Jump to content

Գիտական եզրերի հայերեն թարգմանությունը


Recommended Posts

Ամոթ Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան

Ամոթ թարգմանիչ Սուսաննա Խաչատրյանին, խմբագիրներ Արուս Բոյաջյանին, Կարեն Սարգսյանին

Ամոթ Հայաստանի մշակույթի նախարարությանը

Էմիլ Դյուրկհայմի «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները» Երևանում լույս է տեսել 2006 թվին Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան կողմից, Սուսաննա Խաչատրյանի թարգմանությամբ` ֆրանսերենից, և Արուս Բոյաջյանի ու Կարեն Սարգսյանի խմբագրությամբ:

«Սարգիս Խաչենց – Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի մեջ կարդում ենք.

Սույն հրատարակչական նախագիծը, որպես ազգային հոգևոր-մշակութային ծրագիր, իր ներկա տեսքով ձևակերպվել է 1987 թվականին… Մինչ օրս թողարկվել է վաթսունից ավելի մեծարժեք գիրք, շուրջ քառասուն անուն պատրաստվում է հրատարակության:

Ծրագրի նպատակն է հայերեն [հասկացեք` սովետերեն] լեզվով և լեզվամտածողությամբ յուրացնել համամարդկային հիմնարար հոգևոր արժեքները` դասական և արդի, որոնց շնորհիվ, վստահաբար, հնարավոր կլինի հագեցնել հայ [նոր սովետական] արդի գիտական-փիլիսոփայական միտքը, զարգացնել մեր լեզուն, շարունակել անցյալ ժամանակների ուսյալների ավանդույթները, որ քաղաքական-գաղափարաբանական պատճառներով խաթարվեցին պատմության նոր շրջանում, կարելի կլինի բարձրացնել կրթության մակարդակը մեզանում, մի խոսքով` կայուն հիմքեր դնել առողջ հասարակություն, գաղափարախոսություն, տնտեսություն վերջապես` կենսունակ երկիր կառուցելու համար:

Այս բարի ցանկությունը իր պարունակի մեջ դնելու համար ներկայացնենք նշված գրքի սովետերեն բառապաշարը.

մանիֆեստ, կոլեժ, մետաֆիզիկոս, լաբորատորիա, ֆենոմենոլոգիա, պոզիտիվիստական, սոցիոլոգիական, օբյեկտիվություն, ռացիոնալիստական, տրակտատ, ինտելեկտուալ, էվոլիուցիա, մետաֆիզիկական, մեթոդ, իդեալ, կոնցեպցիա, սոցիոլոգ, ինստիտուտ, պարադոքս, պարատոքսալ, պրակտիկա, ունիվերսալ, օրգանիզմ, ֆունկցիա, դիալեկտիկական, սոցիալական, կոնցեպտ, մատերիալիստ, սպիրիտուալիզմ, օրգանական, իռացիոնալ, միստիցիզմ, ռեալիզմ, օնտոլոգիզմ, էրուդիցիա, տերմին, տրուիզմ, պրոցես, սուբյեկտիվ, դոգմատիկ, սուբստրատ, ասպեկտ, սինթեզ, սուբստանց, սինթեզ, սիմվոլ, միֆական, կլան, պանթեոն, ֆիզիկական, պրոբլեմ, կատեգորիա, կոլեկտիվ, միֆ, ինտուիցիա, մոլեկուլային, կոնֆորմիզմ, օրգանական, կոնֆեսիա, ինդիվիդուալիզմ, դոգմատ, ինտենսիվություն, մոդա, մոդել, ինդուկցիա, պրակտիկա, պլաստիկ, կոնկրետ, սխեմատիկ, տիպ, աքսիոմա, էմպիրիկ, իլյուստրացիա, դեմոկրատիա, սոցիալիզմ, կոմունիզմ, ինդուկտիվ, մոնոմետալիզմ, բիմետալիզմ, դիալեկտիկորեն, ռեֆորմ, պրակտիկ, դիսցիպլին, տրանսցենդենտալ, նեգատիվ, էթիկետ, անոմալիա, աքսիոմա, կոնսոլիդացված, իմունիտետ, անատոմիական, ֆունկցիոնալ, դեդուկտիվ, տերատոլոգիա, ատրիբուտ, սիլլոգիզմ, ռեգուլյար, սեգմենտար, նորմալ, պրոցետուրա, ֆորմալիզմ, դիլեմմա, հիգիենա, էքսպերիմենտալ, ագրեգատ, պրիմիտիվ, ռուդիմենտար, սեգմենտ, պրոտոպլազմա, պոստուլատ, կոնցենտրացիա, գամմա, մանուֆակտուրա, կոէլեկտիվ, էկոնոմիկա, տեխնիկա, կոոպերացիա, ակտիվ, պոտենցիալ, ֆինալիզմ, ռեակցիա, բյուջե, անալիտիկ, պոզիտիվ, ինդուկտիվ, օրթոդոքսալ, էթիկա, պրոցես, մատերիա, պլաստիդ, անօրգանական, սպեցիֆիկ, ռասա, էթնիկական, էսթետիկական, ռեֆլեքս, ռեֆլեքսիա, չինովնիկ, պրոֆեսիոնալ, կորպորացիա, տենդենց, էկլեկտիկ, մեխանիզմ, ադեկվատ, նոզոլոգիական, մեխանիկորեն, տրադիցիոնալիզմ, պասսիվորեն, գենետիկական, դետերմինիզմ, ուտիլիտար, ֆետիշիզմ:

Այս բառերի զգալի մասը բազմատանյակ անգամ կրկնվելով գրքի ընթերցումը դարձնում են վանողական: Ու այսպե՞ս է հայերեն լեզվամտածողություն ստեղծվում, տիքնայք և պարոնայք: Անհնար է հայկական փիլիսոփայական դպրոցի ծնունդը, քանի դեռ մեր միտքը գերավարված է օտար բառեզրերով: Հասկացեք` անհնար է հայ մտքի ծնունդը, հայ մտքի անկախությունը, իմա՛ Հայաստանի անկախությունը:

Շատ բան կարելի է ասել այս խնդրով: Այսքանը:

Շուն Շան Որդի

Հավելյալ նյութեր` Գրականության բաժին

Edited by shun
Link to post
Share on other sites
Շատ բան կարելի է ասել այս խնդրով: Այսքանը:

Շուն շան որդի, այս թեման այստեղ բացելուց հետո զարգացնել է պետք: Լավ կլիներ՝ հայերեն թարգմանություններն առաջարկեիք:

Օրինակ, ես վերցնում եմ պատահական մի բառ, ասենք՝ «տենդենց» և փորձում եմ պատկերացնել այն հայերեն, կարծեմ՝ «միտում»: Բայց ինձ համար միտումը ավելի միտումնավոր զարգացման տենդենցն է (չստացվեց առանց տենդենցի), ի՞նչ ավելի չեզոք բառով կթարգմանեիք:

Ափսոս, որ համաշարադրանքից դուրս ենք քննարկում գիտական եզրերը: Գուցե միտումը կսազե՞ր ձեր նշած շարադրանքում (եթե մեջբերում անեիք՝ կերևար): ;)

Link to post
Share on other sites
Միտումը լավ է, բայց կա նաև ... հակում:

Ի միջի այլոց, հակումը լատիներեն tendentia բառի թարգմանությունն է:

Հա, ճիշտ որ… հակումը նվազ միտումնավոր է, ավելի շատ … տենդենցիոզ է (էլի տենդենցը սպրդեց): :o

Link to post
Share on other sites

Միտում, հակում, հակվածություն. այլ նրբերանգով կա նաև ձգտում: Հանդիպել եմ նաև ավելի բարեհաջող բառերի, այս պահին չեմ հիշում:

Այսօր կան բանասերներ Հայաստանում, որոնք վերոբերյալ սովետերեն բառերից գրեթե ոչ մեկը չեն օգտագործում: Մարդիկ, ովքեր տիտաններ են իրենց բնագավառներում: Խնդիրն այն չէ, որ այս բառերի համար նոր բառեր պետք է հնարենք: Այդ բառերը կան, օգտագործվում են այսօր լիարժեքորեն` գիտական բարձրագույն մակարդակներում: Սակայն դրա դիմաց կա նաև գիտունիկների, բանասերիկների, լրագրող քուրիկ-ապերիկների, թարգմանչիկների մի ստվար զանգված, որը հարորեն անտեսում է այդ մեծ մարդկանց, արհամարհում ու ոտնահարում նրանց գործերը, ստեղծում ու հարաժամ վերստեղծում է մի այլանդակ սովետերեն` հայերեն լեզվամտածողությունից դուրս մղելով ամենայն հայերենը, ոչ այն պատճառով, որ հայերեն համարժեքները լիարժեք չեն, այլ պարզ այն պատճառով, որ նրանց ուղեղները, բացառապես կազմակերպված լինելով սովետերեն բառապաշարով, ընդունակ իսկ չեն տեսնելու վերոբերյալ բառերի հայերեն համարժեքները:

Առնենք ամենաարտառոցներից մեկը` հենց սոցիոլոգիա բառը: Կարծես անհնար է զանգվածի 98%-ի համար դրա գոնե արևմտահայերեն համարժեքը` ընկերաբանություն, կամ ասենք մաթեմատիկա` ուսողություն: Եթե կա որևէ պատճառ այդ օտար եզրերի օգտագործումից հրաժարվելու մեջ, այն է, որ սովետական լեզվաշինության հոլովույթի ընթացքում ուղեղալվացման է ենթարկվել զանգվածը` գիտության զանգվածը: Ինչո՞ւ իմ մանկության օրերից ցայսօր ուսողությունն ինձ համար ճիշտ ու ճիշտ նշանակել է այդ մաթեմատիկան, և ընկերաբանությունը ճիշտ ու ճիշտ այդ սոցիոլոգիան ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ: Իսկ այդ երկու սովետերեն եզրերը, որ շատերի համար գուցե թվան այնքա՜ն բնական ու ճիշտ, իմ ականջին սարսափելի օտար, տգեղ, անհանդուրժելի, անտանելի են հնչում, հակառակ որ այդ եզրերը տեսել կամ լսել եմ հազարավոր անգամներ: Այս «տարօրինակության» բացատրությունն է այն բանի մեջ, որ սովետական լեզվաշինությունն ավերներ է գործել հայերեն լեզվամտածողության մեջ, և կա գիտական լայն հասարակություն, որի անդամներն իրենց ուղեղներում տեղադրված խորհրդային հատվածակողմով են միայն ընդունակ մտածելու: Ու, լինելով մտավոր ֆաշականներ, երբևէ չեն ցանկանում հրաժարվելու միջազգայնական լեզվաշինության այդ ամեհի վիշապից, որ բազմած է սեփական ուղեղների մեջ:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 years later...

Արձագանքներ Հայաստանից և արտերկրից [1]` Հայաստանում կրոնական հեղափոխության ծրագրի մասին:

Նաև քննարկում` արևելահայերեն, թե՞ արևմտահայերեն և գրաբար

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...