Angel Posted February 20, 2004 Report Share Posted February 20, 2004 Ներսես Շնորհալի ( 1098 - 1173) Ո՞վ կարող է գուշակել: # Ծնվում է մեծանում, ՀԵնց նույն օրն էլ` մահանում, Հետո նորից կյանք առնում Պայծառ շորեր է հագնում: # Ամբողջ որը տանը մնում, Բեհեզ բարձի վրա քնում, Հենց որ ձուկ է մտնում հանկարծ, Բազեիի պես որս է անում: # Հողն է մտնում, մահանում, Հետո նորից կյանք առնում, աչքը հառած երկնքին, Տարածվում է, շատանում: # Չորս որք ունի, բայց չուն չի, Ձու է ածում, թրչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի: # Տուն է սպիտակ, լայնատարած, Սև հավիկներ մեջը թառած, Խոսում է նման լեզու առած: # Ամբողջ որը քուն չունի, Լայն դաշտերում քուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փետ@ակ ունի, բուն չունի: # Արքա չունեն, սակայն արագ Կազմում են մեծ , ահեղ բանակ, Հենց մտնում են արտը հասած` Բերքն են հնձում առանց դանակ: # Գիշերով է նա լույս տալիս, և ապրում է ճիշտ մեկ ամիս, Կիսվում ե նախ և նորանում, Կլոր դեմքով` աշխարհ գալիս: # Տեսա իմ հոգու հոգին Հողում թաղեց, մահացավ, Շատ չարչարվեց ու կրկին Ծիլ արձակեց, բարձրացավ, Սրի բերան նա ընկավ, Քարով ճզմվեց, փշրվեց, Հետո բոցում այրվեց, Նոր կյանք արած` ետ եկավ: # Հսկայական փռում թխած Մի գաթա կա սիրուն, գլոր, Թխողն ինչքան ծայրից պոկում, Նորից է նա դառնում կլոր: # Նա որսորդ է չար ու անգութ, Հագին մուշտակ` սիրուն, պուտ-պուտ,, Ժանիքը սուր , ագին բարակ, Եվ աչքերն են մի-մի ճարագ: մնացածը հետո... Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 21, 2004 Report Share Posted February 21, 2004 Ծնվում է մեծանում, ՀԵնց նույն օրն էլ` մահանում, Հետո նորից կյանք առնում Պայծառ շորեր է հագնում: Տարվա եղանակի մասի՞ն է խոսքը: Չորս որք ունի, բայց չուն չի, Ձու է ածում, թրչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի: կրեա Ամբողջ որը քուն չունի, Լայն դաշտերում քուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փետ@ակ ունի, բուն չունի: մեղու Արքա չունեն, սակայն արագ Կազմում են մեծ , ահեղ բանակ, Հենց մտնում են արտը հասած` Բերքն են հնձում առանց դանակ: մորեխները Գիշերով է նա լույս տալիս, և ապրում է ճիշտ մեկ ամիս, Կիսվում ե նախ և նորանում, Կլոր դեմքով` աշխարհ գալիս: լուսին Տեսա իմ հոգու հոգին Հողում թաղեց, մահացավ, Շատ չարչարվեց ու կրկին Ծիլ արձակեց, բարձրացավ, Սրի բերան նա ընկավ, Քարով ճզմվեց, փշրվեց, Հետո բոցում այրվեց, Նոր կյանք արած` ետ եկավ: էս մեկը հայ կլինի Նա որսորդ է չար ու անգութ, Հագին մուշտակ` սիրուն, պուտ-պուտ,, Ժանիքը սուր , ագին բարակ, Եվ աչքերն են մի-մի ճարագ: սա էլ կատվազգիներից կլինի: Լուսա՞ն: Quote Link to post Share on other sites
Guest Чатский Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 Տարվա եղանակի մասի՞ն է խոսքը: Иск ми гуце ареви масин? Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 Այո, ճիշտ է, ուշադիր չէի կարդացել: Quote Link to post Share on other sites
Juliet Posted February 22, 2004 Report Share Posted February 22, 2004 (edited) բժիշկ է նա դարավոր սրսկիչով ահավոր ումից վտանգ է սպասում սրսկում է վնասում: *************** ամեն վոտքին զույգ կոշիկ ճակատին զույգ կոտոշիկ կարճապչ է ոչ գիրուկ ունի թզաչապ մորուք: ****************** Առանցքի շուրջ բուրգի պես շարված ուլունքներ ասես արևի տակ շողշողում արևից մեղր են պեղում: Edited February 22, 2004 by Juliet Quote Link to post Share on other sites
Gayane Posted February 28, 2004 Report Share Posted February 28, 2004 բժիշկ է նա դարավոր սրսկիչով ահավոր ումից վտանգ է սպասում սրսկում է վնասում: Եղինջ Quote Link to post Share on other sites
Juliet Posted February 28, 2004 Report Share Posted February 28, 2004 Եղինջ ոչ!!! Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 29, 2004 Report Share Posted February 29, 2004 Կերթա, կուգա Մորդ փորին Բարև կուտա: Պպզեմ տակդ, մտցնեմ ծակդ: Quote Link to post Share on other sites
LeoMins Posted February 29, 2004 Report Share Posted February 29, 2004 Պպզեմ տակդ, մտցնեմ ծակդ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted March 1, 2004 Report Share Posted March 1, 2004 Lapuchka :lol: Էստի պուպուզ, էնդի պուպուզ, Վերջը դռան ետև կուկուզ: Երկու բերան, տակը դուրան(հարթ), Տարան տուն, պուպուլը կերան: Quote Link to post Share on other sites
Juliet Posted March 1, 2004 Report Share Posted March 1, 2004 Էստի պուպուզ, էնդի պուպուզ, Վերջը դռան ետև կուկուզ: Երկու բերան, տակը դուրան(հարթ), Տարան տուն, պուպուլը կերան: Էստի պուպուզ, էնդի պուպուզ, Վերջը դռան ետև կուկուզ: ***********Avel********* Quote Link to post Share on other sites
Romeo Posted March 1, 2004 Report Share Posted March 1, 2004 ***********Avel********* Այս հանելուկների արժանիքը ոչ թե դժվարությունն է, այլ յուրահատուկ երկիմաստությունն ու սրամտությունը: Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 8, 2006 Report Share Posted August 8, 2006 Եղինջ ոչ!!! մեղո՞ւ Բայց երևի պատասխաններն էլ է պետք գրել, թե չէ այդպես էլ մնում ենք ...անգրագետ: Այն ո՞ր թռչունն է կռավան, Որ չեն սիրում մարդիկ նրան: (ագռավ) Ո՞ր թռչունն է մեզ հին ընկեր, Նամակատար, նամակաբեր, Նա նշան է խաղաղության, Բարեկամն է ամեն մի տան: (աղավնի) Կենդանի է վայրի, քնքուշ ու թանկ մորթի ունի, Ինքն՝ ագահ, խորամանկ, բույնը ունի հազար ծակ: (աղվես) Ամեն տարի վաղ գարունքին Նա իր բույնն է դառնում կրկին, Որսում է օձ, գորտ ու մկներ, Բարեկամն է վաղուց նա մեր: (արագիլ) Աչքերը ճրագ են, վազքը շատ արագ է, Ամպ օր է երազում, հանդի սանր են ասում: (գայլ) Ո՞ր թրչունն է գույնզգույն, Որ մեզ կրկնում է իսկույն: (թութակ) Երկու սիրուն աչիկ ունի, Մկրատաձև պոչիկ ունի, Կուրծքն սպիտակ՝ կաթի նման, Թևերը սև՝ սաթի նման: (ծիծեռնակ) ՈՒրիշի բնում ձվեր է դնում, Եվ իր անունն է անվերջ կրկնում: (կկու) Ամբողջ օրը ջրի վրա Իր ստվերն է որսում, Ինքը ծույլ է, բայց ժրաջան Մրջյունին է բամբասում: (ճպուռ) Փոքրիկ է, բայց մրջյուն չէ, Թռչում է, բայց թռչուն չէ: Աշխատում է օրնիբուն, Բերքը տալիս է մարդուն: (մեղու) Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.