կամ՝ կարեկցումի

Դրոշը պարզում, պարզապես հիմա

Հավատով ապրում ու մերն ենք զատում:

Հավատով ապրում ու մերն ենք զատում,

Հավատը հավետ մանուկ է մի խենթ,

Որ չի հասկանում թե ինչ է կասկած

Կամ որտեղից է սողոսկում նա ներս:

Եվ կասկածների կծիկը օձե

Անտարբեր, անհոգ, մանուկն իր ձեռքով

Խեղդում է ազատ, խնդում լիաթոք՝

Մեր դեմքին փարված սարսափի վրա:

Մենք հաշվենկատ ամոթից շիկնում

Երկինք ենք հայում շանթեր արարող

Անծիր Կապույտում տեղ ենք փնտրում:

Հողը կորցրած, երկնքում լազուր

Թևավոր հոգին ճախրում է ճչում

Նման ենք հավքին օտար ծովերում:

Նման ենք հավքին օտար ծովերում,

Մեզ մխիթարում, որ չունենք դադար:

Ծանր մարմինը հոգով է ճախրում:

Մահ է, կործանում, անդորր է թվում:

Մտքի մեղսավոր լաբիրինթներում

Հին աշխարհ կերտած հզոր հայերից

Տիգրանի փառքն ենք մերը համարում

Ու թագակիր ենք ամենքս մտքում:

Աշխարհն է լեցուն թագերով անթիվ,

Մերը միակն է հար ու հավիտյան

Մեր թագը բախտի լեռը Արարատ:

Ակնթարթի պես դարերն են չվում,

Ամեն ինչ փոխվում կորչում է անհետք

Աշխարհն ունայն է, մենք հանգիստ չունենք:

Աշխարհն ունայն է, մենք հանգիստ չունենք

Պատերազմներից ձեռնունայն դարձանք,

Թշնամու թողած ավարը, բաժին զինվորի

Անսալով խղճին ետ դարձրեցինք:

Հաղթող բանակի զինվորը հպարտ

Մուրացիկի պես իր զենքը փոխեց,

Թուրը հաղթության՝ խաչի ձև առավ

Խճճվեց կորավ խաչ-ա-թուր խաղում:

խաչ-ա-թուր խաղից խաչը մեզ մնաց

Թուրը միշտ կարող՝ դարձավ սաստող խաչ

Մենք մոլոր-շվար խաչին փարվեցինք:

Տե՜ր կերակրիր, մեր կարեկցանքը

Լեռներ է շարժում, մեր օրը արթուն,

Արդար վաստակի կարոտն է հսկում:

Արդար վաստակի կարոտն է հսկում,

Մեր քաղցած հոգին խաչին էր ձուլվել

Իսկ մեր թշնամին խնդում էր թաքուն

Նա մեզ խճճող Աստծուն էր գովում:

Խաչ-ա-թուր խաղից հոգնած ու շվար

Վանք ու խաչքարով աշխարհն ենք ծածկել

Զենք ու զրահը՝ խաչ ու բուրվառով

Փոխել ենք կորցրել քահանա դարձել:

Զինվոր-քահանա դե արի հիմա

Տե՜ր կարող, հզոր խաչերդ փրկիր

Մենք շաղ ենք տվել աշխարհում ունայն:

Քեզ նվիրել ենք ոչ միայն տաճար

Մենք քեզ ենք թողել երկիրը ավեր,

Մերը կորցրել, փեշիդ ենք փարվել:

Մերը կորցրել, փեշիդ ենք փարվել

Ինքդ էլ հաստատ մեր աղոթքներից

Զզվել ես, հոգնել, քեզ ենք մոտենում

Դու խուսափում ես հորիզոնի պես:

Գալիս ենք դարեր՝ պապ ու թոռներով

Ազգ ու բարեկամ երամ առ երամ

Ինքդ մեր երթից, մեր լաց ու կոծից

Շշմած ու մոլոր փախչում ես մեզնից:

Որտեղ որ մենք կանք, դու չկաս այդտեղ,

Հետին մուրացիկ աղերսողի պես

Խաչատուր դարձած քեզ ենք մոտենում:

Մեր երակներում մեր հազարամյա

Երազն է սառչում ու վանք ենք սարքում

Ներկա է վկան՝ լեռը Արարատ:

Ներկա է վկան՝ լեռը Արարատ:

Մեռնում-հառնում ենք ու կանք աշխարհում

Պարտական հավետ լեռանը միայն

Ինքնամաքրումի առասպելն է հին:

Վահագնից սերված Մհերը մի օր

Լեռան մեջ մտավ միամիտ հայեր,

Արդարությունը կորավ աշխարհում

Խաչ-ա-թուր խաղից խաբնված հայեր:

Պարտված զորքի զինվորներ արի

Դարձել էք հավքեր և ո՞ւր էք թևում

Աշխարհը ունայն՝ փառքը՝ վաղանցուկ:

Ինչքա՜ն խիզախներ մնացին անհայտ,

Խաչով խաչվեցին՝ զինվոր, զորապետ...

Փառքը աշխարհում թրով են կերտում:

Օրը լեցուն է աշնան գույներով

Անցան գնացին հույզերը բոլոր

Կյանքն էլ վազող ալիք է թվում

Աշխարհը տեսանք մտքի թևերով:

Կիրքը հարատև մեր սիրտն է լափում

Բազե-արծիվ ենք օտար երկնքում,

Թշնամին մեր հին, բնավ չի՜ փոխվում

Երգերն են տխուր իմ հայրենիքի:

Հավատով ապրում ու մերն ենք զատում,

Նման ենք հավքի օտար ծովերում,

Աշխարհում ունայն՝ մենք հանգիստ չունենք:

Արդար վաստակի կարոտն է հսկում

Հինը կորցրել փեշիդ ենք փարվել

Ներկա է վկան լեռը Արարատ:

Ես ամենուրեք քեզ փնտրեցի,

Մեծ քազաքների բանուկ մայթերին,

Տաք ժխորի մեջ սրճարանների,

Ամենուր եղա, բայց քեզ չըգտա...

Ինչպես դու կայիր իմ երազներում

Ես քեզ այդպիսին չգտա բնավ:

Ինքս քո մասին պատմում եմ անվերջ,

Ուրիշ ես անգի՜ն դու իմ մտքի մեջ:

Ինձ սիրողներին ժպիտ նվիրում,

Կասկածիս վրա լիաթոք խնդում,

Ոչինչ չես ասում քո սիրո մասին:

Մտերիմներիս դու չես անտեսում,

Սրտիս խորքերում ապրում ես ու կաս,

Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում:

Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում

Տարիների հետ ես՝ ինքս փոխվում

Սրտիս խորքերում դու նույնն ես մնում,

Ինչպես արևը՝ չես փոխվում բնավ:

Խենթ ու կանացի խաղերով լեցուն

Սրտիցս վազող ալիք ես դառնում,

Ինձնից խուսափում, և ո՞ւր ես թևում

Գիրկս միշտ թափուր քեզ եմ կարոտում:

Դու իմ մտքի մեջ, անունդ շուրթիս,

Հազար սրտերից՝ քո սիրտը թաքուն

Շրջմոլիկ դարձած ինձ է փնտրում:

Համրանքն օրերի խառնում է, խնդում,

Դու խենթ ու կրակ բոց ես ավերիչ՝

Սիրտս քամում ես ժպիտով թովիչ:

Սիրտս քամում ես, ժպիտով թովիչ:

Եվ իմ շուրթերը համբույրի կարոտ

Ծովդ երիզող ափեր են թվում՝

Դու ափից փախչող ալիք ես ընդմիշտ:

Դու սրտիս խորքում իմ սիրո ակունք,

Քո խենթ խաղերին՝ բերած ու տարած

Հույզերին բոլոր , թո՜ղ որ տիրանամ

Տենչերով անմար՝ արևն ես հուր-հեր:

Եվ նրա նման քո հեռվից անվերջ

Շուրջս պտտվում, ու չես մոռանում,

Չե՜ս թողնում մնամ՝ մոլոր ու մենակ:

Իմ երազները անվերջ նորոգում,

Սին կասկածներս անդարձ կորցնում,

Խանդի խաղերով օրս չես մաշում:

Խանդի խաղերով օրս չես մաշում,

Նմանըդ չկա արար աշխարհում:

Մտքումս անգին՝ ես քեզ հորինել

Քեզ համար անգամ անուն եմ գտել:

Եվ ամեն անգամ, երբ քո անունով

Կանչում եմ մեկին, ժպտում ես կրկին.

Ինքդ լավ գիտես ալիքը այդ նոր՝

Ծովացած սրտիս խորքում կմարի:

Դու ես ակունքը հույզերիս բոլոր,

Իմ ապրող երազ՝ հավերժող իմ սեր

Դու հրաշք աղջիկ, իմ բա՜խտի արև:

Շուրթերիս երգը, խի՜նդը օրերիս

Երկիրն արևի շուրջն է պտտվում,

Արցունքն ու աղն ես շաղի վերածում:

Արցունքն ու աղն ես շաղի վերսծում,

Ինձնից խուսափում, փախչում ես անգին,

Վաղ լուսաբացին պարտեզը մտած

Ծով ծաղիկների շուրթերին փարվում:

Հրապույրներիդ պաշարն անսպառ

Շռայլ ու շենշող փռում ես շուրջդ,

Ու ես ամենուր լցնում եմ օրս

Քո նշաններով իմ կարոտն է ծով:

Օրվա մեջ թողած ցոլքերդ լուսե

Մեկ առ մեկ գտնում, նորից մեկտեղում

Հույսերիս տունն եմ լույսովդ լցնում:

Իմ երգ, իմ երազ, լուսավոր իմ սեր,

Սիրտս քեզ համար վարդատուն, արի

Շուրթերդ նրբին՝ թերթեր են վարդի:

Շուրթերդ նրբին՝ թերթեր են վարդի

Ձեռքերդ ճերմակ՝ զույգ աղավնիներ,

Աչքերդ լեցուն կապույտով ծովի՝

Ինձ երկինք տանող հավքն են հեքիաթի:

Երկար չեմ մնա այս հողի վրա,

Օրերից մի օր կդառնամ ես հող,

Իմ երազներին դու տար ճախրանքի

Թող նրանք օրդ փոխեն հրաշքի:

Թող սերը հավետ ճախրի երկնքում

Համբույրի կարոտ շուրթերդ անգին

Արևածագի թովչանքն ունենան:

Իմը՝ աշխարհում, քո՛ սերը օրհնած

Արևածագով աշխարհն է հարբած

Արևն աշխարհին, դու իմն ես անգին:

Արևն աշխարհին, դու իմն ես անգին,

Երբ սերն է ծփում սրտերում թաքուն,

Սիրո ակունքում արևն է խայտում,

Արար աշխարհին՝ խինդ է պարգևում:

Սիրով լեցուն է երկինքը անհուն,

Թե խանդից անգամ՝ ամպում է, մթնում,

Սիրո ակունքում արևն է հարբում,

Տաք արցունքները երկիրն է կրում:

Աստղերի հետ, գիշերը արթուն

Քեզ բերող ճամփան մտքումս չափում

Քեզ համար անգին երգ եմ արարում:

Արար աշխարհում արևն է վկա

Դու ես ինձ համար հրաշքը ներկա,

Ես քեզ համար եմ օրերս վատնում:

Ես քեզ համար եմ օրերս վատնում,

Դու ամենուրեք կանթեղն ես լույսի,

Երազս՝ օրհնիր, սիրտս՝ բորբոքիր,

Բերկրանքով լցրու, սերս վառ պահիր:

Եվ ամեն անգամ երբ թվում է թե

Ինձ պիտի պարզես լույսերդ լեցուն,

Ցոլքերդ թողած ինչպես խենթ ալիք

Հեռու ես փախչում, ու չես մոտենում:

Կորչում է կանչս գիշերվա մթում

Սիրտս փոթորկված թափուր է մնում

Ես հողի վրա, դո՛ւ միշտ երկնքում:

Դո՛ւ ինձ չես հիշում, քո մտքում չկամ:

Իմ խինդը օրվա քո շուրջն է դառնում:

Ուրիշ ես անգին իմ երազներում:

Ուրիշ ես անգին իմ երազներում,

Աշխարհն է ունայն, չկա քեզ նման,

Երբ կրքով անափ իմ գիրկը եկար

Աստղը հույսի՛ քեզնի՛ց լույս առավ:

Տաք համբույրներով փարվեցիր դեմքիս

Սիրտս վարդի պես քեզ համար բացվեց:

Դու բախտիս արև, իմն ես հարատև,

Հույզերով լեցուն ծով ես արցունքի:

Հույսերիս ակունք, խինդը՝ օրերիս,

Սերդ ավետող՝ խոստումներդ ծով,

Բանալի տուր ինձ քո սիրտը բացող:

Գալիք անծանոթ ճափեքին օտար,

Իմ լույսի փարոս, երազներիս տուն,

Ես քեզանով եմ աշխարհին տիրում:

Ես քեզանով եմ աշխարհին տիրում,

Մտքերը անթիվ զինվորներ օրվա

Չեն մենամարտում ու կռիվ չկա,

Բայց խանդն է թաքուն նրանց սպանում:

Հիացումներից՝ հիասթափության

Ափերն է նետում, ինչպես խեցիներ,

Ու երգը սիրո մարում է արդեն

Ափին կարոտող ծփանքով անձայն:

Իմ սերը ծովի կապույտ ու մթին

Խորքերում կորած երազանքն է հին,

Ուր հորիզոնն է եզրագիծն անհաս:

Սիրտս ծովի պես փոթորկված կրկին՝

Ափերից ելած իր կուրծքն է ծեծում,

Իմ կարոտների ակունքն է ծփում:

(Շարունակելի 2)

http://forum.hayastan.com/index.php?showto...rt=#entry716619

Edited by hravart
Link to post
Share on other sites

ՍՈՆԵՏՆԵՐ #3

Վահան Գևորգյան

Իմ կարոտների ակունքն է ծփում,

Եվ ծովի կապույտ հարթության վրա

Ճիչ ու աղմուկով արևին գրկած

Ճայերն են հիմա երկինք մխրճվում:

Ճերմակ ու թեթև ամպերն են սահում,

Կասկածն է նրանց գուրգուրում թաքուն,

Գիշերվա գրկում պիտի զորանան

Խանդի ցանցերով մեր սերը որսան:

Շարունակվում է կյանքը նորից,

Անձրևն հիմա գովքն է արևի

Երգով ավետում բացվում է լույսը:

Արևը չկա, բայց լույսը նրա

Խայտում է, խաղում, ջրերի վրա

Աչքս ջո՛ւր դառավ, ե՞րբ ես դու գալու:

Աչքս ջո՛ւր դառավ, ե՞րբ ես դու գալու,

Որերրորդ անգամ ինձ եմ հարցնում,

Ավաղ պատասխան մտքումս չկա...

Ինքդ էլ հիմա թաքուն արտասվում,

Գուցե կարծում ես, թե ես հեռացել

Ու մոռացել եմ, խորթացել քեզնից,

Հին կարոտներիս հրաժեշտ տվել

Օրս լցրել եմ նոր երազներով:

Անմիտ խաղերի խարդավանքի մեջ

Ես ու դու հիմա տանջում ենք իրար,

Աշխարհն ունայն է, մենք էլ անհամբեր:

Վատնում ենք ներկան, օրօրում հույսեր,

Գալիքն էլ անհայտ տագնապով է լի

Ապրում ենք անվերջ հուշով անցյալի:

Ապրում ենք անվերջ հուշով անցյալի...

Մենք այս կյանքում պիտի՞ հանդիպենք,

Թե մահից հետո կգտնենք իրար

Ինչպես արևը ծովին է գտնում...

Արևը մտավ, աստղերն արթուն

Գիշերվա համար լույս են արարում:

Երազի նման լույսն է առկայծում

Մեր ապրած օրը երազ էր թվում:

Մտքիս երազը լույսերով լեցուն

Քո դեմքն է բերում ու տեղավորում,

Հայացքիս դիմաց ամենուր դու կաս:

Քո շեկ վարսերի շուքն եմ օրորում,

Հուշերիս ծովում լողացող արև՝

Իմ երազներում դու ես հավերժում:

Իմ երազներում դու ես հավերժում

Քո սերն ամենուր ինձ խրախուսում,

Հուսալքումի պահերին թաքուն

Հարազատի պես հոգսերն է կիսում:

Ուրիշ ոչ մեկը չունեմ աշխարհում,

Դու ես միակը իմ մինուճարը,

Ծով երազներիս ճախրանքի տանում

Մեղանչումներիս ժպիտով փարվում:

Աստծուն աղերսում իմ օրվա համար,

Գիշեր ու ցերեկ իմ շուրջը դառնում

Իմ կարոտների ծովում ծավալվում:

Հիացմունքներիս ծփանքով հարբած

Շուրթերով վանում շուրթերիս փարված

Հիասթափության բաժակը լցված:

Ես ամենուրեք քեզ փնտրեցի

Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում,

Սիրտս քամում ես ժպիտով թովիչ

Խանդի խաղերով օրս չես մաշում:

Արցունք ու աղն ես շաղի վերածում:

Շուրթերդ նրբին թերթեր են վարդի,

Արևն՝ աշխարհին, դո՛ւ ի՛մն ես անգին,

Ես քեզ համար եմ օրերս վատնում:

Ուրիշ ես անգին իմ երազներում,

Ես քեզանով եմ աշխարհին տիրում:

Իմ կարոտների ակունքն է ծփում:

Աչքս ջուր դարձավ, ե՞րբ ես դու գալու

Ապրում եմ անվերջ հուշով անցյալի

Իմ երազներում դու ես հավերժում:

Կապույտ երկնքում լողում է ահա

Թեթև ու ճերմակ ամպը թափանցիկ,

Աչքս արևին նրան եմ խանդում

Իմ սերը անօգ հավք է երկնքում:

Աչքերիս փարված թախիծը վկա

Ակունքն հույզերիս, ակն է երազիս,

Իմ սերը անհոգ հավք է երկնքում,

Բախտիս արևն է, ամենո՜ւր ներկա:

Սիրահարի պես ծովում ծփացող՝

Երազներս ջինջ՝ ալիքներ անծիր,

Սիրո, կարոտի ափերին մարող:

Մտքումս հաճախ չափ ու ձև անում

Քեզ մոտենալու ելքն եմ փնտրում:

Սրտիս խորքերից երգ եմ արարում:

Սրտիս խորքերից երգ եմ արարում,

Կասկածի մթին ամպերին լքած,

Իմ երազների ակունքում ծնված՝

Հույզերս անվերջ դեմքիդ են փարվում:

Ես քեզ եմ կրկին մտքումս օրհնում,

Ինքդ էլ չգիտես, որ իմ կարոտը

Հազար սրտերից քոնն է փնտրում.

Նայիր աչքերիս իմ սիրտը վկա:

Երազանքը ծով՝ ալիքված ծփում,

Սրտումս ծնված բոց ու հրդեհը՝

Աչքերիդ խորքից դեմքիդ է փարվում:

Սուր թարթիչներիդ, շիկնած՝ շուրթերիդ,

Տարածքում կրկին մոլոր մանկան պես

Ես ինձ կորցրած ելք եմ փնտրում:

Ես ինձ կորցրած ելք եմ փնտրում,

Մանուկ տարիքում մայրս էր արթուն

Մութ ճամփաներին իմ ձեռքը բռնած

Միշտ խրախուսում, հավատս կոփում:

Տարիների հետ, երբ հասակ առա

Սերն ինձ այցելեց տեսքով աղջկա,

Ու շատերի պես սերն ինձ ուղենիշ

Նա էր լուսավոր փարոսը նավիս:

Երբ երազներիս ճամփեքով անցա,

Հիացումներից հիասթափության

Պահերն ապրեցի, սերն այլափոխվեց:

Մորս, կնոջս, սիրածիս անգամ

Հաճախ շրջանցեց ու սիրտս գերեց,

Զավակիս նման թանկ ես հարազատ:

Զավակիս նման թանկ ես հարազատ...

Սիրո կանթեղը միշտ վառ ես պահում

Ու բախտի ճամփին միամիտ սիրտս

Ձկնորսի նետած ուռկանն է մտնում:

Երբ ամեն անգամ օտար ջրերում

Ձկան պես ազատ լողում եմ անհոգ

Սերն հայրենիքի հմայքով թովիչ

Ինձ իմ մանկության երգով է գերում:

Իր հմայքներով հաղթում ամենուր

Ու չկա մի ուժ հավասար նրան

Ասում են անգամ մահին է գետնում:

Սերն հայրենիքի ակունքն է գոյի:

Սերն այլափոխվում ու ամենուրեք

Հույսն է արարման ճամփեքին բախտի:

Հույսն է արարման ճամփեքին բախտի,

Երբ թոթովախոս մանուկ ենք անգետ,

Աստծուց էլ հզոր մեր մայրը անգին՝

Մեր հայրենիքի պատկերն է կրում:

Երբ մոր շուրթերից վշտից ողբակոծ

Ճիչը բողոքի երկինք է թռչում՝

Հայրենի հողին կայծակն է զարկում՝

Սիրտը զավակի՝ թրի պես խոցում :

Եվ ամենուրեք չարին հանդուրժող

Աստծո դեմ հաճախ մայրն է ընդվզում

Աստվածն ինքն էլ մանուկ է դառնում:

Աերն՝ աստվածային, սերն է մայրական

Ու մանկան համար՝ մայրը սիրասուն

Ապրում է հավերժ ու չի ծերանում:

Ապրում է հավերժ ու չի ծերանում,

Ամեն պատանի իր մտքում արդեն

Հավատում է որ, էլ չի՜ ծերանա՜,

Իր սիրած յարից չի զատվի բնավ:

Սիրահարները չունեն ժամանակ,

Օրերն ակնթարթ ու կարճ են թվում,

Համբույրից թովիչ համբույրն է միայն

Եվ առանց սիրո աշխարհն է ունայն:

Ծանոթ-անծանոթ բոլոր հին ու նոր

Աստվածների շուրթերից պոկված

Սիրո խոսքերով տիեզերքն է լի:

Արևի նման սերն է հարատև

Աղքատ ու հարուստ և գոռոզ արքան

Գերված ենք քեզնով քո ճորտը հավետ:

Գերված ենք քեզնով, քո ճորտը հավետ,

Հրաշք է սերը աշխարհում համայն

Սիրո ճամփան է հավերժ ու անվե՜րջ,

Սերն Հայրենիքի՝ արև է անշեջ:

Մոր ու սիրածի, ո՛ւ սերը աստծո՝

Նույն ակը ունեն ու նույն ակունքը,

Ծնված օրվանից ներկա են նրանք,

Բայց Հայրենիքն է անբաժան մեզնից:

Կյանքի տարբեր պահերին հաճախ,

Գտնում, կորցնում, ապրում ենք ու կանք՝

Խինդ ու ցավն էլի ամենուր ներկա:

Ունայն ու սին է փառքը հերոսի

Երբ զավակները իր հայրենիքի

Օտար երկրում բախտ են որոնում:

Օտար երկրում բախտ են որոնում,

Ու տարված խաղով, մանուկ են թվում

Կարոտն ամենուր դռներն է խառնում

Կանչն հայրենիքի կորչում է մթում:

Կինը երեխա զավակ է տենչում

Այր մարդը մտքում մայր է որոնում

Սեր կոչված հույզը ալիքված գալիս

Ալեբախվում է, ծավալն է փոխում:

Ծափ ու ծիծաղով օրերն են չվում,

Խաբվում են խանդից, օտար խաղերից,

Սատանից հզոր խանդն է կախարդիչ:

Դատարկ ու սին է աշխարհը ունայն,

Երբ հայրենիքիդ զինվորն ես արթուն

Սերն հայրենիքի օվկիան է անհուն:

Սերն հայրենիքի օվկիան է անհուն

Թե որ սատանից չես գայթակղվում

Բնավ չի խաբի հմայքն օտարի

Քո հարենիքից դու չես օտարվի:

Օտարի սերը հպանցիկ ժամանց,

Օտար կնոջից զավակը ծնված

Տունդարձի համար պատնեշ է անանց

Քո հայրենիքից դու ես օտարված:

Մոր հայրենիքն է աշխարհը նրա

Քո հայրենիքում օտար է միշտ նա

Մայրն է զավակի աշխարհն հայրենի:

Թե մորդ փոխես՝ հայրենիք չունես,

Տղամարդն անվերջ մայր է որոնում,

Մոր աշխարհով է աշխարհը չափվում:

Մոր աշխարհով է աշխարհը չափվում

Մայրն իր մանկան, սերն է կաթոգին,

Փառքը հավիտյան, ծովն՝ հարստության

Ուժը իր բազկի՝ միտքն իմաստության:

Մոր շուրթից պոկված բառն է առաջին,

Մանկան սրտի մեջ ծիլեր արձակում

Եվ ապ ու պապի օրհնանքով արդեն

Ոչ մի թշնամի անպարտ չի թվում:

Հազար մարտերից հազար տարիներ

Հաճախ պարտվել տնից տարագիր,

Բայց միշտ դարձել են տունը հայրենի:

Աշխարհը մի ծով ու մենք նավազներ

Մրրիկ փոթորիկ մեր գլխով դարձան

Մայրը հավատն է ու լույսը մեր տան:

Մայրը հավատն է ու լույսը մեր տան

Մեր երազների արևն հավիտյան,

Վաչկատուն ցեղեր եկան ու անցան

Սրբեցին տարան հուշ ու հիշատակ:

Հողին խառնեցին մեր արյունը տաք,

Մեր երազն անվերջ մեռավ ու հառնեց

Ու մեր երազի պատկերն հարատև

Վիշապներ սանձող լեռն է Արագած:

Լանջերն ի վար աղբյուրներ հազար,

Աշխարհին հսկող լուսավոր մի աչք

Տունը շեն պահող բերդ ու ամրոց:

Մեր երազներում հավիտյան ներկա,

Դարձի ճամփեքին փարոսներ լույսի

Լեռները վկան Հայոց աշխարհի:

Լեռները վկան Հայոց աշխարհի

Մեր լեգենդների դիցերը անպարտ,

Մեզ հետ են նրանք դարեր շարունակ

Մեր մտքում արթուն ապրում են ու կան:

Նեմրութից՝ Վարագ, Սիփանից՝ Տավրոս,

Մեր նախնիների ձայներով լեցուն

Դաշտեր ու ձորեր անուն առ անուն

Հավերժ անդադրում մեզ տուն են կանչում:

Ով որ սիրտ ունի, բլթակն է հայի

Ականջալուր է երկինք պատռող

Շանթեր բեկանող կանչ ու որոտին:

Մեր թուրը արծաթ՝ սերված կայծակից

Զարկեր նվիրեց իր նենգ թշնամուն

Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր:

Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր

Աշխարհն էլ փոխվեց ու սերը խաչի

Տենչ ու երազանք անվերջ խճճեց՝

Զինվորը դարձավ խաչով քահանա:

Բերդի փոխարեն մատուռ ու խաչքար,

Մորը մոռացած՝ ներբողներ Աստծուն

Կարծես թե նա էր մեզ օրոր ասել

Մեր հայրենիքի մայրն էր սիրասուն:

Մեր հայրենիքի մայրն էր սիրասուն,

Անսքող վշտից աչքերով տրտում

Պատանքում էր մեզ ու ողբ էր ասում:

Պատանքում էր մեզ ու ողբ էր ասում,

Բուրվառ ու խնկով խաչին էր գամում՝

Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն:

Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն

Չնչին առիթով մեզ զոհաբերում

Խաչում, գլխատում ու չէ՜ր երկնչում,

Դեռ հորդորում էր որ մնանք արթուն:

Մեր սերմն ու գենը շաղ տանք աշխարհում,

Ամենուր հասնենք ու դառնանք թիկունք

Գազանին կրթենք, բորենուն անգամ

Խաչասերումով սիրտ տանք աղավնու:

Ապրենք աշխարհում ու երկրպագենք,

Մորից առավել նվիրվենք Աստծուն

Դրախտի ճամփեն հավերժ նորոգենք:

Եվ դարեր անվերջ և մինչև հիմա

Հոգևոր հաց ենք, սերմը բարության,

Աշխարհի ցավով մեր սիրտն է ցավում:

Սրտիս խորքերից երգ եմ արարում,

Եվ ինձ կորցրած քեզ եմ փնտրում:

Զավակիս նման թանկ ես հարազատ

Մեր բախտի միակ արևն ես լուսե:

Ապրում ես հավերժ ու չես ծերանում,

Գերված ենք քեզնով՝ քո ճորտը հավետ

Երկրում օտար բախտ ենք որոնում

Սերն հայրենիքի օվկիան է անհուն:

Մոր աշխարհով ենք աշխարը չափում

Մայրը հավատն է ու լույսը մեր տան

Լեռներն են վկան Հայոց աշխարհի:

Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր

Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն,

Աշխարհի ցավից մեր սիրտն է ցավում:

ՎԵՐՋ

Edited by hravart
Link to post
Share on other sites

ԱՔԼՈՐ ԳՐՈՂՆԵՐ

Վահան Գևորգյան

ԱՔԱՂԱՂ

Բնիկ հայկական բառ է: Հնդեւրոպացիք աքաղաղը չէին ճանաչում: Առաջին անգամ հնդկաստանից եկավ: Նախ երևաց Հունաստանում և տարածվեց Եւրոպայում: Զանազան ազգեր տվին նրան զանազան անուններ, հույները կոչեցին «մարաստանցի», մար, պարսիկ, կռվող, բայց տրված անունների մեջ շատերը կազմված են «երգել, խոսել, կանչել» բայից, հայերենի մեջ արմատի կրկնությունը շատ հարմար է թռչունին:

Հր. Աճառյան

Աքաղաղը մշտազբաղ է, տարված իր աշխատանքով: Նա միշտ ձգտում է ավելին անել, քան կարող է անել: Ձեռնամուխ է լինում իր ուժերը գերազանցող խնդիրների: Երբ աքաղաղը տեսնում է , որ պարտություն է կրում, դառը հիասթափություն է ապրում: Աքաղաղը սիրում է միշտ մնալ ուշադրության կենտրոնում, որ իրեն միշտ նկատեն:

Սակայն աչքի ընկնելով, նա ավելի հաճելի է հասարակության մեջ, քան անձնական հարաբերություններում: Աքաղաղը մտածում է, որ ինքը միշտ իրավացի է և լավ գիտի թե ինչ է անում: Նա ոչ ոքի չի վստահում և հույսը դնում է իր վրա: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, թե նա ընդունակ չէ լուրջ գործերի, բայց այդպես չէ: Նա լի է անհեթեթ ու անիրագործելի մտահղացումներով, սիրում է իրեն հերոս ներկայացնել, բայց մնում է երազող: Նա վատնող է , հաճախ ծախսում է ողջ վաստակը, հաճախ կարող է աղքատանալ: Աքաղաղը բացսիրտ է, ասում է այն, ինչ մտածում է: Սակայն այդ շիտակությունը ուրիշների զգացմունքների ու թուլությունների նկատմամբ անտարբեր լինելուց է: Հարկավոր պահին նա քաջ է ու անվեհեր: Շատերը աքաղաղներին համարում են հետաքրքիր:

«Արևելքի ավանդապատում»

Կապիկ, Մուկ, ահա նախորդ դարագլխի տարիները: Այս նոր դարագլուխը Վիշապի տարին էր: Եթե հավատանք արևելքի ավան-դություններին յուրաքանչյուր անձ՝ կին, թե' տղամարդ ծնվելով որոշակի տարվա մեջ կրում է այդ տարվա կենդանակերպի ազդեցությունները: Այս տարին կապիկի տարին է:

Ամեն անգամ, երբ անդրադառնում եմ մեր հին ու նոր գրականությանը, այն արարող անհատների նշանավոր աստղաբույլից ինքնատիպությամբ առանձնանում են մի քանիսը: Նրանք ծնվել են նույն կենդանակերպի նշանի տակ: Տարիներ շարունակ ընթերցելով, վերընթերցեկով նույն նշանի տակ ծնված արվեստագետների գործերը, նկատել եմ խառնվածքի նմանություն,ընտրած թեմաների ընդհանրություն: Նրանք լինելով վառ անհատականություններ, երբեմն «չտեսնելու» են տվել միմյանց, ունեցել են իրարամերժ կարծիքներ՝ հաճախ նույն նշանով մեկ այլ արվեստագետի մասին աննպաստ կարծիք, հետագայում մեղանչելով շեշտել են «մերժվածի» առավելությունները:

Տերյանը իր ժամանակին հակադրվում էր Վարուժանին: Կոստան Զարյանը՝ Չարենցին էր նույն «ծուռ հայելու» մեջ զննում: Վարուժանը ընդհարվեց Կ. Զարյանի հետ, հետագայում թուրքերը նրան էլ մորթեցին, երբ նոր-նոր պիտի «զուլալվեր», բայց այն ինչ չհասցրեց անել Վարուժանը փորձեց ավարտին հասցնել Եղիշե Չարենցը: Նրան էլ ճակատագիրը թույլ չտվեց: Չարենցն էլ զոհվեց, կամ՝ սպանվեց բանտի մութ խցի մեջ: Միայն Կոստան Զարյանը, որն ավելի բախտավոր էր այդ իմաստով, հետևողականորեն հասցրեց ավարտել հայ ժողովրդի նոր օրերի դյուցազնաերգությունը, մեր ազգային նկարագրի վիպերգությունը Աբովյանից հետո, բնականաբար, իր ապրած ժամանակի շնչով ու լեզվով: Հայ գրականության այս հսկաները՝ Տերյան, Ռ. Սևակ, Չարենց, Կ. Զարյան, նախորդ դարի ամենահանրաճանաչ արվեստագետները, ծնվել են Աքաղաղի նշանի տակ: Արվեստագետներ, որոնց հասարակչական դիրքը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում: Նրանք ժամանակին դարի վառ անհատականությունները դառնալով, կարևոր հետք են թողել գրականության պատմության մեջ, ոչ միայն իրենց ստեղծագործությամբ, այլև՝ իրենց մարդկային վառ նկարագրով: Այդ բույլի օժտվածները գրականության ասպարեզում եղել են առաջամարտիկներ, հարստացրել են արձակն ու պոեզիան իրենց ստեղծաործություններով:

Պերճ Պռոշյան, Գրիգոր Զոհրապ, Նիկոլ Աղբալյան, Ռուբեն Սևակ, Վահան Տերյան, Կոստան Զարյան, Եղիշե Չարենց, Վալտեր, Ռաֆայել Արամյաններ, Զորայր Խալափյան, Մուշեղ Գալշոյան, Լյուդվիգ Դուրյան, Լևոն Միրիջանյան, Թաթուլ Բոլորչյան, Հովհաննես Գրիգորյան, և դեռ էլի կան անհատներ, որոնք ծնվել են նույն նշանների տակ, ասենք օրինակ՝ Արտեմ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան: Վերը թվարկած անհատների շարքի նշանավորները, մեր գրականության ասպարեզում, ինչպես ասացինք՝ Տերյանը, Ռ. Սևակը, Զարյանը, Չարենցը ստեղծագործեցին անցած դարի արշալույսին:

Հին արևելքի լեգենդը պատմում է, որ Բուդայի կանչով ներկայացած կենդանիները ստացան իրենց բաժին նվերը: Տասերրորդը ի պատիվ աքաղաքի Բուդան անվանեց Աքաղաղի տարի: Վահան Տերյանը, Ռուբեն Սևակը, Կոստան Զարյանը ծնվել են նույն 1855 թվականին, դեռ ավելին, երեքն էլ նույն ամսվա (փետրվարի) Ջրհոսի նշանը ունեն: Եղիշե Չարենցը նրանցից փոքր էր տասներկու տարով, ծնվել էր մարտին, ձկան նշանի տակ: Նա էլ, ինչպես Ռ. Սևակը, անցավ իր բաժին գողգոթան, երգեց ու մերժեց գրական հավակնոտ միջակությունն ու մարդկային թուլություններից սնունդ առած չարությունը: Հանուն ճշմարիտ գեղարվեստի անխնա «քահանեց» փառատենչ միջակություններին, դիպուկ ու սուր գրչով ծաղրեց բոլոր գրչակներին, դարձավ ժամանակի, դարի, երկրի ու աշխարհի լուսաբացները ավետող էպիկական երգիչը: Տերյանին ու Դուրյանին ամենուր փնտրող Չարենցը իր անհանդիստ ճակատագրով, շուրջը թանձրացող մռայլ մահաշունչ ամպերի կուտակումներից թեկուզ վհատված՝ չկորցրեց «Ոսկի երակը հնամյա ցեղի...»:

Տերյանը, Չարենցից ոչ պակաս կսկիծով ու տագնապով էր գրում «Երկիր Նաիրի» շարքի իր բանաստեղծությունները որոնցից մեկի մեջ Հայաստանին անվանում էր. «Դու, յոթնապատիկ խոցված Տիրամայր...» Նման խոսքերով, Հայաստան աշխարհին՝ Տիրամոր պես յոթնապատիկ խոցված, ոչ մեկը չէր խիզախել համեմատել, առաջինը Տերյանն էր: Տիրամայրը իր զավակին տվեց Գողգոթայի խաչելությանը, ապա Հայաստան աշխարհի միլիոնավոր զավակները նահատակվեցին...

Կոստան Զարյանը ի տարբերություն Տերյանի ու Չարենցի ուղղակիորեն չի գրել ջարդի ու աղետի մասին, բայց նրան էլ է մտահոգել հայ ժողովրդի ճակատագիրը:

Նա տարագրության տարիներին միշտ փնտրել է հայ Ոգու նորանոր կողմնորո-շումները: Ջարդից հետո Կովկասահայերից առաջիններից մեկն էր, որ ապրեց օտարների միջավայրում, մնայուն կապեր հաստատելով օտար արվեստագետների հետ, միշտ էլ նպատակամղված, գիտակցորեն, փնտրել է հային ապրեցնող Ոգին:

«Հայ ազգի գոյության մեջ խորհուրդ կա, որը ողբերգությունից էլ ավելի ուժեղ է, և իր պատմական դերը պիտի կատարի: Ու մենք խեղճ ենք: Ոչ որովհետև անասելի ֆիզիկական տառապանքներ ենք կրած, եզների նման մորթված ենք, այլ որովհետև դարերից ի վեր կորցրած ենք այն՝ ինչը, որ արտահայտելու համար բառ իսկ չունենք, և' որ անվանած ենք անորոշաբար Ոգի: Հայ կյանքի համար, այսօր, ինչպես երեկ, Սարդարապատը փորձության դժվարին դաշտն է, Արարատը՝ լուսավորող գաղափարը»: Գրում էր Կոստան Զարյանը, և երբ Ոգին դառնում է ստեղծագործական ուժ, երբ նա վերածվում է կենդանի մարմնի: Ահա այդ տեսակ հային ու հայերով բնակեցված Հոգևոր երկիրն էին վերակերտում չորսն էլ: Նրանք հայ Ոգու մեկնիչները, ապրել են համարյա նույն մանկությունը: Տերյանը վաղ տարիքից կտրված հայրենի բնօրրանից , տեղափոխվում է Մոսկվա ուսանելու: Զարյանը «Բանկօօպը և մամութի ոսկորները» երկում նկարագրում է հանդիպումը իր մայրիկի մորաքրոջ որդու Ա. Շիրվանզադեի հետ: Շիրվանզադեն, երբ Գոլովինսկի փողոցի վրա հանդիպում է Կոստանին ու նրա ավագ եղբորը հարցնում է.

-«Ի՞նչ է նորից վերադառնում ես Փարի՞զ:

-Այո, նորից վերադառնում եմ Փարիզ: Դասերս շարունակելու համար:

-Ի՞սկ ուր ես տանում փոքրիկին: (փոքրիկը Կոստանն էր)

-Հետս տանում եմ Փարիզ:

-Փարի՞զ խենթություն է:

-Մերոնք այդպես որոշեցին:

Գրողը գլուխը մյուս կողմը դարձրեց և երկար ու ծանր մտածեց:

-Այդ մարդը քո մայրիկիդ ազգականն է և գրքեր է գրում,- բացատրեց եղբայրս»: Ահա Կոստանի մանկական հուշերից զատված կարևոր պատկերը, երբ վիպասանը լսեց, որ տղեկին կտրելով մորից ու հարազատներից տանում են օտարություն՝ նախ զարմացավ և զայրույթը, ցավը թաքցնելու նպատակով գլուխը թեքեց: Մանուկ հասակում երեխային առանց ծնողների, կտրելով միջավայրից ու օտարություն տանելով, մարդիկ անգիտակցորեն մանկան աշխարհը ձևախախտում են:

Բնականաբար պատահական չէր Հակոբ Օշականի թևավոր խոսքը, «Եղեռնից փրկված ու որբանոցներում հասակ առնող սերունդը դատապարտված էր անժամ-կետ դանդաղ եղեռնի»: Երկարաժամկետ, անվախճան, ապրողի հետ անվերջ ապրող այդ քստմնելի տեսարանները անհետևանք չէին մնալու: Տերյանը ջարդերին ականատես չէր, կոտորածի ու ջարդի տարիներին նա տաճկաստանի տարածքներից հեռու էր: Թերևս Սևակը, Չարենցը, ու մասամբ Կ. Զարյանը միայն ապրեցին ականատեսի ողջ ողբերդությունը: Չարենցի ստեղծագործություններում ավելի ցցուն ու եղկելի երևաց ջարդն ու կոտորածը: Նա բազմիցս անդրադարձավ ջարդին: Բայց ավելի լավ է չշտապենք: Նրանց մանկությունը ինչպես տեսանք. լի էր որբի ու տարագրվածին բաժին հասած անակնկալներով: Մեկի մայրը չկար՝ Տերյան: Մյուսի՝ Զարյանի մայրը կար, բայց ծովերով ու լեռներով նա մորից զատված էր: Չարենցն էլ գտնվում էր արհավիքների խառնարանում իր գրչով հավերժացած Արարատի պես անհաս դարձած՝ Ղարսում, ուր աշխարհի հզորները՝ բռնաբարելով փորձում էին լլկել հայի ոգին, պարտադրելով նրան պարտության:

1899 թվականի աշնանը Տերյանը արդեն Մոսկվայում էր, ուր հանձնելով քննությունները միանգամից դառնում է ճեմարանի երրորդ դասարանի սան: Հայրը՝ Տեր Սուքիասը Գանձայի քահանան էր: Նա գիտեր ուսման հարգը և չորս զավակներից կրտսերին՝ Վահանին էլ հասցնելով Մոսկվա իր ծնողի պարտականու-թյունը համարեց կատարված: Հետագայում Վահանի բոլոր երեք եղբայրներն էլ գրեցին հուշեր վաղ մանկության տարիների մասին: Պոետի եղբայրներից ավագը՝ Ղազարը հայ գրականության մեջ ոչ անհայտ անուն էր: «Գյուղի ցավերից» պատմվածքների հեղինակ Ջավախեցին, մյուսը՝ Արամը Ստեփան Շահումյանի դասընկերն էր, Վահանը թիֆլիսում եղած ժամանակ եղբոր միջոցով ծանոթացավ Շահումյանի հետ: Ներսես եղբայրն էլ իր կյանքի մայրամուտին գրեց հուշեր Վահանի մասին: Դժբախտաբար այդ հուշերը մինչև օրս չեն տպագրվել: Տերյանի երեք եղբայրներն էլ կարևոր դեր են խաղացել բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման վրա: Ճեմարանի հինգերրորդ դասարանից սկսած Տերյանը մի խումբ դասընկերների հետ հրատարակում է «Հույս» ձեռագիր հանդեսը: Ձեռագիր հանդեսը երկու տարի շարունակ լույս է տեսնում: Հետաքրքրությունը գրական հանդեսի նկատմամբ գնալով այնքան է մեծանում, որ ճեմարանի տեսչությունը անախորժ դիպվածներից խուսա-փելու նպատակով պրոֆեսոր Խալաթյանին նշանակում են հանդեսի գրաքննիչ: Նույն տարիներին Տերյանը հմտանում է հին հունարենին: Թարգմանում է Տոր Լանգեի օգնությամբ «Իֆիգենիան»: Տերյանի մտերիմների հուշերում առանձնահատուկ տեղ է գրավում նրա անհատական աշխարհը հուզող և նրա սիրո երգերի աղբյուր հանդիսացող դեմքերն ու դեպքերը : Ընկերների հարևանությամբ ապրող հրապուրիչ էստինուհին Տերյանի վաղ շրջանի սերերից մեկն էր, որի շնորհիվ էլ ծնվեց բոլորիս ծանոթ «էստոնական երգ» բանաստեղծությունը: Այդ օրերի սիրերգերի լիրիկական կերպարներից էր նաև ճեմարանի տեսուչի դուստր Աննան , որին Տերյանը անվանում էր Նույրա: Այդ շարքի բանաստեղծությունների տետրի վրա Տերյանը գրել էր աղջկա անունը հակառակ տառադարձությամբ՝ Արյուն: Հեց այդ տետրն էլ նա տվեց Ավ. Իսահակյանին ընթերցելու: Իսահակյանը հետագայում իր հուշերում գրել է այդ մասին հետևյալը.

(Շարունակելի)

http://forum.hayastan.com/index.php?act=po...=25&t=32973

Edited by hravart
Link to post
Share on other sites

ԱՔԼՈՐ ԳՐՈՂՆԵՐ #2

Վահան Գևորգյան

Մի երեկո Վահանի ընկերը Պավլո Մակիցյանը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Ես արդեն գուշակում էի այդ: Վահանը կարմրելով ուրացավ, բայց պնդումիս վրա զիճեց և սեղանի վրա դրեց մի տետրակ՝ սև կալենկորով կազմած, որի վրա դանակով փորագրված էր «Արյուն» բառը: Զարմանքով գոչեցի, -«Ի՞նչ միթե արյան երգեր ես գրում»: Ընկերը ծիծաղեց և մատով ցույց տվեց, որ հակառակ կողմից կարդամ: Նույրան իրական աղջիկ էր և փոխադարձաբար սիրում էր Տերյանին:

Տերյանը կարևոր նշանակություն էր տալիս առաջին տպավորությանը: Բնազդորեն առաջացած համակրանքը կամ հակակրանքը վճռորոշ էր դառնում անձի հետ հետագա հարաբերություններում: Աննետային գրած բազմաթիվ նամակներից մեկում գրում է.«Առաջին տպավորությունն ինձ համար ունի եթե ոչ վճռական, ապա համենայն դեպս, հսկայական նշանակություն...», «Շատ անգամ... ստանում եմ որոշակի ընդհանուր տպավորություն, որը ինչպես նկատել եմ, մեծ մասամբ հանդիսանում է հետագա հարաբերությունները որոշող»:

Տերյանը բազմիցս հրապուրվել է անգամ իրեն անծանոթ կանացով: Ոգեշնչված գրել է հրաշալի բանաստեղծություններ:

1907 թվականին Տերյանը գրում էր իր ընկերոջը Օ. Օհանջանյանին. «Քաղցր է ունենալ մի մարդ, որ կարող է հասկանալ քեզ, որի կրծքին կարող ես լալ կյանքիդ չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը»: Կին-բարեկամ ունենալու ձգտումը, անընդհատ հրապուրվելու, թեկուզ ամոթխած եռանդը, որը հավանաբար բխում էր սոցալական վիճակից, ծայրը ծայրին հասցնելու այդ չարաբաստիկ նույթական անապահով վիճակը ավելի էին սրում նուրբ հոգու տեր բանաստեղծի ինքնասիրությունը: Տրամաբանական էր դառնում միշտ մոր նման մեկին ունենալ կողքին, որին կարող էր ավելի ազատորեն խոստովանել ապրումներն ու հոգեկան տագնապները: Այդպիսի մեկը հավանաբար Տերյանի կինն էր, Սուսաննան: Նա ոչ միայն չէր խանդում, դեռ ավելի կարծես թե գիտակցորեն խրախուսում էր Տերյանին: Ամեն մի նոր հանդիպում ու ծանոթություն մի չքնաղի հետ նոր երգի աղբյուր էր Տերյանի համար: Սուսաննան գրում էր, որ ինքը խոչնդոտ չի հանդիսանում Վահանին,- որովհետև ամեն մի նոր հանդիպում նոր երգ է բերում:

Տերյանը մտերիմներին գրած նամակներում շատ անգամ է ակնարկել, որ սիրտը գերված է ու ինքն էլ հրապուրված է , ահա այդ բազմաթիվ նամակներից մեկը գրված 1913 թվականին Ստավրապոլից ընկերոջը՝ Խանզադյսնին.

«Սիրելի Ցոլակ... մի աղջիկ կար, մի փոքրիկ իշխանուհի 15-16 տարեկան գինազիստուհի, որն ինձ համբուրում էր և սիրում և ես նրա «առիթով» դրեցի այս տողերը.

Այս հին ու նոր գրքերի վրա կորացած

Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր

...Տես ինչպես եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,

Խոսքերից այս իմաստուն, գիտուններից բյուր,

Ժպտա, անգին, ժըպիտըդ խոր գրքերից խոր,

Խնդությունդ ամոքիչ, զրույցդ աղբյուր,

Քո համբույրը գարնանային, իմաստուն է ավելի,

Քան գիտունները այս խոժոռ, գրքերն այս մթին.»

Շատ էին նրանք Տերյանին հրապուրող աղջիկներն ու կանայք: Նրա քնարական հերոսուհիներից էր նաև Մարգո Շահխաթունին, որի հիշողության մեջ անջնջելի էր մնացել պոետի հետ իր հանդիպումների բոլոր մանրամասները: Նրան էր նվիրված հետևյալ բանաստեղծու-թյունը.

Ափսոս չէ Մարգո, այս երեկոն,

Երբ հազիվ են մեզ թողել մենակ,

Երբ քեզ է պարզած հոգիս համակ...

Հետագայում այնքան է խորանում Մարգոյի հրապույրը, որ Տերյանը շարունակում է գրել մի քանի բանաստեղծություններ բարակիրան, նուշե աչքերով Մարգոյին նվիրված ահա ևս մեկ քառատող.

Տեսնում ես Մարգո ինչպես արագ

Անցավ բոլորը և դարձավ հուշ

Այժմ ով է ասա գրկում զգույշ

Իրանդ այնքան, այնքան բարակ,

Արբեցած փայլով աչքերիդ նուշ:

Մարգոն հետագայում, երբ ամուսնացավ, Տերյանը նրա անունը թաքցրեց, հրատա-րակված գրքի մեջ առաջին տողը վերափոխեց. «Տեսնում ես, որքան , որքան արագ»: Տերյանի կողմից գովերգվելու բախտին է արժանացել Ռոմանոս Մելիքյանի այրին՝ երգչուհի Բաբալյանը, Հովհաննես Թումանյանի դուստրը Նվարդը: Տերյանը խորա-պես ներշնչվել է ոչ միայն այն իրական աղջիկներով ու կանանցով, որոնց հետ նա անձամբ է առնչվել, սիրել է ու փոխադարձաբար սիրվել, այլ՝ անգամ եղել են դեպքեր, երբ դեռ չճանաչած հափշտակվել ու գերվել է մեկով, որի հասցեին դրվատանքի խոսքեր են ասել իր մոտիկ ընկերները:Նա անհամբեր սպասում էր իր ընկերոջ բանտից ազատ արձակվելուն , որ միասին գնային ու ինքը բանաստեղծը խոստովան-վում է, որ խոնարհվելու է Օնիկ Օհանջանյանի քրոջ՝ Հռիփսիկի առաջ, սիրո աղոթքը շուրթերին: Նրա հրապուրանքներից մեկն էր նաև իր մյուս ընկերոջ՝ Աշոտ Հովհան-նիսյանի մորեղբոր աղջիկը՝ Անթառամ Միսկարյանը: Գրական աշխարհին հայտնի այդ մտերմությունը շարունակվել է շուրջ ութ տարի, մինչև Տերյանի մահը: Բազմաթիվ են նամակներ գրված Աննետային, անգամ նրա փոքր քրոջը՝ Մարթային: Բոլոր նամակներն էլ գրված են ռուսերեն, Տերյանը ազատ տիրապետում էր ռուսերե-նին, իսկ աղջիկները չգիտեին իրենց մայրենի լեզուն: Անթառամ Միսկարյանի հետ ծանոթանալու պահին Տերյանը Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական բաժնի ուսանող էր: Մինչ համալսարանում ուսանող դառնալը Տերյանը արդեն Լազարյան ճեմարանում սովորել էր մի քանի արևելյան լեզուներ: Տերյանի մշտական սիրո առարկան ոչ միայն դեղեցիկ կանայք ու աղջիկներն էին, այլ նաև գիրն ու գեղեցիկ գրականությունը: Ավ. Իսահակյանը պատմում է, թե ինչպես 1906 թվականին Գանձայում միասին անցկացրած օրերին Վահանը «սրտի ձայնով» արտասանել է Իսահակյանի համար չքնաղ հատվածներ համաշխարհային և հայկական քնարից: Պոետի ընկերներից Քարամյանը իր հուշերում գրում էր, որ Տերյանը «երբ մեզանից ոևէ մեկի ձեռքին մի նոր գիրք էր տեսնում թախանձադին խնդրում էր, որ առաջինը ինքը կարդա: Մի անգամ տեսնելով Պոլսից նոր ստացած Պեշիկթաշլյանի և Սիպիլի բանաստեղծությունները տարավ և երկու օր հետո վերադաձրեց: Երկու օրում անգիր էր սովորել Սիպիլի «Ամպը», «Խունկը» և այլ բազմաթիվ բանաստեղծությունները, իսկ Դուրյանի բանաստեղծությունները ծայր ի ծայր անգիր գիտեր»:

Այստեղ վկայությունը կրկին հերքում է այն թույր կարծիքը թե իբր Տերյանը անբարենպաստ կարծիք ուներ ամբողջ արևմտահայ գրականության մասին: Իրականում Թե Դուրյանը, թե Պեշիկթաշլյանը և մյուս արևմտահայ դասական պոետների գործերը միշտ էլ սիրով ուսումնասիրում էր: Անգամ աննպաստ դիրքորոշում ունենալով Դաշնակցական կուսակցության հանդեպ նա իր ժամանա-կին օգնել է, որ բանտից ազատվեն դաշնակցական նշանավոր դործիչները, որոնց 1918 թվականին պիտի գնդակահարեին: Հովսեփ Թադևոսյանը իր հուշերում պատմում է, որ Հայրիկ Եղիազարյանի հետ միասին իրենք այդ խառնակ օրերին դիմել են Հայկական Կոմիսարիատին, ուր այդ պահին միայն Վահան Տերյանն էր: Տերյանի վեհանձն ու թանկագին միջամտությունը տալիս է ցանկալի արդյունք: Զավրիևը և Ա. Չիլինգարյանը փրկվում են ստույգ մահից: Նրանց իր օգնությամբ Տերյանը մեծ ծառայություն է մատուցում: Տերյանը սիրո երգերից հետո, փոքր ուշացումով գրում է հայրենասիրական երգեր խորը հուզականությամբ, նույն սիրո երգերի չափ անկեղծ ու անմիջական: Հանուն հայ մշակույթի, հանուն հայ գրականության զարգացման նա կրեց բազմաթիվ բարոյական ու նյութական զրկանքներ.

Չեմ դավաճանի ես իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ Շամիրամ...

Տերյանի «Նաիրյան երգերի» քնարական հերոսը չարքաշ հայ գյուղացին էր, որի երգերի թախիծն ու տխրությունը միշտ էլ մտատանջում էր բանաստեղծին: Ավետիք. Իսահակյանի վկայությամբ նա մի անգամ իր հայրենի Գանձայում հույրնկալած վարպետին ասել էր. «Նայիր, ինչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր, արևով, անձրևով այրված ու բովված, դառը աղքատություն է կաթում վրաներից, դարերի տառապանքն է խոսում նրանց բերանով... Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տնքում է ու երգում»:

Օ՜ հայրենիք՝ դառն ու անուշ...

Չըշլացա խնդուն փառքիդ

Անցյալ ու հին փառքով երբեք.-

Սիրեցի հեզ անքեն հոգիդ

Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ,

Խեղճությունդ խավար ու լուռ,

Աղոթքներդ դառն ու ցավոտ,

Զանգակներիդ զարկը՝ տխուր

Եվ խուղերիդ լույսերն աղոտ...

Տերյանը հայ պոեզիայի չափածո խոսքի ռիթմի հարստացման բնագավառում մեծ դեր խաղաց: Նա կատարելագործեց սոնետի, գազելի տեսակները, ավելացրեց ու ներմուծեց նոր տարատեսակ տրիոլետը : Տերյանից հետո ոճական վայելչության պահանջը խիստ ուժեղացավ:

Հեռավոր Օրենբուրդում ուր հարկադրաբար ծանր հյուծված հիվանդ Տերյանին իջեցրել էին գնացքից ու ձյուն ձմեռով տեղավորել հույրընկալող Գրիշկովսկայա փողոցի տանը ու այդ ժամանակ վարձով ապրում էին Կոստանդին Օհանյանն ու իր կինը՝ Վիքիլյան Մարգարիտը:

-Կոստանդինը տանը չէր, երբ Անահիտը առաջին անգամ մեզ մոտ եկավ,- պատմում է Մարգարիտը : Անսպասելի հյուրն իր վիշտը կիսեց. ամուսինը ռազմասանիտարա-կան վագոնում է, նա ծանր հիվանդ է, ճանապարհն անմիջապես շարունակել չի կարող ստիպված պիտի որոշ ժամանակ մնան Օրենբուրգում: Հարկավոր էր գտնել հիվանդի համար հարմար բնակարան: Մարգարիտան առաջարկում է իր ու ամուս-նու վարձած բնակարանը ավելացնելով որ իր ամուսինը նույնը կաներ չէ որ Տերյանի պոեզիան այդ տարիներին բոլորն էին կարդում:

-Մենք,- շարունակում է Մարդարիտ Օհանյան-Վեքիլյանը ապրում էինք օրենբուրգ-յան հայտնի հրուշակագործ Ուվարովի տանը: Հրուշակագործը փախել էր հեղափո-խությունից, տունը լրիվ մեր տնօրինությանն էր մնացել:

Մեռնող պոետին մի քիչ ուրախացնելու համար երկու կանայք արել են հնարավորը: Տերյանի կինը հրաշալի դաշնամուր էր նվադում: Կնոջ՝ Անահիտ Տերյանի պատմածով երգն ու մեղեդին մոգական ազդեցություն էր ունենում Տերյանի հոգում: Նույնիսկ մահվանից մի քանի ժամ առաջ Անահիտը կատարում է ամուսնու ցանկությունը նվագելով իր սիրած մեղեդիները: Վերջին տողերն էլ այդ օրերին թղթին հանձնած պոետը գրում է.

Պարում են, երգում վետվետում,

Սահում ենք եթեր առ եթեր,

Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում,

Եվ ժպտաս՝ «հանգավ ի տեր»...

Այս երգի ստեղծման պահից մի երկու օր անց թերթերը հրապարակում են Տերյանի մահվան գուժը, որն հակառակ Տերյանի ասածի ոչ թե «ժպիտ», այլ անհուն ու անփարատելի վիշտ պատճառեց հայ ժողովրդին:

ՎԵՐՋ

Edited by hravart
Link to post
Share on other sites

Գ Ե Ղ Ա Ն Կ Ա Ր Ի Չ Ը

Վահան Գեվերգյան

Արվեստագետին գնահատող անհատների թվից է կախված մարդկության առաջ-ընթացը, բայց ոչ մի ժամանակ հասարակությունը չի ունկնդրել, հաճախ միտումնա-վոր չի տեսել իր հարևանությամբ ապրող անհատներին:

Ամեն հինգշաբթի առավոտյան այցելում եմ գեղանկարիչ ընկերոջս: Ամպամած օրերին պատերից դիտողին զննող դիմանկարները` հին, վաղեմի ծանոթների պես շշնջում են մի վհատվիր, ամպերը ինչքան էլ մութ ու մռայլ` մեկ է չեն հարատևի, կըչքվեն, արևը` մեր միակ հրաշքը, գեղուհուն վայել կգա, մեզ պարգևելով` լույս ու ջերմություն: Անկախ ունեցած տրամադրությունից տագնապած հոգիդ խաղաղվում է: Պատերին, պատերի տակ` շրջանակներով, առանց շրջանակի ավարտուն, երբեմն` կիսատ, բայց բազմաթիվ թեմաներով կատարված յուղաներկ աշխատանքները սպասում են արվեստը ընկալող, արվեստով ապրող դիտողին:

Ժամեր շարունակ կարող ես նայել ու հրճվել: Նկարիչը բնությունից հազար ու մի պահ է վերցրել տեղավորել կտավին: Ծաղիկներ, ծառեր, արևածաղիկներ, երգող թռչուններ, անգամ դրախտի հավքեր: Արվեստանոցի տարբեր սենյակ,ների պատերին կան բազմաթիվ գլուխ գործոցներ` գեղարվեստի հրաշալի վերատպու-թյուններ :

Պատուհանների առջև` տասնյակի հասնող արձաններ, նկարչություն դասա-վանդողի, ուսուցանողի, հազար ու մի անհրաժեշտ, պարտադիր նույթեր :

Լոռվա չքնաղ աշխարհում ծնված ու տասնամյակներ ապրած գեղանկարիչը բնավորությամբ` բարեհամբույր, երբեմն քեզ թվում է ինքնամփոփ, ինչպես իր հայ-րենի կախարդական լեռնաշխարհը:

Իրականում լավատես, դժվարություններից չերկնչող Էդվարդը տարիներ շարու-նակ իր սաներին հասու դարձնելով կախարդական վրձինի գաղտնիքներին ներար-կում է ոչ միայն աշխատասիրություն, այլ`նաև հավատ, ունեցած կարողությունների հանդեպ: Հավատի ու կամքի իր առաջին ուսուցիչը գեղանկարիչ էր:

Տասնամյակների հեռվից , անգամ այսօր էլ , երբ վերհիշում է մանկության օրերը, հայացքի դեմ հառնում է ծանոթ գեղանկարիչը: Յոթ-ութ տարեկան տղեկ էր, խաղից ու դպրոցից շատ սիրում էր նկարել: Նկարում էր ամեն առիթով: Մոտիկները տղայի նկարելու անհագուրդ կիրքը հաճախ չէին խրախուսում: Շատերի նման նրանք էլ երազում ու հույս էին տածում , որ տղան կդառնա զինորական, նշանավոր զորավար: Պատերազմից հետո, նոր պատերազմների սանձահարման լավագույն կերպը հզոր ու կարող բանակն էր: Զինվորներին մարտի տանող hրամանատարի կերպարը սիրված էր, բայց Էդվարդն իր աշխարհը ուներ` լեցուն գույների խաղով: Նա նկարում էր:Լեռնաշխարհի արևը, երկնքի կապույտը, հազարավոր զբոսաշրջիկ-ների հրապուրող սպիտակ քաղաքը` տեղավորված անտառածածկ լանջերի գրկում, հայտնի էր ոչ միայն Հայաստանում:

գալիս էին հանգստանալու, գալիս էին ու վայելում բնաշխարհի հրաշալիքները,տեղացիների մեղմ բնավորությունը, հույրնկալելու` սերունդից սերունդ փոխանցված սովորությունները, ավելի էին գերում եկվորներին:

Կառուցվող քաղաքի կենտրոնական պողոտայում գտնվող իրենց շենքի պատըշ-գամբից բացվում էր ողջ քաղաքի տեսարանը, անծուխ ու կապույտ երկինքը, անտառածածկ լանջերը:

Մի օր էլ հարևան շենքում ապրող ազգությամբ ռուս նկարիչը Էդվարդի հոր թույլտվությամբ ներկապնակն ու ճերմակ կտավ առած տեղավորվեց իրենց պատըշ-գամբում:

Նկարիչը տարված իր գործով ասես չէր նկատում , որ տղան կլանված նայում էր կտավի հարթության վրա վեր ու վար շարժվող վրձնին , երբ վրձնախաղից հետո ճերմակը ետ էր նահանջում, ծնվում էր դիմացի լանջապատ անտառը, ուր քամին ու արևը ` ներկերի երանգից արարում էին լույսի ու օդի խայտանքը, տղան կախարդված նկարչի վրձնով մոռացել էր ժամանակը: Նկարիչը այդ օրը չհասցրեց ավարտել գործը, կտավի ներսում շողացող արևը սուզվեց, կորավ անտառի խորքում:

Ներկապնակն ու ներկերը , անավարտ կտավը մնացին պատշգամբում: Հաջորդ օրը նա կրկին գալու էր նկարը ավարտելու համար: Այդ օրը տղա բակ չգնաց, ի զարմանք ծնողների մնաց տանը: իշերը հայրը տղային համոզելով ուղեկցեց ննջասենյակ:

Կեսգիշերին բոլորից թաքուն նա անկողնուց դուրս եկավ, քնած տանեցի-ների սենյակից անաղմուկ անցնելով մտավ պատշգամբ ու տեղավորվեց նկարչի աթոռին: Լուսնի կաթնագույն լույսի տակ կտավից ճառագող հույզն ու երազը տղայի առջև բացել էին հեքիաթային աշխարհը, ասես Լիալուսինն էլ զգալով իր անհրաժեշտությունը լողալով եկավ , տեղավորվեց կտավի ու տղայի վերևում:

Առավոտյան հայրը տղային գտաւ կտավի առջև: Աթոռին նստած քնե՞լ էր, թե՞ շրջում էր իր անրջած երազերի աշխարհում:

Դեռ լավ էր, որ դպրոցական արձակուրդներն էին, մեկ է, արձակուրդ էլ չլիներ տղան պատշգամբից չէր հեռանա :

Եկավ նկարիչը հին ու մտերիմ ծանոթի պես թաքուն ժպտաց տղային ու սկսեց աշխատել: Տղայի հայրը պատմում էր , նկարիչը լսում էր ու շարունակում էր վըրձ-նահարվածները: Հայրը պատմել էր գիշերվա անցածը ու զարմացած նայում էր նկարչին, մտորելով ինչ չոր մարդ է, բա ոնց է նկարում, նույնիսկ երեխան անտարբեր չմնաց` անգամ կտավից չհեռացավ: Չէ սա , գուցե նկարիչ է, բայց մանկավարժ` դժվար, սառն է ու անհաղորդ:

Տղան բնազդով զգաց, որ մեծերի լռությունը խորքեր ունի: Երկվայրկյան լռությունից հետո նկարիչը վրձինը վայր դրեց , ներկոտ ձեռքով շոյեց տղայի գլուխն ու ասաց հորը.

Երեկ այս հրաշալի տեսարանից ավելի մեծ բան գտա, իմ ուրախությանը չափ չկա, երեկ ես ձեր պատշամբում տեսա վաղվա գեղանկարիչին, ձեր տղան կդառնա լավ զգայուն նկարիչ, ես ինքս սիրով կօգնեմ նրան , իսկ երբ մեծանա կտեղավորենք նկարչական դպրոցում: Տեսարանի պատկերը երեկ արևամուտից առաջ արդեն ավարտել էի:

Հանուն տղայի այն թողեցի նկարակալին, գիտեք, ինքս էլ երկար ժամանակ արթուն էի, մեղավորը` Էդվարդն էր:

Տղայի աչքերը,ողջ կեցվածքը` լարված մկաններն ու հայացքը հետապնդում էին ոչ միայն վրձնին, այլև`ինձ,ասես ինձանից կորզում էին նկարել ուգաղտնիքը :

Օրերի ընթացքում նկարիչը սիրով ու ուսուցչին արժանի համբերատար-ությամբ մանկան մեջ եղած կիրքն ու կրակը բորբոքեց, նկարելու , կերտելու, արարելու տենչը, խելամտորեն ուղղորդեց , նպատակային դարձրեց կտավի ու վրձնի հանդեպ ունեցած սերը, նկարիչի մտերմությունը թևավորում էին Էդվարդին:

Տարիների հեռվից, դեպի քեզ դարձող հուշապատկերները անվերջ արժևորելով ինքդ հասկանում ես, որ հեռացող անցյալը քեզնով է լեցուն ու կենսունակ, թեև ինքդ վաղուց այնտեղ չես, չես էլ կարող գնալ, ու ավաղ հեռվում մնացածներից ոչ մեկին էլ նախկինի չափ լիասիրտ ու լիաբուռ չես երկրպագում, բայց մոռանալ նրանց, չհիշել` նույնպես չես կարողանում:

Օտար, ոչ արյունակից հարազատներից Լոռեցի Նիկոլը դար էլ անցնի քո մտքի խորքում միշտ էլ տեղ ունի, ոչ միայն այն պատճառով, որ նա հորաքրոջդ ամուսինն էր, այլ` որ նա, դեռ չկայացած դեռահաս նկարիչիդ առաջին մեծասիրտ , ու առավել ևս, քեզ ամբողջովին հավատացող լրջմիտ նախատիպն էր, համբերատար ու քեզ խրախուսող առաջին մեծահասակը, որն անայլայլ ու խիզախորեն, մերձավորներիդ տագնապախառն նայվացքների տակ անսքող հպարտությամբ ժամեր շարունակ նստեց քո ընտրած անկյունում, հավատալով քո կարողություն-ներին : Հավատալով, որ մատիտը հլու քո կամքին ու մտքերին ճերմակ թղթի վրա կպատկերի Նիկոլին, կպատմի այն Նիկոլի մասին , որին հավատացել էր հորաքույրդ, որին հավատում էր հորաքույրդ, որպես իր օջախի տղամարդու ու կյանքի ընկերոջ:

Հորաքույրդ գեղեցիկ կին էր, ամուսինը` լոռեցի Նիկոլը ոչ միայն թուխ էր, սևին հասնող, անգամ դիմագծերով խիստ տարբերվում էր լոռվա բնաշխարհի տղամարդկանցից: Եթե չլիներ լոռվա բարբառը տեսնողը պիտի մտածեր ուրիշ , օտար աշխարհից է,նման չէր անգամ իր պապենական տան անդամներին: Ինչքան չարչարվեցիր : Ինչքան շատ ջնջոցը օտագործեցիր, չէր ստացվում, թեև թղթի վրա էլի Նիկոլն էր, Նիկոլն էր , ինչ-որ հեռավոր նմանություն կար, շուրթերը` լեցուն ուռուցիկ , աչքերը կլոր ու կկոցած, ինչ որ նմանություն կար, բայց Նիկոլը ուրիշ էր, քեզ մի քիչ խրախուսեցին, Նիկոլը նույնիսկ գովեց, բայց դու զգում էիր , որ նկարածդ ուրիշ է: Տրամադրությունդ փոխվեց , մեծերը միտումնավոր մոռացան քեզ: Ամեն ինչ հասկանում էիր, միտքդ տենդորեն ելք էր փնտրում, սիրտդ դեռա-հասի սրտի չափով տեսնում էր այն մեկին նկարածիցդ լրիվ տարբերվող Նիկոլին , հորաքրոջդ ճանաչած ու հավանած Նիկոլին , միայն թե չէր ստացվում ձեռքիդ մատիտը քեզ չէր ենթարկվում: Իհարկե այդ օրը դու բնավ չես մոռացել ու չես էլ մոռանալու, անգամ անտանելի գլխացավը, քթից հորդացած արյունը, հիմա` տասնամյակներ անց , երբ հիշում ես այդ օրվա անցուդարձը քեզ զարմացնում է քո ունեցած կամքի ուժը, դժվարություն-ներից չխուսափելու վճռականությունը:

Տնային խնդիր չլուծած դպրոցականի նման գիշերը ինքդ էլ չիմանալով թե ինչու արթնացար, հիմա չես հիշում , բայց այդ օրը հավանաբար երազում քեզ հետ քո ճանաչած Նիկոլն էր զրույցում, ուրիշ կերպ ամեն ինչ կդառնար անիմաստ, որովհետև արթնացար ու քեզանից անկախ լամպի լույսի տակ հենց ճաշասեղանին շարունակեցիր շտկել նկարից քեզ խրախուսող Նիկոլի դիմագծերը , արդեն չէիր նկարում, այլ մտքիդ մեջ տեղավորված Նիկոլին վարժ ու ճկուն մատիտաշարժով կրկին արարում էիր , քանի ժամ աշխատեցիր, առանց նախատիպի` ներքին աչքով , ապավինված հիշողությանդ :

Ավարտեցիր նկարը: Իրական Նիկոլը թղթի վրա տեղավորված նայում էր քեզ` անհոգ ու միամիտ լոռեցու անխարդախ ժպիտով, նկարի Նիկոլին բնավ էլ չէր մտահոգում, որ ինքը իր արտաքինով լրիվ տարբերվում է ոչ միայն լոռեցիներից, անգամ աշխարհում ապրող բոլոր մյուս հայրերից:

Լուսաբացին, երբ աթնացար վազեցիր ճաշասենյակ, իսկ այնտեղ արդեն Նիկոլի դիմանկարը կոճգամով ամրացրել էին պատին ու զմայված նայում էին: Հորաքույրդ անչափ ուրախ էր, իր Նիկոլով, մանավանդ քեզնով: Հորական տանը նա գտել էր եղբոր տղային` քեզ , որը գիտեր իր ճանաչած Նկոլին: Այդ նկարը հետագայում մորաքրոջդ գնած շրջանակով զարդարված տեղավորվեց քաղաքի ցուցահանդեսում: Պատանի նկարիչներից միակն էիր, ու քո նկարով Նիկոլին դարձրիր հանրաճանաչ :

Նկարչությունը հասկանալու և սիրելու համար, պետք է որ աչքը զգայուն լինի ձևերի և գույնների հանդեպ:

Դիտողի աչքը առանց կրթության և առանց վարժության`պիտի հաճույք զգա գույնի մի նրբերանգը տեսնելով մի այլ` նրբերանգի մոտ, նա պիտի նրբազգաց լինի` տեսողական զգայնությունների խնդրում:

Աչքը իրականում փափկաճաշակ է, ինչպես մարդու քիմքը: Իսկ նկարչությունը մի ճոխ խնջույք է, որ մատուցվում է նրան:

Վաղ տարիներից զարգացնելով տեսողական զգայնությունը, ապագա գեղանկարիչը պիտի նկարի ու ընդօրինակի վարպետներին:

Տարիներ շարունակ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքին նա շարունակեց պատկերասրահներում ընդօրինակել նշանավորներին, հաճախ էլ` նկարում էր արվեստի սիրահար այցելուներին:Շատերն էին ինքնամոռաց, ասես հիպնոսացած ժամերով մնում նշանավորների կտավների առջև: Նա դահլիճներում վրձին ու կտավը ձեռքին հազարավոր ժամեր անցկացրեց: Լինում էին պահեր, երբ ինքն էլտարված, հափշտակված մոռանում էր նկարել: եղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո վերադարձավ հայրենի քաղաքը:

Անցնող տարիները բերեցին ճանաչում, քաղաքի նշանավորների դիմանկարները, հարյուրավոր բնանկարները արված Լոռվա տարբեր անկյուններում մինչև օրս էլ զարդարում են շատ-շատերի բնանկարանները:

Օրվա աշխատանքի ու հոգնության բերած տագնապը վանում են անցյալից մնացած հուշերը, նրանք խինդով են լցնում հոգին, զեփյուռի նման մեղմ օրորում են վանելով տագնապից ծնված մշուշն ու հոգնության ցավը:

Մեծ աղետից հետո, հազարավոր զոհերին հողին հանձնելուց ամիսներ անց որոշեց հեռանալ, չէր կարողանում աշխատել, վրձինը ձեռքին ժամերով նայում էր ճերմակ կտավին ու ամեն անգամ հայացքի դեմ հառնում էր փլված արվեստանոցը` ավերակված կտավներն ու տիրամոր վշտահար հայացքը: Միակ նկարը , որը շէր վնասվել: Նկարը ասես ձուլվել էր պատին, իսկ` պատը, վերջին ճիգով գրկել էր Տիրամորը, անբացատրելի բնազդներով` քարից ու բետոնից կառուցված պատը, մյուս պատերից ավելի բախտավոր էր: Իր կրծքին տեղավորված Տիրամոր պատկերը` նրա միակ առավելությունը, նրա դիմակայության կայուն վկան: Կանգնած էր, տխուր ու տրտում , որովհետև, ինքն էլ գիտեր, իր փրկությունը եթե անգամ պատահական չէ, բնավ էլ իմաստ չունի, ո՞ւմ է մխիթարում, փլված տան կանգուն մնացած պատը: Իսկ մարդիկ միշտ էլ փնտրում են անմեկնելին, անբացատրելին, քաղաքի միամիտ հասարակության համար, եթե հրաշք չէր աղետից փրկված պատը, ապա տիրամայրը բաց երկնքի տակ համատարած ավերակների ու փլվածքների շրջապատում նման էր դարասկզբի հայ նշանավոր գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանի «Սասունցի կինը» ջրաներկ գործին, սասունցու գրկին մանուկ էր, ձեռքին` հրացանը, իսկ պատին գամված տիրամայրը, մանկանը գրկած, հայացքը`հրացանի փոխարեն խաչին էր ուղղված, որի կիսաթեք ստվերը ավելի էր թանձրացնում ցավը:

Արդեն երկրորդ օրն է: Մոսկվայում է, ԱՄՆ-ի դեսպանատանը արտագաղթի թղթերը նայելուց հետո երեկոյան ժամադրեցին, անհատական զրույցի:

Մինչև երեկո դեռ ժամանակ կար: Մտքերով տարված քայլում էր նշանավոր Արբաթով: Մարդաշատ փողոցը լեցուն էր տարբեր ազգերի ու տարբեր զբաղմունքի տեր մարդկանցով: Զբոսաշրջիկներին, տեղացիներից դժվար էր տարբերելը, բոլորն էլ լեցուն պայուակներով ու ձեռքի զամբյուղներով շտապում էին:

Ամսագրերի կրպակի դիմաց, նկարակալի առջև կանգնած շիկավարս ու կապուտաչյա նկարչուհին համառորեն հրավիրում էր նկարվելու, անցորդները լսում, մի պահ հմայված նայում գեղեցկուհուն ու թերահավատ ժպիտով հեռանում էին: Ոչ մեկը նկարվելու ցանկություն չուներ, կամ էլ Մոսկվան դեռ Փարիզ չէր: Թեև շատ բան էր փոխվել սովետներից հետո, բայց մարդիկ ամեն նորի ու նորամուծության դժվարությամբ էին ընտելանում:

Աղջիկը հեռվից նկատել էր Էդվարդին ու հայացքը ուղղած նրան սպասում էր, երբ մոտեցավ , ժպտաց ու անմիջապես հարցրեց .

-Եթե ցանկանաք ես ձեզ կնկարեմ, ահա նստեք այստեղ, և մեկ ժամից կունենաք Մոսկովյան տեսարանով հիանալի հիշատակ:

-Դու հրապուրիչ կին ես, արի այս անգամ ինքս քեզ նկարեմ:

-Ի՞նձ , իսկ դո՞ւք նկարելու ձիրք ունեք:

-Չգիտեմ, բայց սիրտս վկայում է, որ ձեզ կարող եմ նկարել:

-Հաճոյանում եք, իզուր, ես ապրում եմ նկարելով, ավելորդ ժամանակ չունեմ :

-Ես լուրջ ու սրտանց քեզ կնկարեմ, ծանոթանանք . -Էդվարդ, -Ձե՞ր անունը:

-Նատաշա:

-Հրաշալի է, տուր ինձ ներկապնակն ու նստիր ահա այս դիրքով հայացքդ ինձ:

Աղջիկը թերահավատ կիսաժպիտը շուրթերի ծալքում տեղավորվեց ծղոտե ճոճաթոռի մեջ ու ոտք գցելով ոտքին սկսեց ակնդետ նայել իրեն նկարող տղամարդուն, Տագնապ ու սպասում կար կապույտ աչքերի խորքում:

Վրձինը լավն էր: Արագ ու կանոնավոր վրձնահարվածներով կտավի հարթության վրա երևակվում էր կնոջ դեմքը: Անցորդները կանգնում էին, նայում , լուրջ ուշադիր նայվացքներից նկարիչը ավելի էր խրախուսվում: Շուրջը գնալով մարդկանց թիվն ավելանում էր: Տարիքն առած մի կին անընդհատ բարձրաձայն , առանց քաշվելու խոսում էր, ու կողքինին ասում.

-Լավն է, նման է, հաջորդը իմ աղջկան է նկարելու:

-Հերթը մերն է, արդեն կես ժամ է մայր ու աղջիկ նայում ենք: Նման առիթ էլ դժվար թե լինի, ես աղջկաս նկարը կունենամ, նա վաղը մեկնելու է Մադրիդ :

Կինը աշ######ժ ու անկաշկանդ խոսում էր, հավաքվածների թիվը գնալով ավելանում էր: Նկարիչը ինքնամոռաց նկարում էր: Տպավորությունը ասես նա դրսում չէ, այլ իր արվեստանոցում, ու այս էլ որերորդ անգամ նկարում է երկրաշարժից փրկված Տիրամորը, առանց մանուկ Հիսուսի, կտավին ամբողջացնող կնոջ դիմանկարը լեցուն էր ներքին հմայքով, կապույտ աչքերի տաք շունչը մոսկովյան երկնքից պոկված ոչ միայն լուսավորում էին աղջկա դեմքը, այլ պարուրում էին նրան կանացի հրապուրիչ հմայքով, որն հատուկ է ռուս կնոջը: Նման գերող, միամիտ, երբեմն պճրուհու հրապույրով են օժտված գեղանկարիչ Անտուան Վատտոյի պճրուհիները:

Ահա վերջին շտկումները, մեկ երկու աննշան շտրիխներ և նկարիչը դիմեց աղջկան.

-Նատաշա պատրաստ է, կարող ես նայել:

Նկարչուհին նայում էր իր դիմանկարին,ու զարմանքից, շփոթմունքից կորցրել էր խոսելու ունակությունը, սթափվեց նկարվել ցանկացող կնոջ առարկություն չընդունող ինքնավստահ ձայնից: Էդվարդը փորձում էր հրաժարվել, արդարանալով, որ չի կարող նկարել, ներկերը, նեկապնակը ու կտավը իրենը չեն այլ նրանն են, աղջկանը: Կինը չէր համոզվում, հետո դիմեց աղջկան, այս անգամ արդեն խնդրելով: Նատաշան սկզբունքորեն դեմ չէր, բայց լռում էր: Նա չէր կարող տղամարդու փոխարեն պատասխանել:

Մարդկանց թիվը գնալով շատանում էր, մոտեցողների համար հետաքրքիր իրավիճակ էր, անհեթեթության հասնող, նկարիչը հրաժարվում է նկարելուց, երբ ինքն է եկել նկարելու, դրամ վաստակելու: Ոմանց թվում էր, թե նկարիչը պարզապես աշխատում է սակարկել:

Կինը արդեն թախանձում էր Նատաշային, հավանաբար զգացել էր, որ աղջիկը դեմ չէր: Հավաքված խմբին էր մոտեցել կապիտանի համազգեստով ոստիկանը: Նա էլ իր գործն էր կատարում:

Այդ տարիներին բազմազգ երկրի քաղաքացիների մոտ այլազգիների հանդեպ որոշակի ու ոչ նպաստավոր կարծիքներ էին ձևավորվում: Տասնամյակներ շարունակ իշխանությունների թողտվությամբ` հակակրանքի հզոր ալիքը գտավ հրեաներին: Սովետների հասարակության միտքն ու միամտությունը խաթարող այլախոհները առանց բացառության հրեաներն էին:

Հետո` մի քանի տասնյակ մերձբալթյան ազգայիններ, հետո` լեհերը, մի քանի կովկասցիներ, իսկ իրականում բոլորն էլ, էլի հրեաներ էին` օտար ազգանուններով: Կային հատուկենտ անհատներ` ազատության գույնից շլացած, վաղուց սոցալիզմին թշնամի համարվող հեղինակություններ:

Եւ, իհարկե նրանցից ետ չէին մնում մերձավոր արևելքից խորհրդային Հայաստան ներգաղթաց հայեր: Արդարության առջև չմեղանչելու համար, ավելացնենք , որ հայերը հեռանում էին աննկատ, առանց ավելորդ աղմուկի:

Ոստիկանի ներկայությունը ավելի էր բորբոքել կրքերը, իրականում բոլորն էլ զգում էին, որ մեղավորներ չկան ու դեպքերի զարգացումը առանց մեղավորների դառնում էր ծայրաստիճան հետաքրքիր, ի՞նչ էր ասելու ու անելու հասարակական կարգի պաշտպան ոստիկանը, և նրա, ո՞ր արժանիքը` մարդկայինը, թե` համազգեստայինը, կտային ցանկալի արդյունք:

Աշխարհի բոլոր անկյուններում էլ ոստիկանը ունի բացարձակ իրավունք ստուգելու անհատի ինքնության թղթերը, իսկ ոչ վաղ անցյալում Անդրոպովյան ռուսաստանում ամեն քայլափոխի կարող էին ստուգել ցանկացածի անձնագիրը, պարզելու՝ թե անհատը ինչ նպատակով է գտնվում տվյալ վայրում:

Նկարչուհուն նա գիտեր, նախ ստուգեց կնոջ անձնագիրը, հետո նրա աղջկա անձնագիրը, տեսավ անգամ ինքնաթիռի կտրոնը: Էդվարդն էլ էր պարզել իր անձնագիրը, ոստիկանը չնայեց : Լսելով , որ հայ է, հավանաբար անմիջապես մտքով անցավ երկրաշարժ, ու հարցրեց.

-Երկար եք մնալու Մոսկվայում:

- Գիշերով ետ եմ դառնալու:

-Մինչև գիշեր դեռ ժամանակ կա:

-Գուցե՞ նկարեիք:

-Նատաշային դո՞ւք եք նկարել: Լավն է: Ափսոս գնում եք, թե չէ ինձ էլ կնկարեիք:

-Պարզ երևում է վարպետ նկարիչ եք: Ափսոս, շատ ափսոս, որ չեք կարող մնալ, լավ գոնե աղջկան նկարեք:

-Նկարեք աղջկան, մորը մի մերժեք:

Բայց չէ որ իմ ցանկություրից ոչինչ կախված չէ: Ներկերն ու կտավը իմը չեն:

-Ոչինչ Նատաշան դեմ չի , ես նրան լավ գիտեմ:

Նատաշան ժպտում էր, նա անընդհատ նայում էր իր դիմանկարին, տպավորու-թյունը դեռ չէր անցել:

Կեսօրն անց էր, մոսկովյան անամպ երկինքը , թիկնած բարձրահարկ շենքերի տանիքներին `աչքն արևին, ականջը` փողոցին, խրախուսում էր նկարիչին:

Ժամից ավել նկարեց: Համառները մնացել էին ու լուռ հետևում էին տղամարդու վրձնահարվածներին : Ոստիկանն էլ մի քանի անգամ գնաց ու ետ եկավ, սովորաբար նա մոտենում էր Նատաշային ու ցածրաձայն զրուցում էին:

Երբ Էդվարդը վրձինը վայր դրեց հավաքվածները սկսեցին ծափահարել: Աղջիկը մոտեցավ մորը: Մայր բացեց դրամապանակը հիսունհազարանոց սովետական թըղտադրամը պարզեց Էդվարդին, իսկ աղջիկը նկարակալից առանձնացնում էր իր դիմանկարը:

-Ստացե'ք, ձեր աշխատանքը գուցե ավելին արժե , քան այս գումարը, վերցրեք մենք այն սրտանց ենք վճարում:

Էդվարդը մի պահ շփոթվեց , հետո զգաց որ լարվածությունից հոգնել է, հեշտ չէր, երկու ժամ շարունակ ոտքի վրա նկարելը, երբ վաղուց վրձին չէր բռնել, երբ ամիսներ շարունակ չէր նկարել:

Նա անխոս հայացքը ուղղել էր Նատաշային : Մայրը հասկացավ ակնարկը, դրամը պարզեց Նատաշային:

Նատաշան վերցրեց պարզած դրամը ու դիմեց Էդվարդին:

-Չգնաք, սպասեք խնդրում եմ , ես հիմա աշխատել չեմ կարող:

Երբ բոլորն հեռացան աղջիկը համոզում էր Էդվարդին , որ վերցնի դրամը, դեռ ավելի , ինքն էլ էր իր նկարի համար ցանկանում վճարել:

Երկար ու ապարդյուն նրանք համարյա վիճում էին, վերջում էլի ոստիկանը գտավ ելք:

Նատաշա ինքդ էլ նկարիչ ես, չես զգում, որ Էդվարդին այդ գումարից ավելի շատ ձեր դիմանկարն է դուր եկել, անկյունում գրիր մի երկու խոսք, ու նկարդ նվիրիր տղամարդուն:

Ես էլ սիրով, այն` որպես նվեր կընդունեի, բայց ես քեզ ամեն օր էլ կարող եմ տեսնել , իսկ մեր հայրենակիցը ո՞վ գիտե , էլ երբ է ետ գալու:

ԱՄՆ տեղափոխվելուց հետո այդ նկարն էլ մի քանի նկարների հետ անցան Օվկիանոսները ու այսօր էլ նկարչի հավաքածուի զարդն են կազմում, նկարի վերին ձախ անկյունում Նատաշայի սրտից բխած խոսքերն են , որ նա գրեց հիշատակի համար, երբ գիշերով օդանավակայանի կիսամութ բարում, նստած խոսում էին : Պարզվեց, որ ոստիկանը Նատաշայի ամուսինն էր, ու նրա վրձնի հավերժ երկրպագուն:

Կեսգիշերին Նատաշան Էդվարդին ճանապարհեց Երևան:

Սովետների երկիրը, միապաղաղ առօրյան ինչ որ կերպ իմաստավորելու նպատակով՝ հորինել էր երկրի ու ժողովրդի համար հնգամյակներ, ամեն մի հնգամյակը՝ նախորդից ավելի անհեթեթ ու անիրագործելի խնդիրներ էր առաջդրում կոմկուսի անունով , եւ վերից վար, ու վարից՝ վեր, մեծ ու փոքր իշխանավորները օրն ի բուն ճամարտակում էին ։

Աշխատավոր հասարակությունը անտարբեր ճառերին օրվա հացն էր վաստակում, ու երբեմն էլ սրախոսում էր կուսակցական ղեկավարների մասին տարածված հազար ու մի պատմություններին խառնելով հումորի աղն ու մանր- մունր համեմունքներ։

Ստացվում էր իրական ու հորինովի պատմությունների համարյա նորովի բանահյուսություն։ Բայց դեռ չէին ծնվել այն գրի առնող խենթերը, թեեւ սիբիրների սարսափը չկար, մեկ է կումունիստերը նեղսիրտ ու ինքնահավան էին , նման աշխարհի բոլոր իշխանավորներին, նրանք՝ հիշաչար էին ու վրիժառու։ Բրեժնեւից հետո, երբ կարճ ժամկետներով գլխավոր քարտուղարներ դարձան համարյա կիսամեռ ու վրիժառու Անդրոպովը, նրան հաջորդող Չերնենկոն, մարդիկ այդ տարիներին ավելի հաճախ զբաղված էին չեղած, բայց գոյատևելու համար կարևոր ապրանք ու անգամ սնունդ ճարելու խնդիրով։ Սիրտ ու տրամադրություն չկար կատակելու։ Սկսած հացից ու սովորական աղից , էլ չհաշված՝ մնացած, խիստ ու անհրաժեշտ բարիքները, մարդիկ հայթայթում էին կրկնակի ու եռակի անգամ թանկ գներով։ Ճարում էին,ի պատիվ շատերի՝ հազար ու մի զոհություններով , խանութ-ներում չեղածը՝ բնակարանների սառնարաններում ու նկուղներում կար։ Չկար ամե-նակարեւորը՝ հավատը, իշխանությունների ու նրանց գիտելիքների հանդեպ։

Այդ կիսամեռ ղեկավարներին հաջորդեց առերես նոր բայց իրականում էլի սովետական ժամանակների շնչով տոգորված կենսունակ Գորբաչևը, որը ղեկավարվում էր արդեն իր թաթարուհի կնոջ ճաշակով ։ Սովորական մտահորի-զոնով, կամակոր իրասածին, համառ ու բառացիորեն գեղացին՝ մուժիկը , մի անգամից դարձավ հսկա երկրի առաջին դեմքը։ Գլխապտույտից՝ հորթային հրճվանքով տարվեց, խաբնվեց Թեչերների ու Ռեյգանների կեղծ գովեստներին , փորձեց հսկայածավալ բարձիթողի երկիրը վերակառուցել։ Վերակառուցել, այսինքն չեղածը՝ մեկ անգամից գլխիվայր շրջել։ Ջանքերը, եղածը՝ շրջելու, նրան տարան , ինչպես վարար գետի մեջ հայտնվածին, նա գլխապտույտ արագությամբ կորցրեց իր ժողովրդի վստահությունը ,փոխարեն՝ փոխհատուցումը, Նորբելյան մրցանակն էր, շաղախված թշվառության եզրին հասած իր ժողովրդի ծանր անեծքով։ Ժողովրդի անեծքը ...

Մինչ անեծքը , ժողովուրդը լսում էր նրա խոսքը հեգնախառն զարմանքով, վերակառուցելու , վերակառուցվելու գարբաչովյան ջանքերը ՝ սիզիֆյան մի անպտուղ աշխատանք էր, մանավանդ, ինքն էլ հին աշխարհի հայտնի դյուցազուն-ներից չէր, ասենք ՝ ինչպես նշանավոր Հերակլես , որը կարողանար փոխել գետի հունը՝ անիծված կոմունիստների ախոռները աղբից մաքրելու նպատակով։

Բայց ինչպես միշտ հույսով ապրող ժողովուրդը միամտորեն կառչում էր նոր ղեկավարի խալից, հավատալով՝ խալը , գուցե բարձյալից վերուստ տրված հատուկ նշանն է , ու նա է իր ընտրյալը , որն ահա պիտի վերափոխի աշխարհի մեկ վեցերորդ մասը։ Հավատացող մարդու տրամաբանությունը գտնում է նրա ձախավեր քայլերի ճշմարտանման մեկնությունը։ Իսկ խալով ընտրյալը ունեցած գլխապտույտից կորցրած ողջամտության չափը՝ նորանոր անհեթեթ քայլերով պարտադրում էր ողջ ժողովրդին իր ապրելակերպը, այն համարելով ճիշտ ու անբեկանելի։ Եթե իր ճշմարտությունը իր համար արդարացված էր, բնական է , չէր կարող արդար լինել մնացած զանգվածի համար։ Առաջին մեծ սխալը ոգելից խմիչքների խստիվ արգելումը։ Հազարավոր հեկտարներով այգիների ոչնչացնելու գործը՛, ազատ ձեռներեցության առերես խրախուսելու խոստումներն ու հետագայում նրանց այդ նույն

ձեռներեցներին հալածելը, այգի ու ջերմոցների զքանգվածային ոչնչացումը։ Երկրի տարածքում անընդհատ տատահող տարերային աղետները։ Զբոսանավերի կործանումը, Չեռնոբիլյան ահավոր աղետը, աղվանական գեհենի կործանարար անվերջ զոհեր խլող անիմաստ պատերազմը ահա այս բոլոր դեպքերին ու պատահարներին ավելացավ հետագայում իրենց կողմից միտումնավոր հրահրած ազգամիջյան բոլոր մեծ ու ցավոտ խնդիրները։ վերջում անգամ միամիտները հասկացան , որ խալով մարդը սովորական նարցիս է, ինչպես մինչ այդ ու հետո ծնված ու ծնվող նարցիսները։

Ինքնասիրահարված տղամարդը չարիք է , ոչ միայն մարդկանց համար, այլ նաև չարիք է աշխարհի ու բնության համար։ Ոչ մի բան նոր չէր, ու չկար խորհուրդ, սովորական հաշվենկատ անձ էր , ընչաքաղց ու փառամոլ։ Գյուղից քաղաք հասած, չհղկված կեղծ ու ստախոսի մեկը ՝ կառչած կնոջ քղանցքներն։

Արտառոցն ու անսովորը, նրա խալն էր, ճաղատ գլխի աջ տարածքում ,այն սկսվում էր ուրվագծվել ու վեր բարձրանալով նմանվում էր գետաբերանի սահանքին ։ Խալը նրա թալիսմանն էր , խալը նրան շղարշում էր հազար ու մի անիրական, անհեթեթ թվացող պատմություններով ։ Խալը՝ նեռի , համբույրի հետքն էր։ Լուսանկարներից երեւացող խալին ավելի շատ էին նայում, քան խալի տիրոջը։

Ինքնահավան ու անպատմելի ամբառտավան անձնավորություն էր, խարդա-վանքներով հասած իշխանության։ Հազարավորները զոհվեցին նրա իշխանության տարիներին ,խորտակվեցին նավեր ու բազմաթիվ աղետներ տեսավ չարքաշ ժողո-վուրդը։ Չեռնոբիլ, Ղարաբաղ, հետո էլ համատարած թշվառություն , դաժան ու վայրի ոչնչացում ։ Եղեռն՝ աշխատավոր դասակարգի հանդեպ, այն դասակարգի, որին իր նախորդները կորցնում էին Սիբիրներում , զոհաբերում էին օտար երկրներում։

Ահա այդ ահավոր մարդու դիմանկարը առանց խալի դառնում անմիտ ու անհեթեթ դիմանկարը մեկի, որը գոհ է իրենից, ո՜ւ աշխարհից ա՛յլ սպասելիքներ չունի։ Բայց երկրում ապրող, ու քիչ թե՞ շատ դատող մարդիկ հասկանում էին , որ սրա պատճառած չարիքները չեն զիճում նախորդ ղեկավարների արածին։

Նկարիչը գտել էր իր գարբաչովյան կերպարի ողջ առեղծվածը։ Խալը տեղում էր , բայց վրձնի վարպետի ներքին զգացողությունը խալին օժտել էր անբացատրելի հմայքով, խալը օձ պես անխոս ու համառորեն ձգում, հմայում էր դիտողին, կլանում էր նայողին։ Ցանկացած սառնասիրտ մարդու հայացք՝ գամվում էր խալին , թույլ ու բեկվող բնավորությամբ մարդիկ, երբ նայում էին դիմանկարին , նրանց թվում էր խալը երկգլխանի թռչող օձի ստվերն է, իսկ օձ ահա մոտակայքում հենց օդից հարձակվելու է նայողի վրա։ Զոհի , երկգլխանի օձից խայթվածի ապրումով նրանք կորցնում էին ինքնատիրապետումը ու տագնապախառն սկսում էին աղմկել։ Դիմանկարի շուրջը գնալով կրքերը բորբոքվում էին։ Շատերը տիրապետելով իրենց նյարդերին գնահատում էին նկարն ու ներքուստ ուրախ էին , որ նկարիչը գտել է կերպարի ներքին էությունը մեկնելու հրաշալի կերպը։

Բայց ինչպես միշտ նման իրավիճակներում գտնվում է ինչոր մեկը, որը դեմ է գնում համընդհանուրին ։ Այս անգամ այդ մեկը պատահական անհատ չէր։ Գործարանի կուսակցական ղեկավարն էր, նկարչի կրտսեր սերնդակիցը, սահմա-նափակ մտահորիզոնով, բայց անչափելի իշխանատենչությամբ , որն հետագայում լրիվ բացահայտվեց ։Նկարչի ու կուսակցական ղեկավարի վեճը գնալով ավելի էր լրջանում։ Նկարչին նա պարտադրեց կտավի վրայից մաքրել խալը։ Այդ տարիներին երկրի ղեկավարները, առավել ևս կուսակցական ղեկավարները աստծուց էլ հզոր , աստծուց էլ իմաստուն անձեր էին, նմաններին հակադրվելը հեշտ չէր։ Գաղափա-րական դաշտում նրանք անփոխարինելի էին, ու ցավոք սրտի նրանք հիմնականում սահմանափակ մտահորիզոնով անհատներ էին։ Նմանները երկրին ավելի շատ վնասներ էին պատճառում , քան ասենք հասարակարգի երդվյալ թշնամիները, որոնց այլախոհությունն էլ հաճախ հակադրվում էր նման սահմանափակ անհատների գործելակերպին։ Իսկ ապաշնոր ղեկավարները միշտ ու ամենուր իրենց անձը ավելի են կարևորում այն նույնացնելով երկրի, պետության հետ։ Կուսքարտուղարի համար արվեստագետին, առավել և՛ս նկարչին , վնասելն բազմապատիկ անգամ հեշտ էր ։

Խալից զրկված ղեկավարի անշուք ու պաղ նկարը հանդարտացրեց քարտուղարի ջղերը, նա վստահ իր արածին՝ հավատաց , որ ինքը քաղաքին ու երկրին մատուցել է անգնահատելի ծառայություն։

Անխալ նկարը տեղադրեցին դահլիճի ամենալուսավոր մասում ։ Հաջորդ օրը պիտի գային հույրերը, հաջորդ օրը սկիզբն էր տոնակարարությունների , հոբելյանական տարին նշելու համար արդեն ժամանել էին բազմաթիվ պատվիրակություններ։

Ցուցահանդեսի բացմումից առաջ նկարիչը մտավ դահլիճ վստահ ու վճռական քայլերով մոտեցավ իր կտավին խնամքով իջեցրեց պատից, մի քանի վրձնահարվածներով վերականգնեց խալը ու նկարը կախելով իր տեղում վաստակած մարդու ինքնագոհ ժպիտով դուրս եկավ ցուցասրահից։

Այդ պահին, ու հետագա բոլոր պահերին, երբ մտքով անցնում էր գլխավոր քարտուղարը՝ նա հիշում էր գործարանի գաղափարական ղեկավարի կարիճի պես պրկված կարճլիկ մարմինը, չարությունից շառագույնած աղճատված դիմագծերը, մարմնով ասես կարիճներ էին վազում , ամեն ակնթարթ պատրաստ կծելու։

Նկարը դուր եկավ շատերին, հանձնաժողովի անդամները, մտքով համադրելով նկարը ուրիշ նկարիչների գործերի հետ , շեշտում էին , որ նկարիչը վարպետորեն օգտվել է վերածննդի նշանավոր հեղի–նակների արածից, ինչպես ասենք հռչակավոր Գոյան , իր հանրածանոթ կտավում , ուր Կարլոս գ. թագավորին՝ ծաղկատար դեմքով ու տխեղծ մարմնով, բարակ սրունքներով նկարեց, նկարեց իր տեսածը, ոչինչ չավելացնելով, ու ոչինչ չանտեսելով, ինչպես ասում են դաժան անողոքությամբ սկիզբ դրեց իրապաշտությանը։ Գոյան էլ տեսավ իր երկրի ՝ հզոր Իսպանիայի հզորության կործանումը, Գոյան էլ կենսասեր արվեստագետ էր ու իր անողոք ժամանակներին բնավ տուրք չտալով նկարել էր Իր մախաներին, իր դքսուհիներին։ Էդվարդի դեպքում էլ երբեմնի հզոր տերությունը իսպանականի նման օր–օրի քանդվում էր ու ամեն մի կործանվող հասարակարգ իր կնիքն է դնում , խորհ հետքն է թողնում արվեստագետների ճակատագրում։ Էդվարդ էլ զգում էր , որ քանդումի ու կործանիչ երկրաշարժի տարերքից հետո դժվար էր մնալ ու ապրել նույն միջավայրում։ Երբ երկրաշարժը փլատակների տակ թաղեց ողջ արվեստանոցն ու անթիվ կտավները։

Edited by hravart
Link to post
Share on other sites

ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հազար ու մեկ Իրադարձություններից Հարյուր Հիշարժան Դեպքերն Ու

Հարյուր Անհատները Հայոց Աշխարհում

Գրեց՝ Վահան Գեվորգյան

Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր:

Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ո´չ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելա-կերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «...Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և´ այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃

Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է.

Ւնչքա՜ն ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել,_

Վատը լավ եմ տեսել ես:

Մեր ազգի անցած ու անցնելիք ճանապարհն օրհնված է հենց այս քառատողով: Եթե մեր հազարամյակից կատարված ընտրյալների բույլը տարբերվի Ձեր մտա-ծածից՝ հույսով եմ, կառաջնորդվեք Թումանյանի իմաստուն տողերով...

Մեր դարի երկրորդ համաշխարհային մեծ պատերազմի տարիներին Նժդեհ-ի գաղափա-րակից, նշանավոր պատմագետ Հայկ Ասատրյանի «Հայաստան Արիական նախադիրք առաջավոր Ասիայում» գիրքը տպագրվեց 1942 թվին Սոֆիայում, որից կատարենք մի փոքր մեջբերում.

- «...Կար ժամանակ, երբ սիրտը դեռ կենդանի էր Եվրոպայում,ուստի և հավիտենականի կռահում կար քաղաքական նրա տեսիլքներում: Այն ժամանակ ոգին ավելի էր մոտ Աստծուն, խիղճ ավելի էր արթուն միտքն ավելի հավիտենապես: Բարոյական կռահումի էակ էր մարդը և նրա ինքնասիրությունը բարեպաշտության գործ էր համարում մտածել, թե պատմությունը նվազ արժեք պիտի ունենար և գոյությունը նվազ իմաստ, եթե աշխարհում, որպես կրոն թրքական աղավաղված իսլամը տիրապետելիս լիներ, որպես ոգի և արյուն՝ մոնգոլականությունը»:

Պատմական այդ ժամանակաշրջանին զուգադիպեց հայ և թուրք դարավոր կնճռի ծայրահեղ սրացումը, որ ասել էր՝ քրիստոնեությանն և իսլամի , արիականության և մոնղոլականության լինել-չլինելու պայքարը առաջավոր Ասիայում:

Հայ ժողովուրդը ինչպես արաբների, այնպես էլ բյուզանդացիների լծի տակ կրկնակի ճնշման ու շահագործման էր ենթարկվում: Այդ ժամանակաշրջանը նշանա-վորվեց հուժկու շարժումով, որը պատմության մեջ հայտնի է պավղիկյան շարժում անունով:

Ւններորդ դարի վաթսունական թվականներին Աշոտ Բագրատունին իշխանանց-իշխանի տիտղոս ստանալով արաբական խալիֆից կարողացավ Հայաստանի համար ապահովել ինքնավարություն:

Արաբական տիրապետության շրջանում հայոց աշխարհում մնացել էին երեք նախարարական տները՝ Բագրատունիների, Արծրունիների, Սյունյաց:

Մյուս նախարարական տները կամ տարագրվել էին, կամ էլ հիմնովին բնաջնջվել:

Պատմիչ Դրասխանակերտցու վկայությամբ Աշոտ առաջինի և նրան հաջորդող՝ ավագ որդու Սմբատի օրոք Հայաստանի սահմանները անցնում էին արևմուտքից Կարին, հյուսիսից Կուր գետով՝Ուտիք Շամքորը, արևելքից՝ Փայտակարանը, հարավից՝ Տավրոսը:

1044 թ. Բյուզանդական կայսրի ու դավաճաններ Վեստ Սարգիսի, Պետրոս Գևադարձի խարդավանքների զոհ դարձավ Գագիկ երկրորդը, որին ստիպեցին բնակվել Փոքր Ասիայի ու Կիլիկիայի սահմանագլխին՝ Պիզու քաղաքում: Անին դավաճանները հանձնեցին բյուզանդական կայսրին:

1049 թ. Սելջուկ-թուրքերը Արծն քաղաքում ոչնչացրեցին հարյուր-հազարավոր բնակիչների:

1065 թ. Կարսի Գագիկ Աբասյանը բազմաթիվ հայ տարագրված ընտանիքների հետ տեղափոխվեց Կիլիկիայի սահմանամերձ Ծամնդավի շրջանը: Հետագայում ութ տարի անց Արցախի իշխաններից Օշին նույնպես տեղափոխվեց Կիլիկիա:

1080 թ. Պատմագիտությունը փաստում է , որ Գագիկ երկրորդի զորականներից մեկը Ռուբեն անունով ապստամբեց Բյուզանական կայսրության դեմ և լեռնաշխարհը ազատագրելով հիմք դրեց հայկական իշխանության: Այստեղից էլ առաջացավ Ռուբինյան իշխանությունը, հետագայում նաև՝ թագավորությունը, որը 300 տարի պահպանեց իր անկախությունը:

1187 թ. Եգիպտական Էուբյան սուլթանությունը՝ Սալլահեդդինի գլխավորությամբ գրավեց Երուսաղեմի լատինական թագավորությունը, իրեն ենթարկեց Ասորիքի և Միջագետքի զգալի մասը: Բյուզանդացիների թուլացու-մից՝ ուժեղացող Եգիպտոսի սուլթանության դեմ Եվրոպական պետությունները կազմակերպեցին խաշակրանց արշավանքներ՝ գերման կայսր ֆրիդրիխ Շիկամորուսը և անգլիայի թագակիր Ռիչարդ Առյուծասիրտը:

1196 թ. Տարսոն քաղաքում Լևոն երկրորդը թագադրվեց : Կիլիկյան ճանաչվեց թե բյուզանդացիների, թե գերմանացիների կողմից՝ որպես հայկական պետություն: Պատմագիրներից Սմբատ Գունդըստաբլը դեպքը բնութագրում է հայկական խորտակված պետության վերականգնում:

1254 թ. Հեթում առաջինը մեկնեց Մոնղոլական մեծ խանի մոտ՝ Ոսկե Հորդա հասավ Կարակորում և Մանգուխանի հետ դաշինք կնքեց:

1292 թ. Եգիպտական զորքերը հարձակվեցին Հռոմկլայի վրա: Այդ դեպքերից հետո կաթողիկոսարանը տեղափոխեցին Սիս քաղաքը :

1375 թ. Եգիպտական մամլուքները Հալեպի էմիրի 15000-անոց համալրված բանակով հարձակվում են Սիսի վրա հայերը դրսից օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և պարտվում: Լևոն վեցերրորդը իր ընտանիքով գերի է ընկնում տարվում է Հալեպ, հետո տեղափոխում են Կահիրե: Հետագայում ֆրանսիացիները նրան միջնորդությամբ ազատում են. 1393-ին մահանում է ու թաղվում Փարիզում, ահա Հայկ Ասատրյանի ասածի հիմնավորումը՝ - մենք հյուծվեցինք հանուն Եվրո-պայի ու նա մեզ թաղեց առաջին անգամ 1375 թվականին :

1402 թ. Լենգ-Թեմուրը Հայաստանի տարածքում պարտության մատնեց սուլթան Բայազիդ առաջինին ու նրան էլ գերևարեց:

1437 թ. Ջհանշահի օրոք ամրապնդվեց կարա-կոյունլուների տիրապետությունը Թավրիզը դարձավ վարչական կենտրոնը:Նրա օրոք Երևանը, Վանը Թիֆլիսը դարձան կուսակալների նստավայրեր:

1441 թ. Երևանի կուսակալ Յաղուբ բեկը վերականգնեց հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում:Կիլիկիայւ անկումից հետո հայերը տասնյակ հազարներով տարագրվում էին հեռավոր աշխարհները: Գրիգոր Տաթևացու, հետա-գայում՝ Հովհանես Հերմոնեցին Թոմա Մծոփեցին կազմակերպեցին բարձրաստիճան հոգևորականների հավաք մոտ 300, որոնց մի մասը ոչ հոգևոր մեծամեծներ և Կաթողիկոս ընտրեցին Կիրակոս Վիրապեցուն: Բազմադարյան ընդհատումից հետո Էջմիածնում հաստատվում է Ամենայն Հայոց Կաթողիկո-սությունը:

Այսպիսով աշխարհասփյուռ հայերին հայրենիքի հետ կապող, և ձուլումնե-րից փրկող կենտրոն դարձավ:

1453 թ. Օսման թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը ու Բալկանյան թերակղզին: Թուրքերի նվաճած երկրներում հայության թիվը գերակշռում էր այդ և այլ պատճառներով նրանք Պոլսում 1461 թվականին հիմնեցին հայկական պատրիար-քայություն:

1512 թ. Հակոբ Մեղապարտի առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք»

1518 թ. լեհական թագավոր Սիգիզմունդը հայերին թույլատրում է ներքին խընդիր-ները որոշել հայկական օրենքներով: Հայերը Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ից բազմաթիվ օրենքներ դարձնում են լատիներեն ու լեհ թագավորը հաստատում է օրենքների հավաքածուն տարագրվածների համար:

1547 թ. Մադրասում կառուցվում է հայկական եկեղեցին:

1555 թ. Օսմանյան սուլթանության և Սեֆևյան Պարսկաստանի միջև կնքվեց հաշ-տություն: Հայաստանը բաժանվեց երկու տերությունների միջև:

1630 թ. Կալկաթա քաղաքի հիմնադրմանը մեծ թվով հայեր են մասնակցում: Առանձին վայրերում հայերի թիվը տասնյակ հազարների է հասել:

1671 թ. Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուս ցարին և խնդրում որ իր հովանավորության տակ վերցնի հայերին, օգնի ազատագրելու օտար լծից:

1700 թ. Օսմանյան կայսրությունը կորցրեց Բոսնիան, Թավրիզը, Համատանը Ռուսաստանին վերադարձվեց Ազովն ու Չապարոժիեն:

1722 թ. աշնանը Ղարաբաղը ազատագրվեց հաստատվեց Հայկական իշխանու-թյուն: երկու տարի անց թուրքական բանակը երկու տարվա համառ մարտերից հետո մտավ Երևվան, Երևանի պաշտպանությունը ազատագրական պատերազմի պատ-մության էջերից մեկն է:

1727 թ. Դավիթ-Բեկը ու Թահմազ շահը միացալ ուժերով պատերազմեցին թուրքերի դեմ: Մեկ տարի անց մահացան Եսայի Հասան Ջալալյանը, Դավիթ-Բեկը նրանց հաջորդեց Մխիթար սպարապետը:

1759-1768 թթ. Ազատագրական պայքարի գործին է լծվում Հովսեփ Էմին:

1770 թ. Հովսեփ Արքեպիսկոպոս Արղության մ և մեծահարուստ Հովհաննես Լազարյանը հաճախ հանդիպում են Սուվորովի և Պոտյոմկինի հետ ու կապ են հաստատոմ Ղարաբաղի մելիքների ու Կաթողիկոս Ղուկաս Կարնեցու հետ:

1778-1779 թթ. Ռուսսկան կառավարությունը Ղրիմահայերին տեղափոխեց Դոնի-Ռոստովում և հիմնեց Նոր-Նախիջևան քաղաքը:

1806-1812 թթ. Ռուս-Օսմանյան պատերազմը:

1826 թ. Ոնչացվեց ենիչերիներու զորքը:

1878 թ. Սան Սթեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի Վեհաժողով օսմանյան կայսրությանը թուլացրեց , իսկ Հայկակակ Հարցը 16-ից դարձավ 61-րդ հոդված: Բաղդատի երկաթուղու կառուցման մենաշնորհը լավագույնս օգտագործելով թուրք օսմանցիները 1890 թվականից հետո Արևմտյան Հայաստանում ու Պոլիսում կոտո-րեցին 300000 հայերի: Կարմիր Սուլթանի Ապդուլ Համիդի հրամանով:

1890-1899 թթ. «Հայդուկային» խմբերը կայսրության տարածքներում կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել: Կառաջանան Հնչակյան, Դաշնակցական կուսակցություն-ները :

1914 թ. Առաջին աշխարհամարտը մեկ տարի անց Հայկական ցեղասպանությունը:

1918 թ. Սարդարաբադի հերոսամարտը՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը :

1920 թ. դեկտեմբեր երկուսին Հանրապետության անկումը:

1937 թ. սովետահայերի նոր տառապանքները հեռավոր Սիբիրներում:

1941-1945 թթ. համաշխարհային երկրորդ աշխարհամարտը ուր կռվեցին մոտ 300.000 հայեր, իսկ սփյուռքահայերը հաղթանակի համար ծախսեցին նյութական միջոցներ՝ կռվողներին նվիրելով տանկային շարասյուն: Պապերազմի դաշտում հայերից հարյուր յոթը դարձան հաղթող երկրի հերոսներ: Հայ ժողովուրդը տվեց չորս մարաջախտ, մեկ ծովակալ ու տասնյակից ավել բարձրաստիճան հրամանատարներ:

1947-48 թթ. Սկսվեց հայրենադարձությունը Սովետական Հայաստան:

1988 թ. Ահավոր երկրաշարժը, Արցախյան շարժումը ՍՍՀՄԻ փուլ գալը:

1990 թվականից սկսվեց ու գնալով մեծացավ Հայաստանից արտագաղթողների թիվը երկրի բնակչության մեծ մասը այսօր տարագրված դեգերում է ողջ աշխարհում, կրկնելով Բյուզանդական կայսրության տրոհումից հետո սկսված գաղթի պատկերը:

Դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ բնականաբար հազարավոր անհատականություններ են ապրել ու պայքարել հանուն երկրի ու նրա ապագայի այժմ փորձենք հիշել այն հարյուր նշանավորներին, որոնց արածը արժևորվել ու դիմացել է ժամանակի փորձությանը:

1991 թ. Հայաստանի անկախությունը ու Ղարաբաղի ազատագրական պայքարը:

1. Թոմա Արծրունի (880-920) պատմիչ Վասպուրականի Արծրունյան Տոհմից

2. Մանուել Ճարտարապետ Աղթամար վանքի ճարւարապետ 1000 թվական

3. Գրիգոր Նարեկացի (951-1003) «Նարեկ»-ի հեղինակ, մտածող ու իմաստասեր

4. Տրդատ Ճարտարապետ 1001 թվականին Անիի քաղաքի Մայր տաճարի կառուցողը

5. Ներսես Շնորհալի (1098-1173) Ծնվել է Կիլիկիայի Ծովք ամրոցում իշխան Պահլավունու ընտանիքում, եղել է Կաթողիկոս, ժամանակի նշանավոր իմաստասեր:

6. Մխիթար Հերացի  մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական և բժիշկ, ժամանակակիցը Շնորհալու: Ծնվել է Խոյ քաղաքում:

7. Մխիթար Գոշ (1120-՞) ծնվել է Գանձակ-ում, օրենսդիր, «Դատաստանագիրք» մահվան թիվը անհայտ:

8. Սմբատ Սպարապետ (1206 -1276) Դիվանագետ, զորավար, պատմիչ Կիլիկիայի և մոնղոլների ռազմական դաշինքի հեղինակ, Հեթում թագավորի եղբայրը և նրա խորհրդատուն:

9. Թորոս Ռոսլին-Կիլիկեցի, մանրանկարչության դպրոցի հիմնադիր:

10. Հովհաննես Պլուզ Երզնկացի (1225-1290) Երզնկացի ժամանակի նշանավոր մտածող:

11. Ստեփանոս Օրբելյան (1250-1305) Նրա կամքի շնորհիվ հայ եկեղեցին մնաց անկախ, Բացեց Հաղպատի համալսարանը:Շիրիմը գտնվում է Եղեգնաձորի տարածքում:

12. Սարգիս Պիծակ Անկախ Կիլիկիայի վերջին մեծ նկարիչը, որի ծաղկած գրքերը ցրված են աշխարհով մեկ:

13. Հովնան Որոտնեցի (1315-1386)Տաթևի Համալսարանի հիմնադիր գիտնական, գրող, գործիչ, նրա գործերը մշակել ու գրի է առել Գրիգոր Տաթևացին:

14. Առաքել Սյունեցի (1355-1425)միջնադարի ամենանշանավոր երաժըշ-տագետը, որի տաղերը այսօր էլ կատարվում են: Թաղված է Եեղեգնաձորի Շատիկ անապատում:

15. Մկրտիչ Նաղաշ (1395-1469)Բուն Հայաստանի տարածքում ստեղծագործած վերջին երգիչը, նկարիչը, որի գործերում պարզ երևում է տարագրող հայ մարդու տառապանքը:

16. Հակոբ Մեղապարտ 1512 թվականին Վենետիկում տպագրեց առաջին հայատառ գիրքը:

17. Նահապետ Քուչակ, «Քնարերգու» Հիշատակարանում 1637 թվականին գրում է .-«Հիշեցեք զՔուչակ և մյուս կենակից Թանգխաթուն...»Ահա այն ամենը ինչ գրավոր պահպանվել է մեծ բանաստեղծի մասին:

18. Նաղաշ Հովնաթան (1661-1722) Իր զավակներից մեկը՝ նույնպես նկարիչ, մյուսը՝ բանաստեղծ:

19. Միքայել Չամչյան (1738-1723)Ականավոր պատմաբան ծնված Կոստանդնուպոլսում:

20. Հովսեփ Էմին (1726-1806)Ազգային ազատագրական շարժման խոշոր գործիչ:Ծնված Համադան քաղաքում, ապրել է Հնդկաստանում, շրջել է աշխարհը համախոհներ գտնելու համար: նախնիները տարագրվել են Շահ-Աբբասի կողմից:

21. Սայաթ Նովա (1707-1803) Աղա-մահմուդ խանի արշավանքների ժամանակ նա եղել է Հաղպատի վանքում ավանդույթը պնդում է ,որ նա նահատակվել է այդ օրերին:

22. Խաչատուր Աբովյան (1809-1848)Հայ մեծ լուսավորիչ, անմահ Աղասու կերպարի կերտող:

23. Ղևոնդ Ալիշան (1820-1901) Հայ ժողովրդի, Հայոց աշխարհի ամենանվիրյալ ու հմուտ պատմաբանը, բանահավաքը, բանաստեղծը ամբողջական հայի Ոգու կերտիչ:

24. Ռափայել Պատկանյան (1812-1879) Առանց Պատկանյան կարդալու դժվար է հայ մնալը: Հայրենիքի ու Արաքսի երգիչն է նա:

25. Հայր Արսեն Այտընեան (1824-1902) Մխիթարյան հայրերից որ զբաղվում էր հայագիտությամբ:

26. Րաֆֆի (1835-1881) Նրան գիտեն ու պարտավոր են կարդալ բոլոր հայերը...

27. Մուրացան (1854-1908) 19-րդ դարի նշանավոր հայ գրող, հեղինակը «Գեվորգ Մարզպետունի» պատմական վեպի (1896):

28. Այվազովսկի (1817-1900) Ծովանկարիչ

29. Գրիգոր Արծրունի (1862-1908) «Մշակ» թերթի խմբագիր

30. Խրիմյան Հայրիկ (1820-1908) Գրող, ազգային վառ նկարագրով Կաթողիկոս:

31. Գևորգ Ե Կաթողիկոս (1847-1930) Սարդարաբադի հերոսամարտի օրերին իր փոխարեն ճակատամարտ ուղարկեց ճեմարանի տեսուչ Գարեգինին:

32. Հովհաննես Թումանյան (1869-1923) «Ամենայն հայոց բանաստեղծ»

33. Կոմիտաս (1869-1935) Հայոց երգ ու շարական

34. Անդրանիկ Օզանյան (1891-1928) Զորավար:

35. Նժդեհ (1886-1956) Լեռնահայաստանի ազատարարն ու հայ ոգու արթուն ժամապահը:

36. Նուպար Փաշա (1851-1930) ծնվել է Պոլիսում, մեծ բարերար, ազգային գործիչ:

37. Վարդգես Սուրենյանց (1860- 1916) Գեղանկարիչ:

38. Թորոս Թորոմոնյան (1864-1933) Ճարտարապետ պատմական կոթողների չափագրող:

39. Ալեքսանդր Թամանյան (1878-1936) Երևան քաղաքի ճարտարապետը:

40. Հովհաննես Ադամյան (1879-1932) Դերասան:

41. Մնակյան դերասան:

42. Հովհաննես Զարիֆյան դերասան:

43. Վարդգես Սուրենյանց (1860-1916) Գեղանկարիչ:

44. Եղիշե Թադևոսյան (1870-1928) Գեղանկարիչ:

45. Երվանդ Լալայան Ազգագրագետ, խմբագիր ազգագրական Հանդեսի:

46. Օրբելիներ (1887-1961) երեքն էլ նշանավոր Հովսեփ, Ռուբեն, Լևոն:

47. Լեո (1860-1932) Նշանավոր պատմաբան, ծնվել է Շուշի քաղաքում՝ Արցախ, հրատարակել է «Մուրճ» թերթում:

48. Վրթանես Փափազյան (1866-1920) Գրող, մանկավարժ:

49. Թեոդիկ (1873-1928) «Ամենուն Տարեցույցի» խմբագիր:

50. Դանիել Վարուժան (1884-1915) Նահատակ բանաստեղծ:-

51. Փանոս Թերլեմեզյան (1864-1927) Վանի պաշպանության մասնակից, նկարիչ:

52. Արշակ Չոպանյան (1872-1954) Գրող, հասարակական գործիչ:

53. Վահրամ Փափազյան (1888-1968) Նշանավոր դերասան, գրող:

54. Աղբույր Սերոբ (1864-1899) ֆիդայական շարժման մասնակիցներ::

55. Գևորգ Չաուշ (1869-1907), Դարասկզբի նշանավոր հայդուկ:

56. Կուկունյան Սարգիս (1863-1903) դիմանկարի բնորդը, Եզյանի շնորհիվ:

57. Հրայր (1854-1908) ֆիդայական շարժման գաղափարախոս, զոհվեց 1908 թվականին:

58. Հովհաննես Խան Մասեհյան (1864-1931) Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը, Պարսկաստանի դեսպանը Անգլիայում:

59. Արամ Մանուկյան (1919) Առաջին Հանրապետության ղեկավար:

60. Գրիգոր Զոհրապ (1844-1915) Նորավեպի հեղինակ, փաստաբան եղեռնի զոհ:

61. Վահան Թեքեյան (1878-1945) Բանաստեղծ, հասարակական գործիչ:

62. Երվանդ Քոչար (1899-1979) «Սաունցի Դավիթ» կոթողի հեղինակ:

63. Հրաչյա Աճառյան (1876-1953) նշանավոր լեզվաբան հայագետ:

64. Հովհաննես Իսակով (1897-1967) ծովակալ, գլխավոր սպայակույտի պետ:

65. Հովհաննես Բաղրամյան 1896-1984 Սարդարաբադի զինվոր, պատերազմից հետո Մարաջախտ:

66. Համո Բեկնազարյան (1873-1927) Հայ շարժարվեստի սկզբնավորողը:

67. Ռուբեն Մամուլյան (1898-1979) Շարժարվեստի նշանավոր վարպետ:

68. Արտեմ Միկոյան (1897-1965) ինքնաթիռ կառուցող ՄԻԳ-երի հեղինակ:

69. Ալեքսանդր Միասնիկյան (1871-1926) Թեև բոլշևիկ բայց հիրավի ազգասեր հասարակական գործիչ, զոհվեց ինքնաթիռի աղետից:

70. Սողոմոն Թեհլերյան (1896-1960) Թալեաթին գնդակահարող, ջարդից փրկված հայորդի:

71. Վարդան Մախոխյան (1879-1947) Հռչակավոր ծովանկարիչ:

72. Եղիշե Չարենց (1897-1937) Հայ նշանավոր բանասւեղծ:

73. Աշո Շահխաթունի (1882-1958) Զինվորական դերասան, Երևանի առաջին պարետը, Անդրանիկ ֆիլմում կատարել է Անդրանիկի դերը:

74. Վիկտոր համբարձումյան (1906-1992) ՀԳԱ-ի հիմնադիրներից:

75. Վարագ Առաքելյան Բանահավաք Նժդեհ-ի աճունը գաղտնի հանձնեց Հայրենի հողին:

76. Սահակ Տեր-Գաբրիելյան (-1937) Քաղաքական գործիչ, զոհ Ստալինյան ոչնչացման շրջանի:

77. Կարդինալ Պետրոս Աղաջանյան (1895-1972) Վատիկանի կարդինալ:

78. Զավեն Սուրմելյան (1894-1979) Գրող, ԱՄՆ , անգլերենի թարգմանեց Էպոսը:

79. Արամ Ղանաղալյան ()Բանահավաք, պատմաբան:

80. Ստեփան Զորյան (1890-1967) Վիպագիր, «Պապ թագավոր» և այլն:

81. Արամ Խաչատրյան (1905-1975) Հռչակավոր երգահան:

82. Արմենակ Մնջոյան (1924-1985) Գիտնական քիմիագետ:

83. Սերգեյ Մերգելյան (1929-) Մաթեմատիկոս:

84. Արշավիր Շիրակյան ()Վրիժառու՝ թուրքերից:

85. Շահան Նաթալի (1884-1969) Մտավորական, Հայ Դատի վրիժառու նվիրյալներից:

86. Զարեհ Պեյ Նուպար (1883-1964) Մաթեմատիկոս ԱՄՆ Նուպար փաշայի որդին:

87. Քրք Գրիգորյան (1918-) Մեծահարուստ, բարեգործ:

88. Հովհաննես Շիրազ (1914-1984) Հայ հռչակավոր բանաստեղծ

89. Ջոն Կիրակոսյան ()Սովետական պատմաբաններից առաջինը գրեց Ջարդի մասին:

90. Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան) (1920-2002) «Մայրիկ» կինոնկարի հեղինակ և բեմադրիչն է:

91. Շառլ Ազնավուր (1928-) Երգիչ, դերասան, բանաստեղծ, բարեգործ

92. Սերգեյ Փարաջանով (1924-1996) Կինոգործիչ մեծ գեղագետ,«Նռան գույնը» ֆիլմի հեղինակ:

93. Գարզու (Գառնիկ Զուլումյան) (1922-) Նկարիչ, ֆրանսիայի Գեղարվեստի Ակադեմիայի անդամ:

94. Առնո Բաբաջանյան (1921-1983) Աշխարհահռչակ երաժիշտ որի երգերը ձոնված Երևանին՝ կապրեն հավիտյան:

95. Արշիլ Գորկի (Ադոյան Ոստանիկ) (1904-1948) Վանեցի, հռչակավոր նկարիչ:

96. Գրիգոր Գուրզադյան (1922-) Նրա ստեղծած սարքը Անջրպետում հետազոտեց տիեզերքը:

97. Տիգրան Պետրոսյան (1929-1984) Շախմատի աշխարհի ախոյան_հաղթեց Բոտվինիկին:

98. Խաչիկ Դաշտենց (1910-1974) «Ռանչպարների կանչը»՝ ֆիդայիներին նվիրված ասք ու կոթող:

99. Մովսես Գորգիսյան (1961-1990) Ազգային ազատագրական պայքարի զինվոր:

100. Մոնթե (1961-1993) Ավարտվող դարի վերջին խիզախ «ֆիդային» Արցախ աշխարհի:

Եվ այսպես անվերջ է երթը մեր, ու մինչ Արևելքն ու Արևմուտքը անհիշատակ ժամանակներ-ից պայքարի մեջ կբախվեն իրար ձգտելով մեկ-մեկու հաղթել, նրանք երկուսն էլ հայի հոգու մեջ բազմած խուլ կգոտեմարտեն:

Հաճախ ու միշտ մենք պատնեշների տարբեր կողմերում զարկել ենք իրար՝ ինչպես թշնամուն:

Քով քովի ենք եկել մեր վերքոտ երգերը լսելու ու մեկ էլ ձեռք-ձեռքի ենք տվել՝ միայն պարելու ժամանակ: Չդարձանք բնավ միաբևեռ: Մնալով արևելքի ու արևմուտքի միջև:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...