Jump to content

Նոր բառեր :)

Recommended Posts

Подтяжки, подшипник:

Բառարաններն այս բառերը թարգմանում են.

Подтяжки = վարտիքակալ = վարտիք +ա+կալ

Подшипник = սռնակալ = սռնի(ось)+ ա+կալ

Ըստ իս, երկու թարգմանություններն էլ անհաջող են և դա է պատճառը, որ առօրյա գործածություն չունեն:

Իմ «մոգոնած» բառերն են՝ ուսագոտի և հոլակ:

Подтяжки = ուսագոտի՝ համանմանությամբ ուսապարկի(рюкзак )

Подшипник = հոլԱԿ՝ համանմանությամբ գնդԱԿի\դաշնԱԿի(мяч\пианино)

Կա հոլՈՎԱԿ(шкив) բառը, որ վերջերս հաճախ օգտագործում են տեսահոլովակ(видеоролик) բարդությունում:

Իսկ հոլակ(гироскоп) բառը կարելի է «բեռնավորել» մի նոր,подшипник իմաստով, չէ՞ որ подшипник-ն իր մեջ ունի պտտվելու գաղափարը:

Edited by SAS
Link to post
Share on other sites
  • 1 month later...

Լիովին համամիտ եմ:Բայց նման նախաձեռնությննեը իմ կարծիքով ի սկզբանե դատապարտված են անուշադրության կամ էլ լավագույն դեպքում չնչին հաջողության:

Մինչև օրս շատ գեղեցիկ ու հեշտ արտասանվող ու մտապահվող բառեր զուրկ են մասսայակ գործածությունից ինչպիսիք են

սառնարան-холодильник

առաստաղ-потолок

զսպանակ-пружина,амортизатор

պահեստային-запасной

բեռնախցիկ-багажник

ղեկ- руль,

անիվ- колёса

անվադող- покришка եվ էլի մի քանի հարյուրի հասնող բառեր,վորոնք չեն կարողանում լիովին դառնալ մեր խոսակցականի անբաժան մասը!

թեմային համահունչ

Սակայն մի բառի մասին կուզենայի հիշեցնել ,որը հայերենից փորձ է արվում փոխանակել մի այլ հայերեն բառով ,խոսքս ժամանակակից բառի մասին ,որը արդեն շատ հաճախ փոխարինում են արդի կամ արդիական-ով

կխնդրեի ինձ ուղղել ,սխալներ հայնաբերելու դեպքում :

Link to post
Share on other sites
Սակայն մի բառի մասին կուզենայի հիշեցնել ,որը հայերենից փորձ է արվում փոխանակել մի այլ հայերեն բառով ,խոսքս ժամանակակից բառի մասին ,որը արդեն շատ հաճախ փոխարինում են արդի կամ արդիական-ով

կխնդրեի ինձ ուղղել ,սխալներ հայնաբերելու դեպքում :

Հմմտ.՝ ֆր. contemporain և actuel :)

Link to post
Share on other sites
Հմմտ.՝ ֆր. contemporain և actuel :)

Սուրենովնա ջան,ասենք թե ֆրանսերենում եվ նաև աշխարհի բոլոր լեզուներով ժամանակակից բառի թարգմանությունը գոյություն ունի:

Խոսքս էն մասին էր, որ տասնյակ տարիներ շարունակ գործածության մեջ է եղել եվ հանկարծ հայտնվեց արդի բառը ... ինչով է բացատվրում այս փոփոխությունը?

SAS-ի մոգոնած :D բառերի հիմքում հասկանալի բառեր կան

Թե ես լավ չհասկացա քո Հմմտ -ի միտքը? :hm:

Edited by Asatryan
Link to post
Share on other sites
Թե ես լավ չհասկացա քո Հմմտ -ի միտքը? :hm:

Այսինքն, երկուսն էլ կան, սրանք («ժամանակակից» և «արդի» բառերը) մոտ են իմաստով, բայց նույնիմաստ չեն, մեկը մյուսի թարգմանությունը չեն, ինչպես ֆրանսերենում contemporain-ը և actuel-ը:

ՍԱՍը ավելի լավ կբացատրի սրանց իմաստային երանգները: :flower:

Link to post
Share on other sites
Այսինքն, երկուսն էլ կան, սրանք («ժամանակակից» և «արդի» բառերը) մոտ են իմաստով, բայց նույնիմաստ չեն, մեկը մյուսի թարգմանությունը չեն, ինչպես ֆրանսերենում contemporain-ը և actuel-ը:

ՍԱՍը ավելի լավ կբացատրի սրանց իմաստային երանգները: :flower:

actuel ce qui se traduit par des actes.Tous ce qui est actuel résulte d'une action et possède un caractère accompli. Le mot s'oppose souvent à virtuel.

Փոքր ինչ անհասկանալի է ...

միակ հոմանիշը իմ կարծիքով ներկա բառն է.........Ներկա ժամանակ(ակաշրջան)ներկա խնդիրներ

իսկ ուղղիղ թարգմանությամբ ռուսերենից ստացվում է настоящий или в настоящем

հըըը?

Թերևս: Բայց «ներկա»-ն միայն իմ (այսինքն՝ խոսողի) ժամանակակիցն է: Իսկ «ժամանակակից»-ը կարող է ներկա չլինել, այլ անցյալ (կամ գալիք): Օրինակ՝ նրա ժամանակիցները նրա արվեստը չգնահատեցին:

Ինչ վերաբերում է actuel-ին, համաձայն եմ, որ act-ը ուժեղ է զգացվում: Եթե այս առումով ճշտենք իմաստը կստացվի «իրական»: Բայց մի քիչ ընդլայնեմ իմաստը, չէ՞ որ լուրերն ու նորություններն էլ հաճախ անվանում են actualités, այսինքն «իրողություններ»: Սրա մեջ ես մի այսպիսի երանգ եմ տեսնում. այն, ինչ հաղորդում ենք, իրողություն է: Թե չեք հավատում, դուրս եկեք փողոց (կամ ինքներդ գնացեք Մերձավոր Արևելք) և ձեր աչքով տեսեք: Այս-այս դեպքերը հիմա, մեր աչքի առաջ են կատարվում:

Այսպես մտածելով առաջարկեցի արդիactuel-ի հետ համեմատել: :)

Մի քիչ խճճվեցի, բայց հիմնականում ըմբռնումով մոտեցա ,որի համար շատ շնորհակալ եմ Սուրենովնա ջան ))

Link to post
Share on other sites
Подтяжки, подшипник:

Բառարաններն այս բառերը թարգմանում են.

Подтяжки = վարտիքակալ = վարտիք +ա+կալ

Подшипник = սռնակալ = սռնի(ось)+ ա+կալ

Ըստ իս, երկու թարգմանություններն էլ անհաջող են և դա է պատճառը, որ առօրյա գործածություն չունեն:

Իմ «մոգոնած» բառերն են՝ ուսագոտի և հոլակ:

Подтяжки = ուսագոտի՝ համանմանությամբ ուսապարկի(рюкзак )

Подшипник = հոլԱԿ՝ համանմանությամբ գնդԱԿի\դաշնԱԿի(мяч\пианино)

Կա հոլՈՎԱԿ(шкив) բառը, որ վերջերս հաճախ օգտագործում են տեսահոլովակ(видеоролик) բարդությունում:

Իսկ հոլակ(гироскоп) բառը կարելի է «բեռնավորել» մի նոր,подшипник իմաստով, չէ՞ որ подшипник-ն իր մեջ ունի պտտվելու գաղափարը:

Հոլակ-ը շատ դիպուկ էր խոսք չէմ գտնում ավելացնելու... +10

Բայց Подтяжки թերևս վիճելի կուզենայի դարձնել ;)

հիմքում тяга բառն է ,կնշանակի որ ձգել բառի հետ գործ ունենք , իմ կարծիքով Подтяжки կորող է պատահի ,որ ուսի կամ գոտու հետ ոչ մի կապ չունենալ ,գոտուց կցված չլինի այլ ,ասենք ....գուլպաներից կամ մի վորեվիցե այլ տեղից :p :D ))) (հիմնականում կանացի հանդերցանքում թեև դա տղամարդկանց մոտ նույպես oգտագործվել է ....մի ֆիլմից եմ հիշում :) )

մի գուցե նման մի բառ օգտագործես այս դեպքում

ասենք... հմմմ... ՁԳ(ք)Ա-գոտի/պարան/թել/կոճակ/սարք/.....

Edited by Asatryan
Link to post
Share on other sites
  • 1 month later...
  • 4 months later...

Ինչու չկա, օրինակ, essentialist - էաբան(էագետ), essentialism - էաբանություն(էագիտություն):

Իսկ հաճախակի օգտագործվող էսենցիա բառն ինչո՞վ փոխարինել: :hm:

Link to post
Share on other sites
Ինչու չկա, օրինակ, essentialist - էաբան(էագետ), essentialism - էաբանություն(էագիտություն):

Իսկ հաճախակի օգտագործվող էսենցիա բառն ինչո՞վ փոխարինել: :hm:

Եթե էսենցիալիզմը սա է, ապա նույն կաղապարով կլինի էություն: Ինչու՞ է հարց առաջանում: Այս իմաստով «էությունը» վաղուց կա հայերենում:

Թե՞ թունդ քացախի մասին է խոսքը:

Link to post
Share on other sites
ЭССЕНЦИЯ, -и; ж. [от лат. essentia - сущность]

Концентрированный раствор летучих веществ, употребляемый в пищевой, парфюмерной и фармацевтической промышленности. Уксусная э. Фруктовая э. Ромовая э. Цветочная э.

Գուցե էանյո՞ւթ(որևէ բանի ուղն ու ծուծը, նյութի էությունը :) )... :hm: Շատ կարճ և բարեհունչ բառ է:

Link to post
Share on other sites
Գուցե էանյո՞ւթ(որևէ բանի ուղն ու ծուծը, նյութի էությունը :) )... :hm: Շատ կարճ և բարեհունչ բառ է:

Փորձենք.

Уксусная э. - քացախի էանյութ

Фруктовая э. - մրգի էանյութ

Ромовая э. - ռոմի (?) էանյութ

Цветочная э. - ծաղկի էանյութ

Եսի՞մ: Պետք է վարժվել:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...