-
Posts
1,117 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Artgeo
-
Это случайно не данные "Пупулик" ? :lol:
-
Когда против ничего не имеешь надо же врать, чтоб не выдать настоящие причины ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Նոր ընտրախախտումներ են գրանցվել Սյունիքի մարզում։ 2008-02-19 07:05 Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից հաղորդել են, որ Ծավ գյուղում մի զինվորական սպա քաղաքացիական հագուստով մտել է ընտրատեղամաս ու ստիպել է զինվորներին բաց քվեարկել։ Հենց տեղում կազմվել է արձանագրություն։ Սյունիք համայնքի ընտրատեղամասերից մեկում էլ հանձնաժողովի նախագահը տեղամասում քարոզչություն է արել և հորդորել է ընտրողներին քվեարկել 8-րդ համարի թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի օգտին։ Տեղում ՕԵԿ, ՀՅԴ ներկայացուցիչներն ու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը միասին խախտման արձանագրություն են կազմել։ Արմինե Ավագյան, Կապան
-
Արտաշատ քաղաքի 17/1 եւ 17/2 ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ 19.02.08 20:08 Արտաշատ քաղաքի 17/1 եւ 17/2 ընտրատեղամասերում թեկնածուների վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ: Նրանց հավաստմամբ, ժամը 17-ի սահմաններում մի խումբ մարդիկ մտել են ընտրատեղամաս եւ կապոցներով ծրարներ են գցել քվեատուփը: Վստահված անձինքն փորձել են դիմադրել, դիմել են հանձնաժողովի նախագահին, ոստիկանին, սակայն ոչ ոք չի արձագանքնել: Արդյունքում վստահված անձանց եւ ընտրախախտների միջեւ առաջացել է վեճ: Ծեծկռտուքի արդյունքում նույնիսկ վստահված անձանցից մեկի բաճկոնը պատռվել է: Նշեմ նաեւ, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հերքում է, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Շուշանիկ Վարդանյան, վստահված անձ. «Առաջին անգամ ես զգուշացրել եմ ընտրատեղամսի հանձնաժողովի նախագահ տիկին Ռիմային, այդ ժամանակ քվեատուփը փակել ենք, այդ անգամ գնացին: 2-րդ անգամ եկան ու քցեցին, քցելուց հետո էլի կազմեցինք արձանագրություն, էլի անարձագանք: 3-րդ անգամ հարվածելով, հրմշտելով 7 տղա հարձակվում են ինձ վրա, քվեատուփը վերցնում են ու լցնում ինչքան որ ասեք, ինձ օգնության է գալիս Սերգեյ Վարդանյանը, իր դեմքին են հարվածում, ես դիմում եմ ոստիկաններին, ոչ միայն չեն խառնվում, այլ տեղերից չեն շարժվում»: Ռիմա Մարգարյան, 17/1 ընտրատեղամսի հանձնաժողովի նախագահ. «Որ առաջին անգամ իբր եղել է, հեռախոսով երեւի թիվ եմ հաղորդել, իսկ երկրոդ պահին մտա խառնվել էին իրար, ինչի համար ես գոռալով մոտեցել եմ իրան ազատելու, բայց այնտեղ ոչ մի բան չեմ տեսել, ինչ է կատարվել, ես ոչինչ չեմ տեսել: Էդ պահին լիքն էին, ինձ նախատում էին, որ 15-15 ընդունենք, էդ պահին միանգամից լցվեցին»: Սերգեյ Վարդանայան, վստահված անձ. «Փորձում էի օգնել աղջկան, որ չքաշքշեն, չհրեն»: Ազնիվ Ծառուկյան, հանձնաժողովի անդամ. «Ասյտեղ մի քանի տղաներ ուժով, դաստաներով լցրեցին եւ գնացին, եւ ոչ մեկին բանի տեղ չդրեցին»: Գագիկ Վարդանյան, վստահված անձ. «Կանգնած չես թողնում լցնեն, զոռով ուժով բրդում են, որ իրանց գործը անեն: Լցրել են քվեաթերթիկները ապօրինի: Ժամուկես սկսել են լցնել ու 4 այդպիսի դեպք: Սաղ էլ այստեղ էին, բայց ոչ մի բան չարեցին»: Հրաչ Հովհաննիսյան, 17/2 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ. «Ես, որպես ժողովրդական մարդ, բոլորիդ եմ ասում, ես աշխատում էի այնտեղ, քաշքշուկ առաջանալուց հետո 15 հոգի կանգնած, որոնց ես գրանցում էի եկա տեսա քաշքշուկը վերջացել է»: YERKIR MEDIA http://www.yerkirtv.org/?lang=arm&page...d=6716&nc=1
-
13/16 ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԾԵԾԻ ՈՒ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ Էրեբունու 13/16 տեղամասում այսօր լուրջ իրարանցում ու քաշքշուկ է եղել. ծեծի են ենթարկվել լրագրող ու պատգամավորներ։ 2008-02-19 07:36 Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Լևոն-Տեր Պետրոսյանի վստահված անձը՝ Լյուդմիլա Պողոսյանը, նկատեց, թե ինչպես քվեատուփի մոտ նստող հանձնաժողովի անդամը սեղանի տակից մի կապ քվեաթերթիկի ծրար էր փորձում գցել քվեատուփի մեջ: «Մոտեցա, էստեղ մի 50-60 մարդ կար, վեր հանեցի էդ կապուկը ու բոլորին ցույց տվեցի։ Նախագահը արագ դա վերցրեց ձեռքիցս ու տեղամասից դուրս հանեց»,-պատմում է Լ. Պողոսյանը։ Երբ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանը փորձել էր պարզել, թե ինչ է կատարվում, ընտրական հանձնաժողովի նախագահ Վասիլի Աֆյանը լրագրողին հասկացրել էր, որ դա իր գործը չի, և ավելորդ հետաքրքրության կարիք չկա։ Լրագրողը համառորեն շարունակել է հարցեր տալ, ինչից հետո մի քանի անծանոթ մարդիկ խլել են ձայնագրիչը ու քացիներով «դաս են տվել» լրագրողին։ Վասիլի Աֆյանը մեզ հակառակ պատմությունը ներկայացրեց։ Նրա խոսքով՝ համարձակ լրագրողը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի հետ փորձում էր քվեատուփի մեջ քվեաթերթեր լցնել, իսկ իրենք ժողովրդավարական ու մարդասիրական գործ արեցին՝ կանխեցին կեղծիքը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Համլետ Կարապետյանի խոսքով, երբ ինքը հրաժարվել է ներկայանալ. լրագրողն իրեն հիմար է անվանել։ «Նա վիրավորեց մեզ, դրա համար էլ ոստիկանության աշխատակիցները նրան դուրս տարան… Ոչ մի ծեծ էլ չի եղել»,-ասաց Կարապետյանը։ Լյուդմիլա Պողոսյանը ընտրատեղամասի մի անկյունում կանգնած հետեւում էր դեպքերին։ «Ախր ուզում եմ պատմել, բայց վախենում եմ։ Դուք գնացիք թե չէ, էդ խեղճ, պուճուր-մուճուր լրագրողի օրն են ինձ գցելու։ Սուտ են ասում, լավ էլ ծեծել են, իրենց մարդկանց կանչեցին, դրանք էլ լրագրողին մի լավ դաս տվեցին։ Ցավալին այն է, որ ոչ ոք չէր միջամտում»,-ասաց «Ժառանգության» վստահված անձը։ Նրա խոսքով՝ իրեն այստեղ ճնշում են ու թույլ չեն տալիս քվեատուփին մոտենալ. «Զանգել եմ շտաբ, որ գան ինձ փոխարինեն, տղամարդ ուղարկեն. ես ի՞նչ անեմ էսքանի դեմ մենակ, հո չեմ մեռնի էստեղ»։ «Նրանք միայն իրենց ձեռնտու բաներն են ձեզ ներկայացնում, ինչու՞ իմ հատուկ կարծիքն ու դիմում-բողոքը ոչ ոք հաշվի չի առնում։ Տեսել եմ, լավ էլ ծեծել են, այդ փաստը հնարավոր չէ հերքել։ Ծրարներ էլ են եղել, ու ոչ մի արձանագրություն»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լիդա Ազարյանը։ Երբ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը փորձեց պարզել, թե ինչու են տեղամասում այդպիսի չգրված օրենքներ գործում, հանձնաժողովի նախագահը կոպտորեն նրա երեսին շրխկացրեց դուռն ու հայտարարեց, որ լրագրողները անընդհատ խոչընդոտում են իրենց աշխատանքը։ Արդյունքը եղավ միայն այն, որ քարտուղարը արձանագրություն կազմեց, ըստ որի լրագրողը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հանձնաժողովի անդամների հասցեին… Մինչ այդ ծեծուջարդի մասին տեղեկություն ստացած «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը և Զարուհի Փոստանջյանը (նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության անդամ, դիտորդ) ընտրատեղամաս հասան։ Հանձնաժողովի նախագահը կտրականապես մերժեց նրանց ինչ-որ բան բացատրելու կամ իրավիճակը ներկայացնելու պահանջը և տեսադաշտից կորավ։ Զարուհի Փոստանջյանը փորձում էր լուսանկարել տեղամասի տարածքում շրջող անվտանգության աշխատակիցներին, ովքեր ի պաշտոնե պիտի կարգ պահպանեն ընտրասենյակից դուրս։ Մի քանի «ոչ պաշտոնական օրինապահներ» սկսեցին նրան այս ու այն կողմ հրել։ Իսկ իրավաբան Լիզա Գրիգորյանից փորձեցին ֆոտոխցիկը խլել, եւ «քիթը այս ու այն տեղ մտցնող» լրագրողների հասցեին ոչ գեղեցիկ արտահայտություններ հնչեցին։ Վիճաբանությունն էլ առիթ դարձավ, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը մոտ 20 րոպեով ընդմիջի քվեարկոթյունը՝ հարուցելով դռան մոտ հավաքված, սպասող ընտրողների դժգոհությունը։ Այս ամենին հետեւող Լյուդմիլա Պողոսյանն էլ մտահոգ էր լրագրողների անվտանգությամբ. «Աղջիկ ջան, բա քեզ պե՞տք ա ժուռնալիստիկայով զբաղվել, քո գլուխն էլ կարող ա ջարդեն, հանգիստ նստեիր ձեր տանը։ Ես գիտեի, որ այս ամենից չենք կարողանալու խուսափենք, դրա համար էլ լրագրող աղջկաս կտրականապես արգելեցի այսօր տնից դուրս գալ ու իրադարձությունները լուսաբանել»։ Կարինե Հունանյան
-
Միջազգային դիտորդը չէր նկատել 19.02.08 Գյումու թիվ 34/34 ընտրատեղամասի մոտակայքում առաջին հայացքից ամեն ինչ հանգիստ էր: Հատուկենտ ընտրողներ էին ներկայանում ու ընտրական գործընթացը հնարավոր կլիներ պասիվ գնահատել, եթե մի կին չմոտենար տեղամասի մուտքին: Նախասրահում բացի ինձնից միջազային դիտորդների վարորդն էր ու նրա ծանոթներից մեկը: Վերջինս ընտրական իր պարտքը կատարելուց հետո վարորդին խոստովանեց. ՙՀեչ մարդու չընդրի: Ըդպես սպիտակ թուղթն եմ քցե, գիտե՞ս՚,-պատմում էր նա: Քիչ անց մի կին մտավ այդ նույն նախասրահ ու հարցրեց, այդ ՙոչ մեկին չընտրած՚ տղամարդուն. ՙՀ՞ը, մեզի հեչ բան չե՞ս ուզե սես՚: Նա էլ թե՝ չէ: Շատ համոզելուց հետո տղամարդը նրանց ասաց, որ հեռու գնան ու սպասեն իրեն: Այդպես էլ արեցին: Փոքր ինչ դրսում զրուցելուց հետո /չկարողացա նկատել՝ որտեղ/ նրանք վերադարձան: Կինը հապաղում էր: Ներսից մի հանձնաժողովական մոտեցավ ու հարցրեց՝ ինչի՞ եք սպասում, սա էլ թե՝ աղջկաս. «Կսպասեմ, օր իրար հետ մտնինք, ընտրենք>,-ստեց կինը: Երբ ընտրատեղամասի մոտակայքում մոտեցա վերոնշյալ կնոջն ու հարցրի, թե ինչու՞ է սպասում, հռետորաբար նշեց. «Ընձի էլ շատ հարցեր կհետաքրքրեն, բայց ես քեզի չեմ հարցնեե: Այս ընթացքում այս ընտրատեղամասում միջազգային երկու դիտորդներ էին ներկա: Երբ նրանցից մեկին հարցի, թե ինչպե՞ս է գնահատում նախընտրական վիճակը, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է, սակայն կոնկրետ մեկնաբանություններ դեռեւս իրավասու չի անելու, այլ ինձ հարցրեց. «Դուք որեւ բան նկատել եքե, այդ միամիտ հարցին ի պատասխան նրան հաղորդեցի, որ հենց հիմա՝ մեզնից մի քանի մետր հեռավորության վրա փող են բաժանում՝ 5000 դրամի չափով ու մանրամասնեցի, որ դա շուրջ 12 եվրո է: «Բայց բաժանողները ինչո՞վ կարող են համոզված լինել, որ հենց իրենց ասած թեկնածուին կընտրենե,-զարմացած հարցրեց ֆրանսուհին: Միջազգային դիտորդները վաղը կներկայացնեն իրենց կազմած արձանագրությունները: Անի Մաթեւոսյան
-
ԾԵՐԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ [20:31] 19 Փետրվարի, 2008 Ժամը 16:00-ի սահմաններում արտաքնապես հանգիստ մթնոլորտ էր Նորքի թիվ 10/01 ընտրատեղամասում, մինչդեռ եթե մի քանի ժամ տեղում հետեւես ընտրությանը, ապա կտեսնես, որ տեղի են ունենում կեղծիքներ: Այդ պահի դրությամբ ընտրությանը մասնակցել էին շուրջ 732 մարդ: Սակայն մինչ հանձնաժողովի նախագահ Հայկազ Հակոբյանը մեզ թվեր էր հրապարակում, տեղամաս էին մտնում մարդիկ մի քանի անձնագրերով, ինչին չէր արձագանքում վերջինս: ՚Կարող է տան մի անդամը մի քանի անձնագրեր պահել իր ձեռքումՙ,- պատասխանեց նա: Անձնագրերի տերերը, մոտենալով քվեախցին, հայացքները գամել էին մի մարդու, որը եւս մոտեցավ քվեարկելու ու միաժամանակ նայում էր, թե նրանք ում են ընտրում: Երբ հանձնաժողովի նախագահի ուշադրությունը այդ կողմ էինք հրավիրում,ասում էր, թե ես ձեր հետ էի խոսում եւ ոչինչ չեմ նկատել: ՚Ա1+ՙ-ի ներկա գտնվելու պահին, ներս մտավ մի մարդ, որը երկրորդ անգամ էր եկել եւ երբ դիտորդներից մեկը հարցրեց, թե դուք նոր էիք եկել, ինչու կրկին եկաք, վերջինս թողեց եւ հեռացավ: Ի դեպ, այս տեղամասում հանձնաժողովի անդամների, վստահված անձնանց մեծամասնության եւ դիտորդների պահվածքը տարօրինակ էր: Երբ ՚Ա1+ՙ-ը յուրաքանչյուր կասկածելի բան արձանագրելով հարցեր էր տալիս, հանձնաժողովի քարտուղարը, որը 50 անց կին էր, խորհուրդ տվեց. ՚Աղջիկ ջան, ես քեզանից շատ կյանք տեսած եմ ու քեզ ասեմ, որ քո սառելը, չարչարվելը անիմաստ է: Մեկ է որոշողը ոչ ես եմ, ոչ դու, մեր ժողովուրդը արդեն վաղուց որոշել է ու ամեն ինչ որոշված էՙ: Վահան Հովհահննիսյանի վստահված անձը ՚Ա1+ՙ-ին ասաց, որ իրենք շահագրգռված են, որ նորմալ անցնի.՚Չնչին են լինում խախտումները: Կուտակում են առաջանում, 4-5 անձնագրեր են բերում, ընդամենը այդքանըՙ: ՕԵԿ վստահված անձը եւս որեւէ խախտում չարձանագրեց, այլ խորհուրդ տվեց անձամբ գտնվել տեղում եւ տեսնել: Փաստերոն, այս տեղամասում գլխավոր կեղծարարությունը տեղի էր ունենում ծերանոցի ծերերի ընտրության ժամանակ: ՚Երազՙ մակնիշի ավտոմեքենայով, որի հետեւում, ի դեպ, press նշան կար, տեղամաս էին բերվում մոտակա ծերանոցի տարեցները, որոնց վատ տեսնելու, չլսելու պատճառով նրանց քվեախուց էին ուղեկցում իրենց դայակները եւ շատ անգամ առանց հարցնելու նրանց փոխարեն քվեարկում: ՚Ա1+ՙ-ի ներկայությունը խուճապի մատնեց ծերանոցի աշխատակիցներին, վերջիններիս հետ եկած մի կին, որը ներկայացավ որպես նրանց հոգեբան, առանց վարանելու ելք ու մուտք էր գործում ընտրատեղամասում, ուղղորդում տարեցներին: Հետաքրքիր միջադեպ արձանագրվեց: Երբ դայակը մեզ տեսնելով տարեցներից մեկին հարցրեց, թե ում ընտրեմ քո փոխարեն, վերջինս պատասխանեց. ՚Ում որ ասել էիք: Սերժ Սարգսյանինՙ: Մի ծեր կին էլ, որը ասաց, թե ուզում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել, դայակը առանց քվեախցիկ ուղեկցելու նրա փոխարեն ընտրություն կատարեց եւ նետեց քվեաթերթիկը քվեատուփի մեջ: Երբ հանձնաժողովի նախագահի ուշադրությունն այդ փաստի վրա հրավիրեցինք, նա ասաց, թե նման բան չի տեսել, մինչդեռ դա փաստեցին հավաքված վստահված անձինք: ՚Ծերանոցից մարդիկ եկել են այստեղ, հերթեր են առաջացել, մեկը չի տեսնում, մյուսը տեսնում է, նրանց տեղը քվեարկում են: Տեսա նաեւ, որ առանց կնոջ քվեարկելու իրենք գցեցին տուփըՙ,- փաստեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Աշոտ Սիրադեղյանը: Ավտոմեքենայով տարվող եւ կրկին բերվող ծերերի մյուս խմբին մեր ներկայության պահին քվեարկության չհրավիրեցին, իսկ երբ դուրս եկանք շենքից, կրկին սկսվեց ծերերի հոսքը: Ի դեպ, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, այստեղ ընտրության է մասնակցում շուրջ 140 տարեց մարդ:
-
20:35 - «Անստորագիր» քվեաթերթիկներ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր։ 5/28 ընտրատեղամասի մի ընտրող տեղեկացրել է, որ քվեաթերթիկների հակառակ երեսին հանձնաժողովի 3 անդամների ստորագրությունների փոխարեն առկա է ընդամենը երկու ստորագրություն։ ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի առաջին կետի համաձայն քվեաթերթիկները պետք է ստորագրեն ընտրական հանձնաժողովի երեք անդամ։ Իսկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 09.02.2008 թիվ 15Ն որոշման համաձայն, եթե քվեաթերթիկ վրա երեք ստորագրություն չկա, ապա քվեաթերթիկը համարվում է անվավեր։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում
-
20։05 - Մթության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Էրեբունու թիվ 12/31 ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատել են: Րոպեններ անց սկսվելու է քվեաթերթիկների հաշվման գործընթացը: 20։01 - Մեր թղթակից Սառա Պետրոսյանը հայտնում է, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի 4-րդ ընտրատեղամասում ՀՅԴ եւ ՀՀԿ թիմակիցները բախվել են իրար, ապա ծեծկռտուքը շարունակվել է դրսում: Բախման ժամանակ օգտագործվել է հրազեն եւ դանակ: Կան վիրավորներ, որոնք արդեն տեղափոխվել են հիվանդանոց: 20։00 - Թիվ 3/21 տեղամասում Վազգեն Մանուկյանի վստահված անձ Սուսաննա Գրիգորյանը արձանագրել է կրկնակի քվեարկության փաստեր: 19։55 - ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պարզաբանում է «Գալա» հեռուստաընկերությունը չի արձագանքել Շիրակի մարզի դատախազության 18.02.08թ. գրությանը եւ ընտրակաշառքների բաժանման մասին 18.02.08թ. հեռարձակած ռեպորտաժը հիմնավորող փաստեր չի ներկայացրել: Հեռուստաընկերությունը 19.02.08թ. կրկին հեռարձակել է լուրեր, որ ընտրողներին բաժանվում են ընտրակաշառքներ: Ահազանգը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանը 19.02.08թ. երկրորդ գրությամբ դիմել է «Գալա» հեռուստաընկերության տնօրեն Վ. Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել հիմքերը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի պահանջը, ըստ որի «Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելիության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը»: Ահազանգը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար խնդրում ենք տրամադրել հրապարակման հիմքերը: 19։55 - Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հայտնեցին, որ Արաբկիր համայնքի 4/26 ընտրատեղամասի մոտ Արաբկիր համայնքի թաղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը ծեծի է ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց` Աշոտ Կիրակոսյանին եւ Ռուբիկ Արմենյանին: 19։50 - Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիï Թոփչյանը տեղեկացնում է, որ Թիվ 7/15 տեղամասում (Ա-1թ. 174 դպրոց) տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդ եւ կատարել լցոնում: Փաստն արձանագրված է: hetq.am
-
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է. - «Փետրվարի 19-ին ժամը 15:00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների եւ ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ եւ այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին եւ իրավապահ մարմիններին` միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ»: Թեկնածուի շտաբը խախտումների կոնկրետ օրինակներ է բերում: Թիվ 28 ընտրատարածքի 16 ընտրական տեղամասում, որն ընդգրկում է թիվ 5 մսուր-մանկապարտեզը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով եւ ահաբեկման ճնշման տակ դուրս է վտարել ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին, պահանջել է, որ հետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում: Թիվ 7 ընտրատարածքի 05 ընտրական տեղամասում, հանձնաժողովի նախագահը, որը նույն դպրոցի տնօրենն է, իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել է ՕԵԿ հանձանաժողովի անդամ Լեւոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս է վտարել, առեւանգել նրան եւ պահանջել, որ ետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում: Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ն. Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում կազմակերպված ճնշումներ են գործադրվում ՕԵԿ հանձնաժողովի անդամների վրա՝ սպառնալիքներով կատարելով լցոնումներ: Էրեբունի թիվ 13/1 տեղամասում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, մարդկանց ահաբեկում: Էրեբունի թիվ 13/16 տեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, հանձնաժողովի անդամների ահաբեկում, քվեաթերթիկների զանգվածային լցոնում: 7/25 տեղամասում դռները ժամը 14:30-15:00 շրջանակներում փակվել են, կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում` թիվ 45 դպրոցում, հանձնաժողովի անդամներին ահաբեկելու ճանապարհով կատարվել են զանգվածային լցոնումներ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում: Թիվ 28/7 տեղամասում ահաբեկել եւ առեւանգել են հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց եւ կատարել լցոնումներ: Թիվ 17 ընտրատարածքում 17/1, 17/2 եւ 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր եւ կազմակերպել են լցոնումներ: Թեկնածուի շտաբը նաեւ պնդում է, որ «տարբեր բնակավայրերում տեղի է ունենում ընտրակաշառքների զանգվածային բաժանման գործընթաց»:
-
Բռնարարք` դիտորդի նկատմամբ «Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Վարդունուն մի խումբ անձինք Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/22 ընտրատեղամասում ժամը 4-ի սահմաններում խանգարել են կատարել դիտորդական առաքելությունը: Վարդունուց խլել էին դիտորդական վկայականը, անձնագիրը եւ լուսանկարչական ապարատը եւ թաքնվել Գրողների միության շենքի մուտքի մոտ կանգնած ցեխոտած համարներով ավտոմեքենաներում: Նունե Վարդունին վրդովված դիմում էր կողքին կանգնած ոստիկաններին եւ տասնյակ մարդկանց, թե ինչո՞ւ չեն միջամտում: «Ազատություն» ռադիոկայանին նա պատմեց, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս հենց տեղամասում են հարձակվել իր վրա, ինքն էլ անմիջապես դիմել է ոստիկանների օգնությանը: Վարդունին պատմեց, որ տեսախցիկը խլել են, երբ իրենք մոտեցել են մեքենային, պոկել պետհամարանիշը ծածկող կպչուն ժապավենը` լուսանկարելու համար: Նա ցույց տվեց նաեւ 01SS907 պետհամարանիշով սպիտակ «Նիվա»-ն: «Ոստիկանությունն անտարբեր կանգնած` նայում էր, թե մեր ձեռքից ոնց են խլում կամերաները», - ասաց հասարակական կազմակերպության ղեկավարը: - «Ես անգամ կարող եմ ասել, որ իրենք հրահանգ տվեցին, որ կամերան վերցնեն»: Ոստիկանները եւ հավաքվածները տեսան նաեւ, թե ինչպես Նունե Վարդունու մատնացույց արած երիտասարդներից մի քանիսը` 7-8 հոգի, մտան Գրողների միության «Նավզիկե» բար-սրճարանի մուտքից ներս, մի քանիսն էլ նստեցին մեքենաներն ու գնացին: Իսկ Վարդունին փորձում էր ետ ստանալ իր տեսախցիկը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ոստիկաններին հարցրեց, թե ինչո՞ւ չեն միջամտում, սակայն պատասխան չստացավ: Փոխարենը, Նունե Վարդունին պնդեց, որ «ոստիկանությունն է հրահրում նման բաները»: Նրա վկայությամբ, տեսախցիկը իրենից խլողներից մեկին ավելի վաղ տեսել էր ոստիկանների հետ նստած: Ի վերջո, ոստիկանները Նունե Վարդունուն փոխանցեցին նրա անձնագիրը, ինչպես նաեւ դիտորդական փաստաթուղթը` պատռված վիճակում: Գայանե Դանիելյան
-
[20:18] 19 Февраля, 2008 Компания “Альфа-ГА” опубликовала результаты exit poll-а, который был проведен в 100 районах на 132-х избирательных участках. Левон Тер-Петросян – 54,2% Серж Саркисян – 24,4% Ваан Ованнисян – 8,4% Артур Багдасарян – 8,2% Вазген Манукян – 1,5% Арташес Гегамян – 1,3% Тигран Карапетян – 1% Арам Арутюнян – 0,5% Арман Меликян – 0,5% В опросе приняли участие 3008 человек, из которых ответили 2767.
-
НАРУШЕНИЯ НА УЧАСТКЕ [19:14] 19 Февраля, 2008 В Ванадзоре в массовом порядке раздаются взятки. Сегодня по городу разъезжают микроавтобусы, перевозящие людей. В основном, это люди среднего возраста, которые организованно подходят к избирательному участку. Нам удалось выяснить, что эта группа переезжает от одного участка к другому, однако люди не захотели сказать по чьей инициативе это происходит. На избирательном участке номер 29/9 царит хаос: на улице стоит 30-40 человек, а внутри – 50-60 человек. В течение 15 минут к участку подъехали 1 автобус и 2 микроавтобуса. Войдя внутрь, мы зафиксировали факт открытого голосования, что подтвердил также представитель кандидата в президенты Левона Тер-Петросяна. Только после того как заметили нашу съемочную группу на участке появился полицейский, который стал контролировать вход. А заместитель председателя комиссии, завидев нас, вдруг стал выводить людей с участка, объясняя, что «они сами лезут». Несколько человек подошло к нам и попросили не снимать. На избирательном участке 29/9 ситуацию лично «контролировал» брат мэра, Сейран Дарбинян. «Здесь позади избирательной кабины спрятался человек. Он подглядывает и дает знак, если голосуют за Левона. Тогда около урны специально портят бюллетень или не ставят печать», - сказал один из наблюдателей.
-
Վերջին պահի գրավոր բողոքներ [19:20] «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։ Աշտարակի ավելի քան մեկ տասնյակ բնակիչներ գրավոր տեղեկացրել, որ իրենց տների վրա գրանցված են օտար մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններին։ Երեւանի թիվ 1/10 ընտրատեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ սպառնում են դիտորդներին։ Թիվ 114, թիվ 71 դպրոցներում եւ Խնկո Ապոր գրադարանում տեղակայված ընտրատեղամասերում անձնագրի փոխարեն 9-րդ ձեւ կոչվող փաստաթղթով քվեարկողների խմբեր են նկատվել։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում։ http://hra.am/arm/?page=issues&type=hotline_2008 ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՆ ՀԱՆՅՏՆԱԲԵՐԵԼ [19:57] 19 Փետրվարի, 2008 Անհանգիստ է նաեւ Զեյթունում. ՚Ա1+ՙ-ին ահազանգել էին, որ կեղծ անձնագրեր են հայտնաբերվել եւ ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ Զեյթունում մեկ ժամվա պարբերականությամբ նույն մեքենաներն են շրջում եւ նոր մարդիկ բերում ընտրատարածքներ: ՚Շատ դեպքեր եղան, երբ ուղղորդում են ընտրողներին, իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ակտիվիստները` հատկապես ՚Քեթրինՙ եւ ՚Տոնուսՙ ընկերություններից, իրենց Ջիպերով անընդհատ շրջում են տեղամասերում, ցուցումներ են տալիսՙ,-ասաց Վարդան Գրիգորյանը: Իսկ Զեյթունի 3/25 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հովհաննես Քիրամինջյանը հայտնաբերել է կեղծ անձնագրեր, սակայն արձանգրություն չի կազմվել: ՚Ընտրատեղամաս էին ներխուժել մի մարդ եւ կին, կեղծ անձնագրի 33-րդ էջով, որը նկատեց կնիքողը, բայց այնուամենայնիվ կնքեց: Ես արձանագրեցի խախտումը, արձանագրություն կազմեցինք, սակայն որի տակ հրաժարվեցին ստորագրել հանձնաժողովի անդամները եւ վստահված անձինք, նաեւ այդ պահին ընտրատեղամասում գտնվող ԿԸՀ հանձնաժողովի անդամներըՙ,-՚Ա1+ՙ-ին պատմեց Հովհաննեսը: ԼՑՈՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱՐ 8-Ի ՕԳՏԻՆ [19:18] 19 Փետրվարի, 2008 Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի 5/23 տեղամասում խառնաշփոթ էր. տեղամասի առջեւ հավաքված էին մի խումբ երիտասարդներ, իսկ տեղամասի ներսում` 10 երիտասարդ, ծխախոտներով եւ բարձր աղմուկով ինչ-որ բան էին անում: Հետո հայտարարեցին, որ իբր փչացած էլեկտրական լամպն են փոխում. մի հոգի կանգնած էր սեղանի վրա, 4 հոգի ՚բռնել էին սեղանըՙ, իսկ մի հոգի լցնում էր քվեարկած քվեաթեթրիկներ: Ընդ որում` հանձնաժողովի նախագահը ներկա էր այդ պահին եւ չէր միջամտում: Հանկարծ քաղաքացիական բարձր գիտակցությամբ մի ընտրող նկատելով, որ երիտասարդները քվեաթերթիկներ են լցնում տուփի մեջ, վազեց եւ հասցրեց խլել վերջին քվեաթերթիկը, որ փորձում էր երիտասարդը գցել քվեատուփի մեջ: ՚Ամոթ ձեզ, կեղծում եք ընտրություները եւ անհարմար չեք զգումՙ,- դիմելով հանձնաժողովի նախագահին ասաց միջին տարիքի այն ընտրողը, որը բնական պատճառով չներկայացավ, բայց բացեց ծրարը եւ ներկայացրեց մեզ քվեաթերթիկը. ՚ Տեսեք, քվեարկած էր 8 համարի օգտին, այսինքն, Սերժ Սարգսյանիՙ: Այս փաստը հաստատեց նաեւ հանձնաժողովի ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչը: Այս ամենը տեսագրված է ՚Ա1+ՙ-ի տեսախցիկով, եւ այն պահին, երբ երիտասարդ իրավախախտները նկատեցին, որ մենք տեսանկարահանում ենք, հարձակվեցին օպերատորի վրա: Ի դեպ, մինչ այդ, երբ հանձնաժողովի նախագահը փորձեց կարգի բերել տղաներին, նրանք հարձակվեցին նաեւ այդ հանձնաժողովականի՝ Գագիկ Մանասյանի վրա: Տղաները, այնուամենայնիվ, հեռացան սենյակից, բայց ոչ ընտրական տեղամասից, նրանք ՚դարանակալել էինՙ նույն շենքի երկրորդ հարկում, եւ սպասում էին մեզ, որպեսզի տեսաերիզը խլեն օպերատորից: Ոստիկանների աջակցությամբ սակայն, լրագրողներն անվնաս հեռացան տեղամասից: Ի դեպ, նույն այդ տեղամասում ընտրող Նինա Հակոբյանի փոխարեն արդեն քվեարկած էր, եւ երբ նա պահանջեց վերականգնել իր իրավունքը, միայն իրհամառության շնորհիվ նրան սլաքների միջոցով թույլատրեցին ստորագրել եւ քվեարկել:
-
ЛЕГЛА НА ИЗБИРАТЕЛЬНУЮ УРНУ [19:26] 19 Февраля, 2008 На избирательном участке 11/10, который расположен в школе номер 35, группа молодых людей затеяла потасовку с доверенным лицом Левона Тер-Петросяна Жорой Азаряном. Выяснилось, что они украли печать и попытались сбросить в урну бюллетени. Жора Азарян не позволил им это сделать, за что его избили. Завидев съемочную группу «А1+», они разбежались. Затем, когда наша съемочная группа вышла с участка, они напали на нее, пытаясь завладеть камерой, что им не удалось. Впоследствии «А1+» получила информацию, что эти же люди вошли на участок и вновь совершили попытки сброса бюллетеней. Однако член комиссии от партии «Наследие» Нарине Азарян не допустила этого: она легла на избирательную урну. Отметим, что несмотря на все это, председатель комиссии Грануш Казарян заявила, что все в порядке и нет никаких нарушений. СБРОСЫ В ПОЛЬЗУ ВОСЬМОГО НОМЕРА [20:08] 19 Февраля, 2008 В районе 18:00 перед избирательным участком 5/23 собралась группа молодых людей, а внутри участка 10 парней что-то делали. Потом заявили, что они меняют перегоревшую электрическую лампу: один человек стоял на столе, 4 человека “держали стол”, а еще один – сбрасывал бюллетени в урну. Причем, председатель комиссии присутствовал при этом и не вмешивался в происходящее. Вдруг один из избирателей с высоким гражданским сознанием, заметив, что происходит, подбежала к ним и вырвала последние бюллетени. “Как вам не стыдно!”, - обратилась она к председателю комиссии. Она открыла конверт с бюллетенем, который выхватила: “Смотрите, восьмой номер, т.е. Серж Саркисян”. Этот факт подтвердил также представитель партии “Наследие”. Все это снято на камеру “А1+”. На камеру заснято и то, что молодой человек, увидев, что его снимают, напал на оператора. Тем не менее, парни вышли из комнаты, однако они не покинули здания, а поджидали нас на втором этаже, чтобы отнять кассету. Однако журналистам в сопровождении полицейских удалось спокойно выйти с участка. «ОТНИМАЮТ ПАСПОРТА» [18:14] 19 Февраля, 2008 «А1+» стало известно, что на избирательном участке 2/23 Арабкира препятствуют работе доверенных лиц, а также членов комиссии. Выехав на место, на удалось выяснить, что произошел конфликт между членом комиссии от партии “Наследие” и председателем комиссии. Член комиссии Жасмин Алексанян сказала, что председатель комиссии запрещает ей проверять паспорта и сличать регистрационную запись. А председатель комиссии Нуне Давтян сказала, что, наоборот, член комиссии мешает их работе. “Она вырывает паспорта из рук избирателей, не знаю почему так делают, принесли какие-то списки, спрашивают имена избирателей”, - сказала она. На выходе из избирательного участка к нам подошел доверенное лицо Арташеса Гегамяна, согласившийся поговорить с нами. “Нам не разрешают принимать участие в процессе. Не разрешают посмотреть на документы. У меня есть документы, в которых отмечены имена людей, отсутствующих из города, или имена мертвых. У нас есть дополнительный список, поэтому, когда мы выражаем сомнение, нас грубо отталкивают”, - рассказал он.
-
13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը 19.02.08 16:59 Էրեբունի համայնքի թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինը ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ ընտրատեղեմաս է եկել ստացված ահազանգի հետքերով, ըստ որի տեղի են ունենում լցոնումներ: Լրագրողին հաջողվել է նկարել միաժամանակ մի քանի հոգով քվեախցիկում քվեարկության դեպք: Երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի նախագահից եւ խնդրել ներկայանալ, վերջինը նրան ոստիկանի ուղեկցությամբ դուրս է հրավիրել, որից հետո էլ ոստիկանության ներկայությամբ ծեծի են ենթարկվել Լուսինե Բարսեղյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Կատարվածի վերաբերյալ հանձնաժողովի անդամներից կամ վստահված անձանցից որեւէ մեկը տեղեկություն հայտնել չցանկացավ, բոլորը խուսափում էին խոսել, թեեւ ոչ տեսախցիկի առաջ կցկտուր խոսքերով բացատրում էին տեղի ունեցածը: Հանձնաժողովի նախագահ Վասիլ Հաֆյանի պատճառաբանությունն այլ էր: Վերջինը մեզ նույնպես հրաժարվեց ամբողջական տեղեկություն տալ` ասելով, որ ինքը ոչինչ չի տեսել: Խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: 13/16 ընտրատեղամասի հանձանաժողովի նախագահ Վասիլ Հաֆյան. «Տեղը նեղ էր, ասացինք, որ մի կողմ քաշվի նկարի, ինքը մեզ ասաց հիմարներ, ապուշներ: Հետո ոստիկանը իրեն դուրս հրավիրեց, էլ ես չգիտեմ ոչ մի ծեծի մասին»: yerkirtv.org
-
Պնդումներ ու հակապնդումներ. բաց քվեարկություն Վանաձորում, բռնություն լրագրողի նկատմամբ Երևանում «ԱրմենիաՆաուի» թղթակիցներ Ընտրության օր. 16:00 Շարունակվում է բաց քվեարկությունը Վանաձորում. ակնկալվում է, որ 100.000 բնակիչ ունեցող այս քաղաքում, որը ՀՀԿ հենակետ է, կհաղթի Սերժ Սարգսյանը: (Բաց քվեարկությունը հնարավորություն է տալիս տեսնելու քվեաթերթիկը ընտրողից բացի նաև ուրիշներին, ինչը թեկնածուի կողմնակիցներին հնարավորություն է տալիս համոզվելու, որ քվեարկում են ըստ իրենց հրահանգի Միջին տարիքի մի վանաձորցի կին ասաց «ԱրմենիաՆաուին», որ սպասելու է մինչև 5-6-ը, քանի որ լսել է, որ ընտրությունների ավարտին` 20:00-ի մոտ, ընտրակաշառքները բարձրանալու են (հայտնում են, որ ներկայումս դրանք 5.000 դրամ են): Վանաձորում Սարգսյանի շտաբի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները` փոխարենը մատնացույց անելով ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներին: «Մենք փող չենք բաժանում,- «ԱրմենիաՆաուին» ասել է Սարգսյանի շտաբի ներկայացուցիչ Հրահատ Նազարյանը: - Բայց տեղեկություններ ունենք, որ «Օրինաց երկիրը» բաժանում է»: Վանաձորի կենտրոնում գտնվող «Բելիսիմա» զվարճահամալիրի հարակից տարածքը ամբողջ օրը մարդաշատ է: Անընդհատ միկրոավտոբուսներ են մոտենում զվարճահամալիրին, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանին: Ժամանողներին ներկա-բացակա են անում «Բելիսիմայի» աշխատակիցները: Ենթադրվում է, որ այդ ցուցակներում այն մարդկանց անուններն են, ում փող են խոստացել ու միասին տանում են տեղամասեր` քվեարկելու: Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Հայոց համազգային շարժման Վանաձորի մի ներկայացուցչի խոսքերով` վիճակը խայտառակ է: Նրա հավաստմամբ` թիվ 30/9, 30/11, 31/1 և 31/27 ընտրատեղամասերում ոստիկանների օգնությամբ բաց քվեարկություն է կատարվում, իսկ ընտրական հանձնաժողովի անդամները չեն փորձում դրա դեմն առնել: Իսկ մայրաքաղաքում… • «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանն ասում է, որ թիվ 13/16 ընտրատեղամասում իրեն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին ծեծել են: Ըստ Բարսեղյանի` իրենք ընտրատեղամասից ահազանգ են ստացել լցոնումների մասին և Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Մարտիրոսյանի հետ գնացել են այնտեղ: «Տեղ հասնելով և տեսնելով, թե ինչ է կատարվում, ես հարցրի հանձնաժողովի նախագահին, թե ինչու արձանագրություն չեն կազմում: Նախագահը սկսեց քաշքշել ինձ ու դուրս հրավիրել տեղամասից»,- ասում է Բարսեղյանը: Արմեն Մարտիրոսյանը ոստիկան է կանչել և ասել է հանձնաժողովի նախագահին, որ նա իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը: «Ես հանեցի լուսանկարչական սարքը, որպեսզի լուսանկարեմ ու սկսեցի դիկտաֆոնով ձայնագրել: Այդ պահին ինչ-որ մարդիկ հարձակվեցին մեզ վրա, խլեցին ձայնագրող սարքն ու սկսեցին ծեծել ինձ ու Արմեն Մարտիրոսյանին»,- ասում է Բարսեղյանը: • Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 8/21 տեղամասից ստացված հաղորդագրությունում ասվում է, որ թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձին ծեծել են, երբ նա փորձել է միջամտել և թույլ չտալ, որ մոտ 30 մարդ միասին քվեարկեն: • ՕԵԿ շտաբից հաղորդում են, որ Երևանի թիվ 8/17 ընտրատարածքում ծեծել ու տեղամասից դուրս են հանել Տեր-Պետրոսյանի վստահված անձին: • Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասից Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Մարտիրոսյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ուժով դուրս են հանել ընտրական տեղամասից ու խլել նրանց բջջային հեռախոսները: Տեղեկությունը հաստատում է մի կին, որն այդ ժամանակ քվեարկելիս է եղել: Armenianow.com
-
На самом деле выборов нету, есть попытка сохранить власть со стороны Роберта Кочаряна. А настроение людей в основном, такое "Кто угодно, только не Серж Саркисян"
-
Какие? Те которые на самом деле или те которые показывают по тв и о которых сделают выводы наблюдатели от СНГ (т.е. Белорусии и России)?
-
17:20 - «Աբովյանում համատարած տեռոր է» «Առավոտից լուրեր էին գալիս, որ Աբովյանում վիճակը անվերահսկելի է, սկսվել է բաց քվեարկություն, մեր վստահված անձինք ճնշումներ էին ենթարկվում, ոմանց դուրս էին հանում, եղել են նաեւ քաղաքից դուրս բերելու դեպքեր,- ասում է «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից Աբովյանի համակարգող խմբի անդամ Երջանիկ Աբգարյանը Մենք անմիջապես մեկնեցինք Աբովյան, որտեղ հանդիպեցինք եւս երկու վստահված անձանց, որոնց վախեցրել էին 28/06 տեղամասում: Մենք նրանց խնդրեցինք վերադառնալ տեղամաս: Այնուհետեւ մենք ինքներս գնացինք տվյալ տեղամաս, որտեղ կանգանած հասավզերը ուղղորդում էին ընտրողներին: Մենք նկատեցինք, որ արկղը բավականին լցված էր, այնինչ 124 մարդ էր քվեարկել: Մեր նոր վստահված անձը պետք է արձանագրություն կազմեր այդ մասին: Երբ մենք կանգնած էինք տեղամասից մոտ 20 մ հեռավորության վրա եւ զրուցում էինք, մոտեցան 7-8 բուղաներ, որոնք ասացին` հեռացեք այստեղից: Գլխավորի անունը Էդո էր»: Սկսվել է խոսակցություն, որի ժամանակ, ինչպես պատմում է Ե. Աբգարյանը, հաստավիզները հայհոյել են իրեն, նրանց Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որից հետո 7-8 անծանոթները հարձակվել են իրենց վրա եւ հարվածներ տեղացել: «Դիտորդական առաքելությունը Ծաղկաձորից պետք է գար ժամը 10-ին,- պատմում է Աբովյանի համակարգող խմբի անդամներից Գուրգեն Եղիազարյանը Սրանք գործողություննները սկսել էին ժամը 7.30-ից: Մինչեւ ժամը 9.30-ը ծեծի են ենթարկվել մեր 14 վստահված անձինք, որոնցից երկու կանանց քաղաքից դուրս են տարել եւ հորդորել հետ չգալ»: Եղիազարյանն ասում է, որ 28/06 տեղամասում նշված 7-8 անձինք միակ ոստիկանին` երիտասարդ սերժանտին, կարգադրել են կանգնել հեռվում, հետո էլ` ծեծից առաջ, «բուղաները» ոստիկանին հրամայել են տեղամաս մտնել: «Այդ տղան ոչ մի մեղք չունի: Ամբողջ Աբովյանի ոստիկանությունը նույն ստորացած վիճակում է»,- ասում է Եղիազարյանը: Վերջինս ասում է, որ իրենց վրա հարձակվել են այն բանից հետո, երբ հաստավիզներից մեկը խոսակցության ժամանակ զանգել է հեռախոսով ու ինչ-որ մեկից հրահանգ է ստացել: Նա հիշում է, որ սկզբում հաստավիզներից մեկն ասել է, թե «թողեք գնացեք, թե չէ` ցանց կսարքենք»: «Ցանց սարքում են առնվազն ավտոմատով»,- ավելացնում է Եղիազարյանը: «Մենք տեղեկություններ ունենք, որ ամեն տեղամասում ամենաքիչը 500 քվեաթերթիկ պետք է լցնեն բացակայող քաղաքացիների փոխարեն: Երբ Աբովյանում` փողոցում, մարդիկ տեսնում էին 68-ամյա Երջանիկ Աբգարյանի արյունլվա դեմքը, փախչում էին վախից: Աբովյանում համատարած տեռոր է: 34 թվի Բեռլինն է: Բայց մենք ասում ենք` ֆաշիզմը չի անցնի»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը, որի որդուն` Համբարձումին, նույնպես ծեծել են: Իսկ Աբովյանի համակարգող խմբի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ծեծի պահին եղել է տեղամասի ներսում ու օգնել է իրենց վստահված անձին` արձանագրություն կազմել խախտումների վերաբերյալ: Այդպես, փաստորեն, նա խուսափել է բռնություններից: Լ. Սարգսյանի ասելով` 28/06 ՏԸՀ-ի կին նախագահը ամեն կերպ փորձել է խոչընդոտել իրենց կողմից արձանագրություն կազմելուն: Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին 28/07 տեղամասից 3 անհայտ անձինք դուրս են հանել, մեքենայով տարել են Աբովյանից դուրս, ասել, որ այլեւս չվերադառնա, այլապես կսպանեն: Գ. Եղիազարյանի ասելով` իրենք ոստիկանությանը հայտարարություն են տվել: Այժմ ոստիկանությունը պետք է բոլոր տուժածներին դատաբժշկի ուղեգիր տա: P.S. На фото, люди которые по данным РПА "сами себя избили"...
-
17:10 - Ծեծի է ենթարկվել վստահված անձը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը: «Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասել է, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն: «Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է, û ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները, - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմել է Մնացականյանը: - Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»: 17:07 - Համատարած հերթեր ընտրատեղամասերում Հսկայական հերթ է գոյացել Ծովակալ Իսակով պողոտայի թիվ 7/ 01 տեղամասում: Այստեղից քվեարկել չկարողացած տուն է վերադարձել ,,Սփյուռ,, տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ով իր ընտանիքի հետ նույնիսկ չի կարողացել մոտենալ ընտրատեղամասի շենքին: Աշոտ Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընտրատեղամասից ավելի շատ հեռանում էին ոչ թե ընտրողները, այլ հուսահատ չընտրողները: Նույն տեղամասի հերթից զզված` մի շարք բնակիչներ հրաժարվել են 4-րդ անգամ ներկայանալ ընտրատեղամաս: 17:05 - «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ից Շենգավիթ համայնքի 11/30 ընտրատեղամասում դիտորդ Շուշանիկ Սիրադեղյանը «Հետքի» թղթակցին հայտնել է, որ առավոտյան ընտրատեղամասի դիմաց բազմաթիվ մեքենաներ են կանգնած եղել «Առաջ Հայաստան» դրոշներով: Դիտորդը, դա համարելով ընտրողների վրա հոգեբանական ճնշում կատարելու փորձ, բողոքել է Շենգավիթ համայնքի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Թեմուրյանին: Վերջինս դիտորդին ասել է` «Ինչքան եկել են, երկու էդքան էլ գալու են»: http://www.hetq.am/arm/politics/7592/
-
16:40 - Ոստիկանական հարձակում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր, շատ ահազանգներ գալիս են նույն ընտրատեղամասերից։ Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում, անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն, լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։ 3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա, մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային: Մալաթիա-Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։ Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը: http://www.hetq.am/arm/politics/7592/
-
Я бы сказал наоборот "Пара тысяча недоностков, которые хотят сохранить свой статус" НЕ ПРОЙДЁТ! ժամը 16.40 - Ընտրությունների ընթացքին Արմավիրի մարզում հետեւող մեր թղթակիցը հայտնում է, որ Ջանիֆա գյուղում ընտրողները նկատել են, որ մոտ 100 քվեաթերթիկ է լցոնվել հօգուտ Սերժի: Մեր թղթակիցը նույնպիսի պատկեր է գրանցել նաեւ Փշավան գյուղում, որտեղ, ըստ տեղեկությունների, լցոնումները նախատեսված է կատարել ժամը 19-ի սահմաններում, իրավիճակն առանձնապես չի տարբերվում նաեւ Թայրող գյուղում: Ժամը 16.30 - Խմբագրություն զանգահարած քաղաքացին մեծ անհանգստությամբ տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 7/25 ընտրատեղամասում ժամը 15-ի սահմաններում ընտրատեղամաս է եկել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)` իր շքախմբով, քվեատուփը լցոնել ու դուրս եկել: Նրա շքախմբի մոտ 15 ջահելները տեղամասում ծեծ-ջարդ են կազմակերպել եւ նոր միայն հեռացել: http://zhamanak.com/article/8356/
-
15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ» «Այս քրեական իշխանությունը, չունենալով որեւէ այլ մեթոդ, դիմել է բացահայտ բռնությունների ողջ հանրապետությունով մեկ` օգտագործելով բոլոր միջոցները եւ նույնիսկ անցնելով բռնության,- մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը Աբովյանի 28/06 տեղամասում 10-15 խուլիգան ժամը 11-ի սահմաններում հարձակվել են «Այլընտրանքի» անդամ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն եւ Համբարձում Եղիազարյանների ու Ռուբեն Միրումյանի վրա ու ծեծել են նրանց: Ծեծվել են նաեւ Տեր-Պետրոսյանի այլ վստահված անձինք: Համատարած լարված մթնոլորտ է Էրեբունու համայնքում` թաղապետի, միլպետի, կրիմինալ տարրերի մասնակցությամբ: ՏԸՀ նախագահներին ցուցում է տրված արձանագրություններ չկազմել: Արաբկիրում` Շիրվանզադեի դպրոցում, Քանաքեռ-Զեյթունում ծեծվել են մեր վստահված անձինք: Ավանում «Ֆոլկսվագեն» մեքենան առեւանգել է մեր վտահված անձ Արսեն Խանամիրյանին, որը տարվել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մասսայական բնույթ են կրում մեքենաներով ընտրողներ բերելը, տեղամասերից դուրս ընտրակաշառք բաժանելը եւ Սերժ Սարգսյանի քարոզչությունը: Նույնիսկ լցոնման դեպք ունենք 8/01 տեղամասում, 8/21 տեղամասում վավերացրել ենք կարուսելի դեպք, որի ժամանակ մեր ձեռքն են ընկել Սերժ Սարգսյանի օգտին նախապես քվեարկած եւ դատարկ քվեաթերթիկներ: Թալինում ձեռք ենք բերել կեղծ անձնագիր, որը կներկայացնենք: Արտաշատում շատ են լցոնումները, ԳՈւՄ-ի շուկան դարձել է ոստիկանության անձնագրային բաժանմունք, որտեղ գյուղացիներին տրվում են 9-րդ ձեւեր: Դրանից հետո մարդկանց տանում են 10/05, 10/11-10/17 տեղամասեր, որտեղ նրանք քվերակում են ըստ լրացուցիչ ցուցակների: Բաց քվեարկության դեպքերը շատ են մարզերում: Ճամբարակի քաղաքապետը բաց քվեարկություն է անցկացնում: Երեւանից տանում են, օրինակ, Սպիտակ, մարզերից էլ բերում են մայրաքաղաք: Շատ զինվորների տրվել են նոր զինգրքույկներ, իսկ հետո նրանց բաժանվել են անձնագրեր` նորից քվեարկելու համար: Ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում Աբովյանում, Արտաշատում, Էրեբունու համայնքում, այդպիսի որակմանը մոտ է Ավանը: Այս ամբողջ փաթեթը մենք ներկայացնելու ենք դիտորդներին, հանրությանը, պատկան մարմիններին: Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել, եղել է իշխանությունը զավթելու փորձ»,- եզրափակեց Արման Մուսինյանը: «Անկախ ու անաչառ» հեռուստաալիքները ԼՌՈՒՄ ԵՆ
-
Ծեծի է ենթարկվել Արման Մելիքյանի վստահված անձը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը: «Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասաց, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն: «Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները», - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմեց Մնացականյանը: - «Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»: Ռուզաննա Ստեփանյան Azatutyun.am
-
«ԳԱԼԱ»-ն հետեւում է Գյումրիիում ընթացող քվեարկությանը ուշադիր հետեւող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը արձանագրել է, որ քաղաքի տարբեր տեղամասերի առջեւ գումարներ են բաժանվում ընրողներին: Ժամը 15.40 Մի քաղաքացուց խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում «ընտրակարուսելի» արձանագրման փաստի մասին, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել: http://zhamanak.com/article/8356/ Ժողովրդավարական կեղծիքնե՞ր. երկու կողմերն էլ մեղադրվում են ընտրախախտումների մեջ «ԱրմենիաՆաուի» թղթակիցներ Ընտրության օր. 15:00 Սերժ Սարգսյանի նախընտրական կենտրոնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով ՀՀԿ անդամների մասնակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ բռնություններին: Մեղադրելով Տեր-Պետրոսյանի ճամբարին ընտրական գործընթացը վարկաբեկելու նպատակով միջոցների դիմելու մեջ` վարչապետի նախընտրական շտաբի ղեկավարն ասել է, որ դա «Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախապես ծրագրված մարտավարություն է, իսկ այդ ակցիաների թիրախը` Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Լարիսա Թորոսյանը պնդում է, որ աչքի կապտուկը ՀՀԿ կողմնակիցներից ստացած ծեծի հետևանք է Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց և օպերատիվ կերպով այդ մասին տեղեկություն տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն ինչ անել` ընտրությունների վրա ստվեր նետելու համար»: Սարգսյանի շտաբը հանդես է եկել այս հայտարարությամբ` ի պատասխան Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձեռնարկած քայլերին, որոնք հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` պատմելու, թե ինչպես են Աբովյան քաղաքում ծեծել իրենց և ցույց տալ վնասվածքները, որ, իրենց հավաստմամբ` ստացել են Սարգսյանի կողմնակիցների հարձակման հետևանքով: Ընտրությունները «ազատ ու արդար» կհամարվե՞ն, թե՞ ոչ, դեռ հարց է, սակայն կան հաղորդումներ, որ խախտումներ անում են ոչ միայն իշխանական ճամբարի ներկայացուցիչները… Ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբից հաղորդում են, որ Երևանի թիվ 10/34 տեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ԱԺ պատգամավոր և մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանի մարդիկ միաժամանակ «մեծ թվով» ընտրողներ են բերել տեղամաս: Հաղորդվում է, որ Սուքիասյանի մարդիկ մտել են ընտրատեղամաս` փորձելով միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ ԿԸՀ տվյալների` ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 36 տոկոսը: http://armenianow.com/?action=viewArticle&...rm&IID=1174