Armenia Posted January 10, 2008 Report Share Posted January 10, 2008 СКОНЧАЛСЯ МАНУК ГАСПАРЯН Сегодня утром на 58-ом году жизни скончался общественно-политический деятель, лидер партии «Демократический путь», депутат Национального собрания 2-го и 3-го созыва Манук Гаспарян. “Перестало биться сердце человека, который до последней секунды своей жизни продолжал бороться против лжи, несправедливости, зла и беззакония, надеясь, что в Армении в конце концов победит демократия”, - говорится в сообщении партии «Демократический путь». Quote Link to post Share on other sites
Armenia Posted January 10, 2008 Author Report Share Posted January 10, 2008 ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության անդամներն ու մեր երկրի բազմահազար ազնիվ սրտի տեր մարդիկ ծանր կորուստ կրեցին: 2008թ. հունվարի 10-ին, 58 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության նախագահ, ՀՀ երկրորդ եւ երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ժողովրդի կողմից սիրված եւ նրա անգնահատելի համակրանքը վայելող ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը, պայքարեց ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարությունների, չարի ու անօրինականությունների դեմ, մեծ հույս տածելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կհաղթանակի Ժողովրդավարությունը, կհաղթի բարին եւ մարդկանց դեմքերին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը: Մանուկ Գասպարյանը ծնվել էր 1949թ. սեպտեմբերի 16-ին, Ապարանի շրջանի Քասախ գյուղում: Նույն տարում ընտանիքը տեղափոխվել էր Երեւան: 1976թ. ավարտել էր Մոսկվայի ինժեներաշինարարական, 1989թ`. Բելգորոդի սպառողական կոոպերացիայի ինստիտուտները: Տնտեսագետ էր եւ իր ողջ գիտելիքները ներդրեց հասարակության բարորության ու բարեկեցության բարձրացմանը: Խորհրդային բանակում ծառայելուց հետո, 1971թ-ից մինչեւ 1990թ., աշխատել էր Խորհրդային Հայաստանի առեւտրի նախարարության համակարգում, որպես գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990- 1999թթ. հիմնադրել ու եղել է ՚Օրիոնՙ ՍՊԸ-ի անփոփոխ նախագահը, ընկերություն, որը հայտնի ու ընդունված էր ազգաբնակչության կողմից: 1997-99թթ. իր գիտելիքներն ի սպաս դրեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնում: Ամենուր ցուցաբերած մարդկային, բարյացկամ մոտեցումների համար, արժանացել էր համայնքի ազգաբնակչության համակրանքին ու սիրուն: Դրա վառ արգասիքն էր 1999թ. ստացած վստահության քվեն, որով ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, փաստորեն դարձավ ժողովրդի ձայնի մունետիկը, չդավաճանեց նրան անարդարությունների, ապօրինությունների դեմ մղվող պայքարում: 1999-2003թ.թ. եղելէ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, ՚Ժողովրդի ձայնՙ պատգամավորական խմբի անդամ: 2003-2007թ.թ. անկախ պատգամավոր էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 2005թ. օգոստոսին մի խումբ համախոհների հետ ստեղծեց ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցությունը, որի հիմնադիր նախագահն էր: Բոլոր տեղերում, որտեղ աշխատել էր Մանուկ Գասպարյանը, իր անմնացորդ նվիրումով ու բարձր գիտելիքների շնորհիվ, վայելում էր գործընկերների սերն ու համակրանքը, բայց այդ սերը ոչ ոքի չեր ազատում նույն նվիրումով էլ աշխատելու պատասխանատվությունից: Նա անմնացորդ նվիրվեց Ժողովրդին ծառայելու գաղափարին, երազում էր տեսնել մեր երկիրը իրոք անկախ ու ժողովրդավար, Հայ մարդուն` ուրախ ու ժպտերես, արժանապատիվ ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ Մենք` նրա գործընկերներն ու բոլոր ճանաչողները, երբեք չենք մոռանա մեր սիրելի Մանուկ Գասպարյանին եւ միշտ վառ կպահենք նրա ազնիվ անունն ու հիշատակը, ամեն ջանք կգործադրենք, որ նրա կիսատ թողած գործը, երազանքները հասցնենք հաղթական ավարտի: ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության վարչություն Quote Link to post Share on other sites
Armenia Posted January 10, 2008 Author Report Share Posted January 10, 2008 Անձամբ ես շատ էի համակրում Մանուկ Գասպարյանին,իրոք որ շատ անսպասելի կորուստ էր: Օղորմի ... Quote Link to post Share on other sites
Nazel Posted January 10, 2008 Report Share Posted January 10, 2008 Царство ему небесное. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.