shun Posted November 23, 2009 Report Share Posted November 23, 2009 Հայտարարություն Հայքի ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյան, տեղեկացնում եմ ձեզ և մտահոգ հասարակությանը, որ ձեր ստորագրած համաներումի ընձեռած հնարավորություններից հրաժարվում եմ օգտվել և չեմ ներկայանալու ոստիկանություն անվանվող ռազմականացված քրէախմբին հետևյալ պատճառներով. 1. Դուք Հայքի նախագահը չեք, հռչակել եք ձեզ որպես այդպիսին զեղծելով ընտրություններ, հետևաբար անօրինական են ձեր ստորագրած բոլոր փաստաթղթերը։ Դուք ոչ թե պետք է համաներում հռչակեք, այլ ձերբակալվեք, դատվեք ժողովրդական դատարանում և ներում հայցեք ինքներդ, և ես ձեզ կանխավ հայտնում եմ վստահ պատրաստակամությունս անելու ամեն ինչ, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։ 2. Դուք մեղադրվելու եք նաև, և այս փաստաթղտով մեղադրվում եք արդեն իսկ, այս պահին, նախկինում բոլոր անխտիր ընտրությունների, սահմանադրական երկու հանրաքվեների զեղծմանը ձեր եռանդուն մասնակցության համար, որպես ինքնահռչակ վարչապետ, ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության նախարարության ինքնահռչակ ղեկավար։ 3. Դուք մեղադրվելու եք Հայոց ազգային շահը Ռուսաստանը նվաճած ռազմականաքաղաքականացված քրէական հանցախումբ ՖՍԲ-ի շահերին ստորադասելու, այդ միջազգային հանցավոր սինդիկատի ինտեգրալը դարձնելու համար։ 4. Դուք մեղադրվելու եք Հայքի դեմ դավադրություն նյութելու կազմակերպման և իրականացման համար։ 5. Մարդու իրավունքերի ոտնահարման ու դրանց դեմ կազմակերպված բազմահազար հանցագործությունների համար, ձեր ոճիրը՝ Սերժ Սարգսյան, դասակարգվելու է որպես մարդկության դեմ գործած հանցագործություն: 6. Դուք մեղադրվելու եք հայ ժողովրդի, սփյուռքում և տանը, ազգային սեփականության լայնածավալ թալանը դավելու և իրականացնելու համար։ 7. Ձեր հետ միասին մեղադրվելու, ձերբակալվելու և մեղադրյալի աթոռին են նստելու ձեր նախորդ նախագահները, վարչապետները, անգամ հանգուցյալ, կառավարությունները, խորհրդարանները, մարզային, քաղաքային ու գյուղական ամբողջ ղեկավարությունը, անկախության հռչակումից ի վեր։ Ձեզնից, վերոհիշյալներից, նրանց մտերիմներից և ազգականներից գանձվելու է ամբողջ ունեցվածքը տանն ու արտասահմանում, ազգային գանձարան է վերադարձվելու գողացված ամբողջ ավարը մինչև վերջին լուման։ Սերժ Սարգսյան, ձեր հրապարակած համաներումն ընդունելն ու ոստիկանություն ու դատարան ինքնանվանվող կազմակերպված քրէական հրոսակախմբին իմ ներկայանալը կնշանակի ճանաչել ձեզ որպես նախագահ, և այդով մասնակից լինել ձեզ դաված ու նյութած հանցագործությանը։ Ձգուշացնում եմ. եթե ձեր ու վերևում թվածս պարոնների ու տիկնանց նկատմամբ համաներում կիրառվի երբեվև, այն անպայման հաստատման է դրվելու համազգային, համաշխարհային հանրաքվէով։ Վահե Ավետյան ՀՀԿ հիմնադիր և առաջին խորհրդի անդամ Անկախության Բանակի հրամանատար 3K Ոստայն - համահիմնադիր, նախագահ PFA - Policy Forum Armenia - համահիմնադիր Վտարանդի Գրողների ու Մտավորականների Միություն - համահիմնադիր vernatun.wordpress.com Շվեդիայի Թագավորության 2010 թ.-ի խորհրդարանի թեկնածու Գրող 24.07.2009, Սթոքհոլմ Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Quote Link to post Share on other sites
SAS Posted November 23, 2009 Report Share Posted November 23, 2009 Գլորվել է խուփը՝ գտել է պուտուկը... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.