Jump to content

Նկատառումներ Ֆորումի առաքելության մասի&#


Recommended Posts

Ես այս ֆորումի առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այստեղ մենք պետք է կարողանանք վեր հանել այն կնճռոտ հարցերը, որոնք վաղուց ծառացել են մեր ազգի ու Եկեղեցուլ առջեւ: Օրինակ՝ սփյուռքահայությունը չնայած իր նյութական, համեմատաբար, բարվոք վիճակին այսօր լուրջ խնդիրներ ունի կապված հայկական դպրոցների հետ: Հայաստանի շատ մարզերում համապատասխան քանակով քահանաներ չկան՝ ժողովրդին հովվելու համար: Փոխարենը՝ ամեն տեսակի աղանդավորներ որքան ուզես:

Մեր Եկեղեցու դավանությանն ու վարդապետությանը վերաբերվող գրականություն քիչ է հրատարակվում, որի կարիքը ժողովուրդը շատ ունի:

Մատենադարանում գտնվող մեր հոգեւոր գանձերը դեռեւս մատչելի չեն. այն պետք է վեր հանել, մշակել, թարգմանել ու հրատարակել:

Մենք այսօր չունենք վարդապետարաններ, աստվածաբանական կոնսուլտացիաներ. ժողովրդի համար առանձին, հոգեւոր դասի համար՝ առանձին:

Աստվածաբանական թեմաներով կոնֆերանսներ չեն արվում, գիտական աշխատություններ չեն գրվում: Եւ էլի շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել:

Մեր տաճարները կիսավեր են, մարդիկ այն ընդունում են ոչ թե որպես աստվածպաշտության վայր, այլ որպես ճարտարապետական ու ազգային արժեք ներկայացնող հուշարձան միայն:

Մենք պետք է կարողանանք համախմբել հայությանը, որպեսզի այս ու շատ ուրիշ գործեր գլուխ բերենք:

Ֆորում լավ հնարավորություն է բացել մեր առջեւ, սակայն զրույցներից այն կողմ չենք անցնում:

Միթե՞, մենք՝ հայերս միայն պետք է երազենք ...

Link to post
Share on other sites

Ժողովո՛ւրդ, ձեզանից շատ բան չի պահանջվում: Ուղղակի յուրաքանչյուրը պետք է բացահայտի այն խնդիրները, որոնք այսօր կան իրենց երկրում, քաղաքում կամ գյուղում, կապված հայության եւ Հայ Եկեղեցու հետ: Երբ թվարկենք հիմնական խնդիրները, որոնք առկա են, կանցնեք դրանց լուծման ճանապարհների որոնմանը: Միայն այդ հարցերի վերհանումն ու քննարկումը արդեն բավականին մեծ գործ կլինի: Իսկ լուծումները հնարավոր է, որ այսօր էլ մեր կողքին են, եւ մենք այն չենք տեսնում:

Եկեք համարձակ անցնենք գործի:

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Հայաստանում ու Հայ Եկեղեցում այսօր շատ կիսավարտ գործեր կան, որոնք պետք է իրենց տրամաբանական վախճանին հասցնել: Շատ գործեր էլ կան, որ չեն սկսվել: Երկիրը կիսավեր է, ժողովուրդը ցիրուցան եղած, Եկեղեցին տկար: Ճիշտ է ֆինանսներ չկան, որ գործերը արվեն, սակայն եթե չկազմակերպվենք, ֆինանսներ լինելու դեպքում էլ ոչինչ չենք կարող անել:

Տեսեք Գերմանիան երկրորդ աշխարհամարտին ավերվեց, սակայն 10 տարի անց դարձավ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը: Միթե մենք պետք է միայն մեր հեռավոր անցյալը հիշելով ապրենք եւ ոչ մի նոր բան մեր կյանքում չանենք: Աններելի է այս ազատ ժամանակները պարապ անցկացնելը եւ մեր ունեցած հնարավորությունից չօգտվելը:

Մի օր մեր հետգա սերունդները կհարցնեն. «Իսկ ինչո՞վ էին զբաղված մեր նախնիները 1990 –ից մինչեւ 2007 թվականը»: Եւ իրենք էլ կպատասխանեն. « ... »:

Հետաքրքիր է, թե ի՞նչ են ասելու:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...