Jump to content

СЕФИЛЯНУ ОТКАЗАЛИ


Recommended Posts

  • 2 weeks later...

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱԱԾ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ

18 Հոկտեմբերի, 2007

4319.jpg

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանին այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Ժիրայր Սեֆիլյանին փաստաբան Արայիկ Զաքարյանը:

Սեֆիլյանի հետ նույն գործով ազատազարկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի տեղափոխման մասին առայժմ որեւէ լուր չկա: Սեֆիլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Աժ ՚Ժառանգությունՙ խմբակցության անդամ Զարուհի Փստանջյանը որոշել է այցելել նրան: Քրեակատարողական հիմնարկի տնօրեն Համլետ Խլղաթյանը Զարուհի Փստանջյանին տեղեկացել է, որ նա չի կարող Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպել ԱԱԾ մեկուսարանում,քանի որ նրան կես ժամից պատրաստվում են տեղափոխել:

Փոստանջյանի եւ Խլղաթյանի զրույցը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ի դեպ, եթե նույնիսկ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը վաղաժամկետ ազատ արձակվի պատժաչափի 1/3-րդ-ը կրելուց հետո, որի իրավունքը նա ունի Քր. դատ. օրենսգրքի 76 հոդվածի համաձայն, միեւնույն է նա մեկ ամիս դեռ ստիպված կլինի անցկացնել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում, քանի որ նույն Համլետ Խլղաթյանը հրաժարվում է համապատասխան միջնորդագիր ներկայացնել, որպեսզի Սեֆիլյանի վաղաժամ ազատելու հարցը քննարկվի ՚Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովումՙ:

Այս հանձնաժողովը կոչվում է անկախ, մինչ դեռ նրա անդամներին նշանակում է Ռոբերտ Քոչարյանը: Ինչեւէ, ազատազրկման վայրի ղեկավարը հանձնաժողովի նախագահին միջնորդագիրը կարող է ներկայացնել մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը: Այսինքն` մինչեւ նոյեմբերի 5-ը Սեֆիլյանին վաղաժամ ազատ արձակելու մասին միջնորդագիր պետք է ներկայացնի արդեն Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի ղեկավարը, իհարկե, ինչպես հայտարարել էր Ժիրայր Սե‎ֆիլյանը, եթե նա համարձակվի դեմ գնալ հայտնի զույգի` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամքին, որոնք որոշել են, որ մինչեւ 2008թ նախագահի ընտրությունները Սեֆիլյանը պետք է մնա անազատության մեջ: Հիշեցնենք, որ Ժիրայր Սե‎‎ֆիլյանը անազատության մեջ է 2006թ դեկտեմբերից:

Link to post
Share on other sites

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ

22 Հոկտեմբերի, 2007

4319.jpg

Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը իրեն ազատել է Ժիրայր Սեֆիլյանին պայմանական վաղաժամակետ ազատալելու համար համապատասխան փաստաթուղթ տրամադրելու պարտավորությունից:

Հիշեցնենք, որ Քր. դատ. օրենսգրքի 76 հոդվածի համաձայն, պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո ազատազրկվածը կարող է ազատ արձակվել, եթե համապատասխան հիմնարկի պետը միջնորդություն ներկայացնի ՚Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովՙ-ին:

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ մեկուսարանից Սեֆիլյանին Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով` այս պարտականությունը դրվել է Վարդաշենի հիմնարկի ղեկավարության վրա, որտեղ, սովորաբար իրենց պատիժներն են կրում սպայական կոչումներ ունեցող անձինք: Հենց նույն օրը Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, գնդապետ Պետրոսյանը որոշել է լուծում տալ Սեֆիլյանին ազատ արձակելու հարցին: Նրա մասնակցությամբ ստուգվել են Սե‎ֆիլյանի անձնական իրերը, որի ընթացքում գնդապետ Պետրոսյանը մի շարք հարցեր է տվել Սեֆիլյանին: Վերջինս գնդապետին ասել է, որ ՚ՀՀ ում չկան դատարաններ ու դ‎ատավորներ չկան, եւ բոլորը քաղաքական պատվեր կատարող շարքային կաշառակերներ ենՙ:

Ի դեպ, այս մասին Սեֆիլյանը բազմիցս հայտարարել է նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում եւ դատավորներից ստացել հետեւեյալ պատասխանը. ՚Դա Ձեր անձնական կարծիքն է, որն ունենալու իրավունք Դուք ունենքՙ: Ինչպես դատավորներին, այնպես քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալին Սեֆիլյանը դիմել է ՚դուՙ-ով, որն գնդապետ Պետրոյանը ընդունել է իբրեւ իրենց եւ երկրի պետականության պատիվը վիրավորող արտահայտություն:

Փաստի առթիվ նշանակվել է քննություն: Ժիրայր Սեֆիլյանին փորձում է հարցաքննել կալանավայրին կցված ԱԱԾ աշխատակիցը, սակայն Սեֆիլյանը չի պատասխանում նրա հարցերին` հայտարարելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:

Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նկատողություն է հայտարարել Ժիրայր Սեֆիլյանին, այսինքն արդեն ունի պատճառ` Սեֆիլյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնելու համար: Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Զաքարյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է վիճարկել իր պաշտպանյալին կարգապահական տույժի ներկայացնելու մասին քրեկատարողական հիմնարկի որոշումը:

՚Եթե խոսքը` իշխանություններին գնահատական տալու մասին է, ապա դա անձի իրավունքն է: Ինչ վերաբերում է ՚դուՙ-ին, ապա այդտեղ էլ վիրավորական ոչինչ չկա: Սեֆիլյանը ՚դուՙ-ով էր խոսում նաեւ բոլոր դատավորների հետ, եւ նրանցից որեւէ մեկի մտքով չանցավ նրան ենթարկել պատասխանատվության կամ տույժի: Անտրամաբանական է, երբ նույն գործողությունները դատարանը գնահատում է, իբրեւ Սեֆիլյանի ազատ արտահայտվելու իրավունք, իսկ քրեակատարողական հիմնարկը դրա համար տույժի է ենթարկելուՙ,-ասաց նա: Արայիկ Զաքարյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Սեֆիլյանին տուժի են ենթարկել Վարդաշենի քրեկատարողական հիմնարկ տեղափոխելու հենց առաջին օրը եւ առաջին մեկ ժամվա ընթացքում. ՚Ես ընդամենը փաստերն եմ ներկայացնում եւ կցանկանայի, որ ամեն մեկն իր համար մեկնաբանություն գտնի: Պաշտպանական կողմը անընդհատ հայտարարում էր, որ այս գործը քաղաքական երանգներ ունիՙ: Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանության կոմիտեն այսօր ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց, որ կատարվածը նախապես ծրագրավորված էր եւ տեղի է ունեցել հանցագործ վարչախմբի ուղղակի հանձնարարությամբ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ОБЫСК У СЕФИЛЯНА И МАЛХАСЯНА

a1p_ru_53982.jpg

В понедельник, 29 октября, в уголовно-исполнительном предприятии “Вардашен” произошел беспрецедентный обыск, передает комитет поддержки Жирайра Сефиляна и Вардана Малхасяна.

Согласно сообщению, “отдел безопасности Управления колониями Министерства юстиции, под руководством начальника того же отдела подполковника Варужана Егиазаряна, подвергли обыску камеры и помещения, примыкающие к тюрьме колонии УИП “Вардашен”. В обыске принимали участие также 7 офицеров, трое из которых полковники, 8 представителей неизвестной службы в гражданских одеждах и 15 спецназовцев в масках.

По свидетельству “старожилов” колонии, такого широкомасштабного и показательного обыска у них еще не было.

Единственный серьезный обыск был осуществлен в помещении, в котором находятся Жирайр Сефилян и Вардан Малхасян. Ничего запретного у них лично обнаружено не было. Увидя, что дело приняло такой оборот, В. Егиазарян затеял с Варданом Малхасяном беспочвенную словесную перепалку, после чего заявил, что Малхасян сквернословил, и якобы в комнате обнаружены запрещенные предметы. А потому всем 5-м, находящимся в комнате арестантам надо объявить замечание. Если устное замечание будет официально зарегистрировано в делах заключенных, то они будут лишены возможности условного досрочного освобождения пока эти замечания не будут сняты.

Есть все основания предполагать, что произошедшее было специальной инсценировкой, целью которой было объявить взыскание Вардану Малхасяну и второе взыскание Жирайру Сефиляну, что даст возможность не представлять их дела на рассмотрение так называемой “независимой комиссии” для их условного досрочного освобождения.

Насколько “маскарад” сумел исполнить свою задачу, пока не ясно, поскольку ни у Сефиляна, ни у Малхасяна ничего не было обнаружено. На данный момент нет каких-либо достоверных сведений о том, зарегистрированы взыскания или нет”.

Link to post
Share on other sites

ПРИ ОБЫСКЕ СЕФИЛЯНА И МАЛХАСЯНА БЫЛА ОБНАРУЖЕНА ГРАЖДАНСКАЯ ОДЕЖДА

Согласно сообщению, полученному из Комитета по поддержке Жирайра Сефиляна и Вардана Малхасяна, 29 октября, согласно повестке спецмероприятий, предпринятых Управлением по исполнению уголовных наказаний, все осужденные в Вардашенском отделении УИН были подвергнуты обыску.

У Жирайра Сефиляна и Вардана Малхасяна при обыске была обнаружена гражданская одежда. По решению правительства РА от 3 августа 2006 года, согласно внутреннему регламенту Службы по исполнению уголовных наказаний Министерства юстиции РА - исправительных учреждений и мест содержания заключенных - запрещается держать при себе гражданскую одежду.

Управление по исполнению наказаний не только не применило какого-либо дисциплинарного наказания конкретно в отношении Сефиляна и Малхасяна, но и других осужденных, а удовлетворилось только разъяснительной работой, направленной на устранение упущения. Служащий учреждения по исполнению уголовных наказаний В.Егиазарян не делал никакого заявления по поводу того, будто бы в отношении находящихся в одной с вышеуказанными лицами камере пятерых осужденных должно быть вынесено замечание.

Комитет по поддержке Жирайра Сефиляна и Вардана Малхасяна эту информацию распространил после того, как некоторые средства массовой информации распространили искаженную информацию об обыске.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՄԱՅՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

08 Նոյեմբերի, 2007

Այսօր Բեյրութ քաղաքում, հիվանդանոց է տեղափոխվել Ժիրայր Սէֆիլյանի մայրը` Սիմա Թասլաքյանը: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է նախօրյակին, երբ տեղեկացել է, որ, հակառակ սպասածին, որդին այս ամիս էլ չի ազատվելու բանտարկությունից: Հաղորդում է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն: Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը գտնվում է ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում:

Link to post
Share on other sites

՚ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՆԵՑԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄՈՐԸՙ

10 Նոյեմբերի, 2007

Այսօր գիշեր` ժամը 2-ին Բեյրութում մահացել է Շուշիի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի մայրը`Սիմա Թասլաքյանը: : Վերջինիս մի քանի օր առաջ տեղափոխել էին հիվանդանոց:

Նրա առողջական վիճակը վատացել էր դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իր ներկայությամբ ԱԱԾ աշխատակիցները Երեւանում խուզարկել էին Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը: Ըստ նրա հարազատների` տիկնոջ վիճակն առավել վատացել է ՚Հայլուրիՙ տարեվերջյան թողարկումներից մեկից հետո, երբ ցուցադրվել է Վահան Արոյանի տանը հայտնաբերված զինամթերքը` կարծիք հայտնելով, որ այդ ամենը Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր օգտագործել հեղաշրջում իրականացնելու համար:

՚ՀՀ իշխանությունները կարողացան հասնել իրենց նպատակին. նրանք սպանեցին Ժիրայրի մորըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում:

Link to post
Share on other sites

Ա1ը ճիշտ է, սիրում է ավելի երանգավորել կատարվածը,բայց ամեն դեպքում հանգուցյալը,որ հպարտ էր իր հերոս որդով,այսօր կյանքից հեռացավ ցավն ու կսկիծը սրտում:

Գոնե տեսնենք մեր "հարգարժան"իշխանությունները կթողնեն որդուն մասնակցել մոր հուղարկավորությանը:

Օղորմի իրեն... :(

Link to post
Share on other sites

Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է մոր հուղարկավորությանը մասնակցելու իր իրավունքից: :blink: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սեֆիլյանին հայտնվել է իր այդ իրավունքի մասին, սակայն վերջինս չի ցանկացել օգտվել դրանից»,-այսպես այսօր ՀՀ ԱՆ պաշտոնական կայքէջի հարց ու պատասխան բաժնում Panorama.am-ի արված հարցադրմանը պատասխանեց ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Ըստ մամուլի քարտուղարի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80 հոդվածի (դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելը ) 1-ին կետի համաձայն` դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների, այն է`մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ժ.Սեֆիլյանի մայրը` Սիմա Թասլաքյանը մահացել էր նոյեմբերի 9-ի գիշերը` Բեյրութում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...