Jump to content

--kgb Organizes Armenian Conference At Ucla


Recommended Posts

Dear Friend of Armenian Literature,

We kindly urge you to refuse participation in the Armenian Literature event at UCLA this week which has been organized by the patronage of Levon Ananyan, a long-time KGB operative, one of the prime persecutors of dissident Armenian writers, and the chief mouthpiece of state propaganda for defaming dissident Armenian writers and covering up attempted assassinations against them through orchestrated misinformation campaigns.

We have shared our concerns with the UCLA Administration and have requested Peter Cowe, Chair of the Armenian department at UCLA to cancel this event, and reorganize it later with the participation of Graduate Students at UCLA, most of whom feel that the event has been foisted on them by extramural interests with ulterior agendas.

We strongly believe that a person who has been in charge of persecuting Armenian writers should not be hosted by any Armenian language or literature department in the U.S. or elsewhere, let alone infiltrate the U.S. academia in an attempt to define or redefine literature produced in non-Armenian languages by writers of Armenian origin, within the framework of his ideological agenda and a policy of exclusion of dissident Armenian writers.

We will consider ignoring our plea to recognize the existence of exiled or dissident writers, and their exclusion from events that otherwise would have compelled their participation, as an insult against Armenian writers and literature.

We will take subsequent actions to expose and denounce those participants in this event who we feel are promoting their personal, "literary" or career interests at the expense of the lives of dissident Armenian writers. This will include a campaign to request some faculty resignations from the UCLA Armenian Department. We will also be contacting the security agencies of the United States to look into this matter.

Your presence or participation in this conference will be regarded as an act of hostility toward the integrity of Armenian literature, and a support for the persecution and exile of Armenian writers.

Please share this memo with others and all potential participants and encourage them to do the same.

Union of Exiled Armenian Writers and Intellectuals

vernatun.wordpress.com

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

A letter has been sent by the Union of Exiled Armenian Writers and Intellectuals to 14 top UCLA Administrators demanding Peter Cowe's resignation for his insult of dissident Armenian writers.

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետի մասին այս հատվածը մի փոքր ընդլայնված է գրող բարեկամի հորդորանքով: Չի բացառվում, որ այն դեռ խորացվի գրքում:

Հատված «Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ» գրքից:

Հեղինակ` ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Թե ինչպես է ծագում առել Ճորտունիների հարստությունը:

Եվ ահա Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն քերծոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի աստվածապաշտ քրիստոնյան, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, անընդմեջ ոռ է տալիս Աստծուն և հայ այլախոհ ու աքսորական գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի պետին, սրան հանձնում Կալիպոռնիայի համալսանոցում երազաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով սխալմամբ այլոց միջոցով այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի պետերին տասնամյակներով հյուրընկալած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած թագուհիների, ու սրանց շուրջ սլկտացող գազեթաջիների: Կլրալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջին կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագույն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն շատ լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասան մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միայն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: Մքթոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդաքրիստոնեական կրոնական համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեռած մեծերին ու կենդանի ծծլաններին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… խստորեն խռովող ու հարորեն ժպտացող քրիստոնյա շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը, առնվազն իրենց հավաքական ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Աքսորական գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի ղեկավարների լուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Աստծու Կուսկոմգրողշինի համատեղ ջանքերով ստեղծված Երազստանի գրականության մաֆիայի 300 անդամներից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, նրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 months later...

Օրերս UCLA համալսարանում տեղի է ունենալու հերթական հայագիտական ձեռնարկը դասախոս Ռիչարդ Հովանիսյանի նախաձեռնությամբ: Ձեռնարկին ելույթ է ունենալու նաև տխրահռչակ Պիտեր Կաուին, որի արդեն իսկ անկում ունեցած վարկը մեծ սայթաքում ապրեց, երբ վերջինս նույն համալսարանում կայացած օտարալեզու հայ գրողների համագումարի կազմակերպումը հանձնեց հայ գրողների հալածող ու վտարանդի գրողներին շարունակ վատաբանող Հայաստանի գրողների միության նախագահ, գրականության հետ որևէ աղերս չունեցող Լևոն Անանյանին, այսպիսով բացառելով վտարանդի օտարալեզու հայ գրողների մասնակցությունը նշյալ եռօրյա գրական համագումարին:

Վտարանդի հայ գրողների միությունը հանձինս Արմեն Մելիքյանի և Վահե Ավետյանի անմիջական կապի մեջ մտավ Կաուիի հետ` նրան հորդորելով բացառել համագումարի կազմակերպումը ղեկավարությամբ հայ գրողների հալածող ու նրանց վտարանդիության մեջ պահող Լևոն Անանյանին, նման քայլը համարելով անբարոյականության դրսևորում: Կաուին առարկեց, որ ուշ է, չի կարող նման քայլի դիմել: Պատասխան ստացավ, որ նույնիսկ եթե ուշ է, դարձյալ պետք է առկախել համագումարի կայացումը ու այն վերակազմակերպել ավելի ուշ բացառելով այդ ոճրագործի մասնակցությունը համագումարին (դեռ չասենք, որ սա է տնօրինել համագումարի մասնակիցների ցանկը): Համագումարը հետաձգելու գինը մեծ չէր, ու ինչ էլ լիներ այդ գինը, հայ գրողի դեմ հալածանքի ու նման անպատվության գինը հարյուրապատիկ ավելի մեծ էր: Սակայն Կաուին չուզեց հասկանալ այս բոլորը: Ու երբ որպես չարյաց փոքրագույնը առաջարկվեց նրան թույլ տալ վտարանդի գրողներին ելույթ ունենալու համագումարում (գեթ պարզելու հայ այլախոհ գրողների հանդեպ Հայաստանում տեղի ունեցած հալածանքը), նա ցինիկաբար պատասխանեց. «եկեք ու համագումարից հետո հանդիպեք մարդու հետ, վստահ եմ ձեզ կհասկանա»: Ու այնուհետ կապը խզեց:

Անարժանաբար վարել Սփյուռքի մեծագույն հայագիտական ամբիոնը, ու լպիրշորեն ծաղրել վտարանդի հայ գրողների ոդիսականը, նրանց հեգնանքով ուղարկել նրանց դահճի մոտ` լռելով ու լռեցնելով նրանց ամեն մի կանչը:

Այս դեպքի մասին մանրամասնորեն իրազեկ պահվեցին UCLA համալսարանի հայագիտության բաժնի ողջ դասախոսական կազմը, ինչպես նաև դասախոս Ռիչարտ Հովանիսյանն ու համալսարանի տնօրենությունը:

Վտարանդի հայ գրողների միությունը պահանջում է.

1) UCLA համալսարանի տնօրենությունից` Պիտեր Կաուիի արտաքսումը, և գրավոր ներողամտագիր ուղղված Վտարանդի հայ գրողներին:

2) Դասախոս Ռիչարտ Հովանիսյանից` ջնջել Կաուիի ելույթը, քանի դեռ վերջինս հրապարակային ներողամտություն չի խնդրել վտարանդի հայ գրողներից:

3) UCLA համալսարանի գրականության ամբիոնի դասախոսական կազմից` գրավոր ներողամտագրի հրապարակումը նշյալ խնդրի մասին և հանձնառություն այլախոհ ու վտարանդի հայ գրողների աշխատանքները ներառելու համալսարանի ուսուցողական ծրագրում:

Հակառակ դեպքում` խնդրում ենք մեր ժողովրդից այսուհետև չմասնակցել UCLA համալսարանի կողմից կազմակերպված որևէ ձեռնարկի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...