Меркурий Posted January 13, 2003 Report Share Posted January 13, 2003 17 ЯНВАРЯ НАЧНУТСЯ ЮБИЛЕЙНЫЕ МЕРОПРИЯТИЯ, ПОСВЯЩЕННЫЕ 100-ЛЕТИЮ АРАМА ХАЧАТУРЯНА17 января на сцене Большого театра в Москве состоится концерт Государственного филармонического оркестра Армении, которым откроются юбилейные мероприятия, посвященные 100-летию великого композитора Арама Хачатуряна. Как сообщил пресс-секретарь этого музыкального коллектива Нарек Товмасян, в Москве оркестр (художественный руководитель и главный дирижер - Эдуард Топчян) исполнит сюиты Арама Хачатуряна из балетов "Гаяне" и "Спартак". Организаторы концерта - министерства культуры Российской Федерации и Республики Армения, посольство РА в РФ, Международный культурный центр. На концерте будут присутствовать президент РА Роберт Кочарян и президент РФ Владимир Путин.Нарек Товмасян сообщил, что после московских гастролей Филармонический оркестр Армении направится в Объединенные Арабские Эмираты, где также даст концерты, посвященные юбилею великого композитора. В программу выступлений включены сюита из балета "Спартак" и Фортепьянный концерт (солист - Армен Бабаханян) Арама Хачатуряна, а также "Картинки с выставки" Мусоргского и "Болеро" Равеля. © Copyright AZG Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 14, 2006 Report Share Posted September 14, 2006 ԱՐԱՄ ԵՂԻԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ (24.5(6.6)1903, Թիֆլիս - 1.5.1978, Մոսկվա), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963), Ադրբ.ԽՍՀ (1973) ժողովրդական արտիստ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտության դոկտոր (1965): Սոց. աշխատանքի հերոս (1973): Ավատրել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (1934, դասատու՝ Ն. Մյասկովսկի), կատարելագործվել է ասպիրանտուրայում (1934-1936): 1957-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար (1939-48-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալ): 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաշտական մանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր 1952-ից): Արամ Խաչատրյանը XX դ. մեծագույն կոմպոզիտորներից է, մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչում բերել հայ ազգային երաժշտարվեստին: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովրդական երգեր, գրել "Պար" ջութակի և դաշնամուրի համար (1929), "Պոեմ" (1929), "Տոկկատ" (1932) դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), "Պարային սյուիտ" սիմֆոնիկ նվագախմբի համար (1933): Առաջին սիմֆոնիայի ստեղծումով (1934) նշանավորվել է կոմպոզիտորի հասունության, տաղանդի ծաղկման սկզբնավորումը: Արամ Խաչատրյանի 1930-ական թթ. գրած երկերը լայն արձագանք են, գտել, հավաստել հայկական երաժտական արվեստի պատմության զարգացման նոր շրջանը: Խաչատրյանի արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործություններին, հատկապես հայկական ժողովրդական երաժշտությանը: Լայնորեն օգտագործելով ժողովրդական երաժշտության ինտոնացիաներն ու ռիթմերը՝ Խաչատրյանը "ազատագրել" է դրանց ներքին էներգիան: Ժողովրդական երաժշտության տարրերի սիմֆոնիկացման շնորհիվ նրան հաջողվել է ճշմարտացիորեն արտահայտել ազատաբաղձ հայ ժողովրդի հույզերի ուժգնությունն ու խորությունը, ստեղծագործական հզոր թափը: Դրանով էլ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը համաշխարհային երաժշտական արվեստի պատմության մեջ: Արամ Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, կերպարներով, ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել նրա ժանրային շրջանակները: Խաչատրյանը ազգային առաջին բալետի ("Երջանկություն", 1939, երկրորդ խմբագրությամբ "Գայանե", 1942, ԽՍՀՄ պետական մրց. 1943), սիմֆոնիաների (Առաջին՝ 1934, Երկրորդ՝ 1943, ԽՍՀՄ պետ. մրց. 1946, Երրորդ՝ 1947), գործիքային կոնցերտների (դաշնամուրի և նվագախմբի, 1936, ջութակի և նվագախմբի, 1940, ԽՍՀՄ պետ. մրց. 1941, թավջութակի և նվագախմբի, 1946) հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Բարձր գնահատանքի է արժանացել "Պեպո" (1935), "Զանգեզուր" (1938), "Ստալինգրադյան ճակատամարտ" (1949, ԽՍՀՄ պետ. մրց. 1950) կինոնկարների և "Վալենսիայի այրին" (1940), "Դիմակահանդես" (1941), դրամատիկ ներկայացումների համար գրված Խաչատրյանի երաժշտությունը: Խաչատրյանի ստեղծագործության բարձունքն է "Սպարտակ" բալետը (1954, լենինյան մրց. 1959): Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը: Արամ Խաչատրյանը ծավալել է դիրիժորական լայն գործունեություն: Հեղինակային համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և ավելի քան 30 արտասահմանյան երկրներում: Երևանում Արամ Խաչատրյանի անունով են կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, N10 երժշտական դպրոցը և փողոցներից մեկը: 1984-ին Երևանում բացվել է Խաչատրյանի տուն-թանգարանը: 1993-ին անցկացվել է "Արամ Խաչատրյան - 93" փառատոնը: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Հայկական հանրագիտարանից: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.