AYG Posted November 21, 2009 Report Share Posted November 21, 2009 Հոգու մասին շատերն են խոսել և շատախոսել: Եւ մարդը այդպես շատախոսելով, իր էությունից շատ է հեռացել: Եւ շատ խոսելով սկիզբը մոռացել, փափկակեցության մոլոր մոլության ծառան է դարձել և ունայնացել: Հոգու գոյության թե պնդողները, թե ժխտողները չգիտես ինչո՞ւ ջղաձգվում են նույն դիմածռությամբ և նույն հույզերով: Հոգու մասին շատերն են խոսում ծանրաշունչ հևքով ու շինծու դեմքով: Ու չեն հասկանում, որ շատ խոսելով վատնում են շունչը հոգեճանաչման: Ու չեն էլ զգում, որ շատ խոսելով վատնում են իզուր հոգեզգացական խոկումի ժամը: Ինչ կարգի ասես փորձեր չէն անում՝, պատկեր են փնտրում սուրճի նստվածքում, մոմ են հալեցնում, եղունգի վրա մեռոն կաթեցնում, մեռնելուց առաջ և այնուհետև հիվանդ կշռում, գերեզմանոցում դարանակալում, մութ սենյակներում պնակներ շրջում՝, հոգի են կանչում, և երկյուղալից մտքերից կառչում: Հետո դժնդակ, անլույս մտքերը իրար են հյուսում ու հավատ կոչում: Եւ այդ հավատից աստծո զանազան կերպարներ կերտում ու այդ կերտվածքը բոլորից ծածուկ «գերիմաստության» մշուշով պատում: Ու չեն հասկանում, որ այդ արթմնի մղձավանջներով սեփական Հոգին Ճշմարտությունից են ցանկապատում: Արթնացի'ր Հայ Մարդ. Բա'վ է անսկիզբ ու անվերջ Հոգուդ սկիզբ - ավարտ փնտրես: Բա'վ է ենթադրես դրախտ ու դժոխք կյանքիցդ հետո: Բա'վ է կտրվես Բնության Շնչից, ու փնտրես Հոգիդ քո իսկ շնչից դուրս: Բա'վ է գրերին հարցերդ ուղղես, ու պատրանքներով քեզ մխիթարես: Ճշմարտությունը Շնչովդ չափիր ու նրան ամուր՝, ողջ Սրտով կապվիր: Quote Link to post Share on other sites
Tereza Posted November 21, 2009 Report Share Posted November 21, 2009 Ամենայն պարզությամբ հավատացած եմ` այս հրաշալի մտքերի հեղինակը դուք եք հարգարժան AYG! Quote Link to post Share on other sites
AYG Posted November 22, 2009 Author Report Share Posted November 22, 2009 Ամենայն պարզությամբ հավատացած եմ` այս հրաշալի մտքերի հեղինակը դուք եք հարգարժան AYG! Շնորհակալ եմ Քույրիկս: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.