shun Posted November 20, 2009 Report Share Posted November 20, 2009 Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը: Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում: Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես. - Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին: Պրծ: Փրկվեցիր: Բացի Բեն Լադենի հերսից… Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար: Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին: Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է: Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս: Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար: Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է: Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար: Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն: Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական գործողությունը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել: Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել: Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներս… գուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա… Այս տղամարդիկ չեն էլ ձգտում սովորել: Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին: Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային… Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին: «Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը: Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»: - Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն: Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա… «Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը: Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս: Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին: Հատված` Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Ա. գրքից Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի «Սարդարապատ», «Պերճ», և «Ապրիլ» (abrilbooks.com search: Kusastan) գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր: Quote Link to post Share on other sites
shun Posted May 15, 2010 Author Report Share Posted May 15, 2010 (edited) http://forum.hayastan.com/index.php?showto...rt=#entry897758 Edited May 15, 2010 by shun Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.