Jump to content

Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում


Recommended Posts

Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում

--Ծիծաղ - երգիծանք--

Երազստանցի Գրպանը, բարեկամների խորհրդով ուզում էր գործ դնել Դրախտի հանքային արդյունաբերության ոլորտում: Արտոնագիր տալու համար Աստծու օգնականները պահանջում են 20.000 վաշինգտոն դահամունք: Նույնքան էլ տակից պահանջում են բանկերը ներդրումային վարկ ձևակերպելու համար: Պարզվում է, որ բնապահպանության նախարարը Աստծու օրհնությամբ յուրացրել է Դրախտի լավագույն հիսուն հանքերը և ցանկություն ունի դրանք վաճառելու Սատանային:

Նյարդայնացած, Գրպանը որոշում է փոքր և միջին գործարարության զարգացման համար վարկային կազմակերպություն հիմնել մեկ միլիոն վաշինգտոնի նախնական ներդրումով: Ուներ ավելի գրավիչ հնարավորություններ, բայց չէր հետաքրքրվում. չէր ուզում ամեն օր առնչվել հազար հոգեհան հրեշտակի հետ: Դրամագլուխ տրամադրելով փրկյալներին` օգնած կլինի, ինքն էլ կկարողանա ընտանիքով Դրախտում հաստատվել:

Պատրաստ է երկու հազար վաշինգտոնի իրավաբանական ծախսեր անել, որ դիմումը հանձնվի Կենտրոնական բանկին: Իրավաբանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է: Բարեբախտաբար բանկի ներքին խոհանոցը ճանաչող հին ընկերներից մեկը խորհուրդ է տալիս վաշինգտոնները չվատնել, մինչև ինքը ստուգի դիմումի հնարավոր ճակատագիրը: Տնօրինությունից իմանում է, որ հարցը կմտնի փակուղի, քանի դեռ 50.000 վաշինգտոնի կաշառք չի կցվել դիմումին: Գրպանը մերժում է ընդառաջ գնալ` հուսալով, որ մի օր Դրախտում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ:

Գրպանը Դրախտի դատախազությանը հայտ է ներկայացնում, որ վերջինս հետապնդի բանկերի հակաօրինական գործունեությունը: Հարցերը մնում են անպատասխան: Եզրակացնում է, որ եթե մենաշնորհ հաստատելու ձգտող բանկերը ոչնչացնեն իր բիզնեսը, դատախազությունը մատը մատին չի տա:

Մինչ այդ շուկայական տոկոսադրույքով մի քանի վարկ էր տրամադրել, ասել փրկյալներին, որ գրանցման պահից գրավառուն լինելու է կազմակերպությունը, և պայմանագրերում ավելացրել փոխանցումն ապահովող հոդված:

- Եկան, լացին, աղաչեցին, որ մեկ վայրկյան առաջ դրամ տամ: Ծո, հոս բանկաները միայն իրենց ծանոթներուն դրամ կուտան կոր եղեր: Թերթերուն մեջ ամեն տեղ ամիսը հինգ-վեց տոկոսով դրամ ուզողներ կան: Մեկ տարի առաջ ամիսը տասը տոկոսով կուտան կոր եղեր: Ծո, ասոնց ի՞նչ դրամ տաս: Տուներ առնեմ նե, կեցած տեղս դրամս դուբլ կըլլա: Մեկ կողմեն սիգտիր ըրե, ըսի, մյուս կողմեն սիրտս չի տարավ: Ամմա, շատ խնդրեցին, ըսին, որ բարձր տոկոս կուտանք, փաստաբանիս հարցուցի, ըսավ` տուր, ես ալ տվի:

Գրանցման հարցը կաշառքի պատճառով ջուրն է ընկնում, իսկ պարտատուները չեն վերադարձնում գումարները:

Գրպանը դիմում է դատարան, որպեսզի վերստանա գումարները կամ գրավի առարկան: Դատավորը հինգ անգամ հետաձգում է հարցի քննությունը, հինգ ամիս շարունակ մինչև պահանջած կաշառքն ստանալը: Տուն, գործ, երեխա Դժոխքում թողած, սպասի՜ր Գրպան, սպասի՜ր

- Ծո, մեկ տարի է, ամեն օր յոթը հոգի ինծի կըսեն կոր` «Է, պարոն Գրպան, իշտե կներես, ասի մեռավ, մյուսը ծնավ, անի ամուսնացավ, վաղը դրամդ կբերենք»: Ծո, խենթություն բերին վրաս: Ասոնց փաստաբաններուն ալ բան մը չես կրնար վստահիլ: Ծո, յոթը դատավորին յոթն ալ արձակուրդի՞ մը գացած կըլլան եղեր: Ծո, ամեն ինչ քեզի պատմեմ նե, գիրք կգրես

Իսկ մինչ այդ պարտատուները ապավինել են ոստիկանությունում և դատախազությունում աշխատող ընկերներին: Ըստ իրավաբանի` պարտատուներից մեկը երեք հազար կանաչի կաշառք է տրամադրում ոստիկանությանը, որպեսզի դատախազության միջոցով Գրպանի դեմ քրեական հարց հարուցվի: Յուրացնում է Գրպանի ներդրումը, հակառակ Դրախտի լավագույն իրավաբաններից մեկի կողմից պատրաստված անշարժ գույքի գրավի պայմանագրին:

- Հիմա սա գյոթվերաններուն նայե, դրամը առնելեն հետո քու թշնամիդ կըլլան կոր: Ծո, ես ասոնց ամմենեն լավին մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878:

Դատախազությունը, իր հերթին, քսան հազար կանաչի կաշառք է պահանջում Գրպանից, որպեսզի նրան չբանտարկի Դրախտում «ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու» մեղադրանքով:

- Ծո, օրենքը ելլելեն տասնհինգ օր հետո դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե: Բացեր է տետրակը, գլուխիս օրենք կկարդա կոր: Ծո գյոթվերան, տասնըհինգ օր հետո դուն գիտեի՞ր մը, որ անանկ օրենք կա: Նույնիսկ փաստաբանը չէր գիտեր: Հոգը չէ եղեր, օրենքը կտրեր ես: Անունս ալ պիտի ավրե

Սա, երբ Դրախտի սրտում հրեշտակապետերի մի հույլ հիմնարկներ անխափան գործում են ապօրինի ձևով` երբեմն նույնիսկ կառուցված լինելով իրենց չպատկանող հողատարածքների վրա: Իսկ կրոնական ոլորտում Աստվա՜ծ Եհովայի վկաներին թույլատրում է մինչև օրինականացումը տասնհինգ տարի ապօրինի գործունեություն ծավալել:

Դատախազը հայտնում է, սակայն, որ եթե Գրպանը տա պահանջված կաշառքը, ոչ միայն ետ կստանա իր գումարները, այլև կբռնագրավեն փրկյալների ողջ ինչքը և կհանձնեն իրեն:

- Սիգտիր ըրե, ետ Դժոխք պիտի երթամ: Աս երկիրը մարդ չըլլար: Ծո, ես հոն շենքեր ունիմ, թոնով դրամ կկշռեմ: Աս սարսուռներուն նայե, գլուխնիս օյին պիտի խաղան, դրամնիս պիտի ուտեն

Երբ Գրպանը հրաժարվում է տալուց, դատախազը զանգահարում է նրան և հեգնանքով պահանջում, որ անմիջապես ներկայանա` գրավոր տալու: Քրեական գործ Գրպանի դեմ: Գրպանը երկու-երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի քրեական հարցերի մասնագետ իրավաբան ճարի:

- Ինձ չի հուզում քո իրավաբան չունենալը: Այստեղ Դժոխք չէ: Վաղը կներկայանաք:

Տան հեռախոսի առջև վեց ժամ նստած սպասում է, որ գիծը գործի: Հարևաններն ասում են` «Արմենթելից» է: Առավոտյան գիծը մի ժամ գործում է, բայց դրսից չեն կարող զանգահարել Գրպանին:

- Ծո, ասի ինծի հաջորդ օրը բանտ պիտի դնե, դուրսը ցուրտ, ձմեռ, տեղեդ չես կրնար շարժիլ, թելեֆոն կընեմ կոր, որ կրիմինըլ փաստաբան մը գտնեմ, թելեֆոնս չաշխատիր կոր:

Իրավաբանը խորհուրդ է տալիս Գրպանին անհապաղ ընդառաջ գնալ դատախազի պահանջած կաշառքին` ասելով.

- Սա այն կառույցը չէ, որի հետ պետք է գործ ունենաս. սրանք ինչ էլ ասեն, դատարանը դա է հիմք ընդունելու: Քառասուն տարվա մեջ միայն երկու դեպք է եղել, որ սրանք դատը կորցնեն, այն էլ հետո մարդկանց ընտանիքների քթից են բերել: Դրամը տուր. ես քեզ խոստանում եմ` ուրիշ տեղից ավելին ետ կվերցնենք

- Ծո ես ատ դրամը իրենց տալու տեղ, ատոր հետ մայրերնին կЕсли Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878գյոթվերաններ

Դատախազության հեչ վեճը չէ, որ Գրպանի դեմ բողոք ներկայացնողը հենց Գրպանի գումարները յուրացրած խաբեբան է, և որ սա մի քանի անգամ խաբեության մեջ ամբաստանված ստահակին մեկն է: Արհամարհում է Գրպանի բողոքը, որ իրենից յուրացված գումարները վերադարձվեն:

Գրպանը յուղոտ հաճախորդ է

Բայց Գրպանը ենթադրում է, որ այս վերաբերմունքի մեջ կա նաև այլ պատճառ` երազստանցիների հանդեպ նախանձն ու ատելությունը:

- Ծո, ասոնց փաստաբաններն ալ գյոթվերանություն կընեն կոր, երկու թելի վրա կխաղան կոր: Երկու կողմեն դրամ պիտի ուտեն: Ծո, ասոնց հետ ինչ գործ կրնաս բռնել, որո՞ւն կրնաս վստահիլ, եթե փաստաբաններդ քեզի կխաբեն կոր: Աս երկրին մեջ քու թիվ մեկ թշնամիդ քու փաստաբանդ է: Մեջերնին գոնե փաստաբանութենե հասկցող մեկ հատ խելքը գլուխը մարդ ըլլար. դո՛ւն իրենց փաստաբանություն պիտի սորվեցընես: Բոլորը կաշառք տանող, կաշառք բերող, պապային դրամովը դպրոց ավարտած զինգիրզոֆներ: Ինծի կես գիշերին կհեռաձայնե, կըսե կոր, որ դրամը մինչև վաղը չի բերեմ նե, ինծի աստեղեն թռելու չեն ձգեր եղեր, ինքն ալ այլևս ինծի չի պաշտպաներ եղեր և ստիպված դատախազին քովը ինծի դեմ բաներ կգրե եղերԾո, աս փեզեվենկին կըսեմ կոր, որ ձեռքս մեկ ղուրուշ cash դրամ չի կա հիմա, կըսե կոր, որ քեզի բանտ կդնեն, մինչև դրամը բերեսԾո ասոնք բոլորը իրարու կբռնեն, իրարու կողմեն կելլեն, մենք օտար ենք, մեզի անանկ մը կնային, որ իրենց կողոպտելու եկեր ենք, կես միլիոն, մեկ միլիոն վաշինգտոնը մեզի համար ի՞նչ է որ, կըսեն, թող երթան դուրսը, նորեն շահինԽոջա Նասրաթին պատմությունը գիտե՞ս մը:

- Ո՞ր մեկը:

- Օր մը գիշերը Խոջա Նասրաթը կարթննա, դուրսեն ձայներ կուգան կոր, աղմուկ, թանթանա, կռիվ, ամբողջ թաղը դուռին առջև հավաքվեր է: Ծո, կըսե, ելլեմ, նայիմ աս ինչ կըլլա կոր դուրսը: Ցուրտ է, վերմակը վրան կփաթթե, դուրս կելլե: Մեկեն, մեկը վերմակը վրայեն կփախցընե, կկորսվի, կերթա: Մեկ ալ ի՜նչ տեսնեշուրջը կնայի, որ մարդ-մարդասանկ չի մնացեր: Ամայություն: Ծո՜, կըսե, ասոնց թյում կռիվը իմ վերմակիս գլխուն է եղեր

- Տեղին է

- Ծո, ես քառասուն տարի Սատանայի հետ բիզնես ըրեր եմ, Սատանա Հիլզի մեջ շենքեր առեր, ծախեր եմ, մեկ օր օրենքի հետ գործ չեմ ունեցած: Աս փուշտերուն նայե, մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, օրուսբույի բիճերասոնց, Սատանայի բանակը պիտի բերես, մեկ-մեկ ոռերնին քունես

Գրպանի ցավը կիսում են բազմաթիվ շներ: Շատեր տասնյակ տարիներ ապրել են տարբեր երկրներում, տարբեր հասարակարգերի մեջ, ստեպ տարագրի ցուպը ձեռին` կյանքն սկսել զրոյից նոր ու նոր երկրներում: Նրանց մեջ կան շներ, ովքեր համարվել են ոգու տիտաններ, մեծամեծ հայրենասերներ: Թողած տասնյակ տարիների քրտինքով նվաճած իրենց տնտեսական ու հասարակական բարօրությունը` հաստատվել են մանկությունից իրենց երազած հայրենիքում: Բոլորն էլ Դրախտում ենթարկվել են քրեական քաշքշուքների, առանց էապես հասկանալու, թե ինչու: Մի՞թե նրանք առաջին անգամ է, որ հաստատվում են նոր երկրում: Մի՞թե նրանք կյանքում սխալ թույլ չեն տվել: Իսկ ինչո՞ւ օրենքի առջև խնդիր չեն ունեցել արտաշխարհում, որտեղ հաճախ ոչ լեզուն է եղել իրենցը, ոչ մշակույթը: Իսկ այստեղ ենթարկվում են օրենքի ողջ ուժին, տնտեսապես ու բարոյապես կործանվում, մինչ հրեշտակապետերը օր ու գիշեր մերկում են երկիրը առանց որևէ մեկի առջև հաշվետու լինելու:

Խնդրի էությունն այն է, որ այս շները զոհերն են մի քաղաքականության, որ տնօրինվում է սակավապետների և Դրախտի քրեաիրավական ու ազգային անվտանգության համակարգերում գործող նրանց մանկլավիկների կողմից: Աստծո պահապան հրեշտակները (փա՜ռք, և պատի՜վ, և զորությո՜ւն), պահպանելու համար սակավապետությունը, հալածանքի են ենթարկում շներին, որոնք սովոր են տնտեսական կամ քաղաքական ինքնուրույնություն դրսևորել: Նպատակն է Դրախտի ղեկը հավերժորեն պահել իրենց ձեռքում, երբ շները սկսեն այստեղ հաստատվել: Քսանական տարի ապրելով երկու տարբեր մշակույթների մեջ, իմ ունեցած խտրականության և հալածանքի հանրագումարը մեկ տոկոսը չի կազմի երկու տարվա ընթացքում Դրախտում շանս ենթարկված խտրական վերաբերմունքին:

Այս բոլորը տեսնելով` ժառանգականորեն կուրուղեղ փրկյալները թքած իսկ չունեն շանս ու ընկերներիս, օր ու գիշեր ժահր են թափում մեր վրա, լավագույն դեպքում ծիծաղի կարասի դարձնում, փոխանակ սրդողելու և քայլեր ձեռնարկելու Դրախտի իրավիճակը փոխելու համար: Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ո՞վ է հանդգնում քննադատել Սրբություն Սրբոցին: Ո՞վ ասեց, որ Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ինչո՞ւ չեք քննադատում Դժոխքի մարդասպաններին: Մա՛հ քննադատողին, հատկապես, եթե երազաշուն է:

- Ո՜վ Դրախտի երևելիներ, անհամեստ փրկյալներ, ճշմարտության ոխերիմ թշնամիներ, արդարություն մուրացող բայց արդարության եզակի թշնամիներ, մեռելապաշտ մոլեռանդներ, անհանդուրժող շնատյացներՈ՜վ աստվածային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին,- կատաղում է մի շուն:

- Չէ՜, մենք ասանկ բաներ չե՜նք կարդար: Մենք աստվածավա՜խ մարդիկ ենք:

- Չէ՜, սա չես կարող իհարկե, համեմատել Տալստոյի հետ: Մեր ժամանակը շա՜տ թանկ է նման բաներ կարդալու համար:

- Չէ՜, էսպիսի գռեհկություննե՜ր, մակարդա՜կ

Փտած պուցը Տալստո՜յ է կարդումԱրդարության մասին եթե զրուցում է, միայն սալոններում, ի միջի այլոց, (արդարության մասին խոսում են միայն անմակարդակ մարդիկ), գլանակի ծուխը ներս քաշելով, նեղ աչքերով մեծ Կրեմլստանի բարձր գրականության և արվեստի ներկայացուցիչների վերջին գլուխ-գործոցները քննարկելիսԵրբ սրան հարցնես ազգությունը, կլսես.

- Մոսկվայից եմ,- թեկուզ եթե օդանավը Մոսկվայի վրայով անցած լինի, թեկուզ եթե մոսկվացին թքի սրա երեսին:

Գրպանը հանդիպում է Սուրբ Հոգու հետ: Մեղադրում է` Բաղձալի Բերկրությունը գրասենյակ չունի, ուր Դրախտում հաստատվել ուզող շունը դիմի, գոնե խորհրդի համար, իսկ նույնիսկ իրավաբանների չիմացությամբ կատարված պատահական սխալների համար դատախազությունը սոված վագրի նման ատամներն է ցույց տալիս երազաշներինՀայհոյում է` ազատ շուկայի պահանջները քրեական օրենսգրքով խոչընդոտելով` Անպակաս Լրությունը քաջալերում է բանկային մենաշնորհների հաստատումը, իսկ բանկերը Սատանայից գրեթե ձրի ստացած վարկերը կարողանում են Դրախտի Կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով վերավաճառել Աստծո բարեկամներին` ապահովելով կլորիկ շահույթԻսկ շունը, որ հրեշտակապետերի իշխանությունը կանխելու միակ երաշխիքն է, կոչնչանա. ինչ շահույթի էլ հետամուտ լինի, Դրախտում արժեզրկվող կանաչին այն կփոշիացնի: Խնամածություն Հայրենին ինքն է արժեզրկում կանաչին, թղթի վրա բարձր եկամտով Սատանային խաբելու և նրանից նոր վարկեր ստանալու երազով: Հրեշտակապետերն են ղեկավարում բորսայի անկանոն ելևէջները ըստ սեփական շահերիՈւ դեռ շունը նույնիսկ քաքելու համար պետք է ենթարկվի քրեական քաշքշուքներիԵթե Խնամածություն Հայրենին քրեական օրենսգրքով է կարգավորելու տոկոսադրույքները, ուրեմն պարտավոր է դրանով կարգավորելու նաև արտարժույթի անկանոն ելևէջներըԵթե չի կարող, ուրեմն սեփական բեզնես կարգավորելուց թող ձեռք քաշի, բանտարկի հրեշտակապետերին, որոնք շուկայի բնականոն զարգացման միակ խոչընդոտն են

Ձայն բարբառո անապատի:

- Ծո, իրեն կըսեմ կոր, որ ո՛ր թերթն ալ բանաս նե, մեջը քսսան հատ հայտարարություն կա, ամիսը հինգ վեց տոկոսով դրամ կառնեն, կու տան. օրվա շուկային պահանջը ատի է, քանի որ տուները կսուղնան, կյանքը կսուղնա, վաշինգտոնը կբարձրացընեն, կիջնեցընեն, երեք ամսվա մեջ կես գին կընեն, դրամագլուխդ կթռի, կերթա: Կերթա՜Ծո, գյոթվերան, ես ուրտեղե՞ն պիտի գիտնամ, որ ասանկ օրենք կա, եթե ամբողջ քաղաքը ոռով-գլխով դրամ կառնե, դրամ կու տա կոր: Ծո ոստիկանապետերուդ, դատավորներուդ կնիկները բոլորը ամիսը վեց-յոթը տոկոսով դրամ կու տան կոր: Ծո, ասոնցմե մեկ հատին բռներ ես մը կըսեմ կոր, ատիկա քու գիտնալիքդ չէ եղեր: Ի՞նչ բռնել, ամբողջ քաղաքին մեջ մեկ հոգիի թելեֆոն մը նույնիսկ չէ ըրած, ինծի պիտի բռնե, բանտ պիտի դնե եղեր

Ավելին, մեղադրում են Գրպանին տուրքերից խուսափելու համար: Նախարար նախարարի հետևից սկսում են Գրպանի դուռը բախել:

- Ծո, ես Սատանային ետև-ետևի երեք տարի տուրք չեմ տված, նամակ մը կղրկե, քաղաքավարի կհիշեցընե, եթե իրեն տալիք ալ ունենաս նե, շատ-շատ ավելի տուգանք մը, բան մը կվճարես: Աս խլլինքը ինծի բանտ պիտի դնե եղեր: Ծո, գյոթվերան, ես ձեզմե ինչ դրամ շահեր եմ որ, ես մեկ միլիոն վաշինգտոն կորսնցուցեր եմ միայն գործերս ձգելով հոս գալուս համար, հոս ալ ամմեն օր առտու-իրկուն ինծի կկողոպտեն կորՀելե ասոր նայե, ե՛ս ժողովուրդին կկողոպտեմ կոր եղերԾո իրեն կըսեմ կոր, որ եթե օրենքը ժողովուրդին պաշտպանելու համար է նե, ինչու համար կձգեք կոր, որ դուրսեն հինգ կանաչիով բերած ապրանքը 200 կանաչիով ծախեն. ամմեն ինչ Դժոխքի երկու անգամը սուղ է - իրենք թանկ է կըսեն: Ամմեն ինչ իրենց ձեռքը բռներ են, մոնոպոլի ըրեր են, ժողովուրդին մայրը կքունեն կորԿըսե կոր, որ հետերնին պարտնեոր ըլլայիր - հոս անանկ կըսեն: Օրթախ պիտի ըլլամ, եղերԱնոնք ոռս կհամբուրեին կոր, որ օրթախ ըլլամ: Ծո, ասոնց հետ ի՛նչ օրթախ կրնաս ըլլալ, բոլոր դրամդ կուտեն: Իրենք ծախած ապրանքին վրա 4.000 տոկոս շահ կընեն կոր, ես իրենցմե ուզածս երկու ղուրուշ շահս է: Իրենց մի քանի տոկոսով դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե եղեր, շարմութայի (բոզի) ձագ:

Երբ փորձում է պարզել կաշառքի գումարի հարցը, դատախազը հայտնում է, որ իրավաբանը ստել է, և երկրի դեմքը ներկայացնող մարմինը չի կարող նման բան անել: Զրպարտության համար սպառնում է բանտարկել իրավաբանին: Քրեական հարց հարուցելու հարցում մնում է անդրդվելի:

- Հետո իրեն ըսի, որ ասոնք ոստիկանության դրամ կերցուցեր են, որ ինծի դեմ գործ բանան, ըսավ որ` ըսել կուզես, որ դատախազությո՞ւնն ալ մեջը մատ ունի: Դու իմացիր ում հետ ես խոսում, մեկ բառ ավելի ըսես նե, քեզի հիմա կձերբակալեմ եղերՄեկ ալ ինծի կըսե կոր, որ փաստաբանիս լավ դրամ տայի նե եղեր ինծի ավելի լավ կպաշտպաներ: Ծո, կյանքին մեջ չի տեսած դրամը տվեր եմ իրեն, դեռ ի՞նչ տամ, ո՞ռս մը պիտի տամ

Գրպանը ներքաշվում է ոլորապտույտի մեջ, կորցնում քունը, վտանգում առողջությունն ու կյանքը:

Աստված շան պոչը խածավ: Տգեղ Շունն ուզեց օգնել արյունակից ընկերոջը: Աստծո թագավորությունը տապալել:

Կատիի սիրահարը պաշտոն ուներ դատախազության բարձրագույն օղակներում: Ներկա է եղել դատախազների կաշառքի մասին խոսակցությանը: Նրա հաղորդած թվերը համընկան Գրպանի իրավաբանի նշած թվերի հետ: 20.000 կանաչի: Սիրահարը խոստացավ օգնել և խորհուրդ տվեց մի կանաչի իսկ չփոխանցել:

Ի դեպ, սա նույն դատախազությունն է, որի հոգատարության ներքո գործում էին Կատիի Տերն ու Դրախտի մեծագույն սակավապետները:

Տգեղ Շունը գաղտագողի մտավ դատախազության վերնատուն` բացահայտելու Դրախտի դատախազության մեղսակցությունը հրոսակապետության հաստատման մեջ, քաղաքական փոթորիկ ստեղծելու ու այն համաշխարհայնացնելուծակը խոթելու մեղսակից դատախազներին:

Բայց Գրպանը, թեև հայրենասեր, գործնապաշտ շուն էր: Համբերության սկիհը լցվել էր: Հրաժարվեց Դրախտում գործ դնելուց:

Գրպանը հեռացավմեկընդմիշտ:

- Մայրը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ես ասանկ ժողովուրդին ալ, ասանկ կառավարության ալԱս երկիրը մարդ պիտի չըլլա

Շաբաթներով անքուն գիշերներ ապրելուց հետո հեռացավ` փրկելու առողջությունն ու կյանքը Աստծո պետության պոռնկանոցից, դավաճանելովԴրախտի ազգային գերեզմաններին:

- Օդոնավեն իջնելո՛ւս պես ծունկի պիտի գամ, Դժոխքի հո՛ղը պիտի համբուրեմ:

Դատախազ, դատավոր, հաճախորդ, իրավաբան միաբերան որոշեցին. Գրպանը փախել է Դրախտից, հրաժարվել իր հավիտենական իրավունքներից:

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց, լի են երկինք և երկիր փառոք քո

Բայց սրանով Գրպանի ոդիսականը չի ավարտվում: Դատախազությունը ձեռքը դնում է փաստաբանի վզին: Ամեն օր կանչում են դատախազություն, խուում, շան մածուն կերցնում, սպառնում Գրպանի գործը փաթաթել նրա գլխին, եթե Գրպանի դեմ ցուցմունքներ չտա: Փաստաբանն արդարանում է` դու փախչելու տեղ ունես, ես որտե՞ղ փախչեմ սրանցից: Գրել են տալիս այն, ինչ իրենք են թելադրում, փաստաբանին ստորագրել տալիս, «աշխատում են» ճշմարտությանը տեղյակ վկաների վրա, նրանց ընդհակառակը` ստիպելով Գրպանի դեմ ցուցմունք գրել: Սա Դրախտի Դատախազության գլխավոր մասնագիտությունն է: Հետախուզում են հայտարարում, հանձնում ինտերպոլին, հետամուտ լինում Գրպանի դեմ` չորս տարվա բանտարկության ծանրագույն պատիժը կիրառելուն:

Իրավաբանը ընծայվում է դատախազության կաշառքահանը: Սկսում է ամեն օր ահաբեկել Գրպանին.

- Քեզ բանտարկելու են, քեզ բանտարկելու ենՔո միակ փրկությունը էդ գումարը դասավորելն է: Թե չէ, հենց որ Դժոխքից շարժվեցիր, քեզ ցանկացած օդանավակայանում կձերբակալեն

Նույնն է ասում նաև Դրախտի գերագույն դատախազի օգնականը, որը փորձում էր «օգնել» Գրպանին, նրանից խնդրելով, որ Գրպանը հրաժարվի դատախազի դեմ տված դիմումից, մի մեղայագիր գրելով` ես ստախոս եմ, վատաբանել եմ Աստծուն և արքայազնին, մեղա՜ Աստծո

- Աստվա՜ծ թողությո՜ւն շնորհեսցե ՜

Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ,

Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս`

Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան,

Խոստովա՛ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց,

Զխորհրդոցդ իբրեւ զլրութեանց,

Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց,

Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից,

Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց,

Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի,

Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց,

Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի,

Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի,

Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին

Բայց պահում են գերգաղտնի: Չեն հայտնում Գրպանին, որ հետախուզում են հայտարարել նրա դեմ: Գրպանն այդ մասին իմանում է ավելի ուշ այլ աղբյուրից:

- Դու չե՞ս ուզում գալ և քո փողերը վերցնել:

- Այ աղբեր, էս ինչ մարդ ա, չի ուզում գա, փողերը վերցնի:

Ի սպառ հօդս են ցնդում Գրպանի հույսերը, որ մի օր նա կկարողանա վերադառնալ Դրախտ` պաշտպանելու իր հավիտենական իրավունքները և վերատիրանալու կորցրած դրամագլուխին:

- Լան, մայրերնին…, թող գան կլորս ուտեն. ե՛ս եղեր պետք է իրենցմե ներողություն խնդրեմ

Գրպանը քրեական հանցագործ է արդեն: Եթե հայրենասիրական մղումով տարված, Աստված մի արասցե, Դրախտի քաղաքացի դարձած լիներ, նրան կձերբակալեին Դժոխքում ու կհանձնեին Աստծո արդարությանը:

Գրպանը Աստծո և Դրախտի պատվարժան կլորներին ոռ չի տվել:

Հեռանում է Գրպանը: Հետևում թողնելով ընդամենը մի սենյականոց բնակարան իր տասը տարեկան տղայի համար, որպեսզի գուցե մի երջանիկ օր նա վերադառնա հայրենիք:

Անբնակ, կողպված, ծառայություններն անջատված տան վրա ամսե ամիս հազարավոր վաշինգտոնի պարտքեր են կուտակվում: Գազ, ջուր, հոսանք, հեռախոս: Ամեն մի ծառայություն թաթը դնում է Գրպանի տղայի տան վրա: Տանը մարդ չկա, ի՞նչ գազ, ի՞նչ հեռախոս: Ձեզ ոչինչ չենք կարող ասել, թող սեփականատերն անձամբ ներկայանա: Ընտրությունների օրերին մի տասնյակ ուրվականներ են գրանցվում Գրպանի տան վրա, քվեարկում Աստծո կուսակցությանը:

Որոշիր սիրելի ընթերցող. արժի՞ այս վիժվածքների քաղաքացին դառնալ:

Դժոխքաշնե՜ր, նախքան Դրա՜խտ ոտք դնելը, իմացե՛ք. Աստվա՜ծ ձեր ոխակալ թշնամին է:

Գրպանը Դժոխքում երազ է տեսնում:

Կայնել է մի երկար հերթի մեջ, որի գլխին, հեռվում, բարձր պատվանդանի վրա, մեծ սեղանի ետին, շրջապատված Բաղդադի երազային հուրիներով նստել է Ալլահը, դատում է հանդերձյալներին: Մեկին ուղարկում է Ջեննատ, մյուսին` Ջահաննամ: Երբ հասնում է Գրպանի հերթը, հուրիներից մին Ալլահի սեղանին մի հաստ տրցակ է դնում, որի վրա գրված է` Գրպան: Ալլահը բացում է տրցակը և այնտեղ գտնում է Աստծու կողմից ուղարկված մի նամակ, ոմն մաքսավոր Գրպանի մասին:

- Գրպանը դո՞ւ ես,- հարցնում է Ալլահը:

- Այո, տեր իմ, հպարտությամբ բացականչում է Գրպանը:

- Դժո՛խք,- հրամայում է Ալլահը:

- Ալլահ իմ…,- դեռ չի հասցնում խոսքն ավարտել, չորս գանգրահեր մերկ սևաբոբիկներ Գրպանի ձեռքերից, ոտքերից բռնելով նրան գցում են եռացող լավայի անդունդը:

Գրպանը հավերժ վառվում է Դժոխքի կրակներում: Մի օր խելք է անում իր պարտապաններից մի կաթիլ ջուր խնդրել: Բայց նրանք Դրախտից ծիծաղում են Գրպանի վրա, Աստծո հետ վայելելով հավիտենական կյանքը:

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան - Թուղթ Գ» գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:

Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

Գրականության բաժին`

Արմեն ՄելիքեանՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

Edited by shun
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...