Jump to content

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


Recommended Posts

Ներսես Շնորհալի ( 1098 - 1173)

Ո՞վ կարող է գուշակել:

#

Ծնվում է մեծանում,

ՀԵնց նույն օրն էլ` մահանում,

Հետո նորից կյանք առնում

Պայծառ շորեր է հագնում:

#

Ամբողջ որը տանը մնում,

Բեհեզ բարձի վրա քնում,

Հենց որ ձուկ է մտնում հանկարծ,

Բազեիի պես որս է անում:

#

Հողն է մտնում, մահանում,

Հետո նորից կյանք առնում,

աչքը հառած երկնքին,

Տարածվում է, շատանում:

#

Չորս որք ունի, բայց չուն չի,

Ձու է ածում, թրչուն չի,

Խոտ է ուտում կովի պես,

Պատյան ունի, բայց տուն չի:

#

Տուն է սպիտակ, լայնատարած,

Սև հավիկներ մեջը թառած,

Խոսում է նման լեզու առած:

#

Ամբողջ որը քուն չունի,

Լայն դաշտերում քուն չունի,

Ծաղկից ծաղիկ է թռչում,

Փետ@ակ ունի, բուն չունի:

#

Արքա չունեն, սակայն արագ

Կազմում են մեծ , ահեղ բանակ,

Հենց մտնում են արտը հասած`

Բերքն են հնձում առանց դանակ:

#

Գիշերով է նա լույս տալիս,

և ապրում է ճիշտ մեկ ամիս,

Կիսվում ե նախ և նորանում,

Կլոր դեմքով` աշխարհ գալիս:

#

Տեսա իմ հոգու հոգին

Հողում թաղեց, մահացավ,

Շատ չարչարվեց ու կրկին

Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,

Քարով ճզմվեց, փշրվեց,

Հետո բոցում այրվեց,

Նոր կյանք արած` ետ եկավ:

#

Հսկայական փռում թխած

Մի գաթա կա սիրուն, գլոր,

Թխողն ինչքան ծայրից պոկում,

Նորից է նա դառնում կլոր:

#

Նա որսորդ է չար ու անգութ,

Հագին մուշտակ` սիրուն, պուտ-պուտ,,

Ժանիքը սուր , ագին բարակ,

Եվ աչքերն են մի-մի ճարագ:

մնացածը հետո...

Link to post
Share on other sites
Ծնվում է մեծանում,

ՀԵնց նույն օրն էլ` մահանում,

Հետո նորից կյանք առնում

Պայծառ շորեր է հագնում:

Տարվա եղանակի մասի՞ն է խոսքը: :)

Չորս որք ունի, բայց չուն չի,

Ձու է ածում, թրչուն չի,

Խոտ է ուտում կովի պես,

Պատյան ունի, բայց տուն չի:

կրեա

Ամբողջ որը քուն չունի,

Լայն դաշտերում քուն չունի,

Ծաղկից ծաղիկ է թռչում,

Փետ@ակ ունի, բուն չունի:

մեղու

Արքա չունեն, սակայն արագ

Կազմում են մեծ , ահեղ բանակ,

Հենց մտնում են արտը հասած`

Բերքն են հնձում առանց դանակ:

մորեխները

Գիշերով է նա լույս տալիս,

և ապրում է ճիշտ մեկ ամիս,

Կիսվում ե նախ և նորանում,

Կլոր դեմքով` աշխարհ գալիս:

լուսին

Տեսա իմ հոգու հոգին

Հողում թաղեց, մահացավ,

Շատ չարչարվեց ու կրկին

Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,

Քարով ճզմվեց, փշրվեց,

Հետո բոցում այրվեց,

Նոր կյանք արած` ետ եկավ:

էս մեկը հայ կլինի :(

Նա որսորդ է չար ու անգութ,

Հագին մուշտակ` սիրուն, պուտ-պուտ,,

Ժանիքը սուր , ագին բարակ,

Եվ աչքերն են մի-մի ճարագ:

սա էլ կատվազգիներից կլինի: Լուսա՞ն: :hm:

Link to post
Share on other sites

բժիշկ է նա դարավոր

սրսկիչով ահավոր

ումից վտանգ է սպասում

սրսկում է վնասում: ;)

***************

ամեն վոտքին զույգ կոշիկ

ճակատին զույգ կոտոշիկ

կարճապչ է ոչ գիրուկ

ունի թզաչապ մորուք:

******************

Առանցքի շուրջ բուրգի պես

շարված ուլունքներ ասես

արևի տակ շողշողում

արևից մեղր են պեղում:

;)

Edited by Juliet
Link to post
Share on other sites

Lapuchka :lol:

:yes:

Էստի պուպուզ, էնդի պուպուզ,

Վերջը դռան ետև կուկուզ:

Երկու բերան, տակը դուրան(հարթ),

Տարան տուն, պուպուլը կերան:

:)

Link to post
Share on other sites

:yes:

Էստի պուպուզ, էնդի պուպուզ,

Վերջը դռան ետև կուկուզ:

Երկու բերան, տակը դուրան(հարթ),

Տարան տուն, պուպուլը կերան:

:)

Էստի պուպուզ, էնդի պուպուզ,

Վերջը դռան ետև կուկուզ:

***********Avel*********

Link to post
Share on other sites

***********Avel*********

:yes:

Այս հանելուկների արժանիքը ոչ թե դժվարությունն է, այլ յուրահատուկ երկիմաստությունն ու սրամտությունը: :)

Link to post
Share on other sites
  • 2 years later...

Եղինջ

ոչ!!!

մեղո՞ւ :)

Բայց երևի պատասխաններն էլ է պետք գրել, թե չէ այդպես էլ մնում ենք ...անգրագետ: :)

Այն ո՞ր թռչունն է կռավան,

Որ չեն սիրում մարդիկ նրան:

(ագռավ)

Ո՞ր թռչունն է մեզ հին ընկեր,

Նամակատար, նամակաբեր,

Նա նշան է խաղաղության,

Բարեկամն է ամեն մի տան:

(աղավնի)

Կենդանի է վայրի,

քնքուշ ու թանկ մորթի ունի,

Ինքն՝ ագահ, խորամանկ,

բույնը ունի հազար ծակ:

(աղվես)

Ամեն տարի վաղ գարունքին

Նա իր բույնն է դառնում կրկին,

Որսում է օձ, գորտ ու մկներ,

Բարեկամն է վաղուց նա մեր:

(արագիլ)

Աչքերը ճրագ են,

վազքը շատ արագ է,

Ամպ օր է երազում,

հանդի սանր են ասում:

(գայլ)

Ո՞ր թրչունն է գույնզգույն,

Որ մեզ կրկնում է իսկույն:

(թութակ)

Երկու սիրուն աչիկ ունի,

Մկրատաձև պոչիկ ունի,

Կուրծքն սպիտակ՝ կաթի նման,

Թևերը սև՝ սաթի նման:

(ծիծեռնակ)

ՈՒրիշի բնում ձվեր է դնում,

Եվ իր անունն է անվերջ կրկնում:

(կկու)

Ամբողջ օրը ջրի վրա

Իր ստվերն է որսում,

Ինքը ծույլ է, բայց ժրաջան

Մրջյունին է բամբասում:

(ճպուռ)

Փոքրիկ է, բայց մրջյուն չէ,

Թռչում է, բայց թռչուն չէ:

Աշխատում է օրնիբուն,

Բերքը տալիս է մարդուն:

(մեղու)

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...