Artgeo Posted December 26, 2007 Report Share Posted December 26, 2007 Երեկ Վրաստանի նախագահության թեկնածու Միխեիլ Սահակաշվիլին ազդարարեց գազի խողովակի մուտքը Ջավախքի տարածաշրջան։ Այսօրվանից սկսվում է Ջավախքի գազաֆիկացումը։ Մինչև հիմա Ջավախքում գազ երբեք չի եղել։ Quote Link to post Share on other sites
Johan Posted December 26, 2007 Report Share Posted December 26, 2007 Օրէ ցօր պակասով վիրահայ համայնքի ջաւախահայ հատուածի համար շնորհաւոր լինի գազաֆիկացումը: Իսկ ե՞րբ են տաքանալու երեխաները, եկո՞ղ տարի, թէ՝ այս տարի: Քանի՞ դպրոց գազաֆիկանալու է: Իսկ Սահակաշը ի՞նչ մտադիր է անելու. Վիրահայ համայնքին արտագաղթը դադարեցնելու համար: Այլ խօսքով, տնտեսական ի՞նչ ծրագրեր ունի Ջաւախքում: Quote Link to post Share on other sites
Artgeo Posted December 26, 2007 Author Report Share Posted December 26, 2007 (edited) Օրէ ցօր պակասով վիրահայ համայնքի ջաւախահայ հատուածի համար շնորհաւոր լինի գազաֆիկացումը: Իսկ ե՞րբ են տաքանալու երեխաները, եկո՞ղ տարի, թէ՝ այս տարի: Քանի՞ դպրոց գազաֆիկանալու է: Իսկ Սահակաշը ի՞նչ մտադիր է անելու. Վիրահայ համայնքին արտագաղթը դադարեցնելու համար: Այլ խօսքով, տնտեսական ի՞նչ ծրագրեր ունի Ջաւախքում: Վերջին 4 տարվա ընթացքում Ջավախքից հեռանալու տենդենցը վերացել է։ Երեխաները արդեն հիմա են տաք http://www.javakhq.info/index.php?subactio...amp;ucat=7& 2007-2008 ուսումնական տարում կրթության նախարարության կողմից թիվ չորս դպրոցում վերանորոգվեց տանիքը, փոխվեցին պատուհանները, անկացվեց ջեռուցումը և, ինչպես դպրոցի տնօրենի պաշտոնակատար Նաթելա Գրիգորյանը նշեց. <<այնքան տաք է, որ դասարաններում աշակերտները նույնիսկ ուզում են պատուհանները բացել>>, իսկ աշակերտները կատակով ասացին. <<Նախկինում ցրտից էինք փախչում, հիմա էլ՝ շոգից>>: Տնտեսական ծրագրերի իրականացումը մի քանի տարի առաջ է սկսվել։ Վերագործարկվել է Թբիլիսի-Ախալքալաք գնացքը, երկու տարի անց կաշխատի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը։ Մեկ տարի անց Ախալքալաքում կկառուցվի միջազգային օդանավակայան։ Edited December 26, 2007 by Artgeo Quote Link to post Share on other sites
Johan Posted December 26, 2007 Report Share Posted December 26, 2007 Մի հատ էլ վիաճակգրութիւն արա, քանի՞ հայկական դպրոց փակուել է, քանի Հայկական եկեղեցի վրացուել է, քանի հայկական գերեզմանատուն աւերուել է: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.