Satenik Posted November 16, 2003 Report Share Posted November 16, 2003 Հայուհու թագադրում Եկ, սիրելիս, որպես ոսկե արշալույսը այս աշնան Եվ թող լցվի քո աչքերով սեր փնտրող պողոտան... Խանդութ խանումն հիմա չկա, բայց դու` նրա թոռնուհին, - Քեզ է սիրով նա կտակել իր ճոխ սիրո խունկը հին, Քեզ է տվել արծաթաթել ապարոշն իր Նավզիկեն, Քոնն են բոլոր սերեը վառ` անուշ Նիրվան ու Նիկեն, Քոնն են այս հոծ վարդերը բոց, ահա պռված են քո դեմ, - Բայց դու իմ այս տխուր աշնան արտասվալի դիադեմ... Ինչու՞ այսքան տխուր ես դու, օ՜, հրաշուրթ իմ կարոտ. Գուցե արքադ մոլորվե՞լ է ուրիշ գրկում կրակոտ... Ախ չէ, ես եմ արքան գրկիդ, իմ սիրո թագ հայուհի. Այս աշունն եմ ահա բերել, որպես ձոն քո արքայի... ՈՒ չգիտեմ` ի՞նչ նվիրեմ, ո՞ր տերևը ոսկեհատ, Որ հեռանա աշնան այգուց տխրությունը քո վհատ. Եկ իմ անգին, անիրական թագադրման այս ժամին` Նվեր կտամ ոսկեշղարշ տերևները քեզ դեղին. Զի անցողիկ պիտի լինեն ապարանջան ու գոհար` Քեզ ի՞նչ հույզեր կտան կյանքում ոսկե հուլունք, ոսկե քար. Սա է, ահա, քո սիրավառ կրծքի զարթոնքը միակ - Աշնան այգին ոսկեշղթա ու անձրևը ոսկեակ: Թույլ տուր այժմ քո ասպետին, - առնեմ գետնից մի տերև ՈՒ սիրալիր, սիրով անմեղ կրծքիդ դնեմ ոսկեթև, Թագադրեմ քեզ աշնան վառ տերևներով ոսկեման, - Էլ ի՞նչ ունեմ այս աշխարհում` բացի ցնորքն այս աշնան... Եվ անցյալի ձյունենժույգ ասպետի պես տխրադեմ Փարվեմ կրծքիդ, որպես աշնան ոտքերն ընկած դիադեմ, Թագադրեմ աշնան ոսկով, - թող նախանձեն քեզ բոլոր Թագուհիներն ու թող հիշեն այս նվիրումն ամեն օր. Ամեն աշնան փռվելուն պես թող քեզ հիշեն, իմ անգին, ՈՒ հավատան, որ էլ չունի ոսկե քարը` ոսկու գին... Բայց չէ. քո վառ սերն էլ անցավ երազիս պես այս աշնան. ՈՒ լաց եղանք երկու որբեր` ես ու սիրո պողոտան: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 16, 2003 Report Share Posted November 16, 2003 Սաթենիկ ո՞ր թվի հրատարակության գիրքա Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 16, 2003 Author Report Share Posted November 16, 2003 Գիրք չէ, Գայանե ջան, փոքրիկ գրքույկ է, խառը բանաստեղծություններով: 2001 թվի: Ինչու՞ հարցրեցիր: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 16, 2003 Report Share Posted November 16, 2003 (edited) Հետաքրքիր էր Edited June 18, 2004 by Gayane Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 16, 2003 Report Share Posted November 16, 2003 (edited) Իսկ ինքը ու՞նի գիրք տպած:Հայաստանից հյուր ունեմ շուտով գալու է ուզում եմ գրքեր պատվիրեմ բերի: Edited June 18, 2004 by Gayane Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 16, 2003 Author Report Share Posted November 16, 2003 Չգիտեմ, Գայանե ջան, ես չեմ հանդիպել: Բայց ինձ թվում է կունենա: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.