Jump to content

Aravoti humorneric


Recommended Posts

ԱՅԴՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Ամերկյան հայտնի լրագրող Փոլ Ռիգերը նոր վիպակ է գրել, կոչվում է «Փախուստ ավետյաց երկրից»: Իրադարձությունները տեղի են ունենում 2024 թվականին: Այս հրապարակման մեջ փորձել ենք մեջբերել կամ վերաշարադրել գրողի առավել հատկանշական կանխատեսումները:

Ամեն ուրբաթ Երեւանի որեւէ բանտից մարդ է փախչում: Ոստիկանությունը ուղեկալներ է դնում եւ փակում քաղաքից եկող բոլոր ճանապարհները: Բայց դրա իրական պատճառն այն է, որ այն՝ 2020-ականների Հայաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որ ցույցերը, հանրահավաքները, երթերը պետք է տեղի ունենան խոշոր բնակավայրերից առնվազն 35 կիլոմետր հեռու, որպեսզի չխոչընդոտեն երթեւեկությանը, մարդկանց հանգիստը չխանգարեն: Երկիրը փոքր է, ընդդիմությունն ընդամենը այդպիսի մեկ-երկու տեղ է գտել, բայց նուjնիսկ այդտեղ նրա կողմնակիցների մեծամասնությունը չի կարող գնալ, քանի որ ճանապարհները ուրբաթ առավոտվանից փակ են: Հետաքրքիր է, որ 2024 թվականին ընդդիմության պահանջն է՝ չեղյալ հայտարարել 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ հետագա 20 տարիների ընթացքում ընդդիմությունը չի կարողացել մասնակցել որեւէ ընտրության՝ իրենց թեկնածուներին չեն գրանցել:

Հեռուստատեսություններից ոչ մեկն այդ ամենի մասին չի պատմում: Մեկը ուրբաթ օրը միայն դասական երաժշտություն է հեռարձակում: Մյուսն այդ օրը նվիրում է հայրենական արտադրությանը. ցույց է տալիս, թե ինչպես են թութունը ցանում, հետո՝ թե ինչպես է աճում թութունը, հետո՝ թե ինչպես են թութունը հավաքում, մշակում, սիգարետի մեջ լցնում: Հանրային հեռուստատեսությունը եւ մի երկու ալիք, որ այդ օրը շարունակում են իրենց հաղորդումները, հանրահավաքի մասին չեն խոսում, բայց մտավորականների խմբակային ելույթներ են ցուցադրում ընդդիմության դեմ: Նրանք դատափետում են ընդդիմությանը միայն այն պատճառով, որ դա միակ առիթն է, երբ նրանց մտավորական են կոչում:

2024 թվականին 5 տարի անընդմեջ Հայաստանում չի եղել որեւէ հանցագործ, որը դատարանում չզղջա իր գործած մեղքի համար: Դատական պրակտիկան նկարագրվում է հետեւալ կերպ. պետական մեղադրողը պահանջեց 15 տարի տալ մի ցուցարարի, որը լրագրով խփել է ոստիկանի գլխին: Ճիշտ է, ցուցարարին մեկուկես տարի տվեցին՝ «գործուն զղջման» արդյունքում: Իսկ ահա մի երիտասարդի, որը «Մարտեր՝ առանց օրենքների» մարզաձեւի մասնակցի տեսք ուներ եւ ընդդիմադիր թերթի լրագրողի էր ծեծել, տուգանվեց 200 դոլարով:

Հասարակական կարգը պահպանելու համար ոստիկանները մի շարք մարզումներ են անցկացնում: Ամենակարեւոր վարժությունը, որին նրանք պարտավոր են տիրապետել, ականջները կայծակնային արագությամբ փակելն է: Բանն այն է, որ Հայաստանում ոստիկանները շատ նուրբ եւ ամաչկոտ են, եւ պետք է հասցնեն ականջները փակել, երբ փողոցում կամ հատկապես հանրահավաքի մասնակցի ձերբակալելիս որեւէ մեկը իրենց հասցեին զազրախոսի: Նրանք իրենց կորցնում են զազրախոսությունից, շփոթահար լինում, երբեմն ամեն ինչ թողնում-վազում են տուն՝ ծնողներին բողոքելու եւ հարցնելու, թե ինչ է նշանակում այս կամ այն հայհոյական բառը:

2024-ի Հայաստանում խորհրդարանի անդամ կարող է դառնալ միայն այն անձը, որը դատվածություն ունի: Քրեական հեղինակությունները՝ ի տարբերություն կուսակցությունների, ժամերի ընթացքում կարող են որոշել «ճիշտն» ու «սխալը», իրար մեջ բաշխել պաշտոնները: Պատգամավորներն իրար դիմում են հետեւյալ կերպ. «Բարեւ, ախպեր» կամ «Բարեւ, իմ լավ ախպեր»:

Մեծ է այդ օրենսդիրների վաստակը՝ երկրում կայունություն ապահովելու համար: Այդ պատգամավորների ջանքերով է, որ օրենսդրությունը ոչ թե կապկում է արեւմտյան օրինակները, այլ համապատասխանում է ազգային մտածողությանը: Օրինակ, ըստ 2024 թվականին գործող Սահմանադրության, Հայաստանի նախագահը ինքն է որոշում, թե քանի անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնի համար՝ խորհրդակցելով իր քարտուղարուհու հետ:

Քաղաքացիները աղբը պահում են իրենց տներում: Պատճառն այն է, որ տարիներ առաջ ընդդիմության ներկայացուցիչները բողոքել են եվրոպական ինչ-որ մարմինների՝ իշխանության ապօրինությունների դեմ, որից հետո երկրի ղեկավարը հայտարարել է, թե աղբը տնից դուրս հանելը դավաճանություն է: Այդ օրվանից քաղաքապետը դադարեցրել է աղբահանությունը:

2024-ի հայաստանցի երեխաները կրթություն են ստանում հիմնականում հեռուստատեսության միջոցով: Այդ ալիքի տերը կեսօրին դաս է տալիս երեխաներին, նրանցից հետո՝ ուսանողներին, իրիկնադեմին՝ դասախոսներին, գիտնականներին, քաղաքական գործիչներին, ուշ երեկոյից մինչեւ գիշեր էլ լսում եւ գնահատում է երգելու, պարելու, արտասանելու շնորհք ունեցողներին, սովորեցնում, թե ոնց երգեն-պարեն: Արտասահման ճանապարհորդելու անհրաժեշտություն էլ առանձնապես չկա. կա մի հեռուստաալիք, որի բոլոր հաղորդումները մի ընտանիքի անդամներ են վարում: Երբ նրանք արձակուրդին, Սուրբ Ծննդյան օրերի կամ որեւէ այլ առիթով մեկնում են արտասահման, նկարահանում եւ այնքան մանրամասն են ցույց տալիս, թե որտեղ եւ ինչպես են հանգստացել, որ կարող ես համարել, թե ինքդ եղել ես այդ երկրում:

Չի մոռացվում նաեւ ազգային մշակույթը, ազգային մեծ տոնախմբություններ են կազմակերպվում: 2024-ին, օրինակ, նշվում է հայերից մարդկության առաջացման 79500-ամյակը, իսկ այնուհետեւ՝ հացահատիկի եւ խաղողի առաջին մշակման 15000-ամյակը:

Եվ ամենակարեւորը. 2024-ի Հայաստանում մարդիկ ապրում են՝ մինչեւ Կկուն կանչի: Ավելի ճիշտ՝ նա, ով չի գնում ջազ լսելու, մեռնում է, երբ Աստված կամենա, ով գնում է՝ մինչեւ Կկուն կանչի:

Վիպակը թարգմանել է Վահրամ Մարտիրոսյանը:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

************

Kardank Amerikayi masin 2024 tiv.

2024 tiv. Xozic tznvatz Paul the Pige pahandjum e vorpeszi zoophilian orinakan darna yev inke iravunk unena amusnanalu xozeri het.

Kartzum em shat zvartjali e. Petk e vor New York Times-e sa tpi. Yete voch apa na demokratakan yerkir chi

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...