Jump to content

Խորհրդային պետկապիտալիզմ


Recommended Posts

Մինչև 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանը հիմնականում դեռ ագրարային երկիր էր, որտեղ կապիտալիստական ​​ինդուստրիալիզացիան նոր սկսվում էր: Ռուսաստանիգյուղատնտեսությանում մինչև 1917թ դեռ գերակշռում էր ֆեոդալիզմը, որոշ կապիտալիզմի հայտանիշներով: Ռուսական հասարակությունից ձևավորվում էր ռուսական պետությունը, որն իրենից ներկայացնում էր ասիական բռնապետության ու եվրոպական միապետությանմիապետության խառնուրդ, և հիմնված էր երկու իշխող դասակարգերի՝ ազնվականության ևբուրժուազիաի: Տնտեսապես պետությունն հիմնվում էր քանակապես և որակապես թույլ բուրժուազիայի վրա, իսկ քաղաքականապես հողատերերի և կալվածատերերի վրա: Ռուսականբուրժուազիան և նրան սպասարկող քաղաքական աշխատակազմը, թեև գտնվում էրընդդիմությունում ցարիզմի ներքո, միաժամանակ գոյություն էր պաշտպանում պետության և պետական ​​պատվերների հաշվին:

Կապիտալի և վարձու աշխատանքի դասակարգային հակամարտությունը Ռուսաստանումսրվել էր արդեն 1905թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ, որտեղ արդեն այն ժամանակ բանվոր դասակարգը խաղացել էր իր զգալի դերը: Հենց այն ժամանկել ինքնաբերաբար առաջացան առաջին բանվորական խորհուրդները: Ռուսականկապիտալիստները ավելի շատ վախում էին երիտասարդ բանվոր դասակարգից քան ցարականռեժիմից:1917 թ. դրությամբ, ռուսաստանի բանվոր դասակարգը բաղկացած էր 3,5 մլնարդյունաբերական բանվորներից և 5 մլն գյուղացիական պրոլետարիատից, իսկ ընդհանուրբնակչությունը 195 մլն: Արդյունաբերական պրոլետարիատը դեռ սերտորեն կապված էր գյուղի հետ: Նրա մեծամասնությունը կազմում էին սեզոնային բանվորները հիմնականում գյուղերից:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի համակցված զարգացումը հանգեցրեց նրան այն բանին, որկապիտալիստական ​​արդյունաբերությունը հայտնվեց այստեղ շատ շուտ, արտադրության մեծծավալներով: Հսկայական գործարանները, որոնք հիմնականում պատկանում էին պետությանը կամ օտարերկրյա կապիտալին բերեցին, հատկապես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում,բանվոր դասակարգի մեծ համակենտրոնացման, որն իր հերթին նույնպես բարենպաստազդեցություն ունեցավ կոլեկտիվ դասակարգային պայքարի զարգացման վրա:

1914թ. ցարական Ռուսաստանը, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ մի դաշինքում, մտավիմպերիալիստական ​​պատերազմ: Ռուսական բուրժուազիան սրտանց պաշտպանում էր այդ արյունալի կոտորածը, քանի որ պատերազմը կապիտալիստներին բերում էր զգալի շահույթ:Այս արյունալի մղձավանջի համար հատուցեցին բանվորներն ու գյուղացիները: Այն ժամանակ, երբ բանվոր դասակարգը դաժանորեն շահագործվում էր ռազմական արդյունաբերությանում,ռուսաստանի գյուղացիները բանակում պետք է ռազմաճակատում սպանեին ու մեռնեինհանուն ցարական, հողատերերի և կալվածատերի շահերի համար: Բայց նման զարգացածբարբարոսության կոչի հետամնաց Ռուսաստանը դեռ պատրաստ չեր: Ցարիզմը փլուզվեցառաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, իսկ փետրվարյան հեղափոխությունըհիվանդ միապետությանը հասցրեց վերջնական հարված:

Ռուսական հեղափոխությունը, չնայած իր հզոր սոցիալական դինամիկային, այդպես էլչկարողացավ հաղթահարել բուրժուական կարգի հասարակության սահմանները: Փետրվարյանհեղափոխությունը 1917թ, որն հիմնականում իրականացվել էր պրոլետարիատի ևապստամբում զինվորների օգնությամբ սրբեց ցարական իշխանությունը, ստեղծեցերկիշխանության իրավիճակը: Մի կողմից բանվորական խորհուրդներն և գործարանային կոմիտեները, որոնք բնազդաբար ձգտում էին կոլեկտիվ և ինքնակազմավորաբար գրավելգործարանները, մյուս կողմից՝ Ժամանակավոր կառավարությունը: Այդ բնազդաբար զգտումըկարող էր հանգեցնել միայն կոոպերատիվ, ավելի ճիշտ մանր բուրժուական կոլեկտիվ արդյունաբերական ապրանքային արտադրության ձևի: Կապիտալիստական ​​ապրանքայինարտադրության և պետության ոչնչացման վերացումը, այսինքն պրոլետարիատիհեղափոխական ինքնալուծարումը, այն ժամանակ իր սոցիալական թուլության պատճառովօբյեկտիվորեն անհնար էր: Անկեղծ ասած, այն ժամանակվա սոցիալ հեղափոխական տեսության սուբյեկտիվ թուլության պատճառով, գիտակից բանվորների մոտ պրոլետարիատի ինքնալուծարման ցանկություն չկար: Գյուղում առաջացավ գյուղացիական շարժում, որը մանր բուրժուական էր, քանի որ այն ձգտում էր բաժանել խոշոր կալվածատերերի հողերը փոքրմասնավոր սեփականատերերի օգտին:

Պրոլետարիատի ինքնակազմակերպությունները խորհուրդների և գործարանային կոմիտեների տեսքով դեֆորմացվել էին, այնտեղ ներթափանցված մանր քաղաքական գործիչների օգնությամբ: Այդ քաղաքագետները սոցիալ դեմոկրատական «բանվորականկուսակցությունների» ներկայացուցիչներն էին՝ մենշեվիկները, որոնք բացեիբաց կոչ էին անումստեղծել մասնավոր կապիտալիստական հարաբերություններ, մանր բուրժուականծայրահեղականները(ռադիկալ) բոլշևիկները, ինչպես նաև ընդհանուր առմամբ գյուղացիների շահերը ներկայացնող սոցիալիստական ​հեղափոխական կուսակցությունը:Կուսակցությունները, որոնք խորհուրդների կազմում էին, պահանջում էին ավանդականքաղաքական աշխատակիցներից՝ թույլ ռուսական բուրժուազիայից, կադետներիկուսակցությունից և Համառուսական համերկրային(զեմսկի) միությունից, վերցնել պետական ​​իշխանությունն իրենց ձեռքը, որնել նրանք արեցին ձևավորելով Ժամանակավորկառավարությունը:

Նույնպես բոլշևիկյան կուսակցությունը, որն հանդիսանում էր ծայրահեղական (ռադիկալ) ​​Սոցիալ դեմոկրատիայի ձախ թևը, գտնվում էր մանր բուրժուական պրոֆեսիոնալ քաղաքականգործիչների ազդեցության տակ: Այնուամենայնիվ, այդ կուսակցության առաջատար գործիչԼենինը սկսած 1917թ. ապրիլից նպատակաուղված էր տապալելու ժամանակավորկառավարությունը: Դասակարգային հակամարտության Սոցիալական դինամիկան Խորհրդային Ռուսաստանում բարենպաստում էր բոլշևիկներին: Պրոլետարիատիդասակարգային պայքարն և գյուղացիական շարժումը գյուղում ավելի ու ավելիբացահայտորեն էին մտնում կոնֆլիկտի մեջ լիբերալ բուրժուազիայի, հողատերերի ևժամանակավոր կառավարության հետ: Սկզբում մենշևիկներն ու Սոցիալիստական հեղափոխականների կուսակցությունը կարողանում էին մեղմել այդ հակամարտությունները:Երկու կուսակցությունները 1917թ. հուլիսին մտան Ժամանակավոր կառավարություն և«սոցիալիստական ​​հեղափոխական» Կերենսկին դարձավ վարչապետ: Այսպիսով, մենշևիկներնու սոցիալիստական ​​հեղափոխականները շնորհիվ քաղաքականությանը, որը ուղղված էրմասնավոր կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը ընդունվեցին բուրժուազիայի քաղաքական աշխատակազմ: Նրանք դարձան, հակիրճ, խոշոր բուրժուականքաղաքական ուժ, որը միաժամանակ հսկում էր նաև խորհուրդները:

Բուրժուազիան, հողատերերը, մենշևիկներն և աջ սոցիալիստական հեղափոխականներըշարունակեցին ռազմական գործողություններ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում: Նրանք միաժամանակ պայքարում էին ագրարային ռեֆորմի դեմ և բախվեցինբանվորական խորհուրդների և գործարանային կոմիտեների հետ: Բոլշևիկներին հաջողվեցկապել զինվորների, գյուղացիների և բանվորների դժգոհությունը պատերազմի դադարելու,հողային ռեֆորմի և «Իշխանության փոխանցմանը Խորհուրդներին» հետ: Սակայն, այդ քայլըգյուղացիների պահանջների և պրոլետարական զանգվածների վերաբերյալ, մանր բուրժուական բյուրակրատ բոլշևիկների կողմից զուտ տակտիկական էր: Առավել կարևորըբոլշևիկների համար, զանգվածների վրա ազդեցությունն էր և իրենց կուսակցությանկարևորության աճը, որն ավելի ու ավելի ուժեղ էր դառնում խորհուրդներում: Դրան նպաստեց նաև բոլշևիկների ռեպրեսիաները, որոնք 1917թ. հուլիսին Ժամանակավոր կառավարությանռեպրեսիաների պատճառով նրանք փաստորեն ստիպված էին անցնել ընդհատակ: Օգոստոսի վերջում, գեներալ Կորնիլովը և նրա հեևում կանգնած բուրժուա ֆեոդալական ռեակցիանփորձեցին հեղաշրջում կատարել Ժամանակավոր կառավարության և հատկապեսխորհուրդների դեմ: Սոցիալիստական ​​հեղափոխականներն և մենշևիկները զգուշորեն ու անվճռականորեն օրինականացրեցին բոլշևիկներին, որպեսզի հաջողությամբ պայքարեն Կորնիլովի դեմ: Բոլշևիկներն օգտագործեցին գյուղացիների և պրոլետարական զանգվածների ազդեցության ամրապնդումը խոշոր և մանր բուրժուական հակառակորդների դեմ:

Բոլշևիկների իշխանության բռնագրավումը 1917թ. հոկտեմբերին (հին տոմարով)՝պրոլետարական հողափոխություն չեր, այլ բուրժուա բյուրոկրատական ​​իշխանության և սկզբնական շրջանում պրոլետարական ու գյուղացիիական համակրանքի հետ միասին բռնագրավում ինչպես նաև խորհուրդների կողմից հետին թվով հետևող հավանություն: Հոկտեմբերյան հեղափոխության օրինակով կարելի կատարելապես հասկանալ, թե ինչպես ենբուրժուական քաղաքականությունը և կապիտալիստական ​​հարաբերությունները ծառայում ևվերարտադրում են միմյանց: Սակայն այդ ամենը հասկանալու համար, անհրաժեշտ էթափանցել գաղափարախոսական վարագույրի ներքո, որոնք վերարտադրում էին ևվերարտադրում են կուսակցական «կոմունիստները», որոշ ձախ «կոմունիստները» և նույնպեստրոցկիստներն ու ստալինիստները բոլշևիկյան իշխանության հոկտեմբերին 1917թ.զավթման մասին:

Համաձայն մարքսիստական ​​գաղափարախոսությանը սոցիալական հեղափախությունըսկսվում է պրոլետարիատի քաղաքական ուժի զավթումով և պրոլետարիատի Դիկտատուրայի հաստատումով «բանվորական» պետության ձևով: Այդ «բանվորական» պետությունը պետք էվերձնի արտադրության բոլոր միջոցները իր վերահսկողության տակ և ճնշի բուրժուական հակահեղափոխությունը: Այդ խնդիրը կատարելուց հետո պետք է այդ պետությունը խաղաղճանապարհով մեռուկանա և զիջի տեղը անդասակարգ հասարակությանը: Այս ամենը դեռկարելի է գտնել Մարքսի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մեջ:

Իրականում բանվորական պետություն չի կարող լինել, քանի որ պետությունն ինքնիշխանություն ունի բանվոր դասակարգի վրա, այլ ոչ թե այնպես որպես ցանկանում է մարքսիստական ​​գաղափարախոսությանը: Բանվոր դասակարգը չի զավթել իշխանությունը, այլ միայն կարող է սոցիալական հեղափոխության ժամանակ ոչնչացնել պետությունը ևկապիտալիստական ​​ապրանքային արտադրությունը, այդպիսով վերացնել ինքն իրեն:Պրոլետարիատի դիկտատուրան դա պետության ջաղջախումն է պրոլետարիատի միջոցավ,այլ ոչ թե «բանվորական» պետության հիմնումը:

Նույնպես գործնականում, ոչ թե ռուսաստանի պրոլետարիատը գրավեց իշխանությունըպետությունում այլ բոլշևիկյան պրոֆեսիոնալ ​​քաղաքական գործիչները: Այսինքն այդ գրավումըբուրժուական էր այլ ոչ թե պրոլետարական, և ինչպես ցանկացած բուրժուական պետություն,այնպես էլ խորհրդային պետությունը չեր էլ մտածում ինչպես մեռուկանա, այլ մտածում էր,ինչպես ամրապնդվի և ընդլայնվի:

Մենշևիկների սոցիալ դեմոկրատական մարքսիզմել էր ելնում այն բանից, որ ռուսականհեղափոխությունը բուրժուական էր, և բոլշևիկների փորձը անցկացնել «սոցիալիստական​​հեղափոխություն»՝ մաքուր ավանտյուրա: Քանի որ Ռուսաստանը դեռևս «հասուն» չերսոցիալիզմի համար: Արաջինը՝ այն ինչ որ մենշևիկներն ու բոլշևիկները հասկանում էին«սոցիալիստական ​​հեղափոխության» ներքո այսօրվա հեղափոխական տեսանկյունից դա բուրժուական իշխանության գրավում էր, իսկ բոլշևիկների իշխանությունը գրավման համարՌուսաստանր հասունացել էր: Երկրորդը՝ պրոլետարիատի հեղափոխական ինքնալուծարմանըՌուսաստանը դեռ հասունացած չեր, քանի որ Ռուսաստանի պրոլետարիատըփոքրամասնություն էր կազմում ագրարային երկրում: Սակայն այն, որ Ռուսաստանիպրոլետարիատը սոցիալ հեղափոխական էր և փորձեց այն, որն իսկզբանե դատապարտված էրձախողման, ցույց է տալիս նրա սուբյեկտիվ հասունություը: Քանի որ նա, ով պատրաստ չէպայքարել ոչ բարենպաստ պայմաններում նա չի կարող հաղթել բարենպաստ պայմաններում:Ոչ միայն բոլշևիկները մտան հակամարտության մեջ Ժամանակավոր կառավարության հետ,այլ նաև գյուղացիներն ու հեղափոխական պրոլետարիատը, լավագույն ձևով մարմնավորված Կրոնշտադտի ծովայինների տեսքով:

Մենշևիկյան գաղափարախոսական պրոպագանդան պետք է շեղեր մասաներին այն բանից, որմիջազգային սոցիալ դեմոկրատիան արդեն վաղուց դարձել էր մասնավոր կապիտալիստականհակահեղափոխության մի մասը: Օրինակ, արդյունաբերական զարգացած Գերմանիայումսոցիալ դեմոկրատիան նույնպես անցավ բուրժուազիայի կողմը, և սոցիալ դեմոկրատական​​քաղաքագետները 1918-1923թ. ճնշեցին պրոլետարիատի հեղափոխական փորձերը:

Բոլշևիկներին հաջողվեց երկրորդ փորձից սրբել Ժամանակավորկառավարությունը, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան, մենշևիկների հետ միասին թույլ էին, որպեսզի կարողանան հաղթեն, ինչպես ցարական ռեակցիային, այնպես էլ պրոլետարիատի և գյուղացիության սոցիալական դժգոհությունները:Այսպիսով բոլշևիկները արեցին այն, ինչը բուրժուազիան և նրանց սպասարկողաշխատակազմը իվիճակի չեին իրականացնելու: Նրանք սոցիալական դեմագոգիայի միջոցով ևբռնությունով դադարեցրին ռուսական հեղափոխությունը:

Բոլշևիկների սոցիալական դեմագոգիան բաղկացած էր նրանց մարքսիստական​​գաղափարախոսությունից, ինչով նրանք մոլորության մեջ էին գցում իրենց և համաշխարհայինպրոլետարիատին: Նույնիսկ, եթե նրանք իրենց չեին անվանում սոցիալական դեմոկրատներ այլ«կոմունիստներ», նրանք միևնույնն է մնում էին ծայրահեղական ​​սոցիալ դեմոկրատներ, մանր բուրժուական քաղաքական գործիչներ, որոնք իշխանության գրավման միջոցով դարձանպրոլետարիատի օբյեկտիվ թշնամիներ:

Նման «հեղափոխությունները», որտեղ մանր բուրժուական ծայրահեղականները տապալում են բուրժուազիայի քաղաքական աշխատակազմի իշխանքությունը, կապիտալիստական​​երկրներում հնարավոր չէր: Այնտեղ կան երկու հիմնական բուրժուական հասարակության դասակարգեր, քանի որ բուրժուազիան և պրոլետարիատը լիովին զարգացած էին, և համապատասխանաբար մանր բուրժուական ծայրահեղականների համար իշխանությանվակուում գոյություն չուներ: Միայն արևմուտքում կարող էր զարգանալ իրական սոցիալականհեղափոխություն, քանի որ մանր բուրժուական «Կոմունիստական» կուսակցություններիկողմից իշխանության գրավումը հնարավոր չեր: Հենց այդ իշխանության գրավման տակտիկան էր դրված արդյունաբերական երկրների բաժինների առջև «Կոմունիստական»ինտերնացիոնալի, որը կառավարվում էր Մոսկվայից: Գերմանիայի Կոմունիստական Կուսակցություն (ԳԿԿ) Գերմանիայում իշխանության գրավելու բոլոր փորձերը հետպատերազմյան ճգնաժամից 1918-1923 տարիներից հետո խեղճորեն ձախողվեց: ԳԿԿ-նանճարակորեն տատանվում էր սոցիալական ռեֆորմիզմի և պուտչիզմի միջև:<a name="cutid1" style="margin: 0px; padding: 0px; border: 0px; outline: 0px; font-size: 17px; vertical-align: baseline; ">

Մոսկվան և նրան սատար արևմուտքի «կոմունիստական» կուսակցությունները, նույնպեսսկսեցին լարումն ու հետապնդումները իսկական պրոլետարական հեղափոխականների դեմ:Մոսկվան և արևմուտքի «կոմունիստները» սոցիալական հեղափոխականներին անվանում էինծայրահեղ ձախ էր, և նպատակայնորեն պայքարում էին նրանց դեմ: Այսպիսով, «Կոմունիստակնա» ինտերնացիոնալը արդեն մինչև Ստալինը դարձել էր կապիտալիստական​​հակահեղափոխության գործիք հեղափոխական պրոլետարիատի դեմ: Սակայն, չնայած այսամեն ինչը, նույնպես զարգանում էր Մոսկվայից անկախ կոմունիստական ​​շարժում, որն իրլավագույն մարմնավորումն էր գտել «Բանվորական Խորհուրդների կոմունիզմի» (ռեթեկոմունիզմ) շարժման մեջ:

Այսպիսով, մեր տեսակետից, Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ իշխանության երկրորդբուրժուական զավթումն էր ցարիզմը տապալելուց հետո: Մանր բուրժուական կուսակցությունը գրավում է իշխանությունը և այդ իսկ միջոցով դառնում խոշոր բուրժուական:«Կոմունիստական» կուսակցական բյուրոկրատիան անցկացրեց մանր բուրժուական հողայինբարեփոխումներ, այսինքն` նա օրինականացրեց գյուղացիական զանգվածներիապստամբության արդյունքը, դրա հետ միասին առանց փոխհատուցման հողազրկվեցին՝ հողատերերը, ազնվականությունը, եկեղեցին և մենաստանները: Այսպիսով՝ հենց ամենասկզբից էլ բոլշևիկների դիրքը շատ ավելի ամուր էր քան Ժամանակաոր իշխանության դիրքը, որը պայքարում էր ագրարային բարեփոխումների դեմ: Բայց դա չի նշանակում, որբոլշևիկյան կառավարության և գյուղացիության միջև հարաբերությունները անտրտում էին:Բոլշևիկյան պետությունը քաղաքացիական պատերազմի և արտասահմանյան ռազմականմիջամտության ընթացքում 1918-1921 թ., դաժանորեն բռնագրավել էր գյուղացիներիգյուղատնտեսական արտադրանքները: Երբեմն այն աստիճանի, որ այն դարձել էրգյուղացիների սոցիալ տնտեսական վերարտադրության սպառնալիք: Նրանք պետությունիցստանում էին ավելի քիչ արդյունաբերական ապրանքներ, քանի որ ամեն ինչ արտադրվում էրռազմական նպատակներով, իսկ իրենց արտադրանքի դիմաց ստանում էին ընդամենըարժեզրկված մուրհակներ: Դա հանգեցրեց գյուղացիական ապստամբությունների խորհրդայինպետության դեմ, հատկապես Վերին Պովոլժյե տարածաշրջանում, որը դաժանորեն և արյունալի ճնշվեց:

Բոլշևիկները միանգամից չազգայնացրեցին արդյունաբերության արտադրություն միջոցները:Քաղաքական իշխանության գրավումից հետո, 1918թ. ամռանից առաջ, բոլշևիկները սկզբիցփորձարկեցին այսպես կոչված «բանվորական վերահսկողություն»: Դա նշանակում էր, որբուրժուազիան սկզբնական շրջանում պետք է պահպաներ գործարաններն ու ֆաբրիկաները,իսկ բանվորները պետք է վերահսկ էին բուրժուազիային և ստանային ավելի շատ ձեռնարկությունների կառավարման վետոյի իրավունք:

«Բանվորական վերահսկողություն»-ը միայն ավելացրեց տնտեսությունում առկա քաոսը, քանի որ մասնավոր կապիտալիստների և բանվորների միջև դասակարգային պայքարը չի կարողլուծվել պետության օգնությամբ և այդպես թողնվել երկիշխանության ընթացաշրջանում: Վաղթե ուշ, կամ բուրժուազիան պարտության կմատներ «բանվորական վերահսկում»-ը ազատելով իր սեփական ունեցվածքը, կամ էլ բանվորները կբռնագրավ էին բոլոր արտադրականմիջոցները: Այն ժամանակվա Խորհրդային Ռուսաստանի սոցիալական հարաբերությունների պայմաններում, դա կարող էր միայն նշանակել արտադրության միջոցների կոոպերատիվսեփականություն, այսինքն՝ մանր բուրժուական կոլլեկտիվ ապրանքային արտադրության:Քանի որ իսկական սոցիալական հեղափոխության համար, որը նույնպես կպահանջերբոլշևիկյան պետության ոչնչացում, ռուսաստանյան պրոլետարիատը չափազանց թույլ էր,սակայն ձգտում էր արտադրությունը վերցնել իր ձեռքը, քանի որ ռուսաստանյանբուրժուազիան ավելի թույլ էր: Այդուհանդերձ, խորհրդային պետությունը չեր ուզում օգնելպայքարի մեջ ոչ բուրժուազիային պրոլետարիատ դեմ, ոչ էլ թույլ էր տալիս կոլեկտիվսեփականություն արդյունաբերությունում, բայց «բանվորական վերահսկողության» ներկա իրավիճակը անհնար էր փրկել:

1918թ. վաղ ամռանը բոլշևիկները նույնպես գիտակցեցին այդ, ազգայնացնելով ամբողջ խոշորարդյունաբերությունը: 1920/21 ձմռանը բոլշևիկյան պետությունը ևս իր վերահսկողության տակ վերձրեց փոքր ձեռնարկությունները: Սակայն արտադրական միջոցների ազգայնացումը բանվոր դասակարքի համար նշանակում է կապիտալիստական ​​շահագործման պետականացում, այլ ոչ թե դրա վերացում, ինչպես դա հաստատում է մարքսիստլենինիստական գաղափարախոսությունը: Քանի որ կապիտալը հանդիսանում է սոցիալական հարաբերություն նրանց միջև, ովքեր վարձու աշխատանքի են ընդունում (կապիտալ) և նրանց,ովքեր վարձով տալիս իրենց աշխատուժը (վարձու աշխատողներ), և պարտադիր չէ, որ նրանքկապված լինեն մասնավոր սեփականության արտադրության միջոցներին: Արտադրությանմիջոցների պետական ​​սեփականությունը նշանակում է, որ խորհրդային բանվորները ևբանվորուհիները, պետք է վաճառ էին իրենց աշխատանքային ուժը պետությանը: Ըստմարքսիստ լենինյան գաղափարախոսության խորհրդային պետությունը իհարկե«բանվորական» պետություն էր: Սակայն պետությունը ղեկավարում էին պրոֆեսիոնալքաղաքական գործիչները, այլ ոչ թե բանվորներն ու բանվորուհիները: Այդ պրոֆեսիոնալքաղաքական գործիչները տնօրինում էին պետական ​​կապիտալը, անձնավորված կապիտալով՝պետական կապիտալի բնորոշ դիմակով:

Բոլշևիկյան կուսակցության և պետական ​​բյուրոկրատիայի գաղափարախոսությունում այդ ամենը ուներ ուրիշ տեսք: Երբ հիպերգնաճի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում, խորհրդային պետությունն անցավ աշխատավարձի ապրանքներով, ինչըհանգեցրեց հետագա իրական աշխատավարձի անկման, «ձախ կոմունիստ» Բուխարինըկարիքը սարքեց առաքինություն պնդելով, որ գնաճը և վճարման ապռանքով աշխատավարձընշանակում է անցում դեպի կոմունիզմ: «Պրոլետարական դիկտատուրայի համակարգի ժամանակ, գրում էր Բուխարինը՝ բանվորը ստանում է աշխատանքային մթերաբաժին, այլ ոչ թե աշխատավարձ» (Բուխարին Ն.Ի. Տնտեսությունը անցումային շրջանում, 1920 թ.)

Փողը, կապիտալիստական ​​ապրանքների շրջանառությանում, հանդիսանում է փող-ապրանք-փող ցիկլի միջնորդ, իսկ պրոլետարական կողմում՝ միջնորդ աշխատուժի վարձում-աշխատավարձ-ապրանքների սպառում գործընթացի մեջ: Եթե ​​ հիմա պետությունը բանվորներին ուղղակի փողով վճարելու փոխարեն փոխանակի նրանց աշխատուժը պարենային ապրանքներով, դա չի փոխում կապիտալիստական ​​վարձու աշխատանքիէությունը: Ո՛չ, աշխատավարձն ապրանքով արտահայտում էր պարզունակ կապիտալիստական ​​պետության բնույթը ակամա իրավիճակում: Չնայած բոլոր հակակոմունիստական ​​և կուսակցական «կոմունիստական» գաղափարախոսություների, խորհրդային պետությունը միշտ եղել է համաշխարհային կապիտալիզմի մի մասը:

Այսպիսով, բոլշևիկները ստեղծեցին պետ​​կապիտալիստական արտադրական​​հարաբերություններ: Ինչպես մանր բուրժուական կուսակցություն նա վերարտադրում էր բուրժուական քաղաքականություն, իսկ բուրժուական քաղաքականությունը կարող է վերարտադրել միայն կապիտալիստական ​արտադրության եղանակ: Սակայն, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան և նրա քաղաքական աշխատակազմը թույլ էին, բոլշևիկներն ազգայնացրեցին արտադրությունը և զրկեցին բուրժուազիային սոցիալական իշխանությունից: Ո՛չ, Հոկտեմբերյան հեղափոխությունը սոցիալ ռոմանտիկ ավանտյուրա չէր, ինչպես մենշևիկներն էին պնդում, այն ռուսական պետության ճգնաժամի միակ հնարավոր կապիտալիստական լուծում: Հեղափոխական լուծում, այսինքն, պրոլետարիատի ձեռքով պետության ոչնչացումը, օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր:

Բոլշևիկյան կուսակցության դիկտատուրան քանդեց բանվոր դասակարքի բոլոր ինքնակազմակերպման ձեռնարկումները: Բոլշևիկները ստիպված էին դիմել այդ քայլին միայն ելնելով իրենց սոցիալական «կոմունիստական» կուսակցական/պետական ​​բյուրոկրատիայի դինամիկայից, որն իրեն շուրջ չէր կարող հանդուրժել որև է ազատ տարածք: Հատկապես պետկապիտալիստական ​​ձեռնարկություններում: Սկսած 1918թ. ամռանից, Լենինը առաջնորդվում էր այն ընկերություններին, որոնք ղեկավարվում էին միանձյա՝ տնօրենների միջոցով, որը հանգեցրեց գործարանի հանձնաժողովների ոչնչացմանը, որոնք հանդիսանում էին պրոլետարիատի ինքնակազմակերպման ուղղակի ձևերից մեկը: Այս սոցիալական ռեակցիոն զարգացումը սկսվել էր շատ ավելի շուտ, քաղաքացիական պատերազմից և արտաքին ռազմական միջամտությունից առաջ: Սակայն կուսակցական «կոմունիզմի» գաղափարախոսները մինչև այսոր օգտագործում են իմպերիալիստական ​​սպանդը խորհրդային Ռուսաստանում, որպեսզի արդարեցնեն պետական ​​կապիտալիստական​​հակահեղափոխությունը: Փաստը մնում է այն, որ բոլշևիկյան կուսակցական և պետական​​բյուրոկրատիան օգտագործել էր քաղաքացիական պատերազմը և արտասահմանյան ռազմական միջամտությունը, որպեսզի խեղդել արյան և սոցիալական դեմագոգիա մեջ պետական ​​կապիտալիզմի դեմ ցանկացած պրոլետարական դիմադրությունը:

Գործադուլները Պետրոգրադում և Կրոնշտադտի ապստամբությունը 1921թ.մարտին, հստակ ցույց են տալիս, որ պետկապիտալիստական բոլշևիզմը և ​​պրոլետարիատը բաժանված են եղել դասակարգային պայքարով: Այն ժամանակ, երբ գործադուլավորները Պետրոգրադում մասամբ գտնվում էին մենշևիկների քարոզչության ազդեցության տակ, Կրոնշտադտի հեղափոխական պրոլետարիատը կարողացավ ազատվել բոլշևիկյան հսկողությունից, որի համար նա դաժանորեն ճնշվեց: Կրոնշտադտի նավաստիները հանդես էին գալիս միանշանակ պրոլետարիատի ինքնակազմակերպման համար և բուրժուական հեղափոխության դեմ: Կրոնշտադտի ապստամբությունը բանվոր դասակարգի վերջին փորձներ ջարդել ռուսական հեղափոխության բուրժուական շրջանակները երրորդ հեղափոխության միջոցով: Այն, որ ապստամբների պահանջների մեջ որոշ պահանջները, գյուղացիական էին, մանր բուրժուական բնույթի, վարջու աշխատանքի ժխտման հստակ տեսքով, դա կապված էր միայն խորհրդային Ռուսաստանի տնտեսական հետամնացության հետ: Լենինը և Տրոցկին, հետևելով Կովենյակի օրինակին Էբերտի և Նոսկեի հետ միասին, խեղեցին արյան մեջ պրոլետարիատի հուսահատ պայքարը: Ռուսաստանի պրոլետարիատի պարտության պատճառը նրա սոցիալական թուլություններ, որը որոշվում էր արտադրական ուժերի ցածր մակարդակով և համաշխարհային պրոլետարիատի պարտությունով: Կրոնշտադտի ապստամբությունը ճնշելուց հետո բոլշևիկները ավարտեցին իրենց տրանսֆորմացիան մանր բուրժուական արմատականից պետական ​​կապիտալիստական ​​ռեակցիա և ռուսական հեղափոխությունը հակահեղափոխականորեն ավարտվեց: Հետո եկավ թավոտ սոցիալական ռեակցիան, քանի որ Գուլագը Կրոնշտադտի 1921թ. պարտությունի հետևանքներ:

Edited by rgfront
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...