hravart Posted May 5, 2007 Report Share Posted May 5, 2007 ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (Ծաղկաքաղ) Գրիգոր Նարեկացի Թարգմանեց՝ Վազգեն Գեվորգյան Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. Եվ իմ սասանված մտքի ճենճերող Իղձերի պտուղն ու բերքը դրած Անձս տոչորող թախծի կրակին՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ: Սակայն կնայես նրան, ո՜վ գթա´ծ, Ու կհոտոտես ավելի սիրով, Քան պատարագն այն բոլորանվեր, Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ: Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ: Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող, Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ, Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո՜վ հզո´ր, Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Հակոբի ցեղի, Որի դեմ բողոք գրեց Եսային Կամ թե սաղմոսի առակում հիշված Անիրավությունը Բաբելոնի, Այլ ընդունելի թող լինի այն քեզ, Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը, Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տապանակի, Որն իր վերստին գերեդարձությամբ Վերագտնումն է խորհրդանշում, Ասես, նաև իմ կորուսյալ հոգու: *** Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝ Ձայնը ահավոր քո դատաստանի, Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում. Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ, Ապառազինված զենք ու սուսերով՝ Բախվում են իրար ոսողների պես, Դարձնելով համակ ինձ մահվան գերի: *** Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի, Թող ամրապնդված հառնի վերստին Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ: Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի, Թող որ քարերով այս, շնորհաձիր Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ: Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի, Ամենակալիդ բարեհաճությամբ՝ Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն: Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին, Թող որ սրանով, աղոթելով քեզ, Ստանա կյանքի հույս ու փրկություն: Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ, Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ: Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝ Ընկղմված լինի խորքն անդունդների, Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ: Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի Մեկը թալկացած լինի կարեվեր, Թող որ զորանա նորից քեզ համար, Միակ զորավի´գ, ապավինած քեզ: Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու, Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության: Եթե սարսուռը դիվային ջերմի Խռովի մեկին տենդով մոլեկան, Թող որ սթափվի այս նույն նշանով՝ Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին: Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն Շինվածքն հարվածի ալեբախությամբ, Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ: *** Բարեզարդեցիր խոսելու ձիրքով, Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ, Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ, Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից, Համադրեցին բանական ոգով, Պճնեցիր գոյով անձնիշխանական: Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման Եվ խնամեցիր որպես ստեղծող: Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ, Ոռոգեցիր քո կենսատու ջրով, Ավազաններիդ ցողով մաքրեցիր, Արմատացրիր վտակով կենաց, Կերակրեցիր հացովդ երկնային Համարձակորեն նայի դեպի քեզ, Պարածածկեցիր քո փառքի լույսով, Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ, Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ, Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր, Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս: Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ, Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ. Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու. Թմթագրեցիր լույսը աչքերիս, Երբ որ հայացքս քեզ էի հառել. Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր. Թխորտակեցիր դաստակը բազկիս, Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում. Չկոտրատեցիր մատներս երբ ես Շոշափում էի պատգամդ կենաց: Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո´ր. Չփշրտեցիր շարքն ատամներիս Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի´. Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր, Ինչպես վարվեցիր իսրայելի հետ, Երբ խոտորնակի քեզ հետևեցի. Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ Ինձ՝անարժանիս,քո պարերգության. Ո´չ հանդերձներս գծուծ տեսնելով՝ Անօրինյալիս հանդիմանեցիր, Ո´չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝ Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս: *** Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ, Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու, Ըստ դավանության աստվածշնորհի, Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի, Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ Ավարտի հասնի աղերսամատյանն Այս ողբերգական, որ սկսել եմ: Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին, Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ, Արցունքներով եմ խոսքս սերմանում, Երբ հասնի ժամը հնձի հավաքման, Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝ Ընտիր խրձերի երջանիկ բերքով: Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես, Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագո՝ւթ: Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ, Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին, Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին, Իսկ սրանք բոլորն Իսրայելին: Երկնավորների աղերսն, ուղղված քեզ, Թող որ ավելի ազդի իմ հոգուն, Քան թե տարրերին ապականացու: Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ. Տարակուսվածիս այս հեծեծագին Աղերսանքների սկզբից հայտնի´ր կամքդ բարեգութ, Որ կարողանամ զորանալ այստեղ, Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել, Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից: Սիրտ տո´ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով, Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց: Ա´ռ ավանդն իմ այս աղաչանքների Եվ ողորմության շնորհներդ տո´ւր, Ընդունի´ր փոքր այս ՝ տկարիցս Եվ հզորիցդ՝ մեծը շնորհի´ր: Զորավոր դարձրո´ւ խոսքերս զղջման՝ Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝ Քո աստվածաշունչ այն պատգամներով, Որ զետեղել եմ այս մատյանի մեջ: Ճշմարտությամբ լուսավորելով Առակով ասված խոսքը Եսայու, Հաճի´ր, բարերա´ր, պարգևել մահվան արժանավորիս՝ Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ Հրաշեկ պղինձը Լիբանանի, Որ օրինակն է առաքինության: Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո´ր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից, Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի. Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել, սակայն դու չողորմես, Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսի´ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միայն հզո´ր. Մեղքերով ապրած օրերիս չափով՝ Անվճար թողած պատժի տուգանքը Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի´ տուր: Փրկի´ր ինձ, գթա´ծ, լսի´ր, ողորմա´ծ, Մարդասեր եղի´ր իմ հանդեպ, ներո´ղ, Խնայող եղի´ր, ո՜վ երկայնամիտ, Պաշտպանի´ր, ապավե´ն, բարերարի´ր, հզո´ր, Ազատի´ր, ամենակա´լ, կյանք տո´ւր,նորոգո´ղ, Վերականգնի´ր, ահավո´ր, լուսավորի´ր, երկնայի´ն, Բժշկի´ր, հնարագե´տ, քավի´ր, անքնի´ն, Պարգևատրի´ր, առատաձե´ռն, շնորհազարդի´ր, աննախա´նձ, Հաշտվի´ր, անախտակի´ր, ընդունի´ր, անոխակալ, Ջնջի´ր պարտքերս, ո՜վ օրհնաբանյա´լ: Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ Ինձ սպառնացող զույգ վտանգներին, Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո´ւյս ու խնամակա´լն Եթե հայացքս դեպի վեր հառած՝ Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի, Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով, Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս, Ցույց տո´ւր երկնային երջանիկներից Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով, Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո´ւ: Հուսահատ օրս չարագործիր, Քո անակնկալ բարին շնորհի´ր, Ո՜վ բարեբանյալ փրկիչ բոլորի, Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից Չլինի որ տաս դժնդակ գազան: Մեղքով մեռածիս պարգևի´ր, գթա´ծ, անապական կյանք Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո: *** Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ Ու ներողամիտ համբերությունդ, Օրնյա´լ, բարերա´ր և երկայնամի´տ, Ես՝ մեղապարտս, փողարինեցի Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության, Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝ Երկնաքարշ հույզ ու մտորումների: Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա´ծ իմ և տե´ր, Ես՝ խելակորույս հիմարամիտս, Քեզ չարիքներով փոխհատուցեցի, Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով: Երախտիքներն ու բարիքները քո Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ. Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի: Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝ Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա, Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության: Թեև խոստացա քեզ հաճո լինել, Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի Նույն չարիքները նյութեցի դարձյալ, Ծերադառնալով նախկին կենցաղիս: Անդաստանները սրտիս հերկեցի Միայն մեղքերի փշերի համար, Որ որոմն այնտեղ արգասավորվի: Ինձ են պատշաճում առակները ողջ Աստվածարյալ սուրբ մարգարեների Քանզի դու ինձնից հուսացիր խաղող, Փոխարենը ես ընձուղեցի փուշ. Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի: Ապավինեցի անհաստատ հողմին, Որով հարածուփ տատանումնրով Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում: Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա. Խաբված՝ կարծեցի լայն արահետով Կարող եմ հասնել անձկալի կյանքին. Ինքս փակեցի ելքը ճամփեքիս. Կամովին բացի վիհս կորստյան: Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր Որ կենդանարար խոսքդ չլսեմ: ոցեցի նայվածքն հոգուս աչքերի, Որ չնկատեմ դեղս փրկության. Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝ Ի լուր պատգամիտ ահավոր փողի. Մեծ դատաստանի հրափորձ օրվա ուժաբեր ձայնից չաչալրջացա. Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից: Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ Բանական շնչիս հետ չխառնեցի Մասը՝ պարգևած քո շնորհների. Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝ Կենդանի հոգիս մատնելու մահվան: *** Ի՞նչ շահ սրանից, կամ ինձ ի՞նչ օգուտ, Ու աւձակելով այսպես շարունակ Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով Մահացու վերքիս շարավն ամբարված Կամ ՝ անոթությունը, որ մթերված է սրտիս խորքերում, Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր, Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ: *** .Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ Որպես թիրախի, անձն իմ անպիտան, Խոսքիս քարերով, ինձպոս անընտել վայրի գազաանի, Անողորմաբար պիտի քարկոծեմ: Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու, Բայց, իմաստունի խոսքի համաձայն, Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ, Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ: Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ Խոստովանելով՝ որպես կատարված չարագործություն Պիտի անսքող հրապարակեմ, Խպռեմ քո առաջ, Աստվա՜ծ իմ և տե´ր: Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ, Այնքան ավելի պիտ արժանանամ Աննվազելի քո ողորմության, Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝ Առավել առատ շնորհները քո: Որքան ավելի ճարակված լինեմ Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու խոցերո: Դրա համեմատ այնքան առավել ու կրկնապատիկ՝ Բարձյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար Ցուցադրվելով պիտի հռչակվի: *** Ընդունի´ր սիրով, մեծազոր Աստվա´ծ, Աղաչանքները դառնացած սրտիս. Ամոթահարիս մոտեցի´ր մոծիդ բարեգթությամբ. Փարատի´ր իսպառ,ամենապարգև´, Սխրությունն իմ այս նշանակելի. Այս անտանելի ծանրությունները Վերցրո´ւ, թոթափի´ր ինձնից, ողորմա´ծ. Կտրի´ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագե´տ. Ավարի´ մատնիր, մշտապես հաղթող, Հրապույրները մոլորապատիր. Ցրի´ր, վերնայի´ն, գայթակղության մառախուղն անհետ. Խափանի´ր, փրկի´չ, հարձակումները կորուստ նյութողի. Ջնջի´ր, ծածակատե´ս, որոգայթներն այս նենգ ու պատրական. Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի´ր, հզո´ր: Կնքի´ր անունովդ լուսանցույցն հարկիս. Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան. Ցծի´ր քո արյամբ մուտք իմ սենյակի. Սուրբ նշանը քո դրոշմի´ր ամուր Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա: Աջովդ ամրացրո´ւ խշտիս հանգստյան. Մաքրի´ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից: Կամքովդ պահպանի´ր հոգիս տառապյալ. Ըւ մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի´ր. Շրջանակի´ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ պազմությամբ՝ Որպես դիմամարտ դևերի գնդին: Սուրբ աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝ Շնորհի´ր նիրհիս այս մահահանգույն՝ Խորին գիշերում բերկրյալի հանգիստ: Ամփոփի´ր մտքիս և զգայության Տեսանելիքի պատուհանները, պարուրի´ր այնպես, Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝ Ամեն մրրկահույզ ալեբախումից, Առօրյա նանիր հոգսերից բոլոր, Անրջական սին երազանքներից, Այս ցնորքներից խենթ ու խոլական, Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ: Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից, Լիովին զգաստ ու հոգենորոգ Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝ Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ, Ո՜վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո´ր, Զուգաձայնությամբ ողջ երկնագումար Փառաբանական բազմություններիդ, Բարձունքներդ ի վեր աղաքեմ առ քեզ: *** Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված, Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ, Զի կարկամած էր. Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն, Զի պապանձված էր. Թի սևեռել քեզ արտասվաշաղ Ու կողկողագին հայցքն աչքերի, Զի մեղապարտ էր. Ըչ էլ միջնորդի բարեխոսությամբ թառատ կամքդ է շահել աշխատել, Քանզի լքված էր. Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց Ճորձելով ճմլել սիրտը գթածիդ, Զի հուսահատ էր. Ծնկների վրա, ինձպես ոտքերի Գարչապարներով, չուղղվեց դեպի քեզ, Քանզի անզոր էր տեղից բարձրանալ. Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ, Քիչ է տարբերվում արդեն մեռածից: Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով, Բարերարվեց քո գթասրտությամբ Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, Այլև հեստաբար ապստամբելով՝ Անցավ բանակն իր թշնամիների, Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ: Link to post Share on other sites
Recommended Posts