Usta_Valod Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 (edited) Կարպ Խաչվանքյան Все о нем. Буду искать в интернете и выкладывать ссылки Edited September 11, 2008 by Тереза Quote Link to post Share on other sites
Usta_Valod Posted September 11, 2008 Author Report Share Posted September 11, 2008 փորձում եի գտնել Տաքսի, Տաքսի Պահանջվում է ստախոս Մի ներկայացում էլ կար` Կառմեն Մնացականովանաի և Պրոֆեսորի մասին, անունը մորացել եմ, բայց իմ մանկության սիրած կոմեդիաներից էր Quote Link to post Share on other sites
Usta_Valod Posted September 11, 2008 Author Report Share Posted September 11, 2008 (edited) OK Հակացա, ես սխալ եի հավաքում - Կարպ Խաչվանկյան а правильно -Կարպ Խաչվանքյան (вместо կ надо ք Edited September 11, 2008 by Usta_Valod Quote Link to post Share on other sites
Tereza Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 (edited) Պսաֆաս. "Պահանջվում է ստախոս" Թոդորոս՝ Կ. Խաչվանքյան Նիցա-Կիցա՝ Ժ. Ասրյան Ծիծաղի մաեստրոն 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայի հայկական ընտանիքներից մեկում ծնվեց մի մանուկ, ում, Հրաչյա Ղափլանյանի գնահատմամբ, վիճակված էր դառնալ ծիծաղի անօրինակ և չծերացող Վարպետ: Կարպ Խաչվանքյան… Ամպագոռգոռ բառեր պետք չեն` ներկայացնելու, թե նրա անունը հայ թատերասեր հասարակության համար որքան թանկ է ու սիրելի: Անհնար է պատկերացնել, թե ինչ ընթացք ու զարգացում էր ապրելու հայ օպերետային թատրոնը, եթե նրա բեմը չբոցավառվեր ախալցխացի այդ գանգրահեր ու գեղեցկադեմ տղայի հմայքից: Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ: Եվ այդպես էլ` պայուսակում ավելի շատ պիես ու երգ, ուշք ու միտքը թատրոնին, շուրջը, ամեն ինչում միայն խաղ ու հանդիսատես տեսնելով, ավարտեց դպրոցը: Պատերազմը Մոսկվայում թատերական կրթություն ստանալու նրա երազանքը թողեց անկատար, ուստի միակ ընտրությունը ՙՎրացֆիլմ՚ կինոստուդիայի կինոդերասանական դպրոցն էր, որն ավարտելուց հետո մի քանի թատրոններում աշխատելու հրավեր ստացավ: Սակայն… (դե, եկ ու մի հավատա նախախնամությանը) Երևանից ստացվում է մի հեռագիր… Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանը հրավիրում էր նրան աշխատելու: Դա 1944 թվականն էր: Մի կարգին հայերեն չիմացող Կարպը երկընտրանքի մեջ էր, բայց քանի որ արյան կանչն ավելի զորեղ էր, այն 21-ամյա երիտասարդին բերեց Հայաստան: Նրա ներկայությունը մեծ հետաքրքրություն ու թարմություն մտցրեց թատրոնի աշխատանքների մեջ: Հանդիսատեսը հենց սկզբից սիրեց Կարպին: -Սկզբից ևեթ Կարպուշան բեմում երբեք չի խնայել իրեն,- պատմում է նրա 50-ամյա բեմական հաղթարշավի արժանավոր զուգընկեր Սվետլանա Գրիգորյանը Հարյուր անգամ խաղացած դերը նա խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Տասնամյակներ շարունակ խաղընկեր եմ եղել նրան և խոստովանում եմ, որ ամեն անգամ հուզվել եմ, երբ խաղացել եմ Կարպի հետ: Նա ուրիշին չէր ների մայրենի լեզվի անճշտությունը, կենցաղային, ավանդական անձնավորումը մերժող արտիստիզմը, ինտելիգենտությունը, բայց Կարպին ներեց` նրա բոլոր ՙշեղումներն՚ ընդունելով իբրև բնականոն մի բան: Քիչ դերասաններ կան, ովքեր իրենց խաղով կարող են շունչ տալ կերպարներին ու ասելիքը հասցնել հանդիսատեսին այնպես, ինչպես դա հաջողվում էր Կարպ Խաչվանքյանին: Նրա խաղացած 100-ից ավելի դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրվող ՙՊահանջվում է ստախոս՚ ներկայացումից հետո թերթերից մեկում գրվեց հետևյալը. ՙԵթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես ՙՊահանջվում է ստախոսը՚: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը և վստահ եղիր, հոգիդ պիտի թեթևանա անպայման՚: 50 անգամ խաղացած ՙՏաքսի-տաքսին՚ 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից: -Լինելով փայլուն դերասան կարիք չկար նրան սովորեցնել ողջ այբուբենը, բավական էր նրան ասել միայն ՙա՚ տառը և վերջ, մնացածը նրա համար պարզ էր ու հասկանալի,- հիշում է Երվանդ Ղազանչյանը: - Նա իմպրովիզի մեծ վարպետ էր, իսկ իմպրովիզ անելու համար մեծ տաղանդ է պետք, որով ցողված էր միայն Թաթիկ Սարյանի, Մհեր Մկրտչյանի և Կարպ Խաչվանքյանի արվեստը: Նրանք էին, որ նույն նախադասությունը կարող էին հարյուր անգամ կրկնել, առանց հանդիսատեսին հոգնեցնելու (Ես հիմա ի՞նչ անեմ, էս ճամպրուկն ու՞ր դնեմ): Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում (ՙՊատվի համար՚, ՙՃանապարհ դեպի կրկես՚, ՙԱտամնաբույժն արևելյան՚ ), այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: ՙԻնձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը՚,- մի առիթով ասել է նա: Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: ՙՊատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա: -Ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը՚: Նրա հետ հետաքրքիր էր նույնիսկ լռել և սպասել, թե երբ պիտի խոսի կամ թե պոռթկա` իր ասելիքը տվյալ պահին ասելու համար: ՙԲեմում կարծես բոցկլտացող կրակ լիներ, որը թեժանում էր բեմի վրա և այնուհետև բեմից հեռանալուց հետո իր հետևից թողնում էր հրդեհից առաջացած ՙավերածությունը՚,- այդպիսին է Կարպը Յուրի Ամիրյանի հուշերում: …Այո՜, Խաչվանքյանը Երևան չգալ չէր կարող: Եթե չգար, 1918թ. Հայոց խորհրդարանի շենքը Կոմեդիայի թատրոնի վերածված բեմից ո՞վ պիտի ծիծաղեր այս աշխարհի անիրավությունների վրա… Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` ՙԱշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել ՚, դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` Մենք… ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ Edited September 12, 2008 by Тереза Quote Link to post Share on other sites
Usta_Valod Posted September 12, 2008 Author Report Share Posted September 12, 2008 (edited) Շնորհակալություն, հարգելի Թերեզա: Շատ լավ հոդված է: Նայելով ժամանակակից <<հումորիստերին>>, ես ավելի շատ եմ գնահատում Կարպ Խաչվանքյանի արվեստը: Նա հոյակապ կարողանում էր պահել կոպիտ եվ նուրբ հումորի սահմանը: merci beaucoup! toujours votre, Usta Edited September 12, 2008 by Usta_Valod Quote Link to post Share on other sites
Usta_Valod Posted September 27, 2008 Author Report Share Posted September 27, 2008 Господа, я устал искать в Интернете записи спектаклей с участием Карпа Хачванкяна. Есть ли хоть у кого нибудь работающая ссылка на не-торрент ресус? У меня нет возможности скачивать с торрент ресурсов. Прошу, обещал одной пожилой женщине сделать DVD, но вот уже месяц ищу, никак не смог найти. Заранее буду благодарен. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.