Admin

Մարտին Հայաստան կայցելի ադրբեջանական...

1 post in this topic

Մարտին Հայաստան է այցելելու ադրբեջանական պատվիրակություն, որը լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղում ու Ղարաբաղի շուրջ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում: Այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան:

Նրա փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկվելու են Լեռնային Ղարաբաղի հարցով փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ, իրավապաշտպաններ՝ հիմնականում Ղարաբաղի նախկին բնակիչներ:

Աբդուլաեւան հայտնել է, որ պատվիրակությունը Հայաստանում մասնակցելու է համաժողովի, որի թեման է «Հակամարտությունների կարգավորման հեռանկարները եվրոպական ինտեգրման շրջանակներում»:

Երեւանում անցկացվելիք համաժողովից հետո ադրբեջանական պատվիրակությունը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ:

«Մենք ցանկանում էինք Ղարաբաղ մեկնել Ադրբեջանի տարածքով եւ դիմել էինք արտաքին գործերի նախարարություն: Բայց նախարարությունից պատասխանել են, որ դա իրենց լիազորությունը չէ՝ խորհուրդ տալով դիմել սահմանապահ զորքերին: Սահմանապահ զորքերից պատասխանել են, որ Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղ մեկնելը նպատակահարմար չէ», - ասել է Աբդուլաեւան:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների Հայաստան այցելելը «հասարակական դիվանագիտության» նպատակ ունի, նպատակ ունի դրական կարծիք ձեւավորել Ադրբեջանի մասին:

«Մենք հույս ունենք, որ ի վիճակի ենք համակարգել հակամարտությունների կարգավորման որոշ մոդելներ: Մենք կարիք ունենք այս հարցում հայերի հետ կարծիքներ փոխանակել. մենք գիտենք, որ սկզբում չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ, բայց հուսով ենք, որ մեր ջանքերը հաջողություն կունենան», - ասել է Աբդուլաեւան:

Ըստ նրա, այցելության ընթացքում նախատեսված են հանդիպումներ ինչպես Հայաստանի պաշտոնյաների, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ:

Հայաստան մեկնելուց առաջ պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացնելու Ադրբեջանի կառավարության, խորհրդարանի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now