Jump to content

Ո՞ւՄ ՀԱՎԱՏԱԼ


Recommended Posts

Մի ժամանակ ազգականիս, ընկերոջս, հարևանիս,... ասած սուտը իմը չէի համարում: Կարծում էի, թե անմասն եմ նրանց ստից: Կարևորն այն է, որ ես չեմ խաբում:

Խոսքով և մտքով բացառում էի նրանց ստի՝, դեպի ինձ չնչին իսկ ուղորդվելու հավանականությունը: Եւ ինձ համար նրանց ոչ միայն սուտն էր անսպասելի, այլ նաև կասկածը: Եւ երբ փորձեցի հասկանալ իմ հանդեպ առաջացած կասկածների պատճառները, գտա լոկ մեկը՝, իմ հավատը:

Ու հասկացա, որ Ճշմարտությունը ընկալելու համար հավատս չափազանց մեծ է ու դրանից էլ ծանր:

Հավատը գիտակցությունը բացող բանալի է, գիտակցությունն էլ Ճշմարտության ընկալման նախապայման:

Սակայն հավատով գիտակցությունը բացվում է ոչ միայն Ճշմարտության առջև:

Հավատի ուղորդիչը առ Ճշմարտություն հանդիսանում է Ողջախոհությունը:

Իսկ առանց Ողջախոհության հավատը սկսում է ձևականանալ, և վերածվում տպավորություն գործելու խաղի: Ինչով և զրկվում է Ճշմարտությունը կրելու Որակներից:

Ճշմարտությունից դուրս հավատը փոխակերպվում է սնահավատության և գահավիժում դեպի անհավատություն:

Սնահավատությունը՝, անհավանականի հնարավոր համարելն է, - անհավատությունը՝, հավանականի բացառումը:

Հավատը Ճշմարտությունը հասցնում է մինչև սրտի խորքերը:

Սակայն սիրտը փակ է Ճշմարտության առջև, եթե այնտեղ տիրում է վախը:

Վախի կամ նրա աղբյուրի հանդեպ եղած հավատը չի կարող հանգեցնել Ճշմարտության:

Քանզի Ճշմարտությունից գիտակցությունը պարզվում է, իսկ վախից այլայլվում:

Ճշմարիտ հավատը չի ենթարկվում սադրանքների ու բանսարկությունների:

Ճշմարիտ հավատը ուղեկցվում է զգայարանների ներդաշնակությամբ, ուշադրության կայունությամբ, վերլուծելու ընդունակությամբ, փորձի կուտակմամբ, Ոգու անսասանությամբ,...:

Ճշմարիտ Հավատին միջնորդներ պետք չեն:

Սուտն է լոկ լինում միջնորդավորված: Սուտն է, որ հավատացող ականջ է փնտրում, և հավատի արժանանալու ջանք չի խնայում:

Գայլին ոտքերն են կերակրում, իսկ մերօրյա փոքրատառով մարդուն՝, լեզուն: Եւ ստի գրգռած ախորժակից խանգարված մարսողություն ու մարմնային տառապանք: Եւ կտակված ու ժառանգված տառապանքի խելացնոր փոխանցումավազք:

Եւ Հավատի բացակայությունից առաջացած հավատի մասին շատախոսություն:

Եւ շատախոսությունից ծնված ճարտասանական մրցակցություն:

Եւ մրցակցության հետևանք՝, հյուծված ու լարված նյարդեր:

Եւ լարված նյարդերից չռված աչքեր ու «հանուն հավատի»անհանգիստ վիճակ:

Արթնացի'ր Հայ Մարդ:

Բեռնաթափիր Շունչդ կասկածների ծովի վրա խարսխված հավատքից:

Հաստատվիր Հավատում աչքիդ և ականջիդ հաշտեցմամբ:

Թող ստացածդ բույրը թուքդ չհեղեղի:

Թող բերանիդ քաղցրը ստամոքսդ չդառնացնի:

Թող ցանկություններդ Կամքդ չկոտրեն, այլ նրան հավատարիմ ծառայեն:

Ընտրի'ր՝, Հավատ ես ուզում, թե՞ հավատացնել:

Երկու երանի մեկ տեղ չի լինում:

«Ամեն սերունդ նախ և առաջ մահանում է կասկածելով »

Սևակ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...