Satenik Posted December 23, 2003 Report Share Posted December 23, 2003 Վարդգես Բաբայան ԱՆԱՀԻՏ Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Ամեն րոպե, Ամենուրեք Թող կրկնեմ քո անունը, Իմ մատներով թող ես գրեմ քո անունը, Քո անունը թող ես կարդամ իմ աչքերով, Քո անունով թող քաղցրացնեմ իմ շուրթերը, Որոնք թոնրի շուրթերի պես ճաքճքել են, Բայց ո'չ հրից, Այլ տարիներ չվառվելուց ՈՒ լավաշի սուրբ կարոտից... Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Քո անունով թող զարդարեմ ես իմ երգը, Քո անունով վերնագրեմ ես իմ գիրքը, Նաև կյանքի'ս տարեգիրքը: Քո անունը դողդողում է իմ շուրթերին Որպես համբույր, Որպես օրհներգ Եվ որպես կյանք: Քո անունը այնքան խորն է արմատ նետել Իմ սրտի մեջ, Որքան Գողթան երգիչների երգն ու տաղը, Որքան ինքը` հայոց լեզուն: Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ... Քո աչքերում վիշտ եմ կարդում քաղտնագրված, Քո աչքերում` իրիկնաշող... Չլինի՞ թե ինքդ քեզնից վախենում ես, Չլինի՞ թե ինքդ քեզնից հեռանում ես, Հեռանում ես դու ինձանից: Ա՜խ, մի' գնա, դու մի' գնա, Լսո՞ւմ ես ինձ` դու մի' գնա: Իսկ երբ որ քո անունը տամ, Ո՞վ պիտի ինձ պատասխանի` Լռությո՞ւնը, Կյա՞նքը, մա՞հը: Ահ, մի' գնա, դու մի' գնա: ՈՒր էլ գնաս, Ես կգոռա'մ, ես կկանչե'մ: Եվ գետերը խելագարված Եվ լեռները խոժոռադեմ, Քամիները արշավասույր Եվ աստղերը արցունքոտված, Ինձ հետ մեկտեղ կկրկնեն, կարձագանքեն քո անունը, Աշխարհակալ ու աստղատառ քո անունը` Անահի՜տ, Անահի՜տ, Անահի՜տ... Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 24, 2003 Report Share Posted December 24, 2003 Վարդգես Բաբայան Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 24, 2003 Report Share Posted December 24, 2003 Ինձ ավելի շատ դուր է գալիս Վ. Բաբայանի արձակը: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.