-
Posts
361 -
Joined
-
Last visited
About Shirakatsi
-
Rank
Newbie
- Birthday 11/05/1976
Contact Methods
-
Website URL
http://
Profile Information
-
Location
Armenia
-
Interests
History, Architecture, Politics, <br />although I'm just an Economist
-
ի՞նչ կա զարմանալու... ի տարբերություն Գարեգինին, ես ոչ մեկին չեմ վիրավորում, դա պարզապես հորդոր է որ գրելուց առաջ միշտ նայի թե ինչ է գրել։ իմ կարծիքով անթույլատրելի է, որ մարդը նստած տանը համակարգչի առաջ, կարող է նույնիսկ ոչ Հայաստանում, հայհոյել տասնյակ հազարավոր մարդկանց... բա դա լինելու բան է՞
-
Գարեգին, քեզ չի՞ թվում որ դու մանրից համը հանում ես... քեզ ո՞վ է իրավունք տվել նման ընդհանրացումներ անել ու խմբակային հայհոյել 10 կամ 20 կամ 5 հազար մարդու, էն էլ շարքային քաղաքացիների.. հայհոյիր ԼՏՊ-ին կամ ՍՍ-ին ինչքան ուզում ես, բայց իրենց միտինգներին գնացած մարդկանց խմբակային հայոոյելը ստորություն է... մեր հայրերին, քույրերին ու եղբայրներին ոչ մեկը իրավունք չունի անհասցե անպատվելու, ականջիդ օղ արա....
-
Մերկուրի, ես ճանաչում եմ Վազգեն Մանուկյանին մշտական ընտրողներից շատ շատերին, բայց ես դեռ չէի տեսել նրա համակիրներից որևէ մեկին, որը գովեր ՍՍ-ին։ Դու կարող ես կանխատեսել, որ ՍՍ-ը կընտրվի, որովհետև ըսենց և ընենց, բայց չասես, որ ՍՍ-ը ընտրվելը ճիշտ է Հայաստանի համար։ Այն մարդը, որը ասում է ՍՍ-ի ընտրվելը ճիշտ է երկրի համար, չի կարող Վազգենի համակիրը լինել։ Այդ դեպքում ստացվում է որ Վազգենը կյանքից կտրված անկապ թոշակառու է... գանձագողերը իրավունք չունեն արժանավորներին իդիոտ ասել . Մնացածը արդեն դու ինքդ կողմնորոշվի
-
նոր կարդում էի ՍՍ-ի ելույթը.... սա արդեն ինձ հիշեցնում է Օրվելի "Անասնաֆերման", երբ հեղափոխական խոզերը սկսում են հարստանալ մյուս անասունների հաշվին ու բնականաբար մոռանում են բոլոր իրենց նախկին լոզունգները... հիմա մենք նույն վիճակում ենք. տեսեք թե ինչ է ասում ՍՍ-ը Արցախի մասին Как вы помните, наша позиция в вопросе урегулирования нагорно-карабахской проблемы базируется на следующих принципах: право народа Нагорного Арцах(карабах)а на самоопределение должно быть признано со стороны международной общественности и созданы условия для его исполнения, Армения и Нагорный Арцах(карабах) должны иметь общую границу, должна быть обеспечена безопасность границ и безопасность народа Нагорно-Арцах(карабах)ской Республики. սա խեղկատակություն է, նման բան չի եղել։ 1998-ից ի վեր մեր առաջին սկզբունքը եղել է ոչ թե ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, հետո էլ դրանց դրսևորումների համար պայմանների ստեղծումը այլ մեր պահանջը միշտ եղել է ԼՂՀ-ի և Բաքվի միջև ուղղահայաց կապի բացակայություն... էս նոր պահանջը մոգոնեցին, որովհետև հիմա քննարկվում է ռեֆերենդումի հարցը, որի ադյունքում ԼՂՀ-ը կարող է անցնել Ադրբեջանին.... հիմա սրբագրում են իրենց խայտառակությունը, ու մեզ պարտադրում են մտածել, որ մենք միշտ էլ դա ենք ուզել։ Դեռ ասում են "ինչպես հիշում եք"... իսկական "Անասնաֆերմա"
-
ես գտնում եմ որ իրենք շանսեր չունեն և արդյունքում ծառայելու են ՍՍ-ին.... հատկապես եթե Վահան Հովհաննիսյանը դառնա իրնաց լիդերը իսկ ինչ վերաբերում է մեկ անգամ դավաճանելուն, Արամիս, ես չհասկացա ինչ նկատի ունես... ու՞մ են դավաճանել
-
ԼՏՊ-ի կինը հրեա է՞։ չէի իմացել։ դա հաստատ է՞ թե հերթական հայկական բամբասանքն է; իսկ Սահակաշվիլու կինը հաստատ հրեա չէ։ էդ որտեղի՞ց եք հնարել
-
ես չեմ ասում որ նա պիտի ռուսերեն գիտենա, բայց մարդ, որը նույնիսկ նորմալ հայերեն չի կարող խոսել ու նոր նոր է սովորում, պիտի գոն մի լեզվով կարողանար ինքնաարտահայտվեր. ՍՍ-ին ռեկլամ են անում որպես ՌԴ-ի բարեկամ, ռուսների հետ թույն-թույն կապեր ունեցող, բայց պարզվում է ինքը նույնիսկ ռուսերեն նորմալ խոսալ չգիտի... գիտես, ուզբեկի ակցենտը ՌԴ-ում հարգի չէ, հատկապես եթե դիմացինդ գիտի, որ դա քո միակ լեզուն է։ Օրինակ Օսկանյանը նոր-նոր է սկսել ռուսերեն խոսել, բայց դա ծիծաղելի չի կարող լինել քանի որ ինքը առնվազն 3 լեզվով կարող է այնպես խոսել, ինչպես Պուտինը ռուսերեն օրինակ Քոչարյանը հայերեն չգիտի, բայց ընտիր ռուսերեն է խոսում.. գոնե մի լեզվով կարող է ինքնաարտահայտվի.. եթե մարդ այս աշխարհում չունի մի լեզու որով ինքը կարող է ինքնաարտահայտվել, դա արդեն սարսափելի է... իսկ ավելի սարսափելի է երբ գրագետ մարդիկ նման մարդուն կարող են տեսնել որպես նախագահի թեկնածու իմիջիայլոց, ՍՍ-ի լեզվամտածողության մակարդակը երևաց Լոս Անջ Թայմսի հարցազրույցից... կատարյալ պրիմիտիվ խոսքեր, ոչ մի "սօֆիստիկեյշն", ոնց որ ավտոյի բազարի խոսակցություն։ չկա մի լեզու որ այդ մարդը կարողանա նորմալ խոսել, եթե դա նախապես անգիր արած բառեր չեն
-
շատ կներես, մի հարց տամ. էդ ի՞նչ փայլուն ճանապարհների մասին է խոսքը.... խնդրում եմ մի հատ օրինակ բերես 2003 թվականից այսկողմ ճանապարհների որակը Հայաստանում ահավոր ընկել է։ 2000-2003 թվականներին իրականացված Լինսի հիմնադրամի ու ՀԲ-ի աշխատանքներրց հետո ճանապարհները իսկապես լավացան, բայց սկսած 2004 թվականից դրանք սկսել են վատանալ, որը հիմնականում կոռուպցիայի արդյունք է... փորձեք գնալ Սպիտակ, Գյումրի, նույն Սևանը... անհամեմատ վատ է քան 4-5 տարի առաջ.. գուցե լավ է քան 10 տարի առաջ, բայց որ այս պահին վատանում է, դա ակնհայտ է։ Իսկ Երևանի փողոցներ՞ը... Լինսից մենակ պրոսպեկտն է մնացել մեկ էլ Արշակունյանցը... մայթերը վերացել են։ Տերյանը 4-5 ամիս առաջ արեցին, ընդ որում 2 անգամ, երեկ գիշերը մեքենայի լույսերի տակ նայում էի լացս գալիս էր, գարնանը եդտեղ ասֆալտ չի մնա
-
ո՞նց չունենք... բա եղբայր Սաշի՞կը, բա Լիսկա՞ն, բա Վարդանիկը՞ Վիշապաքաղ, ուրեմն քո կարծիքով մեր ազգը էնքան ոչնչություն է որ էդ տղեն է մեր ազգի միակ կադրը՞... ամոթ է, ամոթ
-
եթե պիտի շարունակի իրեն պահել ոնց որ Լօս Անջելես Թայմս թերթում տված հարցազրույցում, ուրեմն ընտրվելուց մի քանի օր հետո ամբողջ երկրով մեկ խայտառակ լինելուց չենք պրծնի, ամբողջ աշխարհը մեր վրա կխնդա, պիտի խնդրենք լուռ մնա որ երկրը խայտառակ չանի ես զգում եմ, շուտով եռնեկ ենք տալու Քոչարյանին... ախր գոնե Ռոբերտի պես ռուսերեն իմանար... ախր չեմ ուզում ասել, բայց չեմ կարող չասել - գոնե ադրբեջանական ակցենտով էդ ռուսերենը չխոսեր.... մեզանից ով է էդ ակցենտով խոսու՞մ... ես էլ չեմ կարող նորմալ ռուսերեն խոսել, բայց իմ ակցենտը գոնե հայկական է
-
Կներես, ինչ նկատի ունե՞ս։ ուզում ես ասել Վազգենին ե՞ս ընտրելու։ Հաճելիորեն զարմացած եմ եթե այդպես է, որովհետև կարծում էի ՍՍ-ի համակիրն ես։ Ես միշտ Վազգենին եմ ընտրել ու իմ համար վիրավորական էր որ մարդկային զարգացման շատ ցածր մակարդակում գտնվող եղբայր ունեցող մեկը, որը նույնպես չի փայլում այդ զարգացմամբ, Վազգենին անվանեց "իդիոտ"։ ... ինչ օրի հասանք... գողի դար է, գողացիր, վայելիր ու մնացածին ասա իդիոտ...
-
Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կարևորությունը ոչ մեկը չի կարող մերժել։ դրա համար էլ մենք միշտ իրանց հենց լավ ենք եղել, սկսած 1992 թվականից։ Բայց հիմա էլ լավ հարաբերություններ չեն մնացել, կա միայն սուբորդինացիա, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ի ասածը այն է, որ գալու է մի պահ, որ մնեք պետք է որոշում կայացնենք Ռուսաստանի հետ թե ԵվրոՄիության։ Դա շուտ չի լինելու, այդ հարցը մեր դեմ դնելու են մոտ 7-8 տարի հետո։ Ու մենք պետք է բնականաբար ասենք Եվրոմիություն, թեկուզ եթե Արամ Կարապետյանը լինի նախագահ, ուրիշ ճանապարհ չկա, քանի որ աշխարհում չի կարող լինի Եվրոմիություն, Ռուսաստան, Թուրքիա մեկ էլ Հայաստան։ Հայաստանը կամ պետք է լինի ԵՄ-ում, ի թիվս այլ 30 մանր ու մեծ պետության, կամ լինի մի գավառ Ռուսաստանում - աշխարհը, կամ էլ վիլայեթ Թուրքիայում ։ Փառք աստծո, ԵՄ-ի տարբերակը մյուս երկուսի նման ստորացուցիչ չէ։ ուզում եմ ասել, որ Սերժի հարցը որ մի կապ չունի ՌԴ-ի հետ լավ ու վատ լինելու հետ։ Սերժի հեռանալով մենք պարզապես կհստակեցնենք մեր լավ հարաբերությունները ՌԴ-ի հետ ու դրանք կդառնան արժանապատիվ, ոնց որ ՌԴ-Բելառուս հարաբերությունները։ Իսկ երկարաժամկետում մենք պետք է լինենք ԵՄ-ում,թեկուզ եթե ՌԴ_ն այնտեղ չլինի։
-
Չէ, ին՞չ կասկածելի բան մեր ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ-ի մասին... ոչ մի կասկածելի բան, ամենի ինչ նորմալ է.... կարծում եմ ինքը ամենաաղքատ մարդկանցից մեկն է, շրջապատն է պարզապես շատ կոռւոմպացված ու հարստացած, թե չէ ինքը շատ համեստ է, ամենաթանկ ունեցվածքը երևի պարտքով առած կոստյումն է.... հո անամոթ Օսկանյանի պես չէ, որ հերիք չէ ԱՄՆ քաղաքացի է եղել մի 20 տարի, հերիք չէ էնտեղ ազնիվ քրտինքով վաստակած եկամուտներ ու սեփականություն ունի, հիմա էլ տղան ԱՄՆ-ում է սովորում։ բա էն կոռումպացված Վազգեն Մանուկյանը, ասում են հենց վարչապետ դառավ 1991-ին, "վռազ թազա լյուստռա առավ".... բա էն ուղն ու ծուծը կոռումպացված Րաֆֆին... էդ որտեղից իրան 5 երեխա, ու՞մ հաշվին։ Չէ, մեր ազնիվ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ հետ ոչ մեկը իր ազնվությամբ չի համեմատվի Հ.Գ. մեղքս ինչ թաքցնեմ, շարունակում եմ զարմանալ, երեխայի պես։
-
դու ինձ սխալ ես հասկացել։ ես ասում եմ, որ այսօրվա համաձայնությունը որը դրված է սեղանին ու մերոնք պատրաստ են դա ստորագրել, ոչ մի բանով չի երաշխավորում Ղարաբաղի անկախությունը, քանի որ նշված չէ հանրաքվեի անցկացման պայմանները։ Այսինքն, կա երկու հնարավոր ելք - անկախություն և ինքնավարություն։ Բայց մեր կողմից կա ռեալ զիջում, այն է 6 շրջանների ազատագրում։ Այդ նույն զիջումը և այդ նույն հնարավոր ելքերը կային նաև 97-ի բանակցություններում։ դու ինձ ասա ինչն է փոխվել։ երկրորդ, ռազմական դոկտրինայում այսօրվա գրվածով մի զարմացի, դա գրվել է մեր նոր պատմության փաստացի դրսևորումների հիման վրա. մենք 1991-1994-ին արդեն միջամտել ենք Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմին։ հիմա դա պարզապես պաշտոնապես ձևակերպվում է, որը շատ կարևոր է։ Իսկ սահմանների մասին քո տեսությունը, կներես, իմ կարծիքով պարզապես հեքիաթ է։ ՍՍ-ի հայտարարությունը նշանակում է հետևյալը - հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը եթե դա ամրագրվի հանրաքվեով, բայց Ադրբեջանն էլ պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը եթե հանրաքվեն այդպես որոշի։ Սա տրամաբանական է, քանի որ այսօր կարգավիճակի հարց չկա դրված սեղանին, կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով մինչև անորոշ հանրաքվե, հետևաբար երկու հնարավոր ելքերն էլ պետք է հաշվի առնել ու կողմերը պետք է դրանք ընդունեն։ իսկ եթե չես ուզում այդպես լինի, խնդրեմ, Ժիրոի "համարում" քո համար էլ տեղ կճարվի։ փորձը դա է ցույց տալիս։
-
Վիշապաքաղ, իմ զարմանքին արդեն չափ ու սահման չկա... Իսկ դու գիտե՞ս որ Օսկանյանն էլ է վճարովի սովորել Թաֆթի ու Հարվարդի համալսարաններում 25-30 տարի առաջ.... Վերջի վերջո էդ մարդը Սիրիայի հարուստ հայ համայնքից է ու մի 15-20 տարի Ամերիկայում է ապրել, սովորել ու աշխատել։ Ինչ՞ու է քեզ թվում որ նրանց հարուստ գերդաստանը մի քիչ խյանողություններ հետ չի քցել իրենց երեխաների համար։ Հիմա որ Րաֆֆիի երեխեքն էլ դուրսը սովորեն ելի կզարմանա՞ս։ իսկ Օսկանյանին ու ՍՍ-ին այդ իմաստով իրար կողք դնելը շատ հետաքրքրիր էր։ Ոչ մի կասկածելի բան չե՞ս լսել ՍՍ-ի մասին։ Հույս ունեմ հետո չի պարզվի որ ՍՍ-ն էլ Ղարաբաղի մելիքների թոռն է ու կոմսոմոլը պարզապես կոնսպիրացիա է եղել։