hravart Posted May 11, 2007 Report Share Posted May 11, 2007 (edited) ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Մշակութայինշրջանակներում հանրածանոթ Հովիկ Ներսիսյանը ծնվել է 1921 թ. Իրանում: Վկայված Թեհրանի և ապա Գլասքոյի (Անգլիա) ֆակուլտետներից: Գերադասելով զինվորական կյանքը, հաճախում է Իրանի զինվորական ակադեմիան (համալսարանը): Շահում շրջանավարտների առաջնությունը և թագավորի կողմից պարգևատրվում թրով, ընտրվում թագավորական գարդի սպա, ստանում աջուդանական շքափոկ (վաքսիլ) թագավորի կողմից, պարգևատրվում է «Գիտություն» շքանշանով: 1948 թ. հրաժարվում է բանակային ծառայությունից: 1991 թ. որպես Ավեսթվաբան ընտրվում է Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ: Բանասիրական բազմաթիվ պարսկերեն և հայերեն հոդվածների հեղինակ է: 2000 թ. տպագրվել է նրա հոդվածների ընտրանին: 2003 թ. , 1750 թվից Ներսիսյանների Տոհմածառըե նվիրվծ 8-րդ դարի Հայաստանի իրադարձություններին, Մուշ, Կարին և Համադան քաղաքների պատմության և ավել քան 1800 անուններ մի տոհմում: 2004 թ. «Հայերի Բռնագաղթն Ու Բավարիացիների Հայկական Ծագումը» ուսումնասիրությունը: 2006 թ. այժմ ընթերցողի դատին է ներկայացնում իր 5-րդ գիրքը «Հայկական Լեռնաշխարհը Ըստ Զրադաշտն ու Իր Ավեսթան» խորագրով, որը նախատեսված է ինչպես արևելագետների, այնպես էլ գիտական լայն շրջանակների համար: Edited May 12, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted May 11, 2007 Author Report Share Posted May 11, 2007 Այսպիսով խափանւում է Շիրակացու կատարած անշարժ տոմարին անցնելու բարեփոխումը: Այս անշարժ տոմարին անցնելու առաջին բարեփոխութեան մասին են վկայում մի քանի մատենագրեր: Ստեփանոս Տարօնեցին (Ասողիկը) գրել է, (Ստեփան Տարօնեցւոյ Պատմութիւն Տիեզերական 1885 էջ 99) «Իսկ Անաստաս խորհեալ հայաստանեաց կարգել անշարժ տոմար ըստ ազգաց՝ եւ հրամայէ Անանիայի Շիրակացւոյ կարգել զքրոնիկոնն հրաշազան, յորում զտոմարս մեր կարգեաց անշարժ: Եւ Անաստասայ խորհեալ՝ ժողովով եւ եպիսկոպոսօք հաստատել ցքրօնիկոնն եւ վախճանի, կացեալ յաթոռս ամս Զ : Յովհաննէս Դրասխանակերտցին, (Պատմութիւն Հայոց, Տփղիս 1912 էջ 92) ասում է « Իսկ Անաստաս հայրապետին հոգացեալ վասն հայկականս տոմարի, զի թերեւս անշարժ զնա ըստ այլոց ազգաց մարթասցէ յորինել, զի միշտ անշարժք լինիցին տօնք տարեկանաց կամ յեղափոխ յեղականք ժամանակաց: Վասն որոյ եւ առ ինքն զԱնանիայ Անեցի կոչեալ՝ որ բանիբուն այնմ արւեստի էր հմուտ, հրամայէ նմա զստեղծագործել զխնդրելին իւր: Իսկ նորա ջան ի վերայ եղեալ եւ ըստ բոլոր ազգաց պայմանի՝ անշուշտ յօրինեալ զկարգ հայկականս տոմարի. զի բարեձեւագունից, ոմանց եւ զմերս կշռադատեալ՜ մի կարօտասցուք կալ ի զուգաւորութիւն հռովմայեցւոց: Եւ մինչդեռ խորհէր Մեծն Ան-աստաս ժողովօք եպիսկոպոսաց զեղեալսն հաստատել՜ վախճան կենաց նման ժամաներ, կացեալ յաթոռ հայրա-պետութեան ամս վեց»: Սոյն հարցի մասին է խօսում նոյնպէս Կիրակոս Գանձակեցին, (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց Երեւան 1961 էջ 62) « Եւ յետ Ներսիսի առ զկաթողիկոսութիւնն տէր Անաստաս ամս վեց: Սա կաչեաց առ ինքն զմեծ վարդապետն Անանիա-ի Շիրակ գաւառէ, այր բանիբուն եւ հանճարեղ, գիտող յոյժ ամենայն տոմարական արւեստից, զի կարգեսցեն անշարժ տոմար հայոց, որպէս այլոց ազգաց: որ արարեալ մեծաւ ջանիւ, եւ ...» Վերոյիշեալ հաւաստի վկայութիւնները, հաստատում են այն, որ Շիրակացին կարգաւորել էր անշարժ տոմարին անցնելու. բայց Անաստասի մահի պատճառով մնում է ձայն բարբառոյ յանապատի. Շիրակացին, բացի անշարժ տոմարին անցնելու մշակումից, զբաղւել է նաև հայոց շարժական տո-մարը հռոմէական անշար տոմարի, ինչպէս և այլ ազգերի տոմարների հետ ընդհանրապէս համապատաս-խանեցնելու հարցով: Այդ նպատակով կազմել է Էասեան 532-ամեայ (որը ներկայացւում է հայ-կական ՇԼԲ-ամեայ ձևով.) պարբերաշրջանի իւրաքանչիւր տարւայ համար առանձին՝ ըստ հռոմէական ամիսների և դրանց զուգահեռականը հայոց մեծ թւականի առաջին տարւանից՝ հայոց ամիսների զուգադրութեամբ, որտեղ բացի նշանաւոր տօներից, տրւած է գարնանամուտը, զատկական լիալուսնի ժամանակը, տարւայ վերադիրը, զատիկը և այլ խնդիրներ ու տօներ: Անանիա Շիրակացուց յետոյ, մի քանի դար մինչև Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի հանդէս գալը, տոմարական առանձին փոփոխութիւններ տեղի չեն ունեցել: Հայոց տոմարի պատմութեան երկրորդ նշանա-կալից փուլը կապւած է հայ անւանի տոմարագէտ, փիլիսոփայ և բանաստեղծ Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի անւան հետ: Շիրակացու կազմած 532 ՇԼԲ)-ամեայ Էասեան պարբերաշրջանի տոմարի վերջանալուց յետոյ, հայոց տոմարի մէջ արմատական բարեփոխութիւն կատարելու անհրաժեշտութիւն է առաջանում: Այդ գործը ձեռնարկում է Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը: Նա հայոց տոմարի մէջ կատարում է արմատական փոփոխութիւն, շարժական տոմարի փոխարէն, կազմում է անշարժ տոմար, այսինքն՝ առաջին անգամ հայոց տոմարում մտցրել է նահանջ տարւայ գործածութիւնը: Իմաստասէրը շարժական տոմարից անշարժին անցնելը կատարել է հետևեալ ակնյայտ փոփոխութիւները: Նա մտցրել է նահանջ տարին, այսինքն՝ տարին 365 օր հաշւելու փոխարէն, ընդունել է 365.25 օր, և 4 տարին մէկ անգամ առաջացող մէկ օրը, աւելացրել Աւելեաց օրերին, այսինքն՝ 5 օրւայ փոխարէն ընդունել 6 օր. դրանով հայոց տոմարը զուգակցութեան մէջ է դրել Յուլեան տոմարի հետ: Նրա կատարած միւս փոփոխութիւնը այն է որ, նա շարժական տոմարի Նաւասարդ 1-ը 1085 թւի Փետրւարի 28-ից տեղափոխել է Օգոստոսի 11-ը: Կիրակոս Գանձակեցին, (1200-»1271) հայ պատմիչ, վարդապետ, բաբունապետ և եկեղեցական գործիչ, որը մասնակցել է Դաւիթ մոլորեցուցչին (Դաւիթ Ծարեցի) բանադրելուն, այսպէս է գրում իր Պատմութիւն Հայոց էջ 113-ում Յովհաննէս Իմաստասէրի տոմարական փոփոխման մասին. « Սա զբազմաց փափագելին եւ ոչ ձեռնհաս, զհաստատ եւ զանշարժ տոմարն կարգեաց հայոց փոխանակ շարժականին եւ անհաստատնոյն. արար եւ միաբանութիւն ամենայն ազգաց տոմարի ընդ հայոց, վասն զի հոյժ իմաստուն էր այրն եւ աստուածային շնորհօք զարդարեալ...» Պատմութիւնից յայտնի է, որ այլ ժողովուրդների օրացոյցները բարեփոխելիս նոյնպէս տեղի են ունեցել տարեմուտի տեղափոխման դէպքեր: Այդ ժամանակ (1085-ին) հայոց շարժական տոմարով նոր-տարին՝ Նաւասարդ »-ը համապատասխանում էր Փետրւար 28-ին: Սակայն Իմաստասէրը այդ օրը չնդունեց տարէսկիզբ կամ նոր-տարի, ինչպէս և չնդօրինակեց օտար ժողովուրդների օրացոյցները, այսինքը նոր-տարին չհամապատասխանեցրեց նրանց նոր-տարւայ հետ, որոնք արդէն անցել էին անշարժ օրացոյցների գործածութեանը, յատկապէս այդ ժամանակի աշխարհակալ և Հայաստանի տէրն ու տիրական Սելջուկեան Մալէքշահի, 10 տարի նախորդող 1075-ի հրահանգով, պարսկական տոմարի տարէմուտը Փետրւարի 26-ից բարեփոխած գարնանային գիշերահաւասարի տարեմուտ՝ Մարտ 21-ը, այլ ընտրեց Օգոստոս 11-ը, մանաւանդ երբ այդ Մալէքշահի տոմարի բարեփոխումը, մեր կարծիքով, շատ հաւանօրէն, խթանն է հանդիսացել Սարկաւագի հայոց տոմարի բարեփոխմանը, քանզի եթէ իրապէս Շիրակացու կազմած 532 (ՇԼԲ)-ամեայ Էասեան պարբերաշրջանի վերջանալու պատճառով, արմատական փոփոխութիւն կատարելու անհրաժեշտութիւնն է առջադրել, դա պէտք է լինէր նախքան 532-ի պարբերաշրջանի վերջը, (532+552=1084) այլ ոչ թէ վերջանալուց մէկ տարի յետոյ 1085-ին: 562 թւին Էաս Աղեքսանդրացու կողմից, տարբեր երկրներից 36 հրաւիրւած տոմարագէտների կողմից քննարկւած 532 տարւայ զատկացուցակի վաւերացումից յետոյ ընդունւեց հայոց կողմից, որը տեղի ունեցաւ հայոց մեծ թւականի 10-րդ տարին: Այս առթիւ, Սամուելի Քահանայի Անեցւոյ, «Հաւաքմունք Ի գրոց Պատմագրաց»-ի էջ 74-75-ում այսպէս է գրւած, «Ապա իմաստունք ժամանակին ի միասին եկեալ կարգեցին թուական հայոց՝ որով ուղղեսցեն զզատիկն Տիառն՝ այլովք հանդերձ: Բայց ոչ կատարեալ ի ճշմարտութեան կալ անսխալ զամս թ (ö): Իսկ ի ժ-երրորդ թուականին Էաս անուն իմաստուն մտօք, ժողովեաց առ ինքն արս կորովամիտս եւ հանճարեղս՝ ի կարգեցին զանտարակուսելի օրինակն որ Շ. եակն կոչի...» (ընդունւած է ՇԼԲ-եակը հաճախ կարճ ձևով գրել Շ.եակն.): Ուստի , 562-10=552 հայոց մէծ թւականը, գումարած 532 (ՇԼԲ)=1084: Յամենայն դէպս, Յովհաննէս Իմաստասէրի, անշարժ տոմարի բարեփոխութեան ժամանակ, 1084 թւին, շարժական տոմարով Նաւասարդ » ամանորը, որը Յուլեան տոմարով համապատասխանում էր Փետրւար 28-ին, հայոց ամանորը տեղափոխում է Օգոստոս 11-ին: Նկատի ունենալով որ այս հարցը հայոց տոմարի կարևոր հարցերից է, ուստի հարկէ բացատրել թէ ինչու Յովհաննէս Իմաստասէրը, շարժական տոմարից անշարժին անցնելու ժամանակ Նաւասարդի 1-ը նոր-տարին, Փետրւար 28-ից տեղափոխեց Օգոստոս 11ը, արդեօք, մի ինչ որ ազգային, հայրենական բարեբաստիկ և բախտորոշ յաղթանակի վերյիշման թւական է, թէ արդիւնքն է իր գերազանց և գերիշխող կրօնական զգացականի ազդեցութեան ներքոյ կայացրած, մի որևէ կրօնական պատահարի, (ի շահ հոգևորական դասի) արտացոլման և վերյիշման թւական է: Գ. Աղանեանի ( Տոմար և Տօնացոյց Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ-ի էջ կարծիքով, Իմաստասէրի կողմից, Նաւասարդ 1-ը, Փետրւար 28-ից Օգոստոս 11-ի տեղափոխումը առնչւած է Հայկ Նահապետի յաղթանակի հետ, որ իբր թէ տեղի է ունեցել մթա. 2492 Նաւասարդ 1-ին, Հռոմէական հաշւով Օգոստոսի 11-ին: Հայկը յաղթելով ու սպանելով ասորական Բելին, հրամայել է այդ օրը համարել տարեգլուխ, և տօնել ամեն տարի՝ նւիրւած յաղթանակի յիշատակին: Ղ. Ալիշանը ևս (Յուշիկք Հայրենեաց Հայոց էջ 76-104) ջանացել է բացատրել որ, սոյն հարցը նոյնպէս առնչւած է Հայկ Նահապետի՝ Բելին սպանելու առասպելի հետ: Մեր կարծիքով, նման արտայայտութիւններ մեղաչանք են, քանզի եթէ այդ առասպելը նոյնիսկ իսկապէս մի պատմական իրականութիւն էլ լինի, որևէ մի գիտական փաստ գոյութիւն չունի թէ որ թւին և կարևորագոյնը, որ օրն է պատահել: Մ. Օրմանեանը, իր «Ազգապատումի էջ 1308-ում դժւարացել է այդ հարցին պատասխանել, նա գրել է. «Միանգամայն այնպէս իմն կարգադրելով, որ ամանորը այսինքը Նաւասարդի 1-ը անխախտ կերպով Յուլեան տոմարին Օգոստոս 11-ին պատասխանէ: Հինգհարիւր-ամեակի լրման 1084 տարին, նահանջ տարի մըն էր Յուլեան տոմարով, և ամանորն ալ ճիշտ ու ճիշտ Փետրւար 29 նահանջ օրւան վրայ կ´իյնար, և այդ տարին սկսաւ հայոց Սարկաւագագիր կամ անշարժ տոմարը. բայց չենք գիտեր թէ ինչ ձևով Նաւասարդի 1-ը Փետրւար 29-էն մինչև Օգոստոս 11-ը տարին, ինչ որ հիմն էր Հայկայ շրջան կոչւած 1460 տարիներու դրութեան: Բանասէր Ն. Ակինեանը, 1947 թ. համար 3 Հանդէս Ամսօրեայի էջ 173-ում, իր կարծիքն է յայտնել, որ Նաւասարդի 1-ը Փետրւար 28-ից Օգոստոս 11-ը տեղափոխելու հարցը Սարկաւագը կատարել է կամայականօրէն: Այս հարցի լուսաբանման փորձ է կատարել նաև Բ. Թումանեանը, 1965 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» (Հաս. Գիտ.) էջ 82-ի մէջ, ուր այսպէս է գրել. «Յովհաննէս Սարկաւագը տարեսկիզբը Փետրւարի վերջից (1084 թ.) տեղափոխել է Օգոստոս 11-ը երկու պատճառով. Ա.) Վերացնելու այն սխալը, որն առաջացել էր Հայոց Մեծ թւականը շարժական տոմար դառնալու պատճառով, և Բ) նմանեցնելու տոմարն այն տոմարի հետ, որով առաջնորդւել են Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները հինգերորդ դարում:» Այստեղ իրաւամբ հարց է ծագում որ եթէ այդպէս է, Մեսրոպ Մաշտոցը 405 թ. ձևաւորում է հայերէն հնչիւնական համակարգը, և իր մահը տեղի ունեցաւ 440 թ. Փետրւար 17-ին, և մեր շարժական տոմարի համաձայն Նաւասարդ 1-ը, չորս տարին մէկ օր առաջ էր ընկնում: Մեր յետադարձ հաշւարկումները ցոյց են տալիս որ 405 թւին Նաւասարդ 1-ը, համընկել է Օգոստոս 17-ին, և 405-ից մինչև 440 թ. իր մահը պարունակող 35 տարւայ մէջ, Նաւասարդ 1-ը, 4 տարին մէկ օր հետադարձ տեղաշարժ է կատարել: Եթէ Օգոստոս 11-ը կարելի է համարել Մեսրոբ Մաշտոցի ապրած շրջանի տոմարի ամանոր, ապա ինչու՞ չի կարելի ամանոր ընդունել տառերի ձևաւորման կատարած մշակութային այդ մեծ յեղաշրջման նաև Օգոստոս 17-ը, կամ 407 թ. Օգոստոս 16-ը, և այդպէս մինչև իր մահը, 440 թ. Օգոստոս 8-ը և այլն, որոնք նոյնպէս վերաբերում են Մաշտոցի ապրած ժամանակաշրջանին: Այսպիսով Նաւասարդ 1-ը 1084 թ. Փետրւար 28-ից Օգոստոս 11-ին տեղափոխելու հարցի բացատրութիւնը, Մաշտոցի և նրա աշակերտների ապրած, կամ նրանց գործունէութեան շրջանի տոմարի հետ կապելը ևս, ըստ վերոյիշեալ բացատրականի, անհիմն լինելով, երևի թէ մի մեղանչում է ճշմարտութեան դէմ, գուցէ և մի ուրիշ փորձ քօղարկելու մի ինչ որ դժնեայ պատահար: Բայց որն՞ է հիմնական դրդապատճառը, Նաւասարդ 1-ը, 1084 թ. Փետրւար 28-ից տեղափոխումը Օգոստոս 11-ի: Այդ առթիւ մեր ուսումնասիրութիւնը հենւած է հետևեալ կռւանների ու փաստարկումների վրայ: Նկատի ունենալով մեր հնագոյն շարժական տոմարի առանձնայատկութեանը, որ օրացոյցային տարին ընդունել էին ոչ թէ 365 օր 5 ժամ 48 րոպէ և 46 վարկեան, այլ 365 օր, որի հետևանքով իւրաքանչիւր 4 տարին մէկ անգամ, Նաւասարդի 1-ը (Նոր տարին) մէկ օրով արևադարձային տարւայ նկատմամբ, Յուլեան կամ հին տոմարի համեմատութեամբ առաջ էր ընկնում, և նկատի ունենալով որ ըստ Հայոց և Հռոմէական տոմարների Անանիա Շիրակացու կազմած 532-ամեայ պարբերաշրջանի համապատասխան տւեալների համադըրման հաշւարկումները, (որոնք նոյնպէս եղել են Իմաստասէրի հաշւարկումների հիմնաքարը) ցոյց են տալիս որ, Հայոց Մեծ թւականի Նաւասարդ 1-ը՝ Նոր Տարին սկսւել է 552 թ. Յուլիս 11-ին: Սոյն պարբերաշրջանի առաջին տարւայ զատիկը, հռոմէական օրացոյցով եղել է Ապրիլ 20-ին, իսկ Հայոց տոմարով՝ Մարերի 14-ին: ըստ E. Dulauriez-ի <La Cronologie Armenianns> և F. Ginzel -ի, և Հ.Ս. Բադալեանի ( «Հայոց Տոմարի Պատմութիւն» 1976 Երևան էջ 33) հաշւարկումների, այս համապատասխանումը կարող էր ճշգրտօրէն տեղի ունենալ միայն այն դէպքում, երբ Նաւասարդ 1-ը, 552 թ. համապատասխաներ Յուլիս 11-ին. և որ իրօք 552 թ. հինգշաբթի Ապրիլի 20-ին է եղել զատիկը: Վերոյիշեալ տւեալների միջև համապա-տասխանութիւնից պարզ երևում է հայոց և հռոմէական ամիսների ստորև բերւած զուգակցութիւնը՝ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ ամանորը համապատասխանում է Յուլեան տոմարով 552 թ. (մթ.) Յուլիս 11-ին. ուր Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ ամիսների 1-ի զուգակցութիւնը Յուլեան տոմարի հետ արտայայտւել է հետևեալ կերպ: Համապատասխանում է Նաւասարդի 1-ը (552 թ.) Յուլիսի 11-ին Հոռիի 1-ը Օգոս. 10 -ին Սահմի 1-ը Սեպտ. 9-ին Տրէի 1-ը Հոկտեմ. 9-ին Քաղոցի 1-ը Նոյեմ. 8-ին Արացի 1-ը Դեկտեմ. 8-ին Մեհեկանի 1-ը (553 թ.) Յունւար 7-ին Արեգի 1-ը Փետրւար 6-ին Ահեկանի 1-ը Մարտի 8-ին Մարերի 1-ը Ապրիլի 7-ին Մարգացի 1-ը Մայիսի 7-ին Հրոտից 1-ը Յունիսի 6-ին Աւելեացի 1-ը Յուլիսի 6-ին Ինչպէս տեսնում ենք, Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Մարերի 1-ը, համապատասխանում է 553 թ. (մթ) Ապրիլի 7-ին, հետևաբար Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Մարերի 14-ը համապատասխանում է 553 թ. Ապրիլի 20-ին: Կատարւած զուգակցութիւնը հաստատւում է նաև եօթնօրեակի միջոցով, ստուգում-ները ցոյց են տալիս, որ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Նաւասարդ 1-ը եղել է հինգշաբթի, 552 թ. Յուլիսի 11-ը՝ նոյնպէս հինգշաբթի: 552 թ. Յուլիսի 11-ի հինգշաբթի լինելը որոշւում է նաև ՇԼԲ աղիւսակով, իսկ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Նաւասարդի 1-ի հինգշաբթի լինելը, ստուգւում է Հայոց Մեծ թւականի եօթնօրեակը գտնելու կանոնի միջոցով, ուր, ըստ Ա. Աբրահամեանի ներկայացրած «Յովհաննէս Իմաստասէրի Մատենագրութիւնը» էջ 205-ում ասում է «Եօթնօրեակ այսպէս արա: Կալ զթւականն, երեք ի վերայ ած կամ չորս ի բաց երթ, և զայլն երթ է, Է, մնաց եօթնօրեակ է»: Համապատասխան հաշւարկումները ցոյց են տալիս, որ երբ 552 թ. Յուլիս 11-ը համապատասխանում է Նաւասարդ 1-ին, ապա Նաւասարդ »-ը համընկել է 428 թ. Օգոստոս11-ին: Այսպէս, տարին հաշւարկում էին 365 օր, այսինքն 525,600 րոպէ, մինչդեռ արևադարձային տարին ունէր 365 օր 5 ժամ 48 րոպէ և 46 վարկեան, այսինքն 525,948.6 րոպէ: Հետևապէս շարժական տոմարը, ամեն մի մէկ տարին առաջ էր ընկնում 348.6 րոպէ, (525,948.6 - 525,600 =348.6 րոպէ) համահաւասար 5.81 ժամի. Յուլիս 11-ից մինչև Օգոստոս 11-ը իր մէջ է պարունակում 30 օր, այսինքը 720 ժամ. 720 ժամը բաժանելով տարեկան 5.81 ժամ առաջընթացին, ստացւում է 123.92 տարի, մօտ 124 տարի, ուստի երբ 552 թ. Նաւասարդ 1-ը, համընկել է Յու-լիս 11-ին, ապա 124 տարի առաջ՝ (552-124=428) 428 թւին Նաւասարդ 1-ը համընկել է Օգոստոս 11-ին: Այս 428 թ. մեր Հայոց Արտաշէս թագաւորի գահընկեցութեան և Հայ Արշակունի հարստութեան վերացման տարին է, աւելի ճիշտ սգոյ տարի, որովհետև բացի այն որ Հայ ժողովուրդը իր թագաւորական գահից զրկւեց, այդ ժամանակ, Հայաստանը բաժանւած էր երկու մասի՝ Բիւզանդիայի և Պարսկաստանի միջև, որը մի դաւադիր պարսիկ թագաւորասպան ոճրագործի (Անակի) զաւակ՝ Գրիգորի, (որին իր ժառանգները «լուսաւորիչ» տիտղոսը տւին) և իր սերած ժառանգների, հայ լեզւի դէմ պայքարի և առ այդ ասորերէն և յունարէն դպրոցներ հիմնելով, և իրենց 128-ամեայ հայոց թագաւորութեան տկարացման, ու առ այդ անկման ու վերացման գործնէութեան արդիւնքի իրականացման տարին եղաւ, իրենց ցանկութեան իրականացման տարին, իշխելու անգլուխ ու անտէր մնացած հայութեան: Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը, լինելով քահանայական ընտանիքի զաւակ, ուսանելով Հաղպատի վանքում, ապա դարձել Անի-ի կրօնական բարձրագոյն դպրոցի ղեկավար, որը հետագայում գլխաւորել է Հաղ-պատի կրօնական դպրոցը, ունենալով գերիշխող կրօնա-կան այն հակումը թէ, մարդուս ճակատագիրն ու կեանքն աստծոյ ողորմութեան ներքոյ է, ուստի ըստ հին կտակարանի (Ս.գրքի) Դատաւորաց գլխի, Աստծոյ ընտրեալներն՝ հոգևորականներն են, որ պէտք է նրանք դատեն ժողովուրդին ու ճշտեն նրանց կենաց հունը, այլ ոչ թէ մի ինչ որ միապետ թագաւոր, և առ այդ, թագաւորութեան վերացումը, կղերի համար մի բարե-բաստիկ և երջանկայիշատակ իրականութիւն էր, որի հետևանքով այդ կղերն են որ դատելու են ու բանակ-ցելու են օտարերկրեայ թագաւորների և իշխանների հետ, և ներկայանալու են որպէս Հայ ժողովուրդի մեծամեծներն ու կարգադրիչ կառավարիչները, ուստի փոխարէն մեր հնագոյն Մարտ 21, գարնանային գիշերահաւասարը ընտրելու, այդ 428 թ. Օգոստոս 11-ը նշանակեց տօնական օր որպէս ամանոր Նաւասարդ 1-ը: Սարկաւագի այս ընտրութեան առթիւ պէտք է խոստովանել. Ուր խօսում է կրօնական գերիշխող մտայնութիւնը՝ մոլեռանդութիւնը՝ լռում է խելքը, բանականութիւնն, ազգային շահերն ու հայրէնասիրական զգացականը: Այդ խիղճն է որ չպէտք է լռի: Իմաստասէրի այս փոփոխութեան ենթարկած տոմարը, տոմարական հաշւարկումների համար շատ յարմար ու դիւրին լինելով հանդերձ, նկատի ունենալով որ Սարկաւագը իբրև գիտնական վարդապետ և Հաղպատի վանքի առաջնորդ, որևէ ազգային իշխանական հեղինակութիւն չունէր, որ իր նոր տոմարը պարտաւորիչ կերպով կիրառումը հաստատեր, ուստի կարիքն ունէր հայոց եկեղեցական ժողովի կողմից պաշտօնական հաստատման: Այդ թւին կաթողիկոսական գահին էր նստած Վահրամ-Գրիգոր Բ Վկայասէրը (1066-1105) որը ըստ «Պատմութիւն Մատթէոսի Ուռ հայեցոյ» (էջ 185) իր հօր՝ Գրիգոր Մագիստրոսի մահից քիչ յետոյ, ընդունելով հօրէնական յորդորը, «Հրաժարեալ ի կնոջէն իւրմէ, մտեալ ի կարգ կրօնաւորական ուսման եւ աստւածային շնորհացն պարապեալ.» որը հետագայում կաթողիկոս ընտրւեց, որը լինելով «Այր քաջակիրթ եւ ամենայն հմտութեանց հետեւեալ» թոյլ չտւեց այդ անշարժ տոմարը իր Օգոստոս 11-ի ամանորով, հայոց եկեղեցական ժողովը պաշտօնապէս ճանաչի: Այդուհանդերձ որոշ օջախներ առաջնորդւել են նրանով, սակայն գտնւել են գրչութեան որոշ օջախներ, որոնք շարունակել են առաջնորդւել մինչ այդ գոյութիւն ունեցող շարժական տոմարով: Պատմական իրականութիւնը ցոյց է տալիս որ, եկեղեցին իր սկզբնական 130 տարին Հայաստանում, Անակի որդի, Գրիգորի «լուսաւորիչի» և իր սերնդի կաթողի-կոսութեան տարիներին ծառայեցւեց, ոչ միայն պետականութեան քայքայմանն ու վերացմանն, այլ նոյնպէս նրանց կողմից յունական ու ասորական դպրոց-ների հիմնումով, հայոց լեզուն ասպարէզից դուրս մղելուն որը բախւելով Հայի յամառութեանը, յաջողութիւն չունեցաւ: Quote Link to post Share on other sites
hravart Posted May 12, 2007 Author Report Share Posted May 12, 2007 (edited) ԻՆՉՈՒ ԵՆՔ ՕԳՈՍՏՈՍ 11-ԻՆ ՏՕՆՈՒՄ ՆԱՒԱԱՐԴ 1-Ը ( ԱՄԱՆՈՐԸ ) Հովիկ Ներսիսեան, Պատմաբան Հնագոյն շրջանում սովորութիւն է եղել նոր թւականներ սկսելու հարցը կապել տւեալ ազգին վերաբերող այս կամ այն պատմական ազգային առասպելի կամ պատմական մի իրադար_ութեան հետ, իսկ տարեսկիզբը առանց բացառութեան կապւած է եղել տարւայ եղանակների և այս եղանակներում տեղի ունեցող կենցաղային երևոյթների հետ, յատկապէս Միջին Արևելքում: Մեր նախնիները լինելով հին աշխարհի ( Միջին Արևելքի ) մտայնութեան և հաւատամքի մտորումների ընդհանուր առանցքի և ոլորտի մէջ, չէին կարող բացառութիւն կազմել, մասնաւորապէս երբ հայ ժողովուրդի օրացոյցը աստղագիտական հիմնաւորում ունէր և ամսանունները արտացոլում էին երկրագործական աշխատանքի մինչ սրբութեան հասցւած գործի իմաստը, որը կապակցւած էր բնութեան կարբեւոր փոփոխութիւնների հետ, որոնք որևէ կերպ ազդում էին առօրեային և աշխատանքին: Հնում այդ հեռաւոր ժամանակների հայ մաքրակրօն քրմերը իրենց բազմամեայ դիտարկումներով նկատել էին , որ բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին , և այդ օրն էլ, գարնան գիշերահաւասարի օրը Մարտի 21-ը դիտեցին որպէս նոր տարի, նոր տարեգլուխ, և որը նշում էին ցնծալի տօնախմբու-թեամբ, փառաբանում էին բնութեան զարթօնքը, հողագործի աշխատանքը և աղերսում աստւածներին որպէսզի բերքառատ դարձնեն տարին: Իսկ թէ ինչո՞ւ այժմ մեր նոր տարեգլուխն ենք դարձրել Օգոստոս 11- ը որը ոչ մի առնչութիւն չունի, ոչ բնութեան կարեւոր փոփոխութիւնների և ոչ եղանակներում տեղի ունեցող կենցաղային երեւոյթների և ոչ էլ աստղագիտական հիմնաւորում ունենալն է մեր քննարկման նիւթը: Համեմատական միտումով ստորև տալիս ենք մի խումբ մեզ շրջապատող ժողովուրդների տոմարի տարեսկիզբը, որոնք բոլորն էլ ըստ ժամանակի մտայնութեան սերտ կապակցւում են, տարւայ եղանակների և բնութեան այլ կարեւոր փոփոխու-թիւնների հետ: 1- Պարսիկները իրենց հնագոյն շրջանում, նոր-տարին տօնում էին աշնանային գիշերահաւասարի օրերին, Բագիեադիշ ամսի Բագա (10րդ ) օրը, նոյնիսկ Հախամանէշ դինաստեայի Արդաշիր բ-ի ( մթա. 405-359) կրօնական բարեփոխումներից յետոյ, երբ ամսանուններն ևս փոխւեց նոր Աւեսթայի անուններով, նոր-տարին նոյնութեամբ տօնում էին նոյն օրը, նոր ամսանուն Միսրա-ի (Միհր) 16-րդ օրը ( Միսրա օրը ) որը նոյն նախկին և հին Բագիեադիշ ամսի Բագա օրն էր որը համընկնում էր բաբելական Թաշրիթու ամսւա 10-րդ օրւան, որոնք մեր այսօրւայ տոմարով հաւասար Սեպտեմբեր 29-ին, համընկնելով աշնանային գիշերահաւասարի օրերին: Նկատի ունենալով որ հետագայում երբ պարսիկները առաջնորդւեցին Եազդգերդի կոչւող տոմարով տարին հաշւարկում էին 365 օր այլ ոչ թէ 365.25 օր, հետևապես ամեն 4 տարին մէկ օր արևադարձային տարւայ նկատմամբ առաջ էր ընկնում, և այսպիսով նոր-տարին շարժուն լինելով 1075 թւին պարսից նոր-տարին համընկել էր Փետրւար 26-ին: Յիշեալ թւականին, Պարսկաստանի տէրն ու տիրականն ու թագաւորն էր թիւրքմէնական Օղուզ ցեղախմբի Թողրոլ Բէգի ,(1063-1072) եղբօրորդի Սելջուկեան դինաստիայի Մալէքշահը (1072-1092) որը իր թագաւորութեան 3րդ տարում հրահանգեց ճշտել, բարելաւել ու անշարժեցնել տոմարը: Որոշւեց նոր-տարին այսուհետև տօնել միայն գարնան գիշերահաւասարի օրը: Հրահանգը կատարւեց և 1076 թւից այս նոր անշարժ տոմարը կոչւեց Ջալալի կամ Մալեքի և այդուհետ մինչև այսօր պարսիկները նոր-տարին տօնում են գարնան գիշերահաւասարի օրը, ֆարւարդին 1-ին (Մարտ 21-ին) 2- Ալեքսանդրեան տոմար- Այս տոմարը նոյն Սելևկեան տոմարն է, որը գործածւում էր Միջին Արևելքում: Բաբելացիք մթա.3-րդ դարում այս տոմարն էին գործածում: Ամենահին փաստը որ ունենք, պատկանում է Ալեքսանդրեան 23 թ. (մթա. 289), հրեանները մակաբայեցիների գրքի մէջ ևս մթա. 2րդ դարի սկզբում այս տոմարն են գործածել : Փոքր Ասիա- ից, Սիրեաից և Արաբեաից մինչև Հնդկաստան ևս այս տոմարն է գորածածւել: Ըստ այս մակեդոնական տոմարին, տարեսկիզբը (նոր-տարին) համընկնում էր աշնանային գիշերահաւասարի օրւայ հետ, այն է դիօս (դոպս) ամսի մէկին: 3- Հռոմէական տոմար- Հռոմէացիների հին տոմարի նոր-տարին զուգադիպում էր Մարտ ամսին, այսինքն գարնան սկցբին, այն է գարնանային գիշերահաւասարի օրւան: Այդ են վկայում նրանց ամսանունները որոնք ցոյց է տալիս որ ամիսները անւանւել են թւական կարգով, օրինակ Սեպտեմբեր (september) ստեղծւել է լատին սեփթեմ (septem) բառից, որը նշանակում է եօթներորդ, Հոկտեմբեր (october) որը գալիս է լատիներէն օքթօ (octo) թւից, և կոչում էին octobere mensis (օքթոբեր մենզիս) «ութերորդ ամիս»: Նոյեմբեր (november) ամսանունը նշանակում է « իններորդ » (novem -ինը), և դեկտեմբերը (desember) նրանց տասներորդ ամիսն էր, դրա համար էլ կոչւում է desember (desem «տասը») , հետևապէս տարէսկիզբն երբ լինի Մարտ ամիսը, այս ամիսները իսկապէս լինում են 7րդ, 8րդ, 9րդ, և 10րդ: 4- Միհրականութեան՝ Միհր աստծոյ պաշտամունքի հետևանքով , որը հայկական բարձրավանդակից մթա 4-2 դդ. տարածւելով մուտք գործեց հելենիստական երկրները: Յունաստանում և 4րդ դարում հռոմէական կայսրութիւնում տարէսկիզբը տօնւում էր ձմեռային արևադարձային օրը, դեկտեմբեր 25ին քանզի այդ օրը Միհրը լոյսի և բարութեան աստւածը, որը յաճախ հաւասարւում էր Արև աստծոյ հետ և յիշւում էր «Անյաղթ Արև» (Sol invictus) յաղթում է խաւարին: Նոյնիսկ երբ Յուլիոս Կեսարի (Gaius Julius Ceasar) կարգադրութեամբ հռոմէական տոմարը մթա. 45-ի Յունւար 1-ից փոխարինւեց արեգնակային տարով ( Յուլեան տոմար): Նկատի առնելով որ տարւայ միջին տևողութիւնը կազմում է 365.58 օր 11րոպէ և 14 վայրկեան, հաշւի չառնւած 11 րոպէ 14 վայրկեան տարբերութիւնը 1582-թւին տարբերութիւնը դարձել էր 10 օր: Սխալն ուղղւեց 16-րդ դարում Հռոմի Գրիգորիս գ. Պապի ռեֆորմով, և 1582-ի Հոկտեմբեր 4-ին յաջորդւեց Հոկտեմբեր 15-ը, և Յուլեան տոմարը վերանւանւեց Գրիգորեան տոմար, բայց տարէմուտը դարձեալ նոյն Դեկտեմբեր 25-ի ձմեռային արևադար-ձային օրերին էին տօնում: 5- Եգիպտացիները ունէին 3 եղանակ որոնց ազդեցութեան ոլորտի մէջ էր ընկնում իրենց աշխատանքը. Այդ 3 եղանակները կոչւում էին akhet (հորդում, վարարում) սկսում էր Թօթ ամսի 1-ից որը եգիպտացիների տարէգլուխը՝ նոր-տարին էր և համընկնում էր Օգոստոս 29-ին և տևում էր 60 օր, մինչև Սեպտեմբեր 30-ը. ապա ջրի մակարդակն իջնելուց յետոյ, արգասաբեր տիղմով ծածկւած դաշտերի բուսնումի շրջան Proyet (բուսնում) եղանակը, (Սեպտեմբեր 30-ից մինչև դեկտեմբեր 29-ը) 90 օր, և shoma ( ամառ) Դեկտեմբեր 29-ից Յուլիս 26-ը (7ամիս) 6- Այս եգիպտական օրացոյցի համակարգի մէջ ընդգըրկւել էին վեց այլ ժողովուրդներ՝ վրացիները, աղւանները, (Կովկասի աղւանները) եթովպիացիները, աթենացիները, բիւթանացիները և կապադովկիացիները, որոնց առաջին ամիսը, նոր-տարին նոյնպէս զուգակցւել էր եգիպտական օրացոյցի առաջին ամսւայ թոթի 1-ին, կամ հռոմէական օրացոյցով, Օգոստոս 29-ին, Վրացիների Ախլածելի ամսւայ 1-ը, աղւանների՝ Նաւասարդիոնը, եթովպիացիների՝ Մաքարամը, աթենացիների՝ Մենիքւոնը, բիւթանացիների՝ Դեսոսը, և կապադովկիացիների՝ Արտանան: Բացի վերոյիշեալներից, կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ երբ »ò ազգերի օրացոյցները դասակարգել էին մի քանի խմբերի, հայերը չէին մտել այդ խմբերից և ոչ մէկի մէջ: 7- Հայոց հին տոմար- Անանեա Շիրակացին 7-րդ դարի հայ գիտնականը՝ առաջինն էր որ կայուն հիմքերի վրայ դրեց ճշգրիտ գիտութիւների ուսում-նասիրութիւնը Հայաստանում, յայտնում է թէ, հնում տարեսկիզբ է համարւել գարնանամուտը, գարնան գիշերահաւասարի օրը՝ Մարտ 21-ը: Դա տարւայ առաջին օրն էր, առաջին ամսւայ Նաւասարդի 1-ը, որ նւիրւած էր մեր Արամազդ մեծ աստծուն: Այդ ժամանակ մեր արարիչին երկնքում ներկայացնող Արեւը յաղթահարում է ցրտին ու խաւարին և իր պարգևած ջերմութեամբ արար աշխարհը յարութիւն է առնում: Եւ առ այդ հայ ժողովուրդը տօնում էր իր Նաւասարդ մէկը, որպէս բնութեան հրաշալի զարթօնքի, դաշտ ու այգում գործի անցնելու ուրախութեան օր: Այդ ժամանակների հայ բարեկրօն քրմերը իրենց բազմամեայ դիտարկումներով նկատել էին որ բնութիւնը յարութիւն է առնում, կենդանանում է և Արամազդ աստւածը նոր կեանք է պարգեւում գարնան սկզբին, և այդ օրն էլ դարձրին նոր-տարի, նոր տարեգլուխ, որը նշում էին ցնծալի տօնախմբութեամբ և փառաբանում էին բնութեան զարթօնքը, հողագործի աշխատանքը, և աղերսում առ Արամազդ, որպէսզի բերքառատ դարձնի տարին: Այն տեղի էր ունենում Արածանի գեդի ափերին, թագաւորի, թագուհու, զօրապետերի, արքունականների և հայոց բանակի հետ միասին ու ներկայութեամբ: Այս մեր հնադարեան անշարժ տոմարի հիման վրայ սահմանում էին նշանաւոր տոների ժամանակացոյցը: Բնական է որ յիշեալ տոները կարող էին տօնւել ըստ անշարժ կամ «սրբազան» տոմարի սահմանւած հաստատուն ժամանակում, այլապէս դրանց կատարումը տարւայ տարբեր ժամանակներում անիմաստ կըլիներ: Ինչպէս օրինակ, անիմաստ կլիներ Վարդավառի տօնը, ջուր ցանելու կամ ջրի մէջ լողալու խաղերը ամռանը կատարելու փոխարէն, կատարէին ձմեռը, և կամ Ծաղկազարդը, որը կապակցւում է հին հայկական նոր-տարւայ տօնակատարութիւններին, և համընկնում է բնութեան գարնանային զարթօնքի պաշտամունքի հետ նւիրւած ծիսական արարողութիւններին, և արտա- յայտում է բնութեան վերազարթնումը, որը նոյնիսկ այսօր մեր եկեղեցու այն տօներից է, որ գարնան (Մարտ-Ապրիլ) օրերին է տօնւում, և որպէս եկեղեցական արարողութիւն, կարդացւում է «երգ երգոցի» հետևեալ հատւածը, « Զի ահա ձմեռն անց, անձրեւ անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում: Ժամանակ եհաս հատանելոց, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում, թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց ...» որը գարնանային բնութեան զարթօնքն է գովերգում, փոխարէն գարնանը տօնելու, անիմաստ կլիներ աշնանը կամ ձմեռը տօնէին: Հայ Արշակունեեաց դինաստիայի հիմնադիր Տրդատ Ա-ին (63-88) վերագրւած նորամուծութիւնների և միջոցառումների հետ է կապւած Արտաշեսեան թագաւորական դինաստիայի պաշտամունքին, իր նախնիների, Պարթև Արշակունիների պաշտամունքի աւելացնելը և հայկական տոմարի փոփոխումը: Հայկական տարին պարունակում էր 12 ամիս և 5 կամ 6 օր՝ «Աւելեաց» 13րդ ամիսը: Տարւայ իւրաքանչիւր ամիս բաղկացած էր 30 օրից, (բացակայում էր բաժանումը ըստ եօթնօրեայ շաբաթների) և այդ օրերից իւրաքանչիւրը ուներ իր անունը: Պահպանւած օրանունների ցուցակը, ցոյց է տալիս որ, ամսւայ իւրաքանչիւր օրը նւիրւած էր այս կամ այն աստծոյ մէհեանի յիշատակին: Այս անունների մէջ կան այնպիսիները, որանք կապւում են Տրդատ Ա-ի նորամուծութեան և գործունէութեան հետ: Օրինակ, ամսի 17րդ օրը կոչւում է «Ասաակ» որը կապակցւում է Պարթևաց աշխարհի «Ասաակ) քաղաքի տաճարի հետ, որտեղ մթա. 247-ին առաջին Արշակունի Արշակ-Տրդատը թագադրւել է իբրև Պարթևական թագաւորութեան անդրանիկ արքայ, և սկսել է իր պայքարը Սելևկեանների դէմ: Տրդատ արքան հայաստանում Դւին-Ասաակի տաճարը՝ «Երազամոյն» անունով հիմնեց մայրաքաղաք Արտաշատի հիւսիս-արևելեան արւարձանում, որտեղ այնուհետև աճեց Դւին քաղաքը, և այդու ամսւայ 17րդ օրը անւանափոխեց այդ անւամբ. Այդպիսի մտայնութեամբ է որ նա ստեղծեց իր հօրեղբայր՝ թագաւոր Արտաւան Գ-ի յետմահու պաշտամունքի վայր «Արտաւանեան»ը, իր միւս եղբօր՝ Ատրպատականի թագաւոր, Բակուրի յիշատակին, յետ-մահու պաշտամունքի վայր՝ մեհեան իր հողամասով՜ «սրբազան տերիտորեաով» Բաքրանը, միւս եղբօր՝ արքայից արքայ Վաղարշի (51-75) յիշատակին, Ուրարտական յայտնի Անաշէ քաղաքը, վերանւանում է Վաղարշակերտ (Վալաշկերտ, այժմ՝ Ալաշկերտ): Այս Տրդատ թագաւորը երբ իր ընտանիքով և 3000 հայերից և պարթևներից բաղկացած շքախմբով, ինչպէս և հռոմէական յատուկ զօրամասով թագադրութեան համար Հռոմ գնալուց, գնում էին միայն ձիեր հեծած ցամաքային ճանապարհով, քանզի Տրդատը որպէս զրադաշտական և գլխաւոր քրմապետ չէր կարող «պղծել» ջուրը, և այդպիսով ճամբորդութիւնը տևում է ինն ամիս: Այսպիսի կրօնասէր հաւատացեալ մի միապետ թագաւոր և զրադաշտական քրմապետ, երբ իր նւաճած երկրի հպատակ ժողովրդի տոմարը բարեփոխելով, և որոշ ամսանուններ իսկ անւանափոխելով, ինչպիսին են Ասաակ. Վանատ, (որը զրադաշտերի սուրբ գրքի՝ Աւեսթայի մէջ գործածւած Սրաօշաի մակդիրն է) Մազդեղ, , Ահրանք (պահլաւական ահրաքանա՝ Ադար ամսւայ Ադար տօնը) չէր կարող իր այլակրօն և ճնշած ժողովուրդի ծէսերը և սովորութիւնները հանդուրժել, ու հրաժարւել իր հարազատ կրօնական տոմարի տարեմուտից և տօներից, յատկապէս Համափասմաիդաեա, (պհլ. Համափաթմադամ) տօնից: Այն տօնւում էր տարւայ 361»րդ մինչև 365-րդ օրը, այսինքն աւելեացի առաջին օրւանից՝ Ահունաւաիթի-ից (պհլ. Ահնուդգահ) մինչև վերջին՝ Վահիշթոիշթի (պհլ. Վահիշթւաշթգահ) օրը: Այս տօնը համընկնում է զրադաշտականների տարէմուտին՝՝ նոր-տարուն և նախնիների սուրբ հոգիների երկնքից իջնելուն: Ըստ Աւեսթայի 13րդ եաշթի այն է «ֆրաւաշի եաշթի» (պհլ. ֆրաւահր. պրս. ֆարւարդին եաշթ) 13րդ քերդէհի (գլխում): Այս տօնին մաքրակրօնների և սրբակրօնների հոգիները, իրենց հանգստարաններից դուրս գալով իջնում, և որպէս հիւր 10 օր իրենց ընտանիքների ու հարազատների մօտ են մնում: Այս նախնիների հոգիների ցանկութիւնն ու երջանկութիւնն այն է որ, իրենց ժառանգներին և սերնդին, ուրախութեան, բարէկեցութեան, հանգստութեան և լիառատութեան մէջ տեսնեն. ուստի և ժառանգները, հոգիներին ուրախութիւն ու բերկրանք պատճառելու միտումով, հագուստ, ուտելիք և նւէրներ են բաժանում ժողովուրդին: Այդ առումով, Տրդատ Ա. Արշակունի թագաւոր քրմապետի տոմարի բարեփոխումների շարքին է պատկանում, ոչ միայն մի քանի օրանուների փոփոխումը, այլև մեր անշարժ տոմարի տարէգլուխ Նավասարդ 1-ի գարնանային օր-հաւասարից տեղափոխումը, զրադաշտական և Աւեսթայական շարժական տոմարի առաջին ամսւայ ֆրահւար 1-ին, որը համընկնում էր Համափադմադամ՝ նախնիների հոգու երկնքից իջնելուն: Այս փոփոխումը անշարժ տոմարից Աւեսթայական շարժականին, ըստ մեր յետադարձ հաշւարկումներին, տեղի է ունեցել մեր թւարկութեան ôº-ական թւերին, երբ ֆրաւահր »ը (պրս. ֆարւարդին 1ը) համընկել է Յուլեան տոմարի Մայիս 20-ի հետ: Այդ է վկայում նոյնպէս այն պարագան որ, ֆարւարդին 1-ը 1075 թւին, Մալէքշահ Սալջուղու ժամանակ, երբ նա պարսկական տոմարը շարժականից տեղափոխեց անշարժի, համընկնում էր Փետրւար 26-ի հետ, իսկ հայկական տոմարի նոր-տարին՝ Նաւասարդ 1-ը, 1085 թւին տեղի ունեցաւ Փետրւար 28-ին, ներկայացնելով 4 օրւայ մի տարբերութիւն, որը վերյիշեալ Համափաթմադամ 5 օրեայ տօնի առաջին և վերջին օրերի հետ է կապակցւում: Այսպիսով վերոնշեալ տւեալների հիման վրայ, հայերը անշարժ տոմարից մթ. 70-ական թւերին անցել են շարժական տոմարի: Հ.Ս.Բադալեանը, իր «Հայոց տոմարի պատմութիւն» ուաումնասիրութեան մէջ, հայկական շարժական տոմարի սկիզբը կապում է Անդրէաս Իմաստասէր Բիւզանդացու տոմարական 200-ամեայ աղիւսակների հետ, որ կազմել էր զատիկի տօները որոշելու գարծածութեան համար, որը Հայաստանում և քրիստոնէութիւն ընդունած այլ երկրներում սկսել է գործածւել 352 թ.: Սոյն կռւանը փաստելու համար անշարժ տոմարից անցնելու շարժականին, մեր կարծիքով բաւականին թոյլ և անտրամաբանական է, քանզի անշարժ տոմարով աւելի ճշտգրտօրէն կարելի է որոշել տօնօրը: Պրոֆ. Աբրահամեանը իր ուսումնասիրութեան մէջ, (Անդրէասի Տոմարագիտական Աշխատութիւները, «Բնագիտութիւն և Տեխնիկայի Պատմութիւնը Հայաստանում» 1967 էջ 58-82) թէ ով է Անդրէաս Իմաստասէրը , գրում է, որ նա հանդիսացել է Մագնոս եպիսկոպոսի եղբայրը, ուստիև ծագումով պարսիկ` Մագնոսի եղբայրը, որի ծննդավայրն է պարսկաստանի Բետ Խարդաշիր (Արդաշիր) քաղաքը: (Մագ-նոսը 420 թւին Հազկերտ թագաւորի կողմից նշանակւել է Սելևկիայի կաթողիկոս և շատ չանցած կասկածւելով անբարեյուսութեան մէջ, արտաքսւել է Պարսկաստանից: 7րդ դարի երկրորդ կէսին հայոց տոմարը կարգաւորելու հարցով զբաղւել է հայոց Անաստաս կաթողիկոս Ակոռեցին (661-667): Նրա ցանկութիւնն է եղել, որ հայերը այլ ժողովուրդների նման, շարժականի փոխարէն ունենան անշարժ տոմար: Տոմարական հարցերըկարգաւորելու և անշարժ տոմար մշակելու խնդիրը, Անաստաս կաթողիկոսը յանձնարարում է Անանիա Շիրակացուն: Շիրակացին յանձն է առնում Անաստասի յանձնարարութիւնը, և զբաղւում տոմարի կարգաւորմամբ: Մեզ հասած տւեալները վկայում են որ Շիրակացուն յաջողւել է կազմել անշարժ տոմարին անցնելու նախագիծր, որը սակայն պաշտօնապէս ընդունելութիւն չի գտել, որովհետև չի դրւել եկեղեցական ժողովի հաստատմանը, Անաստաս կաթողի-կոսի մահւան պատճառով: Դժբախտաբար, հետագայում անփոյթ են գտնւել Շիրակացու այս աշխատութեան նկատմամբ և շարունակել են առաջնորդւել շարժական տոմարով: ՑՈՒՑԱԿ Հին պարսկական, Աւեսթայական, պահլաւական, հայկական ամսանունների զուգակցութիւնը ցոյց տւող, Տրդատ Ա. Արաշակունու տոմարի բարեփոխումից յետայ: Հին պարսկական Աւեսթայական պահլաւական հայկական Սուրովահրա ֆրաւաշի ֆարւարթին Նաւասարդ Սաթիգարշիշ Աշիւահիշթա Արթաւահիշթա Հոռի Ադուգանսիշ Հաուրոթաթա Խուրդաթ Սահմի Գարմափադա Թիշթարիեէհ Թիր Տրէ ________ Ա մէրէթաթա Ամուրթաթ Քաղոց ________ Խշասարւաիրիեէհ Շաթրիվար Արաց Բագեադիշ Միսրա Միթրա Մեհեկան ________ Ափամ Ափան Արեգ Ասրիեադաիեա Ասր Աթուր Ահեկան Անամաք Դասու Դազու Մարերի Վարաքազանա Վոհուման Վահուման Մարգաց Վիեախնա Սեփանթարմաիթի Սփանդարմաթ Հրոտից Այսպիսով խափանւում է Շիրակացու կատարած անշարժ տոմարին անցնելու բարեփոխումը: Այս անշարժ տոմարին անցնելու առաջին բարեփոխութեան մասին են վկայում մի քանի մատենագրեր: Ստեփանոս Տարօնեցին (Ասողիկը) գրել է, (Ստեփան Տարօնեցւոյ Պատմութիւն Տիեզերական 1885 էջ 99) «Իսկ Անաստաս խորհեալ հայաստանեաց կարգել անշարժ տոմար ըստ ազգաց՝ եւ հրամայէ Անանիայի Շիրակացւոյ կարգել զքրոնիկոնն հրաշազան, յորում զտոմարս մեր կարգեաց անշարժ: Եւ Անաստասայ խորհեալ՝ ժողովով եւ եպիսկոպոսօք հաստատել ցքրօնիկոնն եւ վախճանի, կացեալ յաթոռս ամս Զ : Յովհաննէս Դրասխանակերտցին, (Պատմութիւն Հայոց, Տփղիս 1912 էջ 92) ասում է « Իսկ Անաստաս հայրապետին հոգացեալ վասն հայկականս տոմարի, զի թերեւս անշարժ զնա ըստ այլոց ազգաց մարթասցէ յորինել, զի միշտ անշարժք լինիցին տօնք տարեկանաց կամ յեղափոխ յեղականք ժամանակաց: Վասն որոյ եւ առ ինքն զԱնանիայ Անեցի կոչեալ՝ որ բանիբուն այնմ արւեստի էր հմուտ, հրամայէ նմա զստեղծագործել զխնդրելին իւր: Իսկ նորա ջան ի վերայ եղեալ եւ ըստ բոլոր ազգաց պայմանի՝ անշուշտ յօրինեալ զկարգ հայկականս տոմարի. զի բարեձեւագունից, ոմանց եւ զմերս կշռադատեալ՜ մի կարօտասցուք կալ ի զուգաւորութիւն հռովմայեցւոց: Եւ մինչդեռ խորհէր Մեծն Ան-աստաս ժողովօք եպիսկոպոսաց զեղեալսն հաստատել՜ վախճան կենաց նման ժամաներ, կացեալ յաթոռ հայրա-պետութեան ամս վեց»: Սոյն հարցի մասին է խօսում նոյնպէս Կիրակոս Գանձակեցին, (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց Երեւան 1961 էջ 62) « Եւ յետ Ներսիսի առ զկաթողիկոսութիւնն տէր Անաստաս ամս վեց: Սա կաչեաց առ ինքն զմեծ վարդապետն Անանիա-ի Շիրակ գաւառէ, այր բանիբուն եւ հանճարեղ, գիտող յոյժ ամենայն տոմարական արւեստից, զի կարգեսցեն անշարժ տոմար հայոց, որպէս այլոց ազգաց: որ արարեալ մեծաւ ջանիւ, եւ ...» Վերոյիշեալ հաւաստի վկայութիւնները, հաստատում են այն, որ Շիրակացին կարգաւորել էր անշարժ տոմարին անցնելու. բայց Անաստասի մահի պատճառով մնում է ձայն բարբառոյ յանապատի. Շիրակացին, բացի անշարժ տոմարին անցնելու մշակումից, զբաղւել է նաև հայոց շարժական տո-մարը հռոմէական անշար տոմարի, ինչպէս և այլ ազգերի տոմարների հետ ընդհանրապէս համապատաս-խանեցնելու հարցով: Այդ նպատակով կազմել է Էասեան 532-ամեայ (որը ներկայացւում է հայ-կական ՇԼԲ-ամեայ ձևով.) պարբերաշրջանի իւրաքանչիւր տարւայ համար առանձին՝ ըստ հռոմէական ամիսների և դրանց զուգահեռականը հայոց մեծ թւականի առաջին տարւանից՝ հայոց ամիսների զուգադրութեամբ, որտեղ բացի նշանաւոր տօներից, տրւած է գարնանամուտը, զատկական լիալուսնի ժամանակը, տարւայ վերադիրը, զատիկը և այլ խնդիրներ ու տօներ: Անանիա Շիրակացուց յետոյ, մի քանի դար մինչև Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի հանդէս գալը, տոմարական առանձին փոփոխութիւններ տեղի չեն ունեցել: Հայոց տոմարի պատմութեան երկրորդ նշանա-կալից փուլը կապւած է հայ անւանի տոմարագէտ, փիլիսոփայ և բանաստեղծ Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի անւան հետ: Շիրակացու կազմած 532 ՇԼԲ)-ամեայ Էասեան պարբերաշրջանի տոմարի վերջանալուց յետոյ, հայոց տոմարի մէջ արմատական բարեփոխութիւն կատարելու անհրաժեշտութիւն է առաջանում: Այդ գործը ձեռնարկում է Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը: Նա հայոց տոմարի մէջ կատարում է արմատական փոփոխութիւն, շարժական տոմարի փոխարէն, կազմում է անշարժ տոմար, այսինքն՝ առաջին անգամ հայոց տոմարում մտցրել է նահանջ տարւայ գործածութիւնը: Իմաստասէրը շարժական տոմարից անշարժին անցնելը կատարել է հետևեալ ակնյայտ փոփոխութիւները: Նա մտցրել է նահանջ տարին, այսինքն՝ տարին 365 օր հաշւելու փոխարէն, ընդունել է 365.25 օր, և 4 տարին մէկ անգամ առաջացող մէկ օրը, աւելացրել Աւելեաց օրերին, այսինքն՝ 5 օրւայ փոխարէն ընդունել 6 օր. դրանով հայոց տոմարը զուգակցութեան մէջ է դրել Յուլեան տոմարի հետ: Նրա կատարած միւս փոփոխութիւնը այն է որ, նա շարժական տոմարի Նաւասարդ 1-ը 1085 թւի Փետրւարի 28-ից տեղափոխել է Օգոստոսի 11-ը: Կիրակոս Գանձակեցին, (1200-»1271) հայ պատմիչ, վարդապետ, բաբունապետ և եկեղեցական գործիչ, որը մասնակցել է Դաւիթ մոլորեցուցչին (Դաւիթ Ծարեցի) բանադրելուն, այսպէս է գրում իր Պատմութիւն Հայոց էջ 113-ում Յովհաննէս Իմաստասէրի տոմարական փոփոխման մասին. « Սա զբազմաց փափագելին եւ ոչ ձեռնհաս, զհաստատ եւ զանշարժ տոմարն կարգեաց հայոց փոխանակ շարժականին եւ անհաստատնոյն. արար եւ միաբանութիւն ամենայն ազգաց տոմարի ընդ հայոց, վասն զի հոյժ իմաստուն էր այրն եւ աստուածային շնորհօք զարդարեալ...» Պատմութիւնից յայտնի է, որ այլ ժողովուրդների օրացոյցները բարեփոխելիս նոյնպէս տեղի են ունեցել տարեմուտի տեղափոխման դէպքեր: Այդ ժամանակ (1085-ին) հայոց շարժական տոմարով նոր-տարին՝ Նաւասարդ »-ը համապատասխանում էր Փետրւար 28-ին: Սակայն Իմաստասէրը այդ օրը չնդունեց տարէսկիզբ կամ նոր-տարի, ինչպէս և չնդօրինակեց օտար ժողովուրդների օրացոյցները, այսինքը նոր-տարին չհամապատասխանեցրեց նրանց նոր-տարւայ հետ, որոնք արդէն անցել էին անշարժ օրացոյցների գործածութեանը, յատկապէս այդ ժամանակի աշխարհակալ և Հայաստանի տէրն ու տիրական Սելջուկեան Մալէքշահի, 10 տարի նախորդող 1075-ի հրահանգով, պարսկական տոմարի տարէմուտը Փետրւարի 26-ից բարեփոխած գարնանային գիշերահաւասարի տարեմուտ՝ Մարտ 21-ը, այլ ընտրեց Օգոստոս 11-ը, մանաւանդ երբ այդ Մալէքշահի տոմարի բարեփոխումը, մեր կարծիքով, շատ հաւանօրէն, խթանն է հանդիսացել Սարկաւագի հայոց տոմարի բարեփոխմանը, քանզի եթէ իրապէս Շիրակացու կազմած 532 (ՇԼԲ)-ամեայ Էասեան պարբերաշրջանի վերջանալու պատճառով, արմատական փոփոխութիւն կատարելու անհրաժեշտութիւնն է առջադրել, դա պէտք է լինէր նախքան 532-ի պարբերաշրջանի վերջը, (532+552=1084) այլ ոչ թէ վերջանալուց մէկ տարի յետոյ 1085-ին: 562 թւին Էաս Աղեքսանդրացու կողմից, տարբեր երկրներից 36 հրաւիրւած տոմարագէտների կողմից քննարկւած 532 տարւայ զատկացուցակի վաւերացումից յետոյ ընդունւեց հայոց կողմից, որը տեղի ունեցաւ հայոց մեծ թւականի 10-րդ տարին: Այս առթիւ, Սամուելի Քահանայի Անեցւոյ, «Հաւաքմունք Ի գրոց Պատմագրաց»-ի էջ 74-75-ում այսպէս է գրւած, «Ապա իմաստունք ժամանակին ի միասին եկեալ կարգեցին թուական հայոց՝ որով ուղղեսցեն զզատիկն Տիառն՝ այլովք հանդերձ: Բայց ոչ կատարեալ ի ճշմարտութեան կալ անսխալ զամս թ (ö): Իսկ ի ժ-երրորդ թուականին Էաս անուն իմաստուն մտօք, ժողովեաց առ ինքն արս կորովամիտս եւ հանճարեղս՝ ի կարգեցին զանտարակուսելի օրինակն որ Շ. եակն կոչի...» (ընդունւած է ՇԼԲ-եակը հաճախ կարճ ձևով գրել Շ.եակն.): Ուստի , 562-10=552 հայոց մէծ թւականը, գումարած 532 (ՇԼԲ)=1084: Յամենայն դէպս, Յովհաննէս Իմաստասէրի, անշարժ տոմարի բարեփոխութեան ժամանակ, 1084 թւին, շարժական տոմարով Նաւասարդ » ամանորը, որը Յուլեան տոմարով համապատասխանում էր Փետրւար 28-ին, հայոց ամանորը տեղափոխում է Օգոստոս 11-ին: Նկատի ունենալով որ այս հարցը հայոց տոմարի կարևոր հարցերից է, ուստի հարկէ բացատրել թէ ինչու Յովհաննէս Իմաստասէրը, շարժական տոմարից անշարժին անցնելու ժամանակ Նաւասարդի 1-ը նոր-տարին, Փետրւար 28-ից տեղափոխեց Օգոստոս 11ը, արդեօք, մի ինչ որ ազգային, հայրենական բարեբաստիկ և բախտորոշ յաղթանակի վերյիշման թւական է, թէ արդիւնքն է իր գերազանց և գերիշխող կրօնական զգացականի ազդեցութեան ներքոյ կայացրած, մի որևէ կրօնական պատահարի, (ի շահ հոգևորական դասի) արտացոլման և վերյիշման թւական է: Գ. Աղանեանի (Տոմար և Տօնացոյց Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ-ի էջ կարծիքով, Իմաստասէրի կողմից, Նաւասարդ 1-ը, Փետրւար 28-ից Օգոստոս 11-ի տեղափոխումը առնչւած է Հայկ Նահապետի յաղթանակի հետ, որ իբր թէ տեղի է ունեցել մթա. 2492 Նաւասարդ 1-ին, Հռոմէական հաշւով Օգոստոսի 11-ին: Հայկը յաղթելով ու սպանելով ասորական Բելին, հրամայել է այդ օրը համարել տարեգլուխ, և տօնել ամեն տարի՝ նւիրւած յաղթանակի յիշատակին: Ղ. Ալիշանը ևս (Յուշիկք Հայրենեաց Հայոց էջ 76-104) ջանացել է բացատրել որ, սոյն հարցը նոյնպէս առնչւած է Հայկ Նահապետի՝ Բելին սպանելու առասպելի հետ: Մեր կարծիքով, նման արտայայտութիւններ մեղաչանք են, քանզի եթէ այդ առասպելը նոյնիսկ իսկապէս մի պատմական իրականութիւն էլ լինի, որևէ մի գիտական փաստ գոյութիւն չունի թէ որ թւին և կարևորագոյնը, որ օրն է պատահել: Մ. Օրմանեանը, իր «Ազգապատումի էջ 1308-ում դժւարացել է այդ հարցին պատասխանել, նա գրել է. «Միանգամայն այնպէս իմն կարգադրելով, որ ամանորը այսինքը Նաւասարդի 1-ը անխախտ կերպով Յուլեան տոմարին Օգոստոս 11-ին պատասխանէ: Հինգհարիւր-ամեակի լրման 1084 տարին, նահանջ տարի մըն էր Յուլեան տոմարով, և ամանորն ալ ճիշտ ու ճիշտ Փետրւար 29 նահանջ օրւան վրայ կ´իյնար, և այդ տարին սկսաւ հայոց Սարկաւագագիր կամ անշարժ տոմարը. բայց չենք գիտեր թէ ինչ ձևով Նաւասարդի 1-ը Փետրւար 29-էն մինչև Օգոստոս 11-ը տարին, ինչ որ հիմն էր Հայկայ շրջան կոչւած 1460 տարիներու դրութեան: Բանասէր Ն. Ակինեանը, 1947 թ. համար 3 Հանդէս Ամսօրեայի էջ 173-ում, իր կարծիքն է յայտնել, որ Նաւասարդի 1-ը Փետրւար 28-ից Օգոստոս 11-ը տեղափոխելու հարցը Սարկաւագը կատարել է կամայականօրէն: Այս հարցի լուսաբանման փորձ է կատարել նաև Բ. Թումանեանը, 1965 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» (Հաս. Գիտ.) էջ 82-ի մէջ, ուր այսպէս է գրել. «Յովհաննէս Սարկաւագը տարեսկիզբը Փետրւարի վերջից (1084 թ.) տեղափոխել է Օգոստոս 11-ը երկու պատճառով. Ա.) Վերացնելու այն սխալը, որն առաջացել էր Հայոց Մեծ թւականը շարժական տոմար դառնալու պատճառով, և Բ) նմանեցնելու տոմարն այն տոմարի հետ, որով առաջնորդւել են Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները հինգերորդ դարում:» Այստեղ իրաւամբ հարց է ծագում որ եթէ այդպէս է, Մեսրոպ Մաշտոցը 405 թ. ձևաւորում է հայերէն հնչիւնական համակարգը, և իր մահը տեղի ունեցաւ 440 թ. Փետրւար 17-ին, և մեր շարժական տոմարի համաձայն Նաւասարդ 1-ը, չորս տարին մէկ օր առաջ էր ընկնում: Մեր յետադարձ հաշւարկումները ցոյց են տալիս որ 405 թւին Նաւասարդ 1-ը, համընկել է Օգոստոս 17-ին, և 405-ից մինչև 440 թ. իր մահը պարունակող 35 տարւայ մէջ, Նաւասարդ 1-ը, 4 տարին մէկ օր հետադարձ տեղաշարժ է կատարել: Եթէ Օգոստոս 11-ը կարելի է համարել Մեսրոբ Մաշտոցի ապրած շրջանի տոմարի ամանոր, ապա ինչո՞ւ չի կարելի ամանոր ընդունել տառերի ձևաւորման կատարած մշակութային այդ մեծ յեղաշրջման նաև Օգոստոս 17-ը, կամ 407 թ. Օգոստոս 16-ը, և այդպէս մինչև իր մահը, 440 թ. Օգոստոս 8-ը և այլն, որոնք նոյնպէս վերաբերում են Մաշտոցի ապրած ժամանակաշրջանին: Այսպիսով Նաւասարդ 1-ը 1084 թ. Փետրւար 28-ից Օգոստոս 11-ին տեղափոխելու հարցի բացատրութիւնը, Մաշտոցի և նրա աշակերտների ապրած, կամ նրանց գործունէութեան շրջանի տոմարի հետ կապելը ևս, ըստ վերոյիշեալ բացատրականի, անհիմն լինելով, երևի թէ մի մեղանչում է ճշմարտութեան դէմ, գուցէ և մի ուրիշ փորձ քօղարկելու մի ինչ որ դժնեայ պատահար: Բայց որն՞ է հիմնական դրդապատճառը, Նաւասարդ 1-ը, 1084 թ. Փետրւար 28-ից տեղափոխումը Օգոստոս 11-ի: Այդ առթիւ մեր ուսումնասիրութիւնը հենւած է հետևեալ կռւանների ու փաստարկումների վրայ:՞ Նկատի ունենալով մեր հնագոյն շարժական տոմարի առանձնայատկութեանը, որ օրացոյցային տարին ընդունել էին ոչ թէ 365 օր 5 ժամ 48 րոպէ և 46 վարկեան, այլ 365 օր, որի հետևանքով իւրաքանչիւր 4 տարին մէկ անգամ, Նաւասարդի 1-ը (Նոր տարին) մէկ օրով արևադարձային տարւայ նկատմամբ, Յուլեան կամ հին տոմարի համեմատութեամբ առաջ էր ընկնում, և նկատի ունենալով որ ըստ Հայոց և Հռոմէական տոմարների Անանիա Շիրակացու կազմած 532-ամեայ պարբերաշրջանի համապատասխան տւեալների համադըրման հաշւարկումները, (որոնք նոյնպէս եղել են Իմաստասէրի հաշւարկումների հիմնաքարը) ցոյց են տալիս որ, Հայոց Մեծ թւականի Նաւասարդ 1-ը՝ Նոր Տարին սկսւել է 552 թ. Յուլիս 11-ին: Սոյն պարբերաշրջանի առաջին տարւայ զատիկը, հռոմէական օրացոյցով եղել է Ապրիլ 20-ին, իսկ Հայոց տոմարով՝ Մարերի 14-ին: ըստ E. Dulauriez-ի <La Cronologie Armenianns> և F. Ginzel -ի, և Հ.Ս. Բադալեանի ( «Հայոց Տոմարի Պատմութիւն» 1976 Երևան էջ 33) հաշւարկումների, այս համապատասխանումը կարող էր ճշգրտօրէն տեղի ունենալ միայն այն դէպքում, երբ Նաւասարդ 1-ը, 552 թ. համապատասխաներ Յուլիս 11-ին. և որ իրօք 552 թ. հինգշաբթի Ապրիլի 20-ին է եղել զատիկը: Վերոյիշեալ տւեալների միջև համապա-տասխանութիւնից պարզ երևում է հայոց և հռոմէական ամիսների ստորև բերւած զուգակցութիւնը՝ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ ամանորը համապատասխանում է Յուլեան տոմարով 552 թ. (մթ.) Յուլիս 11-ին. ուր Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ ամիսների 1-ի զուգակցութիւնը Յուլեան տոմարի հետ արտայայտւել է հետևեալ կերպ: Նաւասարդի 1-ը (552 թ.) համապտասխանում է Յուլիսի 11-ին Հոռիի 1-ը Օգոս. 10 -ին Սահմի 1-ը Սեպտ. 9-ին Տրէի 1-ը Հոկտեմ. 9-ին Քաղոցի 1-ը Նոյեմ. 8-ին Արացի 1-ը Դեկտեմ. 8-ին Մեհեկանի 1-ը (553 թ.) Յունւար 7-ին Արեգի 1-ը Փետրւար 6-ին Ահեկանի 1-ը Մարտի 8-ին Մարերի 1-ը Ապրիլի 7-ին Մարգացի 1-ը Մայիսի 7-ին Հրոտից 1-ը Յունիսի 6-ին Աւելեացի 1-ը Յուլիսի 6-ին Ինչպէս տեսնում ենք, Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Մարերի 1-ը, համապատասխանում է 553 թ. (մթ) Ապրիլի 7-ին, հետևաբար Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Մարերի 14-ը համապատասխանում է 553 թ. Ապրիլի 20-ին: Կատարւած զուգակցութիւնը հաստատւում է նաև եօթնօրեակի միջոցով, ստուգում-ները ցոյց են տալիս, որ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Նաւասարդ 1-ը եղել է հինգշաբթի, 552 թ. Յուլիսի 11-ը՝ նոյնպէս հինգշաբթի: 552 թ. Յուլիսի 11-ի հինգշաբթի լինելը որոշւում է նաև ՇԼԲ աղիւսակով, իսկ Հայոց Մեծ թւականի առաջին տարւայ Նաւասարդի 1-ի հինգշաբթի լինելը, ստուգւում է Հայոց Մեծ թւականի եօթնօրեակը գտնելու կանոնի միջոցով, ուր, ըստ Ա. Աբրահամեանի ներկայացրած «Յովհաննէս Իմաստասէրի Մատենագրութիւնը» էջ 205-ում ասում է «Եօթնօրեակ այսպէս արա: Կալ զթւականն, երեք ի վերայ ած կամ չորս ի բաց երթ, և զայլն երթ է, Է, մնաց եօթնօրեակ է»: Համապատասխան հաշւարկումները ցոյց են տալիս, որ երբ 552 թ. Յուլիս 11-ը համապատասխանում է Նաւասարդ 1-ին, ապա Նաւասարդ »-ը համընկել է 428 թ. Օգոստոս11-ին: Այսպէս, տարին հաշւարկում էին 365 օր, այսինքն 525,600 րոպէ, մինչդեռ արևադարձային տարին ունէր 365 օր 5 ժամ 48 րոպէ և 46 վարկեան, այսինքն 525,948.6 րոպէ: Հետևապէս շարժական տոմարը, ամեն մի մէկ տարին առաջ էր ընկնում 348.6 րոպէ, (525,948.6 - 525,600 =348.6 րոպէ) համահաւասար 5.81 ժամի. Յուլիս 11-ից մինչև Օգոստոս 11-ը իր մէջ է պարունակում 30 օր, այսինքը 720 ժամ. 720 ժամը բաժանելով տարեկան 5.81 ժամ առաջընթացին, ստացւում է 123.92 տարի, մօտ 124 տարի, ուստի երբ 552 թ. Նաւասարդ 1-ը, համընկել է Յու-լիս 11-ին, ապա 124 տարի առաջ՝ (552-124=428) 428 թւին Նաւասարդ 1-ը համընկել է Օգոստոս 11-ին: Այս 428 թ. մեր Հայոց Արտաշէս թագաւորի գահընկեցութեան և Հայ Արշակունի հարստութեան վերացման տարին է, աւելի ճիշտ սգոյ տարի, որովհետև բացի այն որ Հայ ժողովուրդը իր թագաւորական գահից զրկւեց, այդ ժամանակ, Հայաստանը բաժանւած էր երկու մասի՝ Բիւզանդիայի և Պարսկաստանի միջև, որը մի դաւադիր պարսիկ թագաւորասպան ոճրագործի (Անակի) զաւակ՝ Գրիգորի, (որին իր ժառանգները «լուսաւորիչ» տիտղոսը տւին) և իր սերած ժառանգների, հայ լեզւի դէմ պայքարի և առ այդ ասորերէն և յունարէն դպրոցներ հիմնելով, և իրենց 128-ամեայ հայոց թագաւորութեան տկարացման, ու առ այդ անկման ու վերացման գործնէութեան արդիւնքի իրականացման տարին եղաւ, իրենց ցանկութեան իրականացման տարին, իշխելու անգլուխ ու անտէր մնացած հայութեան: Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը, լինելով քահանայական ընտանիքի զաւակ, ուսանելով Հաղպատի վանքում, ապա դարձել Անի-ի կրօնական բարձրագոյն դպրոցի ղեկավար, որը հետագայում գլխաւորել է Հաղ-պատի կրօնական դպրոցը, ունենալով գերիշխող կրօնա-կան այն հակումը թէ, մարդուս ճակատագիրն ու կեանքն աստծոյ ողորմութեան ներքոյ է, ուստի ըստ հին կտակարանի (Ս.գրքի) Դատաւորաց գլխի, Աստծոյ ընտրեալներն՝ հոգևորականներն են, որ պէտք է նրանք դատեն ժողովուրդին ու ճշտեն նրանց կենաց հունը, այլ ոչ թէ մի ինչ որ միապետ թագաւոր, և առ այդ, թագաւորութեան վերացումը, կղերի համար մի բարե-բաստիկ և երջանկայիշատակ իրականութիւն էր, որի հետևանքով այդ կղերն են որ դատելու են ու բանակ-ցելու են օտարերկրեայ թագաւորների և իշխանների հետ, և ներկայանալու են որպէս Հայ ժողովուրդի մեծամեծներն ու կարգադրիչ կառավարիչները, ուստի փոխարէն մեր հնագոյն Մարտ 21, գարնանային գիշերահաւասարը ընտրելու, այդ 428 թ. Օգոստոս 11-ը նշանակեց տօնական օր որպէս ամանոր Նաւասարդ 1-ը: Սարկաւագի այս ընտրութեան առթիւ պէտք է խոստովանել. Ուր խօսում է կրօնական գերիշխող մտայնութիւնը՝ մոլեռանդութիւնը՝ լռում է խելքը, բանականութիւնն, ազգային շահերն ու հայրէնասիրական զգացականը: Այդ խիղճն է որ չպէտք է լռի: Իմաստասէրի այս փոփոխութեան ենթարկած տոմարը, տոմարական հաշւարկումների համար շատ յարմար ու դիւրին լինելով հանդերձ, նկատի ունենալով որ Սարկաւագը իբրև գիտնական վարդապետ և Հաղպատի վանքի առաջնորդ, որևէ ազգային իշխանական հեղինակութիւն չունէր, որ իր նոր տոմարը պարտաւորիչ կերպով կիրառումը հաստատեր, ուստի կարիքն ունէր հայոց եկեղեցական ժողովի կողմից պաշտօնական հաստատման: Այդ թւին կաթողիկոսական գահին էր նստած Վահրամ-Գրիգոր Բ Վկայասէրը (1066-1105) որը ըստ «Պատմութիւն Մատթէոսի Ուռ հայեցոյ» (էջ 185) իր հօր՝ Գրիգոր Մագիստրոսի մահից քիչ յետոյ, ընդունելով հօրէնական յորդորը, «Հրաժարեալ ի կնոջէն իւրմէ, մտեալ ի կարգ կրօնաւորական ուսման եւ աստւածային շնորհացն պարապեալ.» որը հետագայում կաթողիկոս ընտրւեց, որը լինելով «Այր քաջակիրթ եւ ամենայն հմտութեանց հետեւեալ» թոյլ չտւեց այդ անշարժ տոմարը իր Օգոստոս 11-ի ամանորով, հայոց եկեղեցական ժողովը պաշտօնապէս ճանաչի: Այդուհանդերձ որոշ օջախներ առաջնորդւել են նրանով, սակայն գտնւել են գրչութեան որոշ օջախներ, որոնք շարունակել են առաջնորդւել մինչ այդ գոյութիւն ունեցող շարժական տոմարով: Պատմական իրականութիւնը ցոյց է տալիս որ, եկեղեցին իր սկզբնական 130 տարին Հայաստանում, Անակի* որդի, Գրիգորի «լուսաւորիչի» և իր սերնդի կաթողիկոսութեան տարիներին ծառայեցւեց, ոչ միայն պետականութեան քայքայմանն ու վերացմանն, այլ նոյնպէս նրանց կողմից յունական ու ասորական դպրոց-ների հիմնումով, հայոց լեզուն ասպարէզից դուրս մղելուն որը բախւելով Հայի յամառութեանը, յաջողութիւն չունեցաւ: *Հայերէնում, Պարսկերէնում և Պահլաւերէնում «անակ» յատուկ անուն գոյութիւն չունի, բայց պահլաւերէնում ունենք այդ բառը որպէս ածական, «չարագործ, ոճրագործ, չարաբարոյ և եղեռնագործ» մեկնութեամբ, որը ժամանակին անւանեցին այդ թագաւորասպան պարսիկին: Պատմութեան մէջ յաճախ ենք հանդիպում նման որակումների, օրինակ զրադաշտականները Զանդ-Աւեսթայում իրենց ամենամեծ չարագործ և աւերիչ թշնամիներին գիզիսթաք, իսկ պահլաւերէնում գօջասթաք անւամբ էին անւանում: Նոյն մականունն էին տալիս Ահրիմանին, Ալեքսանդր Մեծին, և ֆրասիաբին, այսինքն անիծեալ. Յունարէն քրիստոնէական մատեաններում ևս հանդիպում ենք նման ածական, Թրիսքաթարուս (Triskatarus) ձևով գործածւած անւանակոչման «երեք անգամ անիծեալ» մեկնութեամբ: Edited May 12, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.