YanaA Posted February 10, 2004 Report Share Posted February 10, 2004 Очень уж мне его задачи понравились. Решила поделиться. Итак, первая задача: "Xотел я построить лодку, и было у меня всего-навсего каких-то три драма, и больше ничего не было, и я сказал моим ближним: "Дайте мне каждый немного денег, чтобы я построил себе лодку." Один дал мне треть стоимости, и один дал четверть, один шестую, один седьмую и один двадцать восьмую, а я, взяв у них, построил лодку. Итак, узнай, сколько всего драмов стоила лодка." Quote Link to post Share on other sites
YanaA Posted February 10, 2004 Author Report Share Posted February 10, 2004 (edited) Задача на историческую тему: "Во время известного восстания армян против персов, когда Заурак Камсаракан убил Сурена, один из азатов армянских отправил посла к персидскому царю, чтобы доложить ему эту печальную весть; он проезжал в день по пятьдесят миль; когда узнал об этом, спустя пятнадцать дней, Заурак Камасаракан, он отправил погоню вернуть его. Гонцы проезжали в день по восемьдесять миль. Итак, узнай, во сколько дней они могли нагнать посла." Edited February 10, 2004 by YanaA Quote Link to post Share on other sites
YanaA Posted February 10, 2004 Author Report Share Posted February 10, 2004 Бытовая или социальная задача: "Слышал я от своего учителя следующее. В триклин Маркиана забрались воры и украли половину и четверть казны; когда хранители сокровищ вошли туда, они нашли четыреста двадцать один кединар и три тысячи шестьсот дахеканов. Итак, узнай по этому остатку, сколько всего было казны." Quote Link to post Share on other sites
YanaA Posted February 10, 2004 Author Report Share Posted February 10, 2004 "Был у меня породистый конь; я продал его и на четвертую часть его стоимости купил коров, на седьмую часть - коз и на десятую часть - быков, а на триста восемнадцать дахеканов я купил овец. Итак, узнай, сколько дахеканов это составляет." Quote Link to post Share on other sites
Satenik Posted June 19, 2006 Report Share Posted June 19, 2006 ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ ծնվել է Շիրակի Շիրակավան (Երազգավորս) և կամ Անեից գյուղում, ինչպես ենթադրվում է՝ 610-ական թթ. մեջ, շինականի ընտանիքում: Ինքնակենսագրական բնույթի մի գրվածքում, ուր գիտնականը համառոտակի պատմում է իր ուսումնառության մասին, իրեն անվանում է "Անանիա որդի Յովհաննիսի Շիրականւոյ": Հայրենիքում ստանալով նախնական կրթություն ("զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց")՝ բոլոր գիտությունների հիմք "համարողական արվեստին" տիրապետելու նպատակով գնում է Հունաց աշխարհ և Հայաստանի արևմտյան կողմերը, վերջապես Տրապիզոնում գտնում իր երազած ուսուցչին՝ Տյուքիկոս անունով հույն գիտնականին և մեծ ջանասիրությամբ ութ տարի աշակերտում նրան մեծահամբավ դպրոցում: Հարուստ գիտելիքներով ծանրաբեռն՝ Շիրակացին 661-ին վերադառնում է հայրենիք և իր իմացությունը հաղորդում հայոց վանական դպրանոցներում: Այն հանգամանքը, որ նրա անունով պահպանված Ժամանակագրության մեջ դեպքերի հիշատակությունը հասցված է մինչև 685 թվականը, հիմք է տալիս կարծելու, որ այդ թվականին նա դեռ ողջ էր. մահը վրա է հասել դրանից քիչ ուշ: Շիրակացին ճշգրիտ գիտությունների զարգացնողն է հայ իրականության մեջ: Նրա աշխատությունները վերաբերում են տարբեր բնագավառների, որ վկայում է մեծ գիտնականի համապարփակ ընգրկումների մասին: Նա մաթեմատիկ է, տիեզերագետ, աստղագետ, աշխարհագրագետ, ժամանակագիր, տոմարագետ, մանկավարժ, փիլիսոփա, նաև ճառագիր, բանաստեղծ և երաժիշտ: Շարակնոցում նա ունի իր ներդրումը: Անանիա Շիրակացու աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբանական աղյուսակներից (գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողությունների) և խնդրագրքից: Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խոր անցյալում հայ ժողովրդի բանահյուսական խրախճանականները (զվարճալի և բովանդակալից խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում: Անանիա Շիրակացու այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են: Անանիա Շիարակացին ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև "Արարչության" կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է: Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի "Պատճէն տումարի" աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկական տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական ևն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները: Անանիա Շիրակացու շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր., աղվանների) տոմարի մասին: Տոմարական աշխատություններից ամենակարևորը "Քրոնիկոնն" է: Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը, որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերարդի, քրիստոնեական կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ: Աշխատության մեջ մի շարք արժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկական նախաքրիստոնեական տոմարի մասին: Անանիա Շիրակացին տոմարագիտական իր աշխատություններով հայ իրականության մեջ դրել է տոմարի՝ որպես գիտության հիմքը: Աստղագիտական աշխատություններում քննության է առել Արեգակի, Երկրագնդի, Լուսնի, աստղերի և Տիեզերքում տեղի ունեցող երևույթների հետ կապված հարցեր. ընդունել է Երկրի գնդաձևությունը, հակոտնյա աշխարհի գոյությունը, նրան հայտնի է եղել, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը: Նա գտնում էր, որ Ծիր Կաթինը թույլ պայծառության աստղերի բազմություն է, Լուսինը՝ սեփական լույսից զուրկ պինդ մարմին՝ երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ. նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Ճիշտ է բացատրել Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Որոշ համեմատությունների և դատողությունների միջոցով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե' Լուսնից, թե' Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Աստծո և բնության հարաբերության հարցերում առաջնայինը համարել է Աստծուն: Նա է ստեղծել ամեն ինչ և նա է կառավարում տիեզերքը: Աշխարհի բոլոր գոյացությունների նախանյութը համարել է Աստծո ստեղծած չորս տարրերը (կրակ, օդ, հող, ջուր): Աշխարհը, եզրակացրել է նա, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այս չորս տարրերի խառնուրդից բաղկացած միացություն: Բացի այս չորս տարրերից նա ընդունել է և հինգերորդի գոյությունը, որը երկնքում է և կոչվում է եթեր: Ըստ նրա տիեզերքում ամեն ինչ շարժվում է, փոփոխվում: Բնությանը վերագրելով ստեղծարար մեծ ուժ՝ շարժումն է համարել ստեղծագործական ուժի ազդակ: Մարմնի շարժվելով և փոփոխվելով բնության մեջ ոչինչ չի կորչում, այլ մի ձև կամ որակ փոխվում է մի այլ ձևի ու որակի: Հետևելով հերակլիտյան փիլիսոփայությանը՝ ընդունել է հակադրությունների միասնության և բացասման բացասումի օրենքը: Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբ է. այս հատկությունների հիման վրա է երկիրը շարունակում պահել իր հավերժական գոյությունը: Զգացողության հարցում նա այն կարծիքն է պաշտպանել, որ նախնիների (նկատի ունի անտիկ գիտնականներին) մտածողությունը ավելի զարգացած է եղել, քան իր ժամանակակիցներինը: Անանիա Շիրակացին քննադատել է նախապաշարումները, սնոտիապաշտությունը, կախարդությունը: Անանիա Շիրակացու աշխատություններում շոշափված հարցերի գիտական բացատրությունների արժեքը դուրս է գալիս հայկական միջնադարյան գիտության շրջանակներից և խոշոր արժեք ներկայացնում համաշխարհային մշակույթի և գիտության պատմության համար: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.