Jump to content

գահընկեց անել զույգ կաթողիկոսներին


Recommended Posts

The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe.

-Արմեն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը:

Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում:

Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»:

Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից:

-Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել:

Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ:

Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է:

Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս:

Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը:

Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով:

Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների:

-Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել:

Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից:

-Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել:

ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ:

ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս:

Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե:

-Արմեն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով:

Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ:

-Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար:

ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները:

Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը:

-Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների:

Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները:

-ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ:

Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է:

Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»:

--«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը:

Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին:

-Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները:

Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից:

Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում:

Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի»- Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են:

Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք:

-Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից:

Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից:

-Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին:

Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից:

Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել:

Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով:

-Արմեն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ:

Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում:

Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ:

Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այսուհետև այցելել`

Գրականության բաժին`

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 3 months later...

Կաթողիկոսի հրաժարականը համազգային թափով պահանջե՞լ, թե ոչ, նրան պատժե՞լ ու ի՞նչ պատժով: Այս և հարակից խնդիրներ առայժմ քննարկվում են Գրականության բաժնի Շուն Շան Որդի (1963-) ենթաբաժնում: Կան տարբեր կարծիքներ:

Link to post
Share on other sites
  • 2 months later...
  • 9 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...