KNYAZ Posted July 26, 2013 Author Report Share Posted July 26, 2013 Остров: Ахтамар | Աղթամար | Akhamar — на озере Ван: "Вана цов | Vana cov | Վանա լիճ". Quote Link to post Share on other sites
SAS Posted July 26, 2013 Report Share Posted July 26, 2013 Остров Ахтамар (арм. Աղթամար, тур. Akhamar) — остров на озере Ван (Турция). Происхождение армянского названия острова Ахтамар (арм. Աղթամար), теряется в веках, и объясняется романтической легендой о трагической любви бесстрашного юноши к девушке по имени Тамар. Հովհաննես Թումանյան ԱԽԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն է մըտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դեպի կըղզին դիմացի: ... Մոլորվեցավ խավար ծովում Լողորդ տըղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։ ... Առավոտյան ծովը ծըփաց, Ափը ձըգեց մի դիակ, Նըրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Այն օրվանից սըրա համար Կըղզին կոչվեց Ախթամար։ Աղթամար- Ախթամարը ոչ մի կապ չունի հրեական Թամար անվան հետ: Ըստ դասական ուղղագրության, Աղթամար գրվում էր Յաղթամար, արտասանվում՝ Հաղթամար = Հաղթ-ա-մար= Հաղթ-ա-մաՅր = Հաղթանակի մայր: Այսպես էին անվանում հայոց սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին՝ ռազմի աստված Վահագնի սիրեցյալին: Ըստ ավանդության, երբ Աստղիկը լոգանք էր ընդունում Վանա ծովում, հայոց աստվածները գաղտագողի հավքվում էին Սիփան և Նեմրութ սարերի գագաթին՝ նրա հոլանի մարմինը տեսնելու համար: Սակայն Աստղիկը մշուշե շղարշ էր փռում Վանա ծովի վրա՝ աննկատ մնալու համար... Մեկ այլ ավանդազրույց Աստղիկ դիցուհու հետ է կապում Մուշ անվան ծագումը: Երբ Աստղիկը Արածանիի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, սիրահարները նրան տեսնելու համար բլուրներին կրակ էին վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Բայց դիցուհին մշուշով քողարկում էր իր մերկությունը և շրջապատը։ Դրա համար էլ գավառը կոչվեց Մշուշ-Մուշ։ Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted July 28, 2013 Author Report Share Posted July 28, 2013 (edited) Աղթամար- Ախթամարը ոչ մի կապ չունի հրեական Թամար անվան հետ: Ըստ դասական ուղղագրության, Աղթամար գրվում էր Յաղթամար, արտասանվում՝ Հաղթամար = Հաղթ-ա-մար= Հաղթ-ա-մաՅր = Հաղթանակի մայր: Ապսոս, որ այդ գեղեցիկ խոսքերը ես չգիտեի: Միայն կարող եմ ասել, որ իմ չգիտեցած Հայոց պատմությունը = 2 - ի... չե 1 - ի Edited July 28, 2013 by KNYAZ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.