Jump to content

Գ. ՆԱՐԵԿԱՑԻ ԳՐԱԲԱՐ ԵՎ ԱՇԽԱՐՀ


Recommended Posts

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

(ԳՐԱԲԱՐ)

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի

Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,

Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման

Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`

Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:

Այլ հոտոտեսցի'ս, հայեսցի'ս, գթած,

Քան ի պատարագն բոլորապտուղ,

Մատուցեալ ծխոյն բարդութեան:

Ընկա'լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`

Քեզ ի հաճութիւն եւ մի' ի բարկութիւն:

Ելցէ' ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`

Վաղվաղակի ժամանել առ քեզ`

Կամաւորական նուէր բանական զոհիս,

Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,

Որ յիսն է պարարտութիւն:

Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,

Մի' իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-

Ըստ բողոքելոյն Եսայեայ,-

Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի

Տաղտկալի քեզ երեւեսցի,

Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,

Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,

Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց

Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,

Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,

Ընդունելի' կամաց քոց լիցի:

Բ

Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,

Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,

Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,

Որ յիմումս անձին ցուցանի,

Խռովութիւնս ամբոխից`

Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,

Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,

Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,

Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,

Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,

Աւրինակ առեալ զՄովսէս,

ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:

Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս իր ասէ,

Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու

Եւ հեղեղատին Կեդրոնի`

Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,

Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ

Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,

Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ

Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`

Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`

Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,

Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն

Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց

Եւ այլոց բարբարոս ազգաց:

Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,

Իսկ պատուհաս իմումս պարտուց

Առանց աւարտման ունի զսահման:

Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,

Ըստ մարգարէին եւ առակողին,

Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,

Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:

Զոր միայն քո է հրաշագործել

Պտուղս դեղոց ի հնարս կենաց`

Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,

ովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան

Յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ

Գրաբարից թարգ. Մկրտիչ Խերանյան

Սրտի խորքերից խոսք Աստուծե հետ

Ա

Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա´,

Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե´ս Աստւած.

Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝

Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով՝

Կամքիս բուրվառով առաքում եմ քե´զ:

Նայի՜ր, ո՜վ գթած, հոտոտի՜ր դու այն առավե´լ սիրով,

Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ.

Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու

Հաճությամբ հոժար և ո´չ բարկությամբ:

Բանավոր զոհիս նվերն այս սրտանց

Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,

Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքւց

Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:

Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո´ր,

Թող տաղտկալի չթվա քեզ այդ,

Ինչպէս ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,

Որի դեմ բողոք է գրել Եսային1

Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝

Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված2.

Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,

Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն,

Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը կանգնեց3

Հանուն գերեդարձ այդ տապանակի,

Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:

Բ

Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի

Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա4,

Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,

Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ

Էությունս հուզող շարժումներ ներհակ

Ու խուռն ամբոխվող խռովություններ:

Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝

Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ,

Ինձ մահվան գերի դարձնելով համակ,

Ինչպես երբեմն, երբ դեռ չեր հասել քո շնորհը ինձ:

Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,

Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,

Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում5.

Զի եթե ճիշտ է որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,

Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ կեդրոնի հովտում

նեղանձուկ6, -

Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,

Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն

ինձ պարզ,

Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մամնացյալ

Աստուծո

Որը ենթակ պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,

Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,

Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի

սաստիկ,

Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,

Որ մի ժամանակ Եդովմայեցի և Փղշտացի և այլ բարբարող

ազգերի զարկեց:

Եւվ, սակայն, նրանց չարչարանքներն կարճատև եղան,

Մինչ իմ մեղքերի պատիժը ո´չ վերջ ունի, ո´չ սահման:

Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի, -

Ըստ մարգարեի և առակողի7, -

Սաստիկ տագնապով դուռս ափ արած՝

Մշտընջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:

Եւ արդ, միայ դո´ւ կարող ես գտնել հրաշագործ տեղեր,

Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և

տարակույսի,

Քավի՜չ բոլորի, անսահմանելի բարձրոըթկանդ մեջ

Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...