Karmir Posted October 30, 2007 Report Share Posted October 30, 2007 Որոշ ժամանակ առաջ հանդիպեցի հայկական ուսանողական մի կայքի, որտեղ, զանազան հետաքրքիր և ոչ այնքան տեղեկատվության մեջ կա նաև «Բժշկություն» բաժինը: Հենց այս բաժնում էր որ իմ փչացած աչքի ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր նյութ, որի հեղինակը խորը համոզմունքով փաստաբանում էր թե վերուհիշյալ իրը պետք է դառնա յուրաքանչյուր աղջկա անբաժան ուղեկիցը և ընկերը: Մեչբերում՝ «հեշտոցային մերսիչների փրկություն նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող ապրել լիարժեք սեռական կյանքով»: Ոչ ավել ոչ պակաս... Իհարկե ամեն ժամանակ ունի իր իդեալները ու բարոյական չափանիշները, մանավանդ հիմիկվա հայկական հասարակության համար, որը խոր բարոյական ճգնաժամի մեջ է: Սակայն վիբրատորների, նույն ինքը հեշտոցային մերսիչների (անունն էլ լավ են չե՞ թարգմանել) գովազդը երիտասարդական թերթում մի քիչ արդեն չափ ու սահմանն անցնում է: Ի՞նչ կարծիքի եք: Quote Link to post Share on other sites
Vishapakah Posted October 30, 2007 Report Share Posted October 30, 2007 Լիովին համաձայն եմ Ձեզ հետ Կարմիր և կասեմ ավելին, չի կարելի դեմոկրատիայի չափանիշները շփոտել անառակ լիբերալիզմի հետ և չի կարելի լիբերալիզմը մերժելով շփոտել կոնսերավտիզմի դրսևորման հետ. Հասարակությունը առաջինը հասարակություն է իր բարոյական չափանիշներով և ես չեմ ընդունում, որ յուրաքանչյուր մասսայի համար յուրովի է ընդունվում բարոյական չափանիշ ասվածը. Ուղղակի կա իրեն բարոյական համարող անբարո զանգված և իրեն հարգող հասարակություն, որը ամեն գնով պետք է ջանա մաքուր պահել Հայկական հանրությանը նմանատիպ անառակ դրսևորումներից, որը ազատություն հասկացության տակ քողարկվելով, միտում ունի իրական դեքռադացիայի ենթարկել, իրական ազատ հանրությանը, գերի դարձնելով օտար և անընդունելի չափանիշների. Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 30, 2007 Report Share Posted October 30, 2007 Կարմիր ջան իսկ հեղինակը տղա է,թե աղջիկ? Quote Link to post Share on other sites
Karmir Posted October 30, 2007 Author Report Share Posted October 30, 2007 Կարմիր ջան իսկ հեղինակը տղա է,թե աղջիկ?Չեմ հիշում Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.