Jump to content

Մերօրյա հրաշք


Recommended Posts

ՆԱ ՏԵՍԵԼ Է ԱՍՏԾՈՒՆ

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԴԱՐՁԱ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Այն, ինչի մասին ուզում եմ պատմել, շատերին անիրական, ֆանտաստիկ կթվա: Ինքս էլ, միգուցե, այնքան էլ չհավատայի, եթե լսեի մեկ ուրիշից, քանզի, կարծում էի` անհավանական է լինել Արարչի մոտ եւ այնուհետեւ վերադառնալ Երկիր:

2006-ի նոյեմբերի 9 կարծես թե չէր տարբերվում մյուս օրերից: Սուրբ Գայանե եկեղեցում, որի վանահայրն եմ, օրվա ծառայությունները կատարելուց հետո, ժամը 18:30-ի սահմաններում իմ մեքենայով ուղեւորվեցի դեպի Երեւան. մի քանի օր առաջ պայմանավորվածություն ունեի համապատասխան գրքեր վերցնելու իմ վարդապետական ատենախոսությունը գրելու համար:

Մեքենան արագ վարելու սովորություն երբեւէ չեմ ունեցել, կարծում եմ, այդ օրն էլ չեմ գերազանցել արագությունը: Երեւի թե հոգնածությանս գումարվել էր աշնանային մռայլ մթնշաղը, այդ պատճառով կոպերս ծանրանում էին ու մերթընդմերթ փակվում (միգուցե սրանք դատարկ պատճառաբանություններ են, եւ ամեն ինչ որոշված էր ի վերուստ): Մուսալեռի կամարն անցնելուց հետո չնկատեցի շրջադարձ կատարել պատրաստվող հսկա բեռնատարը, եւ տեղի ունեցավ սարսափելի վթարը:

Ականատեսների վկայությամբ` իմ ջախջախված մեքենային նայելով ոչ ոք չէր ասի, թե վարորդը ողջ է մնացել: Ուշքի գալուց հետո` ամիսներ անց պիտի հիշեմ, որ վթարի պահին կարծես աներեւույթ մի ուժ հետ քաշեց իմ նստատեղը եւ կոտրեց:

Այն դժոխային տառապանքները, որ ապրել են իմ հարազատները եւ հատկապես ծնողներս, մինչեւ հիմա դրոշմված են նրանց աչքերում, քանի որ ո’չ Էջմիածնի հիվանդանոցում եւ ո’չ էլ Երեւանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում բժիշկներից ոչ ոք հույսի նշույլ անգամ չի ունեցել, թե ես կյանք կվերադառնամ:

Հիվանդանոց տեղափոխելուց երկու ժամ անց այնտեղ եկավ նաեւ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի հետ կարճ առանձնազրույց ունենալուց հետո հուզված դուրս եկավ եւ ասաց. ՙՄեզ մնում է աղոթել առ Աստված, որ կյանք պարգեւի հայր սուրբին՚:

Համոզված եմ, որ ծնողներիս, Վեհափառի եւ իմ եղբայր հոգեւորականների, իմ մյուս քույրերի ու եղբայրների աղոթքներն էին, որ հասու եղան Հայր Աստծուն:

22 օր ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում մնալուց հետո` 23-րդ օրվա կեսին, աչքերս բացեցի եւ առաջինն ավագ եղբորս տեսա, որն այդ ողջ ընթացքում գիշեր ու զօր պահապան հրեշտակի նման եղել է կողքիս:

Այդ սարսափելի դեպքից արդեն ամիսներ են անցել: Օր օրի, կաթիլ-կաթիլ, Աստծո օրհնությամբ, ծնողներիս ու բժիշկների օգնությամբ վերագտնում եմ կորցրած ուժերս: Կարծում եմ` հեռու չէ այն օրը, երբ ի զորու կլինեմ շարունակելու իմ առաքելությունը...

Իսկ այժմ թույլ տվեք անցնել այս պատմության ամենակարեւոր հատվածին:

***

Վթարից անմիջապես հետո ես կարծես տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ: Քաղցր նինջը պատեց աչքերս, եւ ես սկսեցի բարձրանալ: Մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրելու իմ տեսած գեղեցկությունը: Անծայրածիր կանաչ տարածություններ` ծաղկազարդ ու խնկաբույր: Այդ վայրը թվում էր այնքան սքանչելի, որ կարող էի մի հավիտենականություն անհոգ ապրել:

Այս դրախտային վայրում մի մեծ ու գեղեցիկ տուն կար: Ներս մտնելով` տեսա մի սպիտակամորուս, փառահեղ ծերունու, որն ինձ ընդառաջ էր գալիս: Ես անմիջապես հասկացա, որ ինձ մեծ բախտ է վիճակվել սեփական աչքով տեսնելու տիեզերքը արարողին, մեր բոլորի Հայր Աստծուն: Ողջունելուց հետո ինձ ծանոթացրին տան պայմաններին: Այստեղ ինձ հյուրասիրեցին երկնային ուտելիքներով` սուրբ հացով եւ փլավով: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ այնտեղ կար ինչ-որ մի հսկա իր, որը ցույց էր տալիս, թե ինչ է կատարվում Երկրում: Այս հիասքանչ վայրում շատ մարդիկ կային: Մարդկանց հոգիներում խաղաղություն էր եւ անհոգություն: Նրանց մեջ ես ճանաչեցի մեր հարեւանուհիներից մեկին (որը, ինչպես հետագայում իմացա, մահացել էր իմ վթարի ենթարկվելուց մի քանի օր անց): Այն, ինչ կատարվում էր այս դրախտային վայրում, պարզապես հրաշք էր: Այստեղ կարծես չկար ժամանակ, համենայն դեպս ես չեմ զգացել: Ինքս ինձ զգում էի հավիտենականության եւ երանության գրկում: Ամեն ինչ անեղծ ու անբասիր էր, հետաքրքրական, հիասքանչ: Մեզ տեղեկացնում էին ամեն բանի մասին, մենք տեսնում էինք ամեն ինչ:

Միառժամանակ հետո սպիտակափառ ծերունին, ինքը` Հայր Աստված, կանչեց ինձ եւ ասաց, որ պետք է վերադառնամ Երկիր` ծնողներիս եւ ինձ սպասող մյուս մարդկանց մոտ. ՙԵս քեզ հետ եմ ուղարկում Երկիր, - ասաց նա,- հորդ ու մորդ մոտ, եւ քեզ տեսնելով շատ անհավատներ, շատ մոլորյալներ դարձի են գալու եւ հավատալու են Ինձ՚:

Ես ասացի, որ չեմ կարող վերադառնալ, քանի որ հետդարձի ճանապարհը չգիտեմ: Նա մի հրեշտակի կարգադրեց ուղեկցել ինձ:

Վայրէջքը նույնքան հուզիչ էր, որքան վերելքը: Իջնելիս աչքս ընկավ խոր գետնախորշերի, որտեղից մարդկային սրտակեղեք ձայներ էին լսվում: Այդ չարագուշակ փոսերում ես տեսա հսկայագլուխ շներ (կարծեմ ցերբեր էին անվանում): Այդ գազանների երախն այնքան մեծ էր, որ մարդ առանց դժվարության կարող էր մտնել այդտեղ ու դուրս գալ: Հրեշտակն ասաց, որ դրանց մոտ գցում են չար մարդկանց:

Քիչ անց հրեշտակն այլեւս ինձ հետ չէր:

Հետդարձս կատարված էր: Ես Երկրի վրա էի` շրջապատված հարազատ մարդկանցով:

Տ. ՄԱՄԲՐԵ ԱԲՂ. ՏԱՇՉՅԱՆ

http://www.azg.am/?lang=AM&num=2007092617

Link to post
Share on other sites

Եթե այս պատմությունը լսեի մի քիչ այլ կերպ, ասենք, անծանոթ մարդուց, անկեղծ ասած մի քիչ թերահավատորեն կվերաբերվեի սրան: Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ հոդվածագրին: Նա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից է և Ս. Գայանե վանքի վանահայրը: Հոդվածում նշված բոլոր փաստերը` վթարը, երկար ժամանակ կոմայի մեջ մնալը և այլն, լիովին համապատասխանում են իրականությանը և բոլորովին էլ հեռավոր անցյալին չեն պատկանում: Մնում է մի հարց. ինչ կասեիք Հայր Սուրբի տեսած տեսիլքի և ընդհանրապես այս ամենի մասին?

Link to post
Share on other sites
  • 1 month later...
Եթե այս պատմությունը լսեի մի քիչ այլ կերպ, ասենք, անծանոթ մարդուց, անկեղծ ասած մի քիչ թերահավատորեն կվերաբերվեի սրան: Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ հոդվածագրին: Նա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից է և Ս. Գայանե վանքի վանահայրը: Հոդվածում նշված բոլոր փաստերը` վթարը, երկար ժամանակ կոմայի մեջ մնալը և այլն, լիովին համապատասխանում են իրականությանը և բոլորովին էլ հեռավոր անցյալին չեն պատկանում: Մնում է մի հարց. ինչ կասեիք Հայր Սուրբի տեսած տեսիլքի և ընդհանրապես այս ամենի մասին?

Հոդվածագիրը իրոք մաքուր ներաշխարհով անձ է:

Նրա ապրած կլինիկական մահը կապել է իրեն այն մտքոլորտին, որին նա հաճախ է ուղորդել յուր գիտակցությունը:

Նման Սուրբ Այրերի գոյությունը մեր Ազգում օրինաչափություն է:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...