Jump to content

Ծրագիր աշակերտների համար


Recommended Posts

Փի-Էյչ Ինտերնեշնլը (նախկինում Փրոջեքթ Հարմոնի), հայտարարում է, որ ԱՄՆ պետ. դեպարտամենտի կրթության և մշակույթի գործերի բաժնի ֆինանսավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր, որը գործողությունների ծրագրի միջոցով կմիավորի ամերիկացի, հայ և ադրբեջանցի երիտասարդությանը մեդիայի (տեղեկատվական միջոցների) վերաբերյալ տեղեկացվածություն ձեռք բերելու նպատակով:

ԴՈԹՔՈՄը “Առցանց գործիքների զարգացումն ի նպաստ քաղաքացիական ընդգրկվածության և մոբիլիզացման” թեմայով ծրագիր է, որը 20 ամիսների ընթացքում` 2008թ.-ի հոկտեմբերից մինչև 2010թ.-ի հունիսը, մեդիայի վերաբերյալ տեղեկացվածության և Վեբ 2.0 գործիքների մասին առցանց դասընթացի, ինչպես նաև 2 միջազգային փոխանակումների միջոցով կմիավորի հայ, ամերիկացի և ադրբեջանցի 14-16 տարեկան դպրոցականներին` գտնելու սեփական ձայնը, ստեղծելու մեդիայի սեփական աշխարհը և իրենց ազդեցությունն ունենալու մեդիայում: Ծրագրում ընդգրկված 3 երկրների 90 մասնակիցներից 30-ը կընտրվեն ԱՄՆ-ում ավելի ակտիվ գրաֆիկով պլանավորված փորձի փոխանակման համար, որտեղ նրանք կշարունակեն իրենց վերապատրաստումը և դեմ առ դեմ աշխատանքը: Տասական աշակերտներ Հայաստանից և Ադրբեջանից կմասնակցեն 2009թ.-ին Վերմոնտում (ԱՄՆ) կայանալիք ամառային փոխանակման ծրագրին, որը կշարունակվի Վերմոնտի տաս աշակերտների փոխադարձ այցով Հայաստան և Ադրբեջան 2010թ-ին` աշխատելու ԴՈԹՔՈՄի իրենց ընկերների հետ իրենց ծրագրային գործողությունները հաջորդ աստիճանի փոխանցելու համար:

Բոլոր այն անձինք, ում հետաքրքրում է ԴՈԹՔՈՄ ծրագիը, խնդրում ենք հաստատել իրենց հետաքրքրվածությունը հոկտեմբերի 27-ից նոյեբերի 7ը` զանգահարելով Փի-ԷյչԻնտերնեշնլի հայկական գրասենյակ, կամ ուղարկելով հաղորդագրություն Էլ. փոստով: Հետաքրքրվողներին ծրագիրն ավելի մանրամասն կներկայացվի կողմնորոշիչ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 5-ին հաջորդող շաբաթվա մեջ և որոնց մասին դիմորդները կտեղեկացվեն նախապես: Ծրագրի դիմումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 30-ը:

ՀՀ-ում ԴՈԹՔՈՄ ծրագրի ղեկավար

Աստղիկ Զաքարյան

Փի-Էյչ Ինտերնեշնլ - Հայաստան

Պարոնյան 8/8, Երևան, 0015, ՀՀ

Հեռ: (37410) 53 86 76, 53 67 83

Էլ. փոստ: [email protected]

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...