Jump to content

Հայերեն ան&#1381


Recommended Posts

Սոս Սարգսյանին հանրապետության նախագահի թեկնածու էին առաջադրել:

– Նա մեր հոգսը ո՞նց պիտի քաշի, Գիքորին տարավ քաղաք՝ վարի քաշեց:

Link to post
Share on other sites

- Կնկանիցս բաժանվում եմ, երեխա չի ունենում:

- Ինչքա՞ն ժամանակ է, որ ամուսնացել եք:

- Մի շաբաթը երեկ լրացավ:

- Այ մարղ, հըլա ինն ամիս կա, համբերիր:

- Չե, համբերություն չունեմ, որ բերելու լիներ կերևար:

Link to post
Share on other sites

Պըլը Պուղին Մելիք Շահնազարի մոտ էր աշխատում:

Մի օր Պուղին ձիով գնում է հարևան գյուղը։ Ձին կապում է ծանոթի բակում, ինքը գնում գյուղամեջ: Մինչև ետ է գալիս, ձին գողանում են։ Խնդրում է, որ ձին վերադարձնեն, ինչ ասում է, չեն բերում:

Վերջը գնում է գյուղամեջ, կանգնում մի բարձր տեղ և հայտարարում.

- Ձիս տվեք, թե չէ հորս պես կանեմ:

ժողովուրդը ապշում է: Պուղին մի քանի անգամ բարկացած կրկնում է: Մարդիք վախենում են և ձին ետ են բերում:

Պուղին նստում է ձին և ուղևորվում:

Մարդիկ խնդոում են, որ Պուղին ասի, թե ինչ կաներ հոր նման, եթե ձին չբերեին:

- Ոտքով կգնայի՝ հանգիստ պատասխանում է Պուղին: :)

Link to post
Share on other sites

Մելիք Շահնազարի հայրը մահանում է: Հոգեհացին գինին տալիս են չափավոր: Պուղին չի բավարարվում, որոշում է դիմել խորամանկության:

- Մելիք Շահնագար, բա՛չիմացանք, թե ողորմածիկ հայրդ դրախտ գնաց, թե՞ դժոխք:

- Հա՛, Պուղի, ճիշտ ես ասում:

Մելիք Շահնւսզարը լցնում է առաջին բաժակը: Պուղին խմում է:

- Մելիք Շահնազա՚ր, Ձեր հայրը դեռ նստած է:

Խմում է երկրորդ բաժակը:

- Արդեն ճամփա ընկավ:

Երրորդ բաժակին.

- Հլա գնում է:

Վերցնում է չորրորդ բաժակը.

- Մի բարձր տեղ կանգնած է, նայում է խոր փոսին:

Հինգերորդ բաժակն է դատարկում:

- Մելիք Շահնազա՜ր, մի թրմփոց լսվեց, համա չիմացա դրախտն ընկավ, թե դժոխքը:

Link to post
Share on other sites

Պուղին և տերտերը գնում էին: Նրանց առջևով անցավ հարևանի կինը ծածկած ափսեն ձեռքին:

- Տեսնես միջին ի՞նչ է, - ասաց Պուղին:

Ինձ ինչ, - ասավ տերտերը:

- Ձեր տուն տարավ, - ասավ Պուղին:

Քեզ ինչ, - ասավ տերտերը:

Link to post
Share on other sites

Մելիք Շահնազարը հացկերույթ Էր կազմակերպել: Պուղին գինին էր բաժանում:

- ժողովո՛ւրդ, աստվածավարի բաժանեմ, թե՞ մարդավարի:

- Աստվածավարի, աստվածավարի:

Պուղին մեկի բաժակը լիքն Էր լցնում, մյուսինը կիսատ, մեկ ուրիշին բուորովին չէր տալիս: Եվ այսպես շարունակ:

ժողովուրդը դժգոհեց.

- Պուղի՛, մարդավարի բաժանիր:

- Պուղին բոլորի բաժակները հավասար լցրեց:

Link to post
Share on other sites

- Է՜, Գառնուկ ջան, երևում է մի ոտքի վրա ենք գնալու մինչև Ալավերդի, տեղ չկա:

- Ո՞ր ոտքի, մայրիկ:

Link to post
Share on other sites

Լոռեցու գովազդը.

- էս մեր հարևան Ղուշիկն էնքան կրթված, էնքան բանիմաց ու ճարպիկ է, էնքան հարցասեր է, մեռել խոսեցնող:

Link to post
Share on other sites

Երկու ծանոթ զրուցում են.

- Լսե՛լ ես, Պողոսին բանտ են նստեցրել:

- Իսկ նրա կինն ինձ ասում էր, թե Պողոսը գնացել է եղբոր մոտ: Խաբել է, ուրեմն:

- Չի խաբել, Պողոսի եղբայրն արդեն երկու տարի նստած է:

Link to post
Share on other sites

Միջին օղակի աշխատողը դիմում է բարձրաստիճան պաշտոնյային.

- Ոչ մի կերպ չեմ կարողանում ձեզ մոտ ընդունելության հերթագրվել:

- Հանդիպման համար պայմանավորվեք քարտուղարուհու հետ:

- Արդեն պայմանավորվել ենք, հանդիպել ենք, սրճարան-կինո գնացել, բայց կուզենայի ձեզ հետ էլ հանդիպել...

Link to post
Share on other sites

Դատավորը հարցնում է մեղադրյալին.

- Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ ձեր կնոջը ութերորդ հարկից ցած եք գցել մոռացկոտության պատճառով:

- Այո: Առաջ մենք ապրում էինք առաջին հարկում, իսկ ես լրիվ մոռացել էի, որ վերջերս նոր բնակարան ենք տեղափոխվել...

Link to post
Share on other sites

Ընկերության ղեկավարը կանչում է իր օգնականին և ասում.

- Մեր ընկերությունում գտեք մի խելացի, նպատակասլաց երիտասարդ, որը հարկ եղած դեպքում ինձ փոխարինի:

- Երբ գտնեմ, ի՞նչ անեմ:

- Դուրս շպրտեք նրան այստեղից:

Link to post
Share on other sites

Բժիշկը հարցնում է հիվանդին.

Եվ այսպես, ձեր հիշողությունը բարելավվե՛լ է:

Իհարկե բարելավվել է: Իսկ դու ո՞վ ես, որ դա քեզ այդքան հուզում է:

Link to post
Share on other sites

Պարաշյուտի գինը

Բուշը, Պոււոինն ու Քոչարյանն ինքնաթիռում են: Օդաչուն հայտնում է, որ ինքնաթիռն անսարք է ու շուտով վթարի է ենթարկվելու, իսկ պարաշյուտը մեկն է: Սրանք փրկության խնդիրը որոշում են լուծել ժողովրդավարական եղանակով՝ քվեարկությամբ: Արդյունքում Քոչաոյանը հագնում է պարաշյուտն ու թռչում: :) Տարակուսած Բուշը հարցնում է Պոււոինին. «Տարօրինակ է, մենք երեքով էինք, այդ ինչպե՞ս Քոչարյանը 30 ձայն հավաքեց»։ :lol:

Link to post
Share on other sites

Հարբած ամուսինը տալիս է դռան զանգը: Բացում է կինը: Ամուսինը, առանց մի բառ ասելու, մտնում է նախասենյակ, ամուր ծածկում դուռը, շրջվում կնոջը թիկունքով ու ասում.

- Ես՝ վեցերորդ հարկ: Իսկ դո՞ւք: :lol:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

«Հայֆիլմ» ստուդիայում որոշել են նկարահանել «Կա մնե Մուխտառ» կինոյի ռիմեյքը: Կինոն կոչվելու է «Արի ստե հլը մուխթառի մեկը»:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...