Satenik Posted March 21, 2004 Report Share Posted March 21, 2004 Կոմիտասի կենսագրական տվյալներն այստեղ. http://www.komitas.am/arm/index_arm.htm http://forum.hayastan.com/index.php?showtopic=3383 ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` Կոմիտասի Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ, Դու` գարնան սիրո'ւն թռչնակ, Դեպի ո՞ւր, ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրերօր: Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ, Հեռացի'ր, թռի'ր արագ Դեպ հայոց երկիրը` Ծնած տեղս Աշտարակ: ______________________ Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի "սահմանապահ", որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի "վիզա", ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted March 22, 2004 Report Share Posted March 22, 2004 А есть ли у тебя его духовные комопзиции? Quote Link to post Share on other sites
Satenik Posted March 22, 2004 Author Report Share Posted March 22, 2004 А у Него все композиции духовные, джаникс! Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted March 22, 2004 Report Share Posted March 22, 2004 Нет, есть еще и переработка народных...)) Ну конечно они тоже духовные, носят наш Армянский дух..... Quote Link to post Share on other sites
Satenik Posted March 22, 2004 Author Report Share Posted March 22, 2004 Ինչ ունեմ, բոլորը կտպեմ, Шалапунька джан. Quote Link to post Share on other sites
Guest lilit Posted March 23, 2004 Report Share Posted March 23, 2004 ես լսել եմ որ Կոմիտասը նաև նկարում էր շատ կուզենաի տեսնել այդ նկարները, ինչպե՞ս կարելի է գտնել Quote Link to post Share on other sites
Satenik Posted March 24, 2004 Author Report Share Posted March 24, 2004 Լիլիթ ջան, այն որ Կոմիտասը երաժշտագետ-հետազոտող, կոմպոզիտոր, ազգարգագետ-բանահավաք, խմբավար, երգիչ, մանկավարժ, բանասեր-գրականագետ, բանաստեղծ է - սրանք գիտեի, իսկ որ նաև նկարիչ, սա Ձեր միջոցով իմացա: Թեև զարմանլի բան չեմ տեսնում: Կոմիտասի հանճարը բացառիկ է ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ, ևս առավել մարդկության: ՉԻՆԱՐ ԵՍ Երաժշտությունը` Կոմիտասի Չինար ես, կեռանա'լ մի, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Մեր դըռնեն հեռանալ մի, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ: Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ: Յա՜ր, քո աստված կըսիրես, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Հեռու ես, մոռանա'լ մի: Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ: Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ: Ձեր բաղի դուռը բաց ա, Ոտներըս շաղով թաց ա. Ինձանից հերացել ես` Աչքերըս լիքը լաց ա: Էս գիշեր երազ տեսա, Հերկերըս վարած տեսա, Ամոթ քեզի, ա՜յ տըղա, Քու յարը տարած տեսա: ______________________ Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է: Ինձ թվում է, թե ոչ մի հայ կոմպոզիտոր չի կարող իր վրա չկրել Կոմիտասի բարերար ներգործությունը: Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: Ամեն մի հայ կոմպոզիտոր պիտի իմանա Կոմիտասի ստեղծագործությունները, պիտի խորհի դրանց մասին: Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությանը: Կոմիտաս: Ամեն անգամ, երբ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու անարատ աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը: Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են: Հայ ժողովրդական երգը, որն ունի դարավոր ինքնակա պատմություն, Կոմիտասի շնորհիվ համաշխարհային հռչակ ստացավ: Կոմիտասը մեր ժողովրդի մեծագույն կոմպոզիտորն է, մեր երաժշտության հոգևոր հայրը: Եվ ամեն մի հայ երաժիշտ պետք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպեսզի չկտրվի մեր ժողովրդի երաժշտության ակունքներից: ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 8, 2004 Author Report Share Posted October 8, 2004 Պատմական անհրաժեշտությունը չի կարող չկատարվել: Եթե նոր զենք է հարկավոր, անպատճառ ստեղծվում է: Մաշտոցի զենքը չէր անպետքացել, բայց նոր ճակատամարտում նոր զենք էր անհրաժեշտ: Պիտի ծնվեր մի նոր Մաշտոց: Եվ նա ծնվեց: Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես, Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց, Գիրն ու տառն ես Հայոց երգի: Հայոց երգի Անծիր հերկի: Ե'վ ակոսն ու խորունկ առն ես, Ե'վ մատնընտիր սերմը նրա, Ե'վ խոստումը գալիք բերքի... Ե'վ ծիրանի մեր այն ծառն ես, Որ ինչքան էլ ճղակոտոր՝ Շտկըվել է և բար տվել... ՈՒ... մեր դարդը իրար տվել... Ե'վ հայրենի այն ծիծառը, Որ հավիտյան բույն է դրել Մեր հոգու մեջ, Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների ՈՒ մեր երկնի գմբեթի տակ... Դու՝ մեր տավիղ, Եվ քո լարը Մինչև անգամ և հատվելիս Հայերեն է նորից ճնգում: Դու՝ մեր սրտի ձայնալարը, Մինչև անգամ վհատվելիս Հայերեն ես դարձյալ տնքում... Դու ես քարը Եվ սրբատաշ մեր պատշարը, Հացը օրվա Եվ նեղ ժամի մեր պաշարը, Մեր փակ հոգին, բաց աշխարհը, Սրբագործված մեր նշխարը Եվ մեր ճարը՝ Օտարամուտ աղտի դիմաց. Խնկածավալ մեր տաճարը՝ Օտարահոտ ախտի դիմաց. Վերադարձի մեր պատճառը՝ Մեր հարկադիր գաղթի դիմաց. Համահավաք մեր հանճարը՝ Ազգասըփյուռ բախտի դիմաց. Դու մեր հաստատ Մասիս սարը՝ Վստահելի թիկունքն ես մեր, Մեր երգերի Ծովասարը ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր, Մեր արնոտված հավքի լեզուն, Մեր կարոտած ֆիդան յարը, Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը, Մեր երգերի խա'զը-նոտա'ն-ձայնատա'ռը, Ձայնասըփյուռը կենդանի ՈՒ ձայների թանգարանը - Մեր հայկական երգարանը... Եվ մեզանից արդ ընդունիր Երախտիքի այս խաչբուռը, Այս խաչբուռը քո իսկ հերկի: Ընդունիր դու, դու՝ մեր երգի Մշտահնչյուն նվագարան: Ընդունիր դու՝ մեր ցաքուցիր Մասունքների հավաքարար: Դու՝ խազերի մեր քերական, Դու՝ հոգևոր մեր շարական, Դու՝ սրբազան մի ավազան, Որ մեր հոգին ախտահանեց, Դու՝ բիբլիական մի գավազան, Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց. Դու՝ մեր կարոտ ու մեր մորմոք, Մեր տաղի քուրմ, Մեր խաղի մոգ, Մեր մշտահունչ ու մշտարթուն, Անլռելի զանգակատուն... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ __________________________ Այսօր Կոմիտասի 135-ամյակն է: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted October 12, 2004 Report Share Posted October 12, 2004 Պատմական անհրաժեշտությունը չի կարող չկատարվել: Եթե նոր զենք է հարկավոր, անպատճառ ստեղծվում է: Մաշտոցի զենքը չէր անպետքացել, բայց նոր ճակատամարտում նոր զենք էր անհրաժեշտ: Պիտի ծնվեր մի նոր Մաշտոց: Եվ նա ծնվեց: __________________________ Այսօր Կոմիտասի 135-ամյակն է: ← Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 26, 2006 Author Report Share Posted September 26, 2006 ԿՈՄԻՏԱՍ *** Աշխարհիկ երաժշտությունը կապրի հայ գեղջուկի շնորհիվ: Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից: *** Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին: *** Հայ ժողովրդի զավակներ, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք: *** ...Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանություն ու իր մեջ կը սնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է Ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ. կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը: *** Երգաստեղծագործության շնորհը գեղջուկի համար մի բնատուր պարգև է. ամենքն էլ, լավ կամ վատ, խաղ կապել և երգել գիտեն: Նա սովորում է երգաստեղծագործության արվեստը հենց բնության գրկում, որը նրա անդավաճան դպրոցն է: *** Քառյակների դյուրությամբ են հորինված մեր թե' ժողովրդական, թե' եկեղեցական եղանակները, որոնք քույր ու եղբայր են և նույն կազմությունն ունին: *** Եկեղեցականն ու աշխարհիկը ունենալով՝ մեր ազգային ամբողջական երաժշտության մասին ստույգ գաղափար կունենանք: *** Մարդկային կյանքի աչքի ընկնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: Quote Link to post Share on other sites
Ani Posted September 26, 2006 Report Share Posted September 26, 2006 Աշխարհիկ երաժշտությունը կապրի հայ գեղջուկի շնորհիվ: Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից: Մի՞թե մեր լեզուն հրաշք չէ : Էս տաղանդներն էլ էնպիսի բաներ գրած կլինեն , մարդու մարմին կփշաքաղվի , դեռ մի բան էլ ` սիրտի տրոփյունով մյուս տողը կկարդա : Այսքան հզորության ու խելքի, հայրենասիրության ու փառքի մեջ, անսիրտ ու դաժան են եղել : Չնայած , իրենք ինչ իմանային , որ մենք այսօր իրենց գրով ու գրչով ենք ապրելու, ամեն տողը մտքի երազ դարձնենք, պարծենանք , ու կարոտով անարտասուք լաց լինենք : Սաթենիկ ջան հոսող առվի պես երկար կյանք ունենաս : Մեկ մեկ արժի հիանալ , այս անիրավ աշխարհում (տո ասա կյանքից ու ապրելուց լավ բա՞ն ) : Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 27, 2006 Author Report Share Posted September 27, 2006 Անի ջան Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.