Vishapakah Posted November 26, 2007 Report Share Posted November 26, 2007 Գրել է Լուսանցք 23-11-2007 Եվրոպացի մի շարք ականավոր լեզվաբաններ, ուսումնասիրելով հայոց լեզուն, ժամանակին առաջարկել են հայերենը դարձնել գիտության (հետագայում՝ նաեւ հաղորդակցության) միջազգային լեզու: Ներկայացնում ենք այդ կարծիքներից մեկը. «Հայերենն ունի չափազանց մեծ բառապաշար: Բառապաշարի հարստությամբ քիչ լեզուներ կարող են մրցել հայերենի հետ: Հայոց լեզվի մյուս հարստությունը նրա բառակազմությունն է՝ բառածանցումը եւ բառաբարդումը: Ամեն մի նոր իմաստի համար հայերենը կարողանում է սեփական բառ ստեղծել… Հայերենը եվրոպական լեզուների համեմատ մի կարեւոր առավելություն ունի, եվրոպացիները գիտական նոր եզրեր ստեղշում են հունարեն բառերի միջոցով, իսկ եվրոպացիների մեծամասնության համար այն անհասկանալի, մեռած լեզու է: Ուրեմն այդ լեզվով կազմված բառերն ու եզրերն էլ եվրոպացիների համար խորթ են, մեռած: Մինչդեռ հայերենն ի վիճակի է գիտական եզրեր, բառեր կազմել իր միջոցներով, որոնք հասկանալի են հայերեն խոսող բոլոր մարդկանց: Սա մեծ առավելություն է: Հայերենի մյուս արժանիքներն են նրա պարզ քերականությունը, հրաշալի տրամաբանությունը: Հայերենը կարող է լինել նորոգույն լեզու: Հայոց լեզվի արտահայտչական միջոցները ավելի մեծ են, քան նույնիսկ անգլերենինը, ֆրանսերենինը: Բացի դրանից, գիտությունը սիրում է ճշգրտություն: Հայերենի ամենակարեւոր հատկություններից է արտահայտման ճշգրտությունը»: Հայերենը կարող էր իրապես դառնալ միջազգային լեզու, եթե «խորհրդային եղբայրության» խանդը տեղի չտար եւ ՄԱԿ-ում իրական եղբայր-պաշտպաններ ունենայինք այդ տարիներին: http://www.hayary.org/index.php?option=com...4&Itemid=70 Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted November 26, 2007 Report Share Posted November 26, 2007 Չինացիները համաձայն են, և խնդրում են ուղարկել 4 միլիոն ուսուցիչ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.