Jump to content

В мире грёз


Recommended Posts

Մի օր սիրահարվեցի, ինչպես շատ-շատերը, Աստված ինձ մի գանձ նվիրեց անգին, սակայն կորցրեցի մի օր ես այն: Բայց մի օր ես անպայման կգտնեմ Իրան, եթե ոչ ռեալ կյանքում, ապա իմ երազների մեջ ու հավերժ հետը կլինեմ երջանիկ... մինչև զարթուցիչի զանգելը... - eraz.net.ru

Link to post
Share on other sites

Ահա մի հատված`

Հավիտենական մի սիրով ես Իրան սիրեցի ու տիեզերքի աստղերը բազմազան ականատես եղան դրան, տեսան իմ սերը անսահման մեծ, զարմացան ու թախծեցին միևժամանակ, ուզեցին ինձ մղիթարել, ասել որ չտխրեմ ես, չընկճվեմ, ապրեմ հույսով ու գտնեմ Իրան…

Բայց նրանց մոտ չստացվեց… տխուր է հոգիս, տխուր է: Վերադարձի ճանապարհը ինձ տուն է տանում, վերադառնում եմ ես պարտված մարմնով…ու կոտրված կամքով: Երևի ես ապրելու իրավունք չունեմ այսքան բանից հետո, ու ես ինքս չէի ապրի, եթե մի հանգամանք չլիներ` հույսը…

Այո՛, հույսը, այն միակ բանն է, որ ստիպում է ինձ ապրել, ապրել ու շնչել, ապրել ու սնվել և այլն: Ու քանի այն չի պրծել, ես կապրեմ, կապրեմ հույսով որ մի օր կգտնեմ ես Իրան:

Երկար ճանապարհը հոգնետանջ է արել ինձ, պրծել են մեջիս ուժերը, ինձ մի կերպ եմ քաշ տալիս: Այնպես եմ ծարավել ես, ու իմ բախտից եր կարծես` դեմս մի կարկաչուն աղբյուր հայտնվավ, ես հիացմունքով բացականչեցի`

- Օ՜, Աղբյուր ջան կարկաչող, թույլ տուր ծարավս հագեցնեմ քո զուլալ ու ջինջ ջրով:

- Խնդրեմ … ջան, ես շատ ուրախ եմ քեզ օգտակար լինել:

Ես սկսեցի ագահությամբ խմել այդ աստվածային ջուրը, ու երբ արդեն ծարավս հագեցել եր, նոր սկսեցի զարմանալ` որտեղից Աղբյուրը գիտի իմ անունը:

- Աղբյու՜ր ջան, որտեղից դու գիտես իմ անունը ?

- Քո անունը… գիտեմ, լսել եմ, պատմել են, պատմել են քո պատմությունը, լսել եմ այն բազմաթիվ անգամ, բազմաթիվ պատմողներից: Ու միշտ տխրել եմ, միշտ կիսել եմ քո վիշտը, հասկացել եմ քեզ… ուզեցել եմ քեզ օգնել, որպեսզի դու իրականացնես քո երազանքը` գտնես Իրան: Սակայն… ավա՜ղ… Չկարացանք…

- Չկարացաք ?

- Ըհը…

- Իսկ ում հետ էիր փորձում ինձ օգնել ?

- Գետակի, այդ ինքն եր ամենից առաջինը ինձ պատմել քո պատմությունը:

- Աաա՜ Գետակը, իմ լավ ընկերը…

- Այո, բայց չկարացանք… մենք մի անգամ նույնիսկ փորձեցինք Իրան քո նամակը ուղարկել

- Օ՜, այո՛, իմ նամակը, - ձայնարկեցի ես ընդհատելով իրան, - Ու ?

- Ավա՜ղ

- Ոնց ? Իմ նամակը…, - թրթռող ձայնով ասի ես, - Ինքը այն չի ստացել ?

- Ոչ…

- Դու հաստատ գիտես ?

- Այո, անկասկած, իչքան ցավոտ է դա ասել, բայց դա տենց է, ինքը այն չի ստացել ու երբեք չի կարանա ստանալ, դու կարաս էլի նամակ գրես, սակայն դրանց էլ է նույն բախտը սպասում:

- Աստված իմ… իսկ ես այնպիսի հույսեր էի կապում այդ նամակի վրա: Աստված իմ…

- Խնդրում եմ ներիր մեզ

- Ինչի համար, ընդհակառակը ես պիտի անսահման ձեզանից շնորհակալ լինեմ: Բայց հիմա ես ինչ անեմ ? Ախր ես իրոք շատ հույսեր էի կապում այդ նամակի հետ, Ինքը այն որ կարդար… չգիտեմ, ամեն ինչ լավ կլիներ… իսկ հիմա, չգիտեմ, չգիտեմ ինչ անեմ:

- Չգիտեմ ոնց քեզ մխիթարեմ: Ոչ, սխալվում եմ, կա մի բան!

- Ինչ ?

- Ուզում ես տեսնել իրա հայացքը իմ կախարդական ջրերի մեջ ?

- Աստված իմ, իհարկե ուզում, իսկ դու կարաս տենց բան անես ?

- Այո, ահա կատարում եմ …

Ու ես տեսա… իմ թագուհուն տեսա կարկաչող Աղբյուրի ջրերի մեջ: Ես որ տեսա Իրան հոգիս սկսեց ուրախությունից լաց լինել, իմ դողացող ձեռները դրի սրտիս վրա, զգացի իրա զարկերը ուժեղ, հասկացա իմ սերը հավիտենական ու իրա ուժը անբնական: Սրբեցի աչքերիս արցունքը ու զմայլված նայեցի… սիրում եմ, սիրում եմ ես այս աղջկան, ափսոս որ ինձ չի լսում Ինքը հիմա, սիրում եմ, ափսոս որ չի կարդացել իմ նամակը, ու չի իմացել որ սիրում եմ, սիրում եմ… Ես չոքեցի, նայում եմ, հիանում եմ իրա աստվածային ժպտացող հայացքով: Փակեցի աչերս իմ, կռացա դեպի Աղբյուրը, ու … շրթունքներս հպեցի ու համբուրեցի ես Իրան…Մի քաղց համբյուր ստացվեց քնքուշ ու ջերմ ու անվերջ համով… Ես պառկեցի Աղբյուրի մոտ, ուրախ էի ես, անվերջ ուրախ, երջանիկ էի ես: Աղբյուրին շնորհակալություն ասի ես, թույլ տուր մի անգամ էլ համբյուրեմ ես Իրան, իմ կյանքին…

- Խնդրեմ, ես շատ ուրախ եմ քեզ համար

Հաբյուրեցի ես հազարավոր անգամ, հետո միլիոն անգամ Աղբյուրին շնորհակալություն ասի, ասի որ ես իրա պարտապան եմ մինչև կյանքիս վերջ, հետո հրաժեշտ տվի, խոստանալով մի օր հանդիպել ևս կրկին իրա ջրերի մոտ կախարդական, ու … լինել Իրա հետ մյուս անգամ: Ես խոստացա…

Վերկացա ու հիանալի տրամադրությամբ շարունակեցի իմ ընդհատված ճանապարհորդությունը:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 1 օր) Կյանքը բազմաթիվ փորձությունների առաջ է կանգնեցնում ինձ, հեգնանքով ասելով` հիմա ինչ կասես: Բայց ես լռում եմ, ոչինչ չեմ ասում, միայն մտքիս մեջ կրկնում եմ` ամեն ինչ լավ կլինի:

Սիրելի՛ս, ինչու՞ ես թողել գնացել, ինձ մենակ ես թողել… Ինչպես ես ապրեմ առանց քեզ, չե՞ս ասի: Ինչպես… Իսկ դու, դու ինչպես պիտի ապրես ? Չգիտե՞ս… բա ինչու գնացիր, ինչու:

Այսօր մայրս ինձ ասումա ինչու քեզ աղջիկ ման չես գակիս, ես ձայն չհանեցի: Ինքը նայեց իմ թախծոտ աչքերին ու ասեց` “Երբ պիտի իրան մոռանաս ? Արի քեզ իրա նման աղջիկ ճարենք”: Ես ասի` մա իրա նմանը չի լինի այս աշխարհում, ինքը միակն է… Չնայած ես ոչ մեկին ցույց չեմ տալիս իմ հոգեվիճակը, բայց մերս գուշակումա ինչ է կատարվում մեջս, ու այլևս ինձ չտանջեց առաջների պես, երբ համոզում եր ամուսնանալ: Մի անգամ, դա շատ շուտ եր, տարիներ առաջ, ինքը ինձ մի հատ աղջկա համար եր համոզում: Ես առաջին անգամ բարձրաձայն խոստովանեցի որ սիրում եմ Իրան, ու բացի Իրանից այս աշխարհում ոչ-ոք պետք չի: Մերս ու հերս թերհավատով վերաբերվեցին ասածներիս, մտածեցին վարկյանական զգացմունք է ցնորքային ու շուտ կանցնի: Չանցավ… Իմ մտքով նույնպես չեր անցնում այն ժամանակ որ այս պատմությունը սենց պիտի ձգձգվի, որովհետև ես մինչ այդ սիրահարվել էի, ու միքանի անգամ, բայց իրանց շատ հեշտությամբ մոռացել էի: Ասում են ամեն մեկը էս աշխարհում իրա կեսը ունի, բանն նրանում է որ ես հանդիպել եմ իմ կեսին, նրան ում երազել էի ողջ կյանքիս տակ: Ես համոզված չեմ, բայց շատ հնարավորա որ Ինքն էլ է այդպես մտածում իմ մասին: Ահա, թե ինչու հատկապես այսքան ցավոտ է իմ համար էս պատմությունը: Եթե ես իրա դուրը չգաի, երևի ավելի հեշտ կլիներ, քան հիմա:

Հետո մերս ասեց որ մի հատ աղջիկ է ուզում հետս ծանոթանա, որ ես իրա դուրը եկել եմ, ես ասի որ իմ դուրը ինքը հաստատ չի գա, որովհետև ոչ մի աղջիկ էս աշխարհում իմ դուրը չի գալիս, մերս զարմացած նայեց ինձ ու հարցրեց` բա Ինքը ? Ես` բացի Իրանից, միայն Ինքնա իմ համար սիրուն, մնացածը գեշ են…

Իրոք դա տենցա, իմ դուրը ոչ մեկ չի գալիս, ու ես ոչ մեկին էլ չեմ նայում, ու պետք էլ չի, ինչիսա պետք, երբ ես գտել եմ իմ կեսին, ինչ անենք որ հազարավոր կիլոմետրերի վրա է, զատո ինքը իմ սրտի մեջա ու հավերժ այնտեղ կմնա:

Պառկեմ քնեմ

Link to post
Share on other sites

Զարթնեցի ես մի աղմուկից, ուզեցի աչքերս բացեմ, բայց չկարացա, կոպերս շատ էին ծանրացել, գլուխս այնպես եր պտտվում, կարծես կառուսելի վրա լինեմ: Մեկը նստեց կողս, ձեռքը դրեց ճակատիս ու ասեց եռումա… Մերս եր, մի կերպ շշնջացի`

- Մա, ինչ է հետս կատարվում, լավ չեմ…

Ինքը հետս խոսում եր, բայց ես չէի հասկանում ինչ է ասում, հետո կրկին կրկնեցի հարցը: Իչքան հասկացա, ինձ մահամերձ մեր դռան շեմին են գտել ու կողս մի նամակ: Ես ի վիճակի չէի այն կարդալ, խնդրեցի այն հետո տա ինձ: Պարզվում է, մի քանի օր է սենց պառկած եմ, այսօր միքիչ լավ եմ, գիտակցությունս տեղն է եկել, բայց վիճակս շատ վատ է… Եթե մերս ինձ դա ասեց, ուրեմն ամեն ինչ ահավոր է… Կարծես տնեցիք պատրաստվել են ամենավատին… ու ես նունպես եմ զգում դա: Հասկանում էի դա ու մտքիս մեջ անընդհատ կրկնում էի` ներիր ինձ սիրելիս…

Ես արժանի չեմ Իրան, այո արժանի չեմ, ես շատ թույլ մարդ եմ, չունեմ կամքի նմուշ անգամ, չեմ կարում ապրելու համար պայքարել, էլ ուր մնաց սիրո համար պայքարեմ: Այո ես արժանի չեմ Իրան, ու ինքը ինձանից հազար անգամ լավը կգտնի: Այո, սենց լավ կլինի Իրա համար, որ չգտնեմ ես Իրան, իմ հետ ինքը երջանիկ չի լինի: Թույլ մարդ եմ ես, թույլ ու խեղջ, արժանի չեմ ես Իրան: Ես թույլ ու վախկոտ մարդ եմ, արժանի չեմ ես Իրան: Չգիտեմ պայքարել… Չգիտեմ…

Հետո կրկին ներողություն էի խնդրում իրանից, հետո մեկ-մեկ էլ աստծուց էի ներողություն խնդրում` Աստված ջան ներիր ինձ, այո ես հասկանում եմ, արժանի չեմ ես ապրելու, ես պատրաստ եմ, վերցրու կյանքս, բայց թող մի քանի ժամ էլ ապրեմ, ուզում եմ միքիչ էլ Իրա հետ մտքիս մեջ խոսեմ, մերսի Աստված:

Լավ չեմ, գիտակցությունս ոնց-որ կրկին կորցնում եմ, մտածեցի վերջն է, ու վերջին պահերին Իրան հիշեցի, բայց էլ ներողություն չէի խնդրում, այլ կրկնում էի` ես քեզ սիրում եմ…

Զարթուցիչը զանգեց …

(4 ամիս 23 Օր ) Մի օրերից մեկը, որից կախված է իմ ապագան, եթե ես իրոք ուզում եմ գտնեմ Իրան, ապա պիտի բաց չթողնեմ այս պահը, ես համոզված եմ որ ճակատագիրը ուզում է անեմ այդ, ու ես կանեմ, ու իմ մոտ կստացվի:

Պառկեմ քնեմ

Մոտս փոփոխություն չկա, դեպի լավը չեմ գնում, չնայած շատ դեղեր եմ խմում: Բայց այսօր ոնց-որ միքիչ լավ եմ: Մերս ինձ ասեց մեր տուն հյուր է գալու, մի հեռավոր բարեկամ, ով կարողա ինձ օգնի, ասում են ինքը բարի կախարդուհի են: Ես քնած էի երբ ինքը եկավ, ես իրան վերջին անգամ մանուկ հասակում էի տեսել, ու չճանաչեցի իրան: Ինքը նայեց ինձ ու ասեց կապրի… Մերս շատ ուրախացավ, հարցրեց ինչ պիտի անենք, ինքը` թողեք մեզ մենակ:

- Օվ է նա ?, -հարցրեց ինքը

Ինձ զարմացրեց մի պահ իրա հարցը, հետո հասկացա որ Իրան նկատի ունի, երևի մերս է պատմել

- Չգիտեմ,- չուզեցի պատմել, նախ շատ դժվարությամբ էի խոսում, հետո էլ մերս պատմած կլինի, ես էլ ինչ ավելացնեմ, -մաման չի՞ պատմել:

- Ոչ

- Իսկ որտեղից գիտես ?

- Է՜խ, -շնջաց ինքը, հետո հոգոց հանեց, նայեց աչքերիս մեջ ու ավելացրեց,- ինձ բավական է նայել քո աչքերի մեջ ու ամեն ինչ հասկանալ

- Եթե ամեն ինչ հասկանում ես, ապա էլ ինչու ես հարցնում

- Դու վաղուց երեխա չես, բայց մտածում ու վարվում ես ինչպես մի փոքր երեխա: Դու հասկանու՞մ ես ինչ ես անում, - ես ուժ չունեի իրան ընդհատելու, - Մայրդ հեչ քո մեղքը չի գալիս, գոնե միքիչ մտածում ես իրա մասին, գոնե գիտես իչքան է ինքը քո համար տանջվում: Դու կարծես թքած ունես իրա ու մնացած բարեկամների ու ծանոթների վրա, գեթ մի վարկյան չես մտածում իրանց մասին…

- Ես սիրում եմ Իրան…- ասի ընդհատելով իրան

- Սիրում ես ? Ես չեմ տեսնում այդ սերը, ուր է այն, միթե այն թույլ է տալիս քեզ այդպես վարվել քո մտերիմների հետ

- Չգիտեմ քեզ ինչ պատասխանեմ

- Իհարկե չգիտես,- սարկազմով ասեց ինքը,- Լավ, հիմա ինչ ես ասում ?

- Ես ոչ մի բան չեմ ասում, իմ համար պառկած եմ, սպասում եմ ճակատագրի խոսքին

- Միթե չես ուզում ապրել, լավ, մի պատասխանիր, իհարկե ուզում ես, ու գիտես ինչ, ես կարամ քեզ օգնեմ: Բայց ախր մտածում եմ, չէ որ …-ն թքած ունի իրա կյանքի վրա, չի գնահատում այն, կարող է այն խորտակել միայն նրա համար, որ չի կարողանում մի երազանք իրականացնել: Հանուն ինչի օգնեմ քեզ, կարաս ինձ ասես, որ որոշ ժամանակից կրկին էս օրը ընկնես ?

- Սիրում եմ… հասկանում ես ? Սիրում եմ, ու դրանով ամեն ինչ ասված է: Չգիտեմ ինչ ես ուզում ինձանից, բայց հավատա, չունեմ ես ոչ մի այլընտրանք: Չկա՛: Ես Իրան անպայման կգտնեմ, եթե ոչ հողի վրա, ապա անպայման այնտեղ` երկնքում:

- Ո՛չ, այլընտրանք միշտ էլ կա: Ու հիմա ես քեզ դրանցից մեկը քեզ կառաջարկեմ

- Լսում եմ, դու իմ հետաքրքրությունը շարժեցիր

- Հա, բայց հենց սկզբից ասում եմ, քո դուրը չի գալու իմ խոսքերը

- Միևնույն է, ասա՛, ես լսում եմ

- Ես քեզ կօգնեմ, որ ազդուրվես, այն աշխարհը չգնաս, միայն մի պայմանով, - ինքը մի քանի վարկայն լռեց, մտածում եր ոնց շարադրի մտքերը, - դու պիտի մոռանաս իրան

- Է՜խ, իզուր է, խնդրում եմ հավատա ինձ, որ նույնիսկ շատ-շատ էլ ուզենամ, չի ստացվի դա իմ մոտ

- Կստացվի, ես կարամ դա անեմ, դու մի հատ կախարդական հյութ կխմես ու վերջ… չես հիշի այլևս իրան

- Ո՛չ, շնորհակալություն, - քմծիծաղով ասի ես, - Աստված ինձ այնպիսի գանձ է տվել, ես ինքնակամ չեմ հրաժարվի դրանից, միայն մահը կարող է ինձ խանգարել, բայց միևնույն է, չի ստացվի, Ինքը հավերժ կմնա իմ սրտում…

- Դա քո վերջնական որոշումն է ?

- Այո՛, խնդրում եմ հավատա ինձ, ես Իրան այնքան եմ սիրում, ինքը այն միակն է ում երազել էի ծնված օրվանից, ու հիմա երբ գիտեմ որ գոյություն ունի ինքը ու գալիս եմ ես նաև Իրա դուրը, ինչու պիտի հրաժարվեմ Իրանից, հասկանալով որ դա շատ դաժան խաղ է, որը երկու արդյունք ունի` կամ ինքը կամ մահը…

- Ներիր ինձ, ես քեզ չեմ օգնի, կօգնեի եթե շանս լիներ միքիչ իրան գտնելու, բայց այսքան տարի հետո, այսքան թափառումներից հետո, արդեն այդ հավականությունը հավասարվել է զրոի: Իմ օգնելը քեզ անիմաստ է…

- Ոչինչ, ես քեզ հասկանում եմ, միևնույն է, քեզ շնորհակալություն որ ուզեցիր ինձ օգնել… Իսկ հիմա թող ինձ մենակ, խնդրում եմ, ու կանչիր մորս

Երբ մերս ներս մտավ, ես ասի`

- Մա ջան, խնդրում եմ ներիր ինձ, որ իմ պատճառով այսքան տառապանքներ ես տանում, հազարավոր անքուն գիշերներ, միլիոնավոր արցունքներ: Խնդրում եմ ներիր ինձ, բայց… ներիր, ես ոչինչ չեմ կարում անել, սիրում եմ ես Իրան, այդ սերը այնքան է ուժեղ որ չեմ նկատում ես շատ բաներ, թե ինչպես եմ քեզ ցավեր պատճառում… Հիմա ես պատկերացնում եմ, իչքան ես դու Իրան ատում, բայց խնդրում եմ, մի մեղադրի Իրան, ինքը ոչ մի մեղք չունի

- Ես պատկերացնում եմ իչքան է Ինքը տառապում, չէ՛, բալիկ ջան, ես ուզում եմ որ գտնես Իրան, նույնիկ կյա… ,- չկարացավ վերջացնել ու սկսեց լաց լինել

***

Չնայած կախարդուհին ասեց չի օգնի ինձ, ինքը մի դեղորայք եր պատրաստել, տվել եր մորս ու ասել եր որ օրը երկու անգամ խմեմ այն: Ես դա իմացա, երբ ինքը արդեն գնացել եր, իսկ մինչ այդ մտավ մոտս հրաժեշտ տալու: Նստեց կողս սիրալիր շոյեց գլուխս, համբուրեց այտս ու շշնջած այնպես, որ ոչ-ոք չլսի` Գտիր Իրան… ես զարմացած նայի իրան, չէ որ ինքը հրաժարվեց ինձ օգնել, ինքը ժպտաց ու աչքով արեց: Իսկ ես հիմարս նույնիսկ շնորհակալություն չասի, հետո որոշեցի իրան մի հատ նամակ գրեմ, երբ լավանամ, շնորհակալություն հայտնեմ: Ու շատ էի փոշմանել, որ հետը սրտաբաց չխոսացի, մեր խոսակցությունը առաջին օրը շատ կոպիտ ստացվեց, իսկ հետո իրանից նեղացած էի, մտածելով որ իրոք ինձ չի օգնելու:

Կամաց-կամաց սկսեցի ազդուրվել: Միքանի օրից երբ արդեն բավականին աշխուժացել էի ու սկսել էի նույնիսկ կատակել, հիշեցի նամակի մասին, խնդրեցի մորս տա կարդամ: Այն կարդալուց հետո շատ ուրախացա, ահա այդ նամակը`

Իմ թանկագին ախպեր ջան, գրում եմ այս նամակը, որպեսզի ներողություն քեզանից խնդրեմ, որ չեմ կատարելու քո վերջին իղձը: Ներիր ինձ, բայց ես ուզում եմ որ դու ապրես, շարունակես քո փնտրումները, գտնես քո կեսին, ասես այն ինչ կա քո հոգու մեջ, ու կլինի ինքը քոնը անսահման երկար ու հավերժ կլինես հետը երջանիկ: Հանուն դրա համար, ես չեմ կատարի մեռնողի վերջին ցանկությունը, այսինքն չեմ թողի որ մեռնի: Երբ քո հոգին արդեն համբարձվում եր, ես գնացի Աստծո մոտ, ծնկաչոք աղաչեցի, հասան իրան իմ աղոթքները` հոգիդ հետ վերադարձավ: Հետո ես գրկեցի քեզ ու , մոռացա ասեմ, որ վերականգնեցի իմ ավերած վարդագույն ճանապարհը, հա՛, ուրեմն քեզ գրկած գալիս եմ այդ արահետով, մեկ էլ ձեր տան մոտով անցա, դրեցի դռան դեմը ու այս նամակը գրեցի : Հուսով եմ կներես ինձ: Քեզ հաջողություն եմ մաղթում, համոզված եմ` կգտնես դու Իրան, աշխարհի ամենագեղեցիկ աղջկան: Հաջող, քո Փոթորիկ:

Աստված իմ, ինչ հիանալի լուր է, շնորհակալություն բոլորին: Հոգիս ուրախությունից քիչ եր մնում տեղից դուրս գար: Իմ արահետը վերականգնված է, ես կարամ շարունակեմ իմ փնտրումները: Շնորհակալություն, Փոթորիկ ջան... Ուզում էի արդեն հագնվել, բայց ողջամտությունս ասեց պետք է գոնե մի շաբաթ էլ սպասել, վերջնական ազդուրվել: Մորս պատմի, սպասում էի որ ինքը պիտի տխրի, բայց միայն ասեց որ հետս տաք շորեր վերցնեմ: Ինչ լավա որ մերս ամեն ինչ հասկանում է, ինչ լավ մայրիկ ունեմ ես, սիրում եմ ես իրան: Ա՜խ իմ քնքուշ մայրիկ ջան, ինչ լավն ես:

***

Անցել է մի քանի օր, արդեն բավականին լավ եմ, երմեմն դուրս հելնում զբոսնելու, սակայն դեռ պատրաստ չեմ դժվարություններով լի ճանապարհորդությանը: Օրվա մեծ մասը անցկացնում է անկողնու մեջ, մտքերս միշտ Իրա մասին է, զրուցում եմ հետը սիրալիր` հարց եմ տալիս, ու ինքս պատասխանում եմ հարցին: Գուցե ճիշտ են ասում` ցնորվել եմ: Ո՛չ, սիրում եմ...

***

Մի քիչ մնաց, որ բոլորովին լավանամ ու կկարանամ շարունակեմ ընդհատված ճանապարհս:

- Աստված ջան շատ շնորհակալություն որ կյանք ես ինձ տվել, թողել ես ապրեմ այս աշխարհում, ու մեզ ծանոթացրել ես, ու խնդրում եմ ներիր ինձ, որ չեմ կարում Իրան գտնեմ, բայց ես երդվում եմ` կգտնեմ Իրան, հավատա ինձ, խնդրում եմ: Ա՜խ, Աստված ջան, ես այնքա՜ն եմ Իրան կարոտել, չեմ կարում առանց իրա, չեմ կարում, - աչքերս արցունքոտվան, գլուխս դրեցի ձեռներիս մեջ, որպեսզի ոչ-ոք չնկատի արցունքներս: Խոր շունչ քաշեցի, գլուխս բարձրացրի ու շշնջացի` քաղցրի՛կս, ես քեզ սիրում եմ...

Որտեղ է հիմա ինքը, ինչպես է իրա գործերը.... Աստված իմ, իչքան վաղուց է հետը չեմ խոսացել: Աստված ջան, ինչու այսպես ստացվեց ? Ինչու ?

Է՜, գրողը տանի, ոնց նկարը կորցրեցի, առաջ գոնե նայում էի նկարը, համբուրում էի իմ չքնաղ փերուն, ապրելու ուժեր էի ստանում, իսկ հիմա...

Զարթուցիչը զանգեց …

Link to post
Share on other sites

(5 ամիս 5 Օր ) Գործերս շատ խառն է, չգիտեմ ինչպես վարվեմ, պետք չի հիմարություններ անել: Սպասում եմ ճակատագրի հաջորդ քայլին, զգում եմ, շուտով այն կպատահի, ու կհուշի ինձ ինչպես շարունակեմ կյանքիս ուղին:

Պառկեմ քնեմ

Վերջապես եկավ այդ պահը` լրիվ լավացա: Ժամանակն է գնալու, բազմաթիվ արգելքներ հաղթահարելու: Ո՛չ, ես չեմ գնում արգելքներ հաղթահարելու, ես գնում եմ Իրան գտնելու, ուղղակի ճանապարհս է լինելու քարքարոտ, ուղղակի փորձելու են ինձ շեղել իմ ուղուց չար էակները անխիղջ, ուղղակի սև դևերը սոված ինձ են ուզում համտես անել, ուղղակի դաժան է ճակատագիրս իմ: Կամ էլ միգուցե ես ինքս եմ սարքել այդ խոչընդոտները, որպեսզի արդարացում գտնեմ Իրան չգտնելու մեջ... Քանի որ ոչ մեկի լեզուն անգամ չի պտտվի ինձ մեղադրի, սակայն նույնիսկ չեն էլ կասկածի ինչ ստոր եմ եղել ես... ԲԱՅՑ դուք ինձ հավատում եք, ես գիտե՛մ, հավատում եք, հավատում եք... ու դրա համար էլ կարդում եք իմ կյանքի պատմությունը: Շնորհակալություն...

Զարթուցիչը զանգեց …

(5 ամիս 8 Օր ) Այսօր երազիս ես իրան տեսա, ավելի ճիշտ ինքը ինձ մի հատ նամակ եր գրել: Ինձ տենց էլ չհաջողվեց այն կարդալ, ինձ հա խանգարում էին, իսկ երբ ուզում էի կարդալ` արթնացա, բայց այն ինչ ես հասցրեցի կարդալ, ինձ ապշեցրեց: Այդ նամակի մեջ իրա օրագիրն եր, ու այնտեղ իմ մասին եր, թե իչքան է ինքը թախծում որ միասին չենք , թե իչքան է ինքը ինձ սիրում: Ես երևի երազիս մեջ այդքան զարմացած չկաի, բայց երբ ուզում էի կարդալ, ինչ-որ բան ինձ խանգարում եր, կամ կանչում էին, կամ էլ մի ուրիշ հանգամանք: Այդ օրագրի մեջ կաին նաև նկարներ, ինքը ինձ եր փորձել նկարել: Հիմա աչքերս փակել եմ, և փորձում եմ հիշել այդ նկարները: Մի բան ասեմ, միայն իրան չասեք :) ինքը լավ չի նկարում :)

Իսկ եթե լուրջ, ապա ինքը շատ լավա նկարում, ուղղակի երևակայությունս լավ չեր աշխատում երազիս մեջ:

Ու ամեն ինչ այնքան ռեալ եր թվում, որ մտքովս չեր անցնում որ դա երազա, նույնիսկ ես ինձ հարց էի տալիս միգուցե սա երազ է, բայց ասում էի ոչ` երազ չի: Ու երբ արթնացա, ու հասկացա որ երազ եր, ինձ շատ վատ զգացի, քանի որ տենց էլ չկարդացի նամակը, իսկ ես այնքան էի ուզում այն կարդալ... դե դուք գիտեք թե իչքան էի ուզում: Այնտեղ ես ուզում էի կարդալ ինձ հետաքրքրող հարցրերի պատասխանները, հիմնականում որտեղ է ինքը, ու ինչու թողեց հեռացավ, երբ սիրում եր ինձ... Հետաքրքիր է , ինչ է նշանակում այս երազը ? Միգուցե այսօր շարունակությունը լինի երեկվա երազի, էթամ պառկեմ...

Պատրաստ եմ... մերոնց հրաժեշտ տվի, խոստանալով շուտով վերադառնալ, ու գնացի: Քայլում էի Փոթորիկի վերականգնած ճանապարհով, բայց կարծես սլանում էի ես, թռչում էի դեպի իմ կեսը:

Ուրախ էի ես, զգում էի Իրան սրտիս մեջ բայց երբեմն թախծում էի, երբ չէի տեսնում Իրան կողս, փարվում էի ծառերին դարավոր, պատկերացնում որ Իրան եմ գրկել ու համբուրում էի ջերմ իրան...

Լավա տեսնող չկար, կմտածեր գժվել է էս տղան: Չէ՛, տեսնողներ շատ եղան, տեսավ երկինքը ջինջ ու քամին զուլալ, ծաղիկները բուրավետ ու պերճաշուք զարդարված թռչյունները... տեսան, բայց ամեն ինչ հասկացան:

Այսպես գնում էի ես, ու մի քանի օրից ես հասա Դարավոր Կամուրջին: Մի աննկարագրելի գեղեցկությամբ բնությունն եր շուրջ բոլորը տիրակալում: Ու այդ Դարավոր Կամուրջը այդ սքանչելի բնության մի մասն եր կազմում, իր վեհանձնությամբ հիանալի ներդաշնակցել եր իրան:

23.jpg

- Բարև Դարավոր Կամուրջ ջան, - ողջունեցի ես իրան:

- Ողջույն անծանոթ ջան, բայց այդ ինչու դու ինձ այդպես անվանիր ?

- Եսիմ, ես մտածում էի որ... այսինք ինձ տենց էին ասել

- Ու քեզ չեն խաբել, բայց ինձ վաղուց էլ տենց չեն անվանում, հիմա իմ անունը Ինակշիր է

- Ինչպես ?

- Ինակշիր, շատերն են զարմանում իմ անունից, հուսով եմ որ գոնե դու ինձ ձեռ չես առնի

- Այդ ինչ ես ասում Ինակշիր ջան, քեզ որ ձեռ առնեմ, ապա հետո էլ ոնց քեզանից պիտի ճանապարհ հարցնեմ :)

- Օ՜, Աստված իմ

- Ինչ պատահեց ?

- Միայն չասես որ դու էլ ես գնում այդ անիծյալ դղյակը ժայռերի գագաթին գտնվող

- Այդ ոնց գուշակիր ? Ես իրոք այնտեղ եմ գնում

- Աստված իմ, աղաչում եմ քեզ, միայն հանկարծ տենց բան չանես

- Ինչու ?

- Պատկերացնում ես, անծանոթ ջան, ով գնում է այդ դղյակը անիծյալ, ապա էլ հետ չի վերադառնում ինքը այլևս.... հասկանում ե՞ս` չի վերադառնում: Չգիտեմ ինչ է լինում նրանց հետ, ուր են կորում նրանք անհետ, բայց այլևս չեն վերադառնում: Շատերն են եկել, քեզ պես այդ դղյակի ճանապարհն են հարցրել, ու գնացել ու չեն վերադարձել: Դրա համար եմ աղաչում` մի գնա նրանց պես դու այնտեղ, դու էլ չես վերադառնա

- Է՜խ, Ինակշիր ջան, եթե միայն կարանաի, բայց... եթե նույնիսկ ճիշտ են քո խոսքերը, ես միևնույն է կգնամ:

- Իսկ ինչ կա այնտեղ որ այդպիսի մոլությամբ ձգտում ես այնտեղ ?

- Այնտեղ ընդամենը մի հատ նկար կա... բայց ու՜մ նկարը` Իրա՛ նկարը, հասկանում ես Ինակշիր ջան, Իրա նկարը: Դա այնքան վաղուց եր, կարծես դարեր են անցել, երբ ես կորցրեցի Ւրան: Իհարկե, Աստված վրես շատ ջղայնացավ, բայց ներեց, ասեց մարդ է` սխալվում է բոլորի նման էս աշխարհում հաճախ... բայց ինձ չներեցի ես ու չե՛մ ների երբեք, եթե ես չգտնեմ Իրան: Հասկանում ես ? Իրանից մի հատ նկար եր ինձ հիշատակ մնացել, նայում էի ես Իրան ապրելու հույսեր էի ստանում, բազմաթիվ արգելքներ հաղթահարելու ուժեր էի ստանում, զգում էի Իրան կողս` երջանիկ էի լինում, խոսում էի հետը` կարոտս էի առնում, համբուրում էի շրթունքները Իրա աստվածային ու ինձ դրախտում էի զգում... ու պատկերացրա, Ինակշիր ջան, կորցրեցի ես մի օր այդ նկարը, կորցրեցի... ու իմ տվյալներով այդ նկարը քո ասած անիծյալ դղյակում է գտնում: Դե հիմա դու ինձ ասա, կարամ արդյոք ես չգնամ այնտեղ, եթե նույնիսկ իմանամ թե ինչ է ինձ այնտեղ սպասելու ?

- Այո՜, շատ դժվար կլինի քեզ համոզելը, ու ինձ թվում է որ չի հաջողվի ինձ քեզ համոզել, բայց խնդրում եմ զգույշ եղիր, հիշիր իմ խոսքերը, դեռ ոչ-ոք չի վերադարձել այնտեղից

Դուք շատ լավ գիտեք իմ պատմությունը, և հիանալի հասկանում եք որ Ինակշիրի ասածները իմ վրա ազդեցություն չգործեցին, ոչ մի բան չի կարող կանգնեցնել ինձ: Բայց ես չգնացի իսկույն այդ դղյակը, պառկեցի Ինակշիրի կողքը, որպեսզի միքիչ հանգստանամ:

- Ինակշի՛ր, - ասի ես խախտելով տիրող լռությունը, - Այդ ինչ տարօրինակ անուն ունես դու, ինչու են քեզ տենց անվանել ?

- Դա շատ վաղուց եր, այն ժամանակ ուրիշ անուն ունեի ես, մի օր արթնացա, տենամ վրես ինչ որ մեկը գրել է այդ անունը: Տենց ինձ սկսին տենց անվանել` Ինակշիր:

- Հետաքրքքիր է, ինչ է նշանակում այդ բառը, -ասի ես

- Ինձ նույնպես շատ եր հետաքրքրում, ու ես պարզեցի մի օր, երբ իմ մոտով մի գիտնական եր անցնում: Ըստ նրա գոյություն ունի մի չափումների համակարգ, որտեղ ամեն մեկը ունի իրա անունը, դա սիրո աշխարհն է, որտեղ ամեն մեկը ունի իրա մասնիկը այնտեղ ու մի յուրահատուկ անուն:

Իրա խոսքերը ինձ շատ հետաքրքրին, միգուցե ես իմանամ իմ ու Իրա անուները այդ համակարգի մեջի, միգուցե դա օգնի Իրան գտնելու մեջ

- Լսի՛, Ինակշիր ջան, իսկ ոնց ես գտնեմ այդ գիտնականին, շատ եմ ուզում իրա հետ զրուցեմ, մի քանի հատ իրան հարց ունեմ տալու:

- Դու չես հավատա....

- Ինչը չեմ հավատա ?

- Ինքը նույնպես գնում եր այդ խորհրդավոր ու անիծյալ դղյակը ու... այդ օրվանից իրան չեմ տեսել: Լսիր ինձ, խնդրում եմ, մի գնա այնտեղ, այնտեղ գնացողը այևս չի վերադառնում: Ես լուրջ եմ ասում, մի գնա:

- Ինակշիր ջան, բա նկարը ? Ես չեմ կարա չգնալ, ես պիտի անպայման գտնեմ նկարը իսկ հետո նաև Իրան:

Միքիչ հանգստանալուց հետո ես հրաժեշտ տվի Ինակշիրին. խոստացա որ ոչ մի վատ բան հետս չի կատարվի ու շուտով կվերադառնամ ես այնտեղից: Ես այն ժամանակ դեռ չգիտեի թե ինչ է սպասելու ինձ այդ դղյակում: Հետաքրքիր է. եթե իմանաի, կգնաի արդյոք ?

Երկու ժամից ես հասա այդ դղյակին, ու իրա գեղեցկությունը ինձ ապշեցրեց:

24.jpg

Մտքովս այն ժամանակ չեր անցնում թե ինչ է թաքնված այդ գեղեցկության տակ:

Զարթուցիչը զանգեց …

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Զարթուցիչը զանգեց …

Աստված մեզ ինչպես կյանք է տալիս, այնպես էլ մի օր այն վերցնումա: Բոլորին էլ սպասում է դա, ոչ ոք չի կարող խուսափել դրանից ու միայն մեզանից է կախված ինչպիսի հետք կթողնենք մեր հետևից, կհիշեն արդյոք մեզ թե կմոռանան: Ես առաջ մտածում էի, որ ամեն ոք ծնվում է ինչ որ նպատակով: Այդպես ես փորձում էի իմ կյանքի իմաստը գուշակել, ու ինձ թվում է արդեն գիտեմ` Աստված ուզումա որ ես գրեմ սա... իմ ամբողջ կյանքը, մեզ ծանոթացնելը ու հետո բաժանելը նրա համար եր, որ ես գրեմ այս պատմությունը...

Չգիտեմ ինչու է Աստված դա ցանկանում, բայց դա կանեմ` կգրեմ... ու մի օր սա կկարդան մարդիկ: Ոմանք կտխրեն, ոմանք շնորհակալություն կհայտնեն, ոմանք կհիանան, կլինեն նաև անպատվողներ, ոմանք կտեսնեն իմ լեզվի թերությունը , անգրագիտությունը, ոմանք կտեսնեն միայն այնտեղի տառասխալները, նկատելով որ Իրանը պետություն է, այլ ոչ դերանուն, առանց նկատելով բովանդակությունը: Իսկ ես ի՞նչ եմ ուզում որ տեսնեն այնտեղ ընթերցողները` ես ուզում եմ որ իրանք տեսնեն մի գեղեցիկ հեքիաթ, որտեղ կա մաքուր, անարատ սեր, որտեղ իրար են գտնում մոլորված կեսերը, ու այդքան էլ կարևոր չի ռեալ կյանքում թե երազների մեջ, կարևորը նա է, որ գտնում են իրար, ու հավերժ լինում են միասին երջանիկ: Հանուն դրա համար ես կգրեմ սա...

Ինչպես արդեն գիտեք, այդ ամրոցը ժայռի վրա եր, և ես մեծ դժվարությամբ բարձրացա այնտեղ: Այստեղից մի սքանչելի տեսադաշտ եր երևում, մայր մտնող արևը, յուր ոսկեզարդ ճառագայթներով , ողողել եր շուրջ բոլորը, ինչպես քնքուշ մայրիկ գրկել եր բնությանը իրա ջերմ գրկում ու գուրգուրում եր, ցուրտ գիշերը անցկացնելու տաքություն եր տալիս: Ես չէի կարող բաց թողնել այս պահը, ոտերս խաչակնկած նստեցի խոտերի վրա, ու հայացքս հառեցի արևի կողմը, փակեցի աչերս: Արևի ոսկեզարդ ճառագայթները, թափանցելով կոպերիս միջով, գունավոր պատկերներ էին նկարում: Ու ես տեսա Իրան... ինքը նույնպես չոքել եր իմ պես ու ժպտացող հայացքով ինձ եր նայում: Իրա ժպիտը այնքան վառ ու աննման եր, որ մի պահ թվում եր որ հենց ինքն է արևը, իրա հայացքից են դուրս գալիս ճառագայթները ոսկեզարդ: Ես նունպես սկսեցի ժպտալ, շրթունքներս մեխանիկորեն սկսեցին ասել այն բոլորը ինչ կար իմ սրտի մեջ... Ինքը, ինչպես մի չարաճճի երեխա, հրճվանքով լսում եր ինձ, հետո լրջացավ ու ասեց ընդամենը մի նախադասություն... բայց ի՜նչ նախադասություն` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...

Երբ արևը վերջնական մայր մտավ ու լուսինը դուրս եկավ յուր ննջարանից, ես թակեցի այդ ամրոցի դուռը:

Դուռը բացվեց ու շեմին հայտնվեց... Ես չգիտեմ ով եր նա, փերի եր ինքը թե հրեշտակ, բայց շատ գեղեցիկն եր, իմ սիրտը որ ազատ լիներ, ես հաստատ կսիրահարվեի իրա վրա:

Ajana.jpg

Լուսինը լուսացրել եր նրա գունատ, կաթնագույն դեմքը: Երբ ինքը ժպտում եր, լուսինի ճառագայթները արտացոլվում էին նրա դեմքից, դառնում էին կախարդական թիթեռներ ու սկսում էին սավառնել շուրջ բոլորը:

Իմ աչքերը զարմացած զննում էին նրան, սակայն դա երկար չտևեց, քանի որ ինքը որոշեց ընդհատել տիրող լռությունը ու ողջունեց ինձ`

- Բարև Էրագուն, բարով եկար, - ասեց ինքը ,- Ես Այանան եմ, մենք քեզ վաղուց ենք սպասում, - ասեց ինքը ժպտալով:

- Բարև Այանա, բայց դուք շփոթվել եք` ես Էրագունը չեմ:

Իրա դեմքին հայտնվավ մի չարաճճի ժպիտ`

- Արի ներս մտնենք, Էրագուն ջան, ի դեպ, սա իմ դղյակն է:

(6 ամիս 3 Օր ) Բարև ձեզ: Վաղուց չեմ գրում` հավես չկա: Դեռ չգիտեմ ինչ անեմ իմ կյանքի հետ, հիմարություններ պետք չի անել, որոնց համար հետո շատ կզղջամ: Կրկին իմ հին գործով եմ զբաղվում... Պետք չի հուսաթափվել, ամեն ինչ լավ կլինի: Այսպիսի խորհուրդ կտար ինձ իմ Հիանաս (թե ով է Հիանան շուտով կիմանաք): Ինքը կասեր նաև ` Էրագու՛ն, դու պիտի շնորհակալ լինես Աստծուց որ քեզ շունչ է տվել, կարանաս վայելել իրա կողմից սարքած կյանքը, երբեք չընկճվես, ապրես հույսով, հավատաս Աստծուն...

Իսկ ես կհարցնեի ` Բա դու ?

Ինքը հավանաբար կլռեր, հետո շատ կամաց կասեր` Ոնց, դու մինչև հիմա ինձ չես մոռացել ?

Է՜խ, Հի՜անա, Հի՜անա, դու նույնիսկ չես պատկերացնում ինչ ես ասում, ինչպես ես կարամ քեզ մոռանամ...

Բայց ախր այդքան ժամանակ է անցել...

Ժամանակ... միթե այդ քոնձռոտ բառը կարող է հանել քեզ իմ սրտի մեջից ?

Լսի Էրագուն, դու լուրջ ես ասում, մինչև հիմա սիրում ես ինձ ?

Հիանա, իսկ ինչպես կարելի է անվանել այս երևույթին, երբ առավոտից մինչև քնելը քո մասին եմ մտածում, իսկ երազիս քեզ եմ տեսնում, երբ ամեն անգամ քնելուց համբուրում եմ քո նկարը... ու երբ գրում եմ մի հեքիաթային պատմություն, որտեղ նախ պատմում եմ բոլորին թե ինչպես եմ քեզ սիրում, ու հետո գտնելու եմ քեզ ես այնտեղ ?

Էրագուն ջան, խնդրում եմ, ներիր ինձ....

Ինչի համար ես ներողություն խնդրում ?

Նրա, որ իմ պատճառով այս օրն ես ընկել... ես երբեք ինձ չեմ ների...

Հիանա, խնդրում եմ վերջ տուր, եթե ինչ-որ մեկը ներողություն պիտի խնդրի, ուրեմն դա ես եմ: Դրանք այնքան շատ են որ ես նույնիսկ գրել եմ դրանք մի թղթի վրա, ու պատկերացրու ես 9 հատ բանի համար քեզանից ուզում եմ ներողություն խնդրեմ: Դրանց մեջ կան մեղքեր որոնց վրա դու ուշադրություն չես դարձնի, բայց կան որոնց համար ես վախենում եմ, որ ինձ չներես: Արի հիմա իրարից ներողություն չխնդրենք, երբ մի օր կրկին հանդիպենք, եթե Աստված ուզենա, ապա կասենք իրար ամեն ինչ:

Բայց, Էրագուն, ախր դու տառապում ես...

Ես քեզ արգելում եմ տենց մտածել` ես չեմ տառապում, հասկանում ես, չեմ տառապում... Դու չես պատկերացնի, թե իչքան է փոխվել իմ կյանքը այն օրվանից ինչ ծանոթացանք: Մինչ այդ ես անընդհատ դժգոհում էի իմ կյանքից, թվում եր կյանքը ինձ անիմաստ: Իսկ հիմա ես քեզ ունեմ, ու դրանից ես երջանիկ եմ, անկախ նրանցից որ կողս չես, բաժանում է մեզ հազարավոր կիլոմետրեր, բայց միևնույն է, ես երջանիկ եմ, ու շնորհակալ եմ Աստծուց որ մեզ ծանոթացրեց...

Էրագուն, բայց ախր հնարավոր է մենք երբեք այլևս չհանդիպենք: Ինչ ուզում ես ասել որ մինչև կյանքիդ վերջ սենց սիրելու ես ինձ ?

Իսկ ինչ ես առաջարկում ? Առաջարկում ես մոռանալ քեզ ? Հիանա,ես վաղուց այլընտրանք չունեմ, ու իմ ուժերից վեր է ինչ որ բան փոխել... արի փոխենք թեման, այն անիմաստ է...

Լավ, դե հիմա ասա ոնց ես ,ինչպեսա գործերդ ?

Շատ լավ, իմ մոտ ամեն ինչ հիանալի է, ես երբեք այսքան գոհ չեմ եղել իմ կյանքից, իսկ քո գործերը ոնցա ?

Ես շատ ուրախ եմ քեզ համար, որ ամեն ինչ քո մոտ լավ է: Ես նույնպես լավ եմ, իսկ Էրագուն, ինչ պատահել որ այդքան գոհ ես, եթե գաղտնիք չի ?

Առաջին հերթին քեզ ունեմ իմ սրտի մեջ ու սիրում եմ քեզ... իսկ հետո մի հատ հեքիաթի նման բան եմ գրում:

Այն ինչի մասին է ?

Հեչ, հիմարությունա, դժվար ինչ-որ մեկին դա հետաքրքրի

Ոչինչ, ես ուզում եմ իմանամ թե ինչի մասին ես գրում

Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ գլխավոր հերոսը կորցրել է իրա կեսին ու փնտրում է նրան ամենուր:

Էրագուն, իսկ ես կամ այդտեղ ?

Այո

Իսկապես ?

Գլխավոր հերոսը ես եմ, իսկ ինքը ում է փնտրում, երևի ավելորդ է ասել:

Իսկ ինչպես այն պիտի վերջանա, դու գտնելու ես ինձ ?

Իհարկե պիտի գտնեմ :)

:) Սպասիր գուշակեմ, մեր անունները այդ կախարդական աշխարհում Հիանա ու Էրագուն են ?

Ըհը

Իսկ ինչու հենց Էրագուն ու Հիանա ?

Եսիմ, պատահական բառեր են, որոնք մտքովս եկան այդ պահին: Հիանա՛

Ինչ Էրագուն (ինչ անպետք անուն ես ընտրել, էլ ուրիշ անուն չկար ? :) )

Իսկ "Հիանա"-ն էլ դուրդ չի գալիս ?

Չէ, "Հիանա"-ն ոչինչ, բայց լավ չես անում :) առանց ինձ հարցնելու անուն ես տալիս ինձ :)

Լավ, խոստանում եմ հաջորդ անգամ կհարցնեմ :)

Լավ, շեղվանք, ինչ էիր ուզում ասել ?

Ինչպես ասի, ես քեզանից 9 հատ բանի համար ուզում եմ ներողություն խնդրել

Բայց ինքդ ասիր որ ներողություն իրարից խնդրենք երբ մի օր Աստծու օգնությամբ կրկին հանդիպենք

Հա, բայց իմ մեղքերը շատ-շատ են :)

Լավ, ինչ է պատահել

Հիանա, ներիր ինձ որ մեր պատմությունը հանձնել եմ թղթի վրա, ու հնարավոր է հետո ինչ-որ մեկը դա կարդա

Էրագուն ես քեզ երբեք չեմ ների , եթե ես չլինեմ քո ստեղծագործության առաջին ընթերցողը :)

Դու իմ վրա չես ջղայնանում ?

Իհարկե ոչ Էրագուն ջան (Ինչ կոպիտ անուն ես ընտրել, այ դրա համար կարողա քեզ չներեմ :) )

Մերսի, իսկ ես վախենում էի որ վրես կջղայնանաս :)

Ես հիմա պատկերացնում եմ, որ մնացած 8 մեղքերը սրա նման աննշան բաներ են, որոնց համար միայն քո մտքով կանցներ ներողություն խնդրել, այնպես որ չեմ ուզում դրանց մասին լսել:

Ա՜յ

Ինչ պատահեց ?

Մի հատ էլ մեղք ավելացավ, հիմա եղավ 10 հատ...

?

Որ խոսում եմ ինքս ինձ հետ... քեզ հարց եմ տալիս, ու քո տեղը պատասխանում

Ցնորվել ես Էրագուն ջան :) իսկ եթե լուրջ, դե դու այդքան էլ իրականությունից չես հեռացել, դու ինձ ճանաչում ես, գիտես իմ բնավորությունը, ու շատ հնարավորա որ ես սենց հարցեր ու պատասխաներ տամ, այսինք դու ոչ թե ինքդ քո հետ ես խոսում, այլ Էրագունը խոսում է իրա Հիանաի հետ: Ես քեզ հասկանում եմ, կարոտել ես ինձ, ու սենց կարոտդ ես առնում, չէ ?

Ոչ, սենց կարոտ առնել չի լինի: Միգուցե իրոք ես ցնորվել եմ, ես խոսում եմ ինքս ինձ հետ

Ոչ, Էրագունը խոսումա Հիանաի հետ

Իսկ ինչու Էրագունը չի հարցնում Հիանաին սիրում է ինքը իրան ? Ինչու Հիանան չի խոսում իրա զգացմունքների մասին ?

Անպայման կասեն իրար, բայց մի ուրիշ անգամ, հիմա քունս տանումա, քեզ բարի գիշեր Էրագուն ջան (քեզ մի հատ լավ անուն ընտրի :) )

Բարի գիշեր Հիանա ջան

Համբուրում եմ

Իսկ ես քեզ

Դա շատ դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինի մեր խոսակցությունը: Այստեղ փորձել եմ մտածել ինչպես ինքը, մեջբերել իրա որոշ մտքեր: Ես իրոք 9 հատ բանի համար ուզում եմ Հիանաից ներողություն խնդրեմ, ու դրանցից մեկի մասին գրեցի: Իրոք, սիրուն բան չի, հանձնել մեր պատմությունը, որը դեռ չի ավարտվել, թղթի վրա, ու հետո այն տալ ուրիշները կարդան: Իսկ ինչ եք կարծում, մի օր եթե Հիանան կարդա սա, ապա կգուշակի, որ ես իրան նկատի ունեմ ?

Օրինակ, դուք, երբ կարդում եք սա, ապա ձեր մտքով կանցնի, որ ես միգուցե հենց Ձեզ եմ սիրում, դուք եք իմ Հիանան, իմ կեսը ?

Չի անցնում ?

Միգուցե կա մեկը ով նունպես սիրումա Ձեզ ինչպես ես, ու իմ նման գրումա ....

Այնպես որ մտածեք :)

Եթե դուք մտածում եք, որ հենց դուք եք Հիանան, ապա ուզում եմ մի քանի հատ բան ասել`

Հիանա ջան, խնդրում եմ ներիր ինձ, որ չեմ փնտրում ես քեզ, այլ դրա փոխարեն մի հատ դեբիլություն եմ գրում, ու որ ես քեզ արժանի չեմ... ներիր ինձ: Բայց ես խոստանում եմ, մի օր ես քեզ կգտնեմ, խնդրում եմ հավատա ինձ, այս խոսքերը գրումա իմ սիրտը, իսկ այն քեզ երբեք չի ստի, քանի որ այն քեզա պատկանում... ու ես քեզ սիրում եմ...

Link to post
Share on other sites
  • 1 month later...
Շարունակությունը - http://

Уважаемый, Карен,

Нам очень интересен Ваш рассказ, но тут лучше скопировать текст, а не дать ссылки на другие сайты. Как бы там не было, я не убрала самую первую ссылку. Постарайтесь следовать правилам форума.

:)

Edited by Napik
Link to post
Share on other sites
  • 3 months later...
<br />Уважаемый, Карен,<br /><br />Нам очень интересен Ваш рассказ, но тут лучше скопировать текст, а не дать ссылки на другие сайты. Как бы там не было, я не убрала самую первую ссылку. Постарайтесь следовать правилам форума. <br /> <img src="http://forum.hayastan.com/style_emoticons/default/smile.gif" style="vertical-align:middle" emoid=":)" border="0" alt="smile.gif" /><br />
<br /><br /><br />

Xndrum em nereceq indz, parzapes es chem karox ajdqan@ aystex texadrel, qani vor nranq tasnyak terter en, u ete inch vor mekin hetaqrqir e dranq kardal, apa hertakan hatvac@ patrast e, u karox eq kardal im saytum, shnorhakalutyun.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...