Jump to content

Սեռական խնդիրներ Դրախտում


Recommended Posts

Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը:

Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում:

Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես.

- Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին:

Պրծ: Փրկվեցիր:

Բացի Բեն Լադենի հերսից

Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար:

Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին:

Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է:

Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս:

Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար:

Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է:

Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար:

Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն:

Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական գործողությունը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել:

Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել:

Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներսգուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա

Այս տղամարդիկ չեն էլ ձգտում սովորել:

Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին:

Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային

Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին:

«Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը:

Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»:

- Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն:

Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա

«Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը:

Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս:

Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին:

Հատված` Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա. գրքից

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի «Սարդարապատ», «Պերճ», և «Ապրիլ» (abrilbooks.com search: Kusastan) գրախանութներից:

Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

Գրականության բաժին`

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

Link to post
Share on other sites
  • 5 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...