Armenia Posted October 26, 2007 Report Share Posted October 26, 2007 27-ОГО ОКТЯБРЯ Вазген Саркисян видел, как его убивают. Чем Карен Демирчян был обеспокоен перед заседанием совета безопасности накануне 27-ого октября? Генрик Абрамян не любил приходить в парламент, но пришел в этот день, чтобы найти свою смерть. Почему на суде не был допрошен основной свидетель Тигран Назарян? Кому была выгодна смерть Тиграна Нагдаляна? Саркисянам нужна была не смерть Нагдаляна, а правда об убийстве Вазгена Саркисяна. Кто завидовал отношениям Вазгена Саркисяна и Самвела Бабаяна? Это вопросы, на которые не были получены ответы на суде. Гурген Егиазарян знает, что кроме Службы Национальной Безопасности РА, все знали о террористическом акте 27-ого октября. Quote Link to post Share on other sites
Garegin Posted October 26, 2007 Report Share Posted October 26, 2007 Терракт в парламенте так и останется загадкой на долгие годы (Но к народному бампасанку советую сильно не прислушиваться) Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 26, 2007 Author Report Share Posted October 26, 2007 ne nado zabivat... Quote Link to post Share on other sites
Vishapakah Posted October 26, 2007 Report Share Posted October 26, 2007 Կեղծված ընտրություններ և ժողովուրդի բողոքը. http://www.youtube.com/watch?v=dgAOMaJU3fg&NR=1 Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 27, 2007 Author Report Share Posted October 27, 2007 ՚ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ 27-Ը ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Էՙ 27 Հոկտեմբերի, 2007 Հոկտեմբերի 27-ի գործով բազմաթիվ հարցականների եւ գաղտնիքների մասին միշտ սպառնում է խոսել ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: 27-ի նախօրյակին փորձեցինք ճշտել, թե ինչ փաստերի է տիրապետում Գուրգեն Եղիազարյանը. ՚Իմ փաստերը հիմնված են հարուցված քրեական գործի նյութերի վրա: Գարնանը իմ մտածմունքները հիմնավորեց Գորիկ Հակոբյանը` ՚Իրավունքինՙ տված հարցազրույցումՙ: Գուրգեն Եղիազարյանի հարցերի եւ կասկածների մի ստվար հատվածը վերաբերում է Հանրային Հեռուստատեսության լրագրող եւ այժմ ԱՄՆ-ում ապաստանած Տիգրան Նազարյանի տված նախաքննական ցուցմունքներին. ՚Նազարյանը Տիգրանը ցուցմունք է գրել իր ձեռքով, որ տանը սուրճ էր խմում, երբ իմացել է կատարվածի մասին, անմիջապես նստել է մեքենա եւ գնացել Տիգրան Նաղդալյանի մոտ, մի 10 րոպե մնացել է հեռուստատեսությունում, ապա Տիգրան Նազարյան լրագրողը նստել է մեքենա եւ իջել ԱԱԾ: Տեսել է՝ մեքենա է գնում ԱԺ, Գորիկ Հակոբյանի հետ գնացել է խորհրդարան ու մտել Նաիրի Հունանյանի հետ խոսելու: Ձեր մոտ քանի՞ հարց առաջացավ: Ինչո՞ւ գնացիր ԱԱ. հարցնող չկա՞: Ի՞նչ գործ ունեիր Գորիկի մեքենայում: Ո՞վ քեզ թույլ տվեց մտնեիր Նաիրի Հունանյանի մոտ: Եթե մտար, խոսեցիր, ո՞ւր է ձայնագրությունը: Եթե քեզ ուղարկել են, գոնե քո անվտանգությունը պե՞տք է ապահովեին: Ուրեմն նախապե՞ս են իմացել, որ Նաիրի Հունանյանի ընկերն ես: Հետո քննիչը հարցնում է. Նազարյանին՝ դու 5 անց 24 րոպե 10 վայրկյան խոսակցություն ես ունեցել Նաիրի Հունանյանի հետ, ֆիքսված է ՚ԱրմենՏելումՙ, ինչի՞ մասին եք խոսել. ասում է՝ չեմ հիշում: Ասում է, ու բաց են թողնում Տիգրան Նազարյանին, նա մեկնում է ԱՄՆ: Հետո ես հայտարարեցի՝ նրան բաց են թողել, որ դրսում սպանեն, ու հանկարծ ԱՄՆ-ից Նազարյանը խոսեց: Ասաց՝ ՚Ինձ ԱՄՆ ճանապարհեց Անվտանգությունից գնդապետ Մանուկյանը: Դու 27-ով անցնող ամենաակտիվ վկան ես, դու առաջին մարդն ես, որ զրուցել է Նաիրիի հետ: Բա գնդապետ Մանուկյանը ինչի՞ քեզ ճանապարհեց ԱՄՆ,- Տիգրան Նազարյանի ՚անհետացումը Հայաստանիցՙ մեկնաբանում է Գուրգեն Եղիազարյանը,- Տիգրանն ԱՄՆ-ից ասում է. ՚Ցանկացած լրագրող ինչ-որ կերպ հարաբերվում է անվտանգության մարմինների հետ: Ինչո՞ւ, ՚ինչ-որ կերպՙ-ով գնում հասնում են տեռորիստի հետ զրույցի՞: Այդպես չի լինում, սրանք հարցեր են, որ պետք է պատասխաններ ստանանՙ: Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ 27-ի ոճրագործությունը լրիվ բացահայտված է հենց քրեական գործի շրջանակներում. ՚Ամեն ինչ ասված է, ուղղակի այդ շրջանակներում պետք է լսվեն ուրիշ մարդիկ՝ գործը կարդալուց հետո, ու այն հարցերը, որ պետք է տրվեին ու մինչ օրս չեն տրվել` տրվենՙ: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, առաջիններից մեկը պետք է հարցաքննվի ԱԱԾ այժմյան պետ Գորիկ Հակոբյանը: Ինչո՞ւ հենց ինքը՝ մեր հարցին` Եղիազարյանը բացահայտում է՝ ՚որովհետեւ ինքը իր հարցազրույցում մի շարք հետաքրքիր բաներ է ասել. օրինակ, որ որպես անվտանգության տեղակալ, պետք է անմիջապես պարզեր, թե ով է ԱԺ մտած անձը. դրա համար որքա՞ն ժամանակ է պետք: Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել, որ պարբերաբար կապի մեջ է եղել ԱԱ մարմինների հետ 88 թվականից հետո. կարո՞ղ ենք ասել, որ ԱԱ -ին պարզ է եղել Նաիրի Հունանյանի անձը: Գորիկն ասում է՝ ՚մենք պարզեցինք հորը, եւ տեսանք, որ դա այն մարդը չի, որ կարողանա որդու վրա ազդեցություն ունենալՙ: Որպեսզի մարդը հոգեբանական փորձաքննություն անցկացնի եւ հասկանա, որ մարդը որդու վրա չի կարող ազդեցություն ունենալ, Զիգմունդ Ֆրեյդին անհրաժեշտ կլիներ մոտ 2 օր, նա հաշված վայրակյաններում հասկանում է, որ Հրաչյա Հունանյանը որդու վրա ազդեցություն ունենալ չի կարող, ու սկսում են մարդ որոնել նրա միջավայրից, որ կարողանա ազդեցություն ունենալ Նաիրիի վրա: Ու գտնում են Տիգրան Նազարյանին: Իսկ Նազարյանն ասում է, որ ինքն է եկել, ոչ թե իրեն գտել են: Լավ, նրանք գտան մարդուն, ով կարող է ազդել Նաիրիի վրա, նա էլ եկավ. մի քիչ հեքիաթային չեղա՞վ 27-ի պես լուրջ ահաբեկչության գործի համար: Ես կարո՞ղ եմ եզրակացություն անել, որ ամեն ինչ նախօրոք պարզ է եղել, քանի որ մամուլում արծարծվեց այն թեման, որ մի քանի անգամ ԱԱ մարմինները ստացել են ահազանգեր, որ ահաբեկություն է կազմակերպվում: Եթե հայտնի էր մի X-ը, որը մտավ ԱԺ, եւ հայտնի էր մյուս Y-ը, որ եկավ նրա հետ խոսելու, բա ի՞նչը խանգարեց, որ չկանխեցիք: Ես դեռ ասում եմ մի փոքր հատված. եթե դրան գումարենք անվտանգության մայորի զեկուցագիրը, որը նորից հրապարակվեց մամուլում, ապա ամբողջական պատկերը պարզ է դառնում: Գորիկ Հակոբյանին պետք է հարց տալ` ՚բա որ այսքան բանը գիտեիր ու չարեցիր, ո՞նց եղավ, որ քո ուսադիրները փոխանակ պոկեն ու դուրս շպրտեն շենքից, մի բան էլ դարձար համակարգի շեֆըՙ: Էդ ոնց եղավ, ասեք՝ հասկանանքՙ,- շարունակում է իր կասկածները ներկայացնել Գուրգեն Եղիազարյանը: ՚Ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ շարադրված է գործում, բավական է ուղղակի ուշադիր նայել ցուցմունքները,-կարծում է Եղիազարյանը,- եթե նեղություն տան իրենց ու տեսնեն, թե Նաիրին ում հետ է խոսել, ում է զանգել, մի պահ ետ նայեն, կտեսնեն, որ ոչ մի գաղտնի բան չի եղել այդ ամենում: Ես կասեի, ՚բացի մեր անվտանգության համակարգիցՙ, բոլորն իմացել են սպասվող ահաբեկչության մասինՙ: Հոկտեմբերի 27-ը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, կազմակերպված է եղել Թուրքիայի կողմից. ՚Նրանց մի բան էր պետք, ազատվել այն լիդերներից, որոնք այսօր վայելում են ժողովրդի համակրանքը, ազատվել Կարեն Դեմիրճյանից: ՚Միասնությունՙ դաշինքը մի հզոր ուժ էր, որը կարող էր կանխորոշել երկրի ապագան: Ես մի բան գիտեմ, փոխանակ 1 մլն մարդ պահել հրապարակում, որպեսզի իշխանափոխություն անեն, բավական էր, որ Կարեն Դեմիրճյանը չլիներ, եւ իշխանափոխություն էր արդեն: Իսկ Թուրքիայի կապը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, Եղիազարյանը բացատրում է Հունանյանների գործուղմամբ. ՚Տիգրան Նաղդալյանը գործուղման էր ուղարկել Հունանյան եղբայրներին Թուրքիա՝ ֆիլմ նկարելու, Հանրային հեռուստաընկերության վկայական ու անցագիր էր տվել մի մարդու, որը կյանքում ֆիլմ չի նկարել եւ չգիտի, թե ինչ բան է օպերատորի աշխատանքը՝ Կարեն Հունանյանին: Ըստ մամուլի, 5 հազար դոլար էլ տվել էին գործուղման ծախսերը հոգալու համարՙ: Անդրադառնալով նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությանը` Գուրգեն Եղիազարյանը պնդեց, որ նրա մահը պետք էր միայն այն մարդկանց, վքեր կանգնած էին 27-ի ետեւում: ՚Նրանց պետք էր, որ չխոսի Նաղդալյանըՙ: Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը նաեւ կապ է տեսնում 27-ի եւ Մեղրիի տարբերակի քննարկման միջեւ: Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 27, 2007 Author Report Share Posted October 27, 2007 ՀՐԱԶԵՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԵՐ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 27 Հոկտեմբերի, 2007 ՚Հենրիկ Աբրահամյանը չէր սիրում մարդաշատ վայրեր. երբ պատգամավոր ընտրվեց՝ բոլորովին չէր ուրախացել ու չէր ուզում գալ նիստերին, միշտ խուսափում էր, բայց հարցուպատասխանի ժամանակ ստիպված գալիս էրՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում պատմեց ԱԺ նախկին պատգամավոր կոմունիստ Նորիկ Պետրոսյանը: Նա 27-ի պատահական զոհերից Հենրիկ Աբրահամյանի մանկության, պատանեկության ընկերն է: ՚Ամբողջ կյանքիս ամենամտերիմ ընկերն էր, նույն դասարանում ենք սովորել, նույն աղջկան ենք սիրելՙ,- հուզված պատմում է նորիկ Պոտրոսյանը, ում համար ամենասարսափելին եղել է մանկության ընկերոջ կորուստը, ինչին դեպքից դեռ երկար ժամանակ անց նա չէր կարողանում համակերպվել.՚Հենրիկը խուսափում էր նիստերին գալուց, որովհետեւ մեծ թերթի խմբագիր էր, գործը շատ էր, բայց հարցուպատասխանին գալիս էր. ասում էր՝ ՚ընկեր Դեմիրճյանի դահլիճները միշտ լիքն են եղել, ու հիմա եթե ԱԺ դահլիճը դատարկ լինի, ինքը վատ կզգա, գոնե մենք՝ իր կուսակցության անդամները նստած լինենքՙ: Նորիկ Պետրոսյանը վերհիշում է չարաբաստիկ օրը. ՚Երբ կրակոցներն ավարտվեցին, մենք նստած էինք, միանգամից մտածեցի, ասացի, ինչ ճիշտ է անում Հենրիկը, որ չի սիրում էս Ազգային ժողովը: Ու հանկարծ հիշեցի, որ դահլիճ մտնելուց տեսա Հենրիկին ու բարեկամաբար խփեցի ուսին, իբր ՚էս եկա՞րՙ: Ու ամենածանր պահը ինձ համար դա էր, որ հիշեցի՝ մտել է դահլիճ, իսկ եթե մտել է ու ինձ ձայն չի տալիս, ուրեմն մի բան եղել է: Բայց ինքս ինձ խաբում էի, ասում էի, ավելի լավ է չտեսնեմ. հետո Պերճ Բոշնաղյանին ասացի, որ գնում էր դեպի նախագահություն, մի հատ նայի, էդ ոտքերը ումն են, Հենրիկի՞նն է, թե՞ ոչ: Եկավ ու ասաց՝ Հենրիկն էՙ,-պատմում է Նորիկ Պետրոսյանը: Նա շատ լավ հիշում է Հունանյանի մուտքը դահլիճ, ու ավտոմատի կրակոցները.՚Ես տեսա, որ Վազգենին սպանեցին, հետո որ Նաիրին վազելով բարձրացավ բեմ, Դեմիրճյանը կանգնեց ու ձեռքը պարզեց, էլ չեմ հիշում, թե ինչ խոսեց: Հետո հիշում եմ, որ տեսա Հենրիկի ընկած` ոտքերը: Նորիկ Պետրոսյանը համոզվելու համար, որ չի խենթացել, փորձել է բանաստեղծություն գրել եւ այն ժամանակ, երբ բոլորն անշարժ նստած էին, Նորիկ Պետրոսյանը ստեղծագործում էր. ՚Լեոնիդ Հակոբյանն անհնդհատ խփում էր թեւիս ու ասում էր՝ ի՞նչ ես գրում, սրանք անուններ են տալիս, հեռախոսով խոսում են, կիմանան, թե դու արձանագրում ես ինչ-որ իրենք խոսում են, ու կգան կսպանենՙ: Իսկ գրած տողերը հետեւյալն են. Օրը եկավ եւ մնաց, Օրը շանթվեց տեղում, Օրը շան սատակ մի հարց, Օրը արյուն է հեղում: Հենրիկ Աբրահամյանը գնահատական տալով կատարվածին, նկատում է. ՚Համընդհանուր կասկածը շատ է մոտ ճշմարտությանը: Քանի դեռ այս իշխանությունները հարատեւում են, հոկտեմբերի 27-ը բացահայտվել չի կարող, շատ հմտորեն կազմակերպված հանցագործություն էր, ես Նաիրիին դատարանում էլ ասացի, որ եթե գտել էիք խնդիրները լուծելու այդ ճանապարհը, հրազենն այլ ուղղությամբ պետք է պահած լինեիք: Նրանց սպանելը նշանակում էր սպանել ժողովրդի ապագան, հույսը, հնարավորությունները: Դեմիրճյանն ասում էր՝ ժողովրդին կհանեմ փոսից, հակառակը կատարվեց, նրան էլ գցեցին այն փոսը, որտեղ իր ժողովուրդն էրՙ: Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 27, 2007 Author Report Share Posted October 27, 2007 8 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ 8 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարան ներխուժած մի խումբ ահաբեկիչներ գնդակահարեցին այնտեղ գտնվող Հայաստանի վարչապետ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահ Կարեն ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ, նրա երկու տեղակալներ Յուրի ԲԱԽՇՅԱՆԻՆ ու Ռուբեն ՄԻՐՈՅԱՆԻՆ, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, պատգամավորներ Արմենակ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ, Միքայել ՔՈԹԱՆՅԱՆԻՆ ու Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: Մի շարք նախարարներ ու պատգամավորներ ստացան տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ: Ահաբեկիչների պարագլուխը նախկին լրագրող Նաիրի Հունանյանն էր: Հանցագործոթյան մյուս մասնակիցներն էին Նաիրի Հունանյանի եղբայր Կարեն Հունանյանը, քեռին` Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Նրանց նկատմամբ դատավարությունն սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի առաջին ատյանում: Դատարանի վճռով ահաբեկչության 6 մասնակիցները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նրանք մեղադրվեցին պետական դավաճանության, ահաբեկչության և քրեական օրեսգրքի մի շարք այլ հոդվածներով: Հոկտեմբերի 27-ի գործից անջատված, ահաբեկչության կազմակերպիչների մասով քրգործը հետագայում կարճվեց ապացույցների բացակայության պատճառով: Յուրաքանչյուր տարի այս օրը աբողջ Հայաստանն է վերապրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը: Quote Link to post Share on other sites
Garegin Posted October 28, 2007 Report Share Posted October 28, 2007 СПИКЕР АРМЯНСКОГО ПАРЛАМЕНТА СЧИТАЕТ БЕЗНРАВСТВЕННЫМ СПЕКУЛЯЦИИ ВОКРУГ ТЕРАКТА 1999 ГОДА Спикер армянского парламента Тигран Торосян назвал безнравственным спекуляции вокруг теракта 1999 года в Национальном Собрании "Достойно сожаления то, что ненависть и боль, вызванные потерей власти, в людях не гаснет, и на пути возвращения этой власти делается попытка использовать все: и теракт 27 октября, и вопрос Арцах(карабах)а. Я уверен, что это недопустимо не только для меня, но и для всего общества", - сказал Торосян, комментируя сделанное ранее первым президентом Армении Левоном Тер-Петросяном заявление о том, что власти не сделали все для выяснения всех обстоятельств теракта. Это заявление Тер-Петросян сделал 26 октября на митинге оппозиции, во время которого он объявил, что намерен баллотироваться на пост главы государства на президентских выборах 2008 года. Группа террористов восемь лет назад ворвалась в зал заседаний Национального Собрания Армении и в упор расстреляла находившихся там руководителей и членов армянского парламента и правительства. Жертвами террористов стали премьер-министр Армении Вазген Саркисян, спикер парламента Карен Демирчян, вице-спикеры Юрий Бахшян и Рубен Мироян, министр по оперативным вопросам Леонард Петросян, депутаты парламента Арменак Арменакян, Генрих Абрамян, Микаел Котанян. Суд над террористами длился с 2001 по 2003 год. Обвинение потребовало высшей меры наказания, однако смертная казнь в Армении была отменена в сентябре 2003 года. К пожизненному заключению были приговорены шестеро террористов, в том числе главарь группы Наири Унанян, его брат Карен Унанян, их дядя Врам Галстян, а также Дереник Беджанян, Эдик Григорян и Ашот Князян. Гамлет Степанян был приговорен к 14 годам лишения свободы. Все семеро признаны виновными по ряду статьей Уголовного кодекса Армении, включая измену родине, терроризм, осуществление особо опасных государственных преступлений Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.