Satenik Posted January 17, 2004 Report Share Posted January 17, 2004 ՀԱՏԻԿ Լույսը բացվում է. շուտ արտը գընամ. Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի. Իմ սիրո'ւն հատիկ, քեզ նորան պահ տամ Մինչև օրերը ամռան արևի: Թաղեմ քեզ, հատի'կ, և դարդըս քեզ հետ. Թե աստված ուզեց, դու կանաչեցիր, Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ, Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի'ր: Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ, Որ քեզ պարգևե մի առատ անձրև, Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ: Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ Ես տաք քրտինքը ճակտիս արևառ, Որ քեզ, իմ հատի'կ, ծարավ չըթողնեմ: Ծըլի'ր, կանաչի'ր, ոսկե սավանով Ծածկի'ր իմ արտը ողջ ալեծածան, Նոր այն ժամանակ անուշ շրշյունով Տո'ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան: Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 26, 2004 Author Report Share Posted July 26, 2004 ՍԱՐՆ Ի ՎԵՐ Դեպի վե՜ր, դեպի վե՜ր... Անվերջ է ուղիս, Հոգնեցան բազուկներս՝ այս կռվումն անզոր, Սպառեցավ և վերջին ուջն էլ ծնկներիս - Դեպի վե՜ր, սարն ի վե՜ր, քաջասիրտ զինվոր: Ավելի կարծրանան թող այս սև ժայռեր, Ավելի թող սպառնա անդունդն ահավոր, Դեռ շունչ կա բերանումս, շարժվում են ձեռքեր - Դեպի վե՜ր, սարն ի վե՜ր, ո'վ արի զինվոր: Դեռ հեռու է կատարն անամպ ու հստակ, Բայց եթե չըհասցնենք այնտեղ մենք այսօր, Վաղն այնտեղ ենք անշուշտ, մերն է հաղթանակ, - Դեպի վե՜ր, սարն ի վե՜ր, անվեհեր զինվոր: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.