Jump to content

Завтра акция в Ереване


Recommended Posts

Ակցիա

Հունիսի 7-ին ժամը 13.00-ին Երևանի ԵԱՀԿ գրասենյակի մոտ կազմակերպվում է դիմում-նամակի հանձնում հանուն խաղաղության և ընդդեմ ոչ հայանպաստ լուծումների:

Այնուհետև ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ԱԳՆ, որը գտնվում է Հանրապետության Հրապարակում և վերջում կմոտենան կառավարության շենքին:

Ակցիան թույլատրված է քաղաքապետարանի կողմից:

Ակցիայի մասնակիցները նախապես կհավաքվեն ժամը 12.45-ին Տերյան փողոցի մոտ գտնվող «Ձեռքեր» արձանի մոտ: Երիտասարդական մետրոյի հարևանությամբ:

------

Акция

Завтра, в четверг 7 июня, в 12.45 собираемся у памятника «Руки» (у станции метро «Еритасардакан», на улице Теряна), чтобы в 13:00 передать в представительство ПАСЕ письмо-заявление в поддержку мира и против угрожающих армянству решений карабахского конфликта.

После этого участники акции двинуться к МИД (Площадь Республики), а закончим у здания правительства. Акция разрешена мэрией. контактный e-mail: [email protected]

tekst pisma

----

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Բեռնար Ֆասյեին

Յուրի Մերզլյակովին

Մեթյու Բրայզային

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից առաջ Ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես անընդունելի ուղղությամբ:

Մասնավորապես, հայ ժողովուրդը, երկարաժամկետ անվտանգության նկատառումներից ելնելով, երբեք չի կարող ընդունել Ձեր որևէ առաջարկություն, որը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մնացած Հայաստանի հետ պետք է կապվի միայն մի նեղ միջանցքով: Հայ ժողովուրդը նաև չի կարող երբևէ ընդունել, որ ռազմավարական նշանակություն ունեցող Աղդամի շրջանը և հատկապես Արաքսի ափը՝ Ղարաբաղի հատվածում հանձնվեն Ադրբեջանին: Առավել ևս, որ բոլոր այդ շրջանները մեր հայրենիքի անբաժան մասն են և չեն կարող օտարվել:

Բանակցությունների գաղտնի ձևաչափը հնարավորություն չի տալիս ժողովուրդներին, այդ թվում հայ ժողովրդին և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցությունների ընթացքում քննարկվող, համաձայնեցված և վիճելի հարցերի, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների մասին, և համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց վերաբերյալ:

Նկատի ունենալով մինչ օրս եղած տեղեկատվական արտահոսքերի բովանդակային ուղղվածությունը, համոզված ենք, որ եթե այն պարունակի անընդունելի զիջումներ հայկական կողմից, և եթե անգամ Հայաստանի անունից բանակցող պաշտոնյաները, ներառյալ նախագահը, համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նման որևէ առաջարկության, դրա գործադրման փորձը կհանդիպի հայ ժողովուրդի հուժկու հակազդեցությանը:

Վերջին տարիներին ու նաև այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հրապարակայնորեն պահանջել են բանակցող կողմերից «նախապատրաստել» հանրային կարծիքը սեփական երկրներում: Փաստորեն, բանակցությունների բովանդակությունը բացահայտելու, ժողովուրդների կարծիքը իմանալու և հաշվի առնելու փոխարեն, փորձ է արվում ազդել երկու երկրների հանրային կարծիքի վրա, կիսատ տեղեկատվությամբ և կամայական մեկնաբանություններով ապակողմնորոշել ժողովուրդներին և առաջին հերթին հայ ժողովրդին:

Մենք պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների ընթացքում արդեն համաձայնեցված և դեռևս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը և դադարեցնել հայ ժողովրդին անընդունելի զիջումներ պարտադրելու փորձերը:

Միաժամանակ պահանջում ենք չօտագործել Ղարաբաղյան հակամարտությունը որպես տարածաշրջանում օտարերկրյա զինված ներկայությունը ավելացնելու կամ կայացած հավասրակշռությունը խախտելու առիթ: Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է: Խաղապահների ենթադրյալ մուտքը տարածաշրջան, ինչպես նաև դրան հաջորդող գործողությունները խախտելու են կայացած ստատուս-քվոն: Այս ամենը ոչ մի կապ չունի անվտանգության հետ, այլ, ընդհակառակը, մեծագույն սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

«Խաղաղություն» քաղաքացիական նախաձեռնություն

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...