Jump to content

ՀԱՅԵՐԵՆԸ...


Recommended Posts

Ֆորումի մեծարգո մասնակիցներ ի՞նչն է այն գլխավոր պատճառը, որը ստիպում է ձեզանից

շատերին երդվյալ հավատարմությամբ հայերեն ՉԳՐԵԼ:Սովորաբար հայերի շրջանում առ-

կա "ռուսերենամոլությունը" պայմանավորված է լինում ծայրահեղ քաղքենիական մտածե-

լակերպով , սակայն նույնիսկ տվյալ պարագայում շատերը ռուսերեն գրում են մեղմ ասած

բավական վատ:Հատկապես աններելի անարգանք է հայերենի հանդեպ, երբ որոշ մարդիք փորձում են հայերեն խծբծել լատինական տառերով:Ըստիս այս հանգամանքները պայմա-

նավորված են ոչ այնքան տեխնիկական խնդիրներով, որքան հայերեն չգրելու անուղղակի

դիտավորությամբ:Ֆորումի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հայերեն հրաշալի

հասկանում են, իսկ այլազգի մասնակիցների հետ քննարկումներ կարելի է ծավալել նաեւ

ռուսերեն:Օրինակ մեր հարեւան վրացիները վարվում են ճիշտ այդպես, իսկ ինչու մենք

էլ չփորձենք, գոնե միայն այս թեմայում... :yes:

Link to post
Share on other sites

Կարծում եմ պետք է ներողամիտ լինել, քանզի շատերի մայրենի լեզուն իրոք ռուսերենն է և հարմար է գրել այն լեզվով, ինչ լեզվով մարդ մտածում է: Տեխնիկական հնարավորություների գործոնը ևս պետք չէ անտեսել:

Այնուհանդերձ ես կոչ կանեի հնարավորին չափ շատ օգտագործել հայերենը: Հավատացեք, առիթն ու հնարավորությունը պետք է օգտագործել: Դրանից կշահենք ամեն մեկս առանձին-առանձին և միաժամանակ՝ բոլորս միասին:

Link to post
Share on other sites
Կարծում եմ պետք է ներողամիտ լինել, քանզի շատերի մայրենի լեզուն իրոք ռուսերենն է և հարմար է գրել այն լեզվով, ինչ լեզվով մարդ մտածում է:

Նրանք ովքեր հայերեն չեն հասկանում անկասկած ֆորումի հայախոս մասնակիցների

հետ պետք է հաղորդակցվեն ռուսերեն, բայց չէ որ մասնակիցների մեծամասնությունը

հայախոս են եւ կարող են քննարկումները վարել հայերեն...

Հանուն փոքրամասնության չարժե արհամարհել ազգայինը:Փորձը ցույց է տվել, որ մեր

բոլոր անահաջողությունների ամենամեծ պատճառը եզել է հենց այս սխալ սկզբունքը,

որից անկասկած պետք է հրաժարվել...

:hm:

Link to post
Share on other sites

Ֆորումի մեծ մասը հայերեն գրել չգիտի, խոսում է շատ վատ, ճիշտ է հայերեն իմացողներնել են շատ, բայց հայերեն առաջարկված տեմաներում չեն կարողանա արտահայտվել շատ շատերը, այդ պատճարով ընտրվել է ռուսերենը.

բայց եսել շատ կուզաենաի որ ամենինչ հայերեն լիներ

Link to post
Share on other sites
Ֆորումի մեծ մասը հայերեն գրել չգիտի, խոսում է շատ վատ, ճիշտ է հայերեն իմացողներնել են շատ, բայց հայերեն առաջարկված տեմաներում չեն կարողանա արտահայտվել շատ շատերը, այդ պատճարով ընտրվել է ռուսերենը.

բայց եսել շատ կուզաենաի որ ամենինչ հայերեն լիներ

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ես մասնակցում եմ այս ֆորումին:Միշտ աշ-

խատել եմ բացառապես գրել հայերեն եւ , իմիջիայլոց, ինձ բոլորը հրաշալի հասկացել են

եւ այդուհանդերձ շարունակել են պատասխանել ռուսերեն:Գուցե այս դեպքում էլ պնդենք

թե "հայերեն չեն հասկանում"... :/

Գրում եմ հայերեն, պատասխանում են ռուսերեն կամ, որ ավելի սարսափելի է,"լատինա-

տառ հայերեն"...

Ինչ է հայերեն "չեն հասկանում" դրանի՞ց է... :down:

Link to post
Share on other sites

Ձեր գրածի ամբողջ իմաստը մոտավորապես այն էր, որ մասնակիցները չեն հասկանում

կամ գոնե վատ են հասկանում հայերեն, բայց ես նորից եմ կրկնում` դա չի արդարացնում

ոչ մի "ռուսագիր" մասնակցի, որովհետեւ նման "հայերեն չհասկացողները" բավականին

հստակ եւ մանրամասն պատասխանել եւ պատասխանում են իմ եւ մասնակից մյուս

սակավաթիվ հայագիր մասնակիցների հաղորդագրություններին... ինչը եւս մեկ ավելորդ

անգամ փաստում է այն, որ հայերեն հասկանում են, բայց զլանում են իրենց մտքերը շա-

րադրել մայրենիով` նախընտրելով այլեւայլ ՕՏԱՐ լեզուներ... :down:

:hm:

Link to post
Share on other sites

"Համեմատության" համար.

http://forum.ge

ուղղակի անվիճելի է, որ մարդիք հարգում են իրենց մայրենին` ի տարբերություն ...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...