FR.GHEVOND Posted December 20, 2009 Report Share Posted December 20, 2009 Երուսաղէմացի Հայոց Բարեսիրական Միութիւնը գեղեցիկ գաղափարը ունեցաւ 2ՕՕ9-ը տարին չբոլորած՝ մեծարելու մեր ազգի մեծ զաւակներէն անոնց, որոնց ծննդեան կամ մահուան կլոր տարեդարձն է այս տարի, եւ տեսանք որ մեծ է շարքը մեր ազգի տաղանդաւոր մշակներուն զանազան բնագաւառներու մէջ, սկսած «եռամեծ սուրբ» Վարդապետ Գրիգոր Տաթեւացիէն 14րդ դար, հասնելով 19 եւ 2Օրդ դարերու մեծ մտքերուն՝ գրականութեան, արուեստի, երաժշտութեան եւ գիտութեան մէջ: Երեկոն նուիրուած է գրական մշակներ՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացիին, Խաչատուր Աբովեանին, Նահապետ Ռուսինեանին, Միքայէլ Նալպանտեանին, Յովհաննէս Յովհաննիսեանին, Յովհաննէս Թումանեանին, Երուանդ Օտեանին, Լեւոն Շանթին, Արշակ Չօպանեանին, Կոստան Զարեանին, Դանիէլ Վարուժանին, Մատթէոս Զարիֆեանին, Ակսել Բակունցին, Շահան Շահնուրին, Յովհաննէս Շիրազին, Մարօ Մարգարեանին, Սիլվա Կապուտիկեանին, Պարոյր Սեւակին, Համօ Սահեանին, Գէորգ Էմինին, Հայ երաժշտութեան հանճարեղ զաւակ՝ Կոմիտաս Վարդապետին, Հայաստանի սոխակ՝ Գոհար Գասպարեանին, Աստղագէտ՝ Վիկտոր Համբարձումեանին, Ճարտարապետ՝ Վարազդատ Յարութիւնեանին:. Ասմունքող՝ ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ Երգիչ՝ ԱՍԱՏՈՒՐ ՊԱԼՃԵԱՆ Դաշնակահարուհի՝ ՀԷԼԷՆԱ ՍԱՐԳՍԵԱՆ Quote Link to post Share on other sites
shun Posted December 22, 2009 Report Share Posted December 22, 2009 (edited) Հայր Ղևոնդը կրոնի վերաբերյալ իմ բոլոր հոդվածները, հարցազրույներն ու այլ նյութերը առանց խտրության ջնջում է Կրոնի ֆորումից` այն վերածելով այսպես կոչված Առաքելական եկեղեցու` հրեական առասպելաբանության քարոզչական կենտրոնի: Ինչո՞ւ պետք է թույլ տալ նրան ազատորեն օգտվելու գրականության ֆորումից, երբ նա առանց հիմնավոր պատճառի հեռացնում է ինձ իր հոտի արածելու տարածքներից: Չեմ առարկում գրականության նրա նշած ձեռնարկի կարևորության մասին: Բայց մի՞թե նվազ կարևոր չէ ազգի ազատագրումը հուդա-քրիստոնեություն կոչված վիշապի ժանիքներից: Առաջարկում եմ, որ նա հեռանա ստրկատիրական, ցեղապաշտական գաղափարախոսությունից ու մտածի ազգն ազատագրելու մասին հոգևոր ստրկատիրությունից: ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ Edited December 22, 2009 by shun Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.