Jump to content

Իմ Էրեւան


Recommended Posts

Տիրոլդի թույլտվությամբՄեր քաղաքը հին հիշում եք արդյոքկարմիր քարերից կարուցված փառոքՄեր այգիները կանաչ, մրգառատմեր փողոցները ուրախ, մարդաշատԵկան տարիները անհույս մթության Եկան տարիները դաժան փորցությանԵվ դուք հերացաք մի լուր տխրությամբ“ՈՒր հաց-այնտեղ կաց” հոգեբանությամբԵս ձեզ չեմ դատի, ու չեմ փնովիԹող աստված ուղին ձեր լուսավորիԹող հերու երկրում, այլ քաղաքներումԴուք գտնեք հանգիստ և բարգավաճում Թող լինի շիտակ ճանապրհը ձերԹող լինեն ուրախ Ծնողները ծերՈր “մեռած” երկրից փախան գնացինԵվ զավակներին սովիծ փրկեցինԲախտս հեռվում նստած ձեր բազմոցներինՀիշում եք, գիտեմ, մեր քաղաքը հինՁեզ հույս եք տալիս տխուր խորհելովՎոր ճիշտ եք արել տունը թողնելով Ես ուզում եմ Ձեզ մի գաղտնիք բացելԹեև այն կարող ե ձեզ ցավ պատճարելԷրեվանը կար, կա և կլինիԱփսոս, արանձ ձեզ նա պիտի կանգնիՇատրվաններով ՀրապարակիԳործարանով մեր հին ԿոնյակիՄեր “Մոնումենտ”ով ու “3-րդ Մաս”ով“Նորկի Մասսիվ”ով ու “Բանգլադեշ”ովԱվան-Զէյթուն-ով, “Բանջարանոց”ով,“Չերեմուշկա”ով, “Տասվեց կվարտալ”ով,Մեր “Սարի- թաղ”ով, “գողական” “Կոնդ”ով,Սայաթ-Նովայով ու ԱբովյանովՄեր Կարապի Լիճն ու մեր ՕպերանՄեր Կինո Մոսկվան ու “Պրոսպեկտը” – կան!!!Խանջյանի այգին ծաղկած է նորիցԵվ գարնան քամին պչում ե ՆորքիցԷրեվանը կար, կա և կլինիԱնհամար դարեր նա պիտի կանգնիԻր այգիներով կանաչ, մրգառատԻր փողոցներով ուրախ, մարդաշատԿգա ժամանակ դուք կհասկանաքԵվ ձեր Էրեվան կվերադարնաք Պատասխան տվեք դուք ձեզ, ամեն ոքԱրանձ Էրեվան ապրում եք արդյոք

Link to post
Share on other sites

Երևանյան աշուն :flower: :flower: :flower:

Աճեմյան(երաժշտություն) Խոսք :Հարությունյան

Ոսկեզօծ աշուն իջավ նորից

Աբովյանի մայթերին......

Այսօր մի տարի է

Այն աշնան օրից

Երբ գտա քեզ իմ անգին

......

Երևանը նինջ մտավ հոգնաց,

Շուրջը լուռ է ու հանգիստ,

Բայց մենք դեռ սրջում ենք

Աստղերով հարբաց,

Սիրո երգը շուրթերիս :

Link to post
Share on other sites

Հայեր ջան, շնորհավորում եմ :flower: :

Էսoր Երևանում տաք, արևոտ, ջերմ ու ուրախ եղանակ է: Փողոցները զարդարել են դրոշներով ու դրոշակներով: Լիքը միջոցառումներ են լինելու ու արդեն սկսվել են հենց Քաղաքում, այսինքն կենտրոնում:

Մեր քաղաքը լավն է ու միշտ այդպես է եղել: Բարի: Կամեցող, հասնող, հումորով ու լուրջ, հին ու ժամանակակից, պարկեշտ ու ազատասեր, ազնվական ու պարզ, կիրթ ու շիտակ:

Մեր քաղաք մտնողը միշտ աշխատել է քաղաքի փառավոր փափախը դնի գլխին, ոչ թե իր փափախը փաթաթի երևանցիների գլխին: Ով որ ունեցել է մարդկություն ու շնորհք քաղաքավարի ապրելու - օրհնվել է, ով ոչ` անիծվել ու դժբախտացել: Քաղաքը Աստծո կողմից օրհնված է, ուստի միշտ իրավացի է:

Թող աշխարհի քաղաքները մեր Քաղաքից քաղաքավարություն սովորեն... :flower: :rolleyes: :flower:

Link to post
Share on other sites

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

Պ. Սևակ

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով

Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,

Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,

Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

Link to post
Share on other sites
Մեր քաղաքը լավն է ու միշտ այդպես է եղել: Բարի: Կամեցող, հասնող, հումորով ու լուրջ, հին ու ժամանակակից, պարկեշտ ու ազատասեր, ազնվական ու պարզ, կիրթ ու շիտակ:

Իհարկե քեզանից ու մանավանդ Սևակից հետո դժվար է ինչ-որ բան ավելացնել,բայց այնուամենայնիվ բառեր կգտնվեն:

Էրեվան ջան՛ իմ հին բարեկամ. դու իմ կյանքում մեծ դեր էս խաղում: Դու իմ Հոր հետ միասին դարցրիք ինճ այնպիսին . ինչպիսին կամ: Ցանկանում էմ առողջություն,երջանկություն,լավ բարեկամներ,ինչպես միշտ հարուստ լինես թե ֆինանսապես և թե քո ազնվաբարո զավակներով,

գնալով ավելի զարգանաս ու գեղեցկանաս, ու թող քո բոլոր պանդուխտ զավակները մի օր վերադառնան քո գիրկը

Կենացտ Ախպեր ջան՛

Link to post
Share on other sites
ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

Պ. Սևակ

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով

Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,

Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,

Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

Սաթենիկ ջան կեցցես: :flower:

Link to post
Share on other sites
  • 3 months later...

ՈՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք` Սարմենի, երաժշտ.` Վ. Կոտոյանի

Արևի պես դու անմար ես,

Խնդուն Երևան,

Շողշողուն, պերճ լույսերի մեջ

Խայտուն Երևան,

Վարդագույն ես, մեր հոգում ես,

Մեր տուն Երևան,

Դու գալիքն ես, հրաշալիքն ես

Կերտում, Երևան:

Դարերի մեջ, քարերի մեջ

Դու ճամփա անցար,

Ապրելով միշտ, այրվելով միշտ

Ելա'ր, բարձրացա'ր,

Մասիսի պես, Մասիսի հետ

Եկար, մեզ հասար,

Դու մեր հույսն ես, դու մեր լույսն ես`

Միշտ վառ ու պայծառ:

Դու Ամբերդն ես, Արինբերդն ես,

Մեր Վանն ու Անին,

Ով գա քեզ հյուր, դու առատ տուր

Քո հացն ու գինին,

Կառուցիր միշտ, բարձրացիր միշտ,

Ոստան հայրենի,

Ինչպես երգըդ, քո նոր կյանքըդ

Թող հավերժ լինի:

Link to post
Share on other sites

Քեզ եմ հիշել' :( ( իմ Երևան)

Մով գիշեր է,աստղերը սրտում

Երևանն է ժպտում,

Զով այգին է երգում այս գիշեր,

Քեզ եմ ես հիշել:

և այգու մեջ վարդեր են բուրում,

Հին հուշեր են բերում,

Վառ երգերն են ծնվում իմ կրծքում

Քեզ եմ ես երգում

Քեզ եմ հիշել,

Իմ այս երգն եմ հյուսել,

քեզ ծանոթ այգու մեջ .........

Link to post
Share on other sites
  • 8 months later...

ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք Ա.Գրաշու Երաժշտությն.Ա.Խաչատրյան

Գարո'ւն Երևան, սիրո'ւն Երևան,

Վարդեր ես ճամփիս փռում, Երևա'ն,

ՈՒր էլ գնամ,ուր էլ մնամ

Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա'ն:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն,

Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն:

Երգը շրթունքիս կռիվ գնացի,

Քո կյանքի համար անվախ կռվեցի,

Կրակ կռվում, կրակ հեռվում,

Պատկերիդ պայծառ կարոտ մնացի:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն,

Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...